Սեղմել Esc փակելու համար:
«ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԵՐԳԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԵՐԳԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈ ...

01.01.2019 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   02.01.2003  -ից մինչեւ   01.01.2019  -ը:
 

(ուժը կորցրել է 19.10.2018 թիվ 37-Ն որոշում)

i

603.0182.121102

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «12»         11           2002 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 60302288

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

 

19 օգոստոսի 2002 թվականի N 182-Ն

 

«ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԵՐԳԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՁԵՎ ԹԻՎ 1-ՀԱՄԵՐԳ ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ ԵՎ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Պետական վիճակագրության մասին» ՀՀ օրենքի 10 հոդվածի 3-րդ մասի ե/ կետով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.

Հաստատել «Հաշվետվություն համերգային կազմակերպությունների գործունեության մասին» Ձև թիվ 1-համերգ պետական վիճակագրական հաշվետվության ձևը և լրացման հրահանգը համաձայն թիվ 1 հավելվածի:

 

Հավելված 1

Հաստատված է

Հայաստանի Հանրապետության

վիճակագրության պետական խորհրդի

19 օգոստոսի 2002 թվականի

թիվ 182-Ն որոշմամբ

 

ՀՐԱՀԱՆԳ «ՀԱՄԵՐԳԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՁԵՎ ԹԻՎ 1-ՀԱՄԵՐԳ ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Հրահանգը սահմանում է «Համերգային կազմակերպությունների գործունեության մասին» ձև N 1-համերգ պետական վիճակագրական տարեկան հաշվետվության լրացման կարգը:

2. Հաշվետվությունը կազմում են համերգային կազմակերպությունները, որոնք այդ մասին նախապես տեղեկացվում են:

3. Հաշվետվությունը ներկայացվում է Հայաստանի Հանրապետության Ազգային վիճակագրական ծառայության մարզային գործակալություն մինչև փետրվարի 25-ը, որը Հայաստանի Հանրապետության Ազգային վիճակագրական ծառայություն` մինչև մարտի 1-ը:

4. Վիճակագրական տեղեկությունների ներկայացման հետ կապված այլ խնդիրները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

 

II. ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

Բաժին 1. Հիմնական ցուցանիշներ

 

5. Սյունակ 1-ում բերվում է համերգների քանակն ըստ տեսակների և կազմակերպման վայրերի:

6. Սյունակ 2-ում բերվում է հաճախումների քանակն ըստ տեսակների և կազմակերպման վայրերի:

7. Սյունակ 3-ում բերվում է համերգներից ստացված հասույթի գումարի չափն ըստ տեսակների և կազմակերպության վայրերի:

 

Բաժին 2. Ֆինանսական միջոցների ստացումը և օգտագործումը

 

8. Ցուցանիշները լրացնելիս ֆինանսական տարին ընդունել հաշվետու տարվա հունվարի 1-ից դեկտեմբերի 31-ը:

9. Սյունակ 1-ում բերվում է ընդհանուր ֆինանսական միջոցները:

10. Սյունակ 2-ում բերվում է ֆինանսական միջոցների մնացորդը տարեսկզբին:

11. Ընթացիկ տարվա ֆինանսական մուտքերի մասին տվյալները բերվում են սյունակներ 3-8-ում:

12. Սյունակ 9-ում բերվում է ընդհանուր ֆինանսական ծախսերը, որից առանձնացվում են.

1) «նյութական ծախսեր» սյունակ 10-ում բերվում է ընթացիկ նորոգման աշխատանքների և ծախսված նյութերի արժեքը, տեխնիկայի անվտանգության և աշխատանքի պահպանության ծախսերը, արտահագուստի, փոքրարժեք և արագամաշ գույքի մաշվածությունը, վառելիքի, էլեկտրաէներգիայի և այլ նմանատիպ ծախսերը,

2) «ոչ նյութական ծառայությունների վճարումներ» սյունակ 11-ում բերվում է աշխատողների մասնագիտական պատրաստմանն ուղղված վճարումները, շենքերի, մեքենաների և սարքավորումների վարձակալական վճարումները, գիտահետազոտական և փորձարարական աշխատանքների, ֆինանսական, իրավաբանական, պահակային և հակահրդեհային ծառայությունների վճարումները, ներկայացուցչական, գովազդային, լիցենզավորման և սերտիֆիկացման ծախսերը և այլն,

3) «գործուղման ծախսեր» սյունակ 12-ում բերվում է հաստիքացուցակում ընդգրկված աշխատողների աշխատանքի մշտական վայրից դուրս որոշակի ժամկետով այլ վայրում հանձնարարություն կատարելու համար տրվող վճարները,

4) «աշխատանքի վարձատրություն և դրան հավասարեցված այլ վճարումներ» սյունակ 13 բերվում է ինչպես հիմնական, այնպես էլ պայմանագրային աշխատողների կողմից փաստացի կատարված աշխատանքների դիմաց հաշվարկված աշխատավարձը, ներառյալ խթանող և փոխհատուցող վճարները: Խթանող վճարներ են համարվում, մասնավորապես, արտադրական ցուցանիշների, տարվա աշխատանքի արդյունքների համար պարգևատրումները, մասնագիտական վարձատրության համար տրվող հավելումները, երկարամյա ծառայության համար աշխատողներին տրվող միանվագ պարգևատրումները: Փոխհատուցող վճարներ (կապված աշխատանքային ռեժիմի և պայմանների հետ) են համարվում գիշերային աշխատանքի, արտաժամյա աշխատանքի, հանգստյան և տոն (ոչ աշխատանքային) օրերին, բազմահերթ ռեժիմով աշխատանքի, մասնագիտությունների համատեղման, սպասարկման գոտիների ընդլայնման, ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ծանր, վնասակար և խիստ վնասակար համարվող աշխատանքի պայմաններում աշխատանքի համար աշխատավարձի նկատմամբ սահմանված հավելավճարներն ու լրավճարները: Աշխատանքի վարձատրության և դրան հավասարեցված այլ վճարումների մեջ են ներառվում նաև հերթական (ամենամյա) և լրացուցիչ արձակուրդների վարձատրությունները (չօգտագործված արձակուրդի համար փոխհատուցումը) և աշխատողների աշխատանքի վարձատրությանն այլ վճարումները,

5) աշխատանքի վարձատրությանն ուղղվող միջոցներից զբաղվածության, կենսաթոշակային, պարտադիր սոցիալական ապահովագրության համար կատարված վճարները բերվում են սյունակ 14-ում,

6) սյունակ 15-ում բերվում է համերգային կազմակերպության կողմից կատարված շենքերի և շինությունների, ինչպես նաև մեքենաների և սարքավորումների ձեռք բերման և վերանորոգման ծախսերը,

7) վերը նշված տողերում չընդգրկված և ընթացիկ գործունեության հետ կապված այլ ծախսերը բերվում է սյունակ 16-ում:

13. Սյունակ 17-ում բերվում է ֆինանսական միջոցների մնացորդը տարեվերջին:

 

ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

 

._________________________________________________________________________.

|Ներկայացվում է համաձայն «Պետական վիճակագրության մասին» ՀՀ օրենքի,        |

|սահմանված կարգով հաստատված «Պետական վիճակագրական աշխատանքների ծրագրի» և  |

|«Վիճակագրական տեղեկությունների ներկայացման» կարգի                        |

|_________________________________________________________________________|

|Ում է ներկայացվում                      |Տրամադրված տեղեկությունների     |

|______________________________________  |գաղտնիության պահպանումը         |

|                   (անվանումը)          |երաշխավորվում է օրենքով         |

|Ով է ներկայացնում                       |________________________________|

|______________________________________  |          Ձև  N 1-համերգ        |

|                 (անվանումը)            |             տարեկան            |

|ՀՀ իրավաբ. անձանց պետռեգիստրում գրանցման|                                |

|համարը *                                |Հաստատված է` ՀՀ վիճակագրության  |

|            ._____________________.     |պետական խորհրդի                 |

|Նույնականացման (իդենտիֆիկացիոն) կոդը *  |      19 օգոստոսի 2002 թ.       |

|                                        |      թիվ 182-Ն որոշմամբ        |

|                  ._______________.     |                                |

|                                        |Ներկայացվում է`                 |

|Մարզը________________________  .___.    |ՀՀ Ազգային վիճակագրական         |

|Գտնվելու վայրը ______________________   |ծառայության (ՀՀԱՎԾ) մարզային    |

|Էլեկտրոնային փոստի հասցեն               |գործակալություն մինչև  փետրվարի |

|_____________________________________   |25-ը, որն` ՀՀ ԱՎԾ մինչև  մարտի  |

|*լրացվում է իրավաբանական անձանց         |1-ը                             |

|ռեգիստրի կողմից տրված գրանցման          |                                |

|վկայականից                              |Ներկայացնում են`                |

|________________________________________|Համերգային կազմակերպությունները |

|Պետական վիճակագրական դիտարկումների համար|                                |

|անհրաժեշտ վիճակագրական տեղեկատվություն  |                                |

|չներկայացնելը կամ սահմանված կարգի       |                                |

|խախտումով (ոչ արժանահավատ տվյալներ,     |                                |

|դրանց ոչ ամբողջական արտացոլում և        |                                |

|աղավաղումներ) ներկայացնելը վիճակագրական |                                |

|տեղեկություններ տրամադրողների համար     |                                |

|առաջացնում է պատասխանատվություն` ՀՀ     |                                |

|օրենքով սահմանված կարգով:               |                                |

._________________________________________________________________________.

 

ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

 

ՀԱՄԵՐԳԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

200...թ. համար

 

Բաժին 1. Հիմնական ցուցանիշներ

._________________________________________________________________________.

|Տողի|                                     |Համերգ-|Հաճախում- |Համերգներից|

|հա- |                                     |ների   |ների      |ստացված    |

|մարը|                                     |քանակը |քանակը    |հասույթը,  |

|    |                                     |       |մարդ      |հազ. դրամ  |

|____|_____________________________________|_______|__________|___________|

| Ա  |                 Բ                   |   1   |     2    |     3     |

|____|_____________________________________|_______|__________|___________|

|101 |Համերգներ հանրապետությունում,        |       |          |           |

|    |ընդամենը                             |       |          |           |

|____|_____________________________________|_______|__________|___________|

|102 |այդ թվում` սեփական կոլեկտիվի         |       |          |           |

|    |կատարողների ուժերով                  |       |          |           |

|____|_____________________________________|_______|__________|___________|

|103 |այլ կոլեկտիվների կատարողների հետ     |       |          |           |

|    |համատեղ պայմանագրային համերգներ      |       |          |           |

|____|_____________________________________|_______|__________|___________|

|104 |Համերգների ընդհանուր քանակից`        |       |          |           |

|    |գյուղական վայրերում                  |       |          |           |

|____|_____________________________________|_______|__________|___________|

|105 |Համերգների ընդհանուր քանակից`        |       |          |           |

|    |բարեգործական                         |       |          |           |

|____|_____________________________________|_______|__________|___________|

|106 |Համերգների ընդհանուր քանակից`        |       |          |           |

|    |պետպատվերով                          |       |          |           |

|____|_____________________________________|_______|__________|___________|

|107 |Համերգների ընդհանուր քանակից`        |       |          |           |

|    |ֆիլհարմոնիկ                          |       |          |           |

|____|_____________________________________|_______|__________|___________|

|108 |դրանցից` համերգ-դասախոսություններ    |       |          |           |

|____|_____________________________________|_______|__________|___________|

|109 |Համերգների ընդհանուր քանակից         |       |          |           |

|    |ֆիլհարմոնիկ և  էստրադային համերգներ  |       |          |           |

|    |երեխաների համար                      |       |          |           |

|____|_____________________________________|_______|__________|___________|

|110 |Համերգ-հյուրախաղեր արտասահմանում,    |       |          |           |

|    |ընդամենը                             |       |          |           |

|____|_____________________________________|_______|__________|___________|

|111 |այդ թվում` ԱՊՀ երկրներում            |       |          |           |

|____|_____________________________________|_______|__________|___________|

|112 |Եվրոպայում                           |       |          |           |

|____|_____________________________________|_______|__________|___________|

|113 |ԱՄՆ-ում                              |       |          |           |

|____|_____________________________________|_______|__________|___________|

|114 |Լատինական Ամերիկայում                |       |          |           |

|____|_____________________________________|_______|__________|___________|

|115 |այլ երկրներում                       |       |          |           |

._________________________________________________________________________.

 

Բաժին 2. Ֆինանսական միջոցների ստացումը և օգտագործումը

._________________________________________________________________.

|                Ֆինանսական միջոցների առկայությունը               |

|_________________________________________________________________|

|     |                        այդ թվում                          |

|ընդա-|___________________________________________________________|

|մենը |        |            ընթացիկ տարվա մուտքերը                |

|     |մնացորդը|__________________________________________________|

|     |տարե-   |ընդա-|              այդ թվում                     |

|     |սկզբին  |մենը |____________________________________________|

|     |        |     |բյուջե-|բնակչութ-|նվիրատվու-|վարձա-|այլ եկա-|

|     |        |     |ից     |յանը մա- |թյուններ  |կալու-|մուտներ |

|     |        |     |(պետա- |տուցված  |          |թյուն-|        |

|     |        |     |կան և  |վճարովի  |          |ներից |        |

|     |        |     |համայն-|ծառայութ-|          |      |        |

|     |        |     |քային  |յուններից|          |      |        |

|     |        |     |       |         |          |      |        |

|_____|________|_____|_______|_________|__________|______|________|

|  1  |   2    |  3  |   4   |    5    |     6    |  7   |   8    |

|_____|________|_____|_______|_________|__________|______|________|

|     |        |     |       |         |          |      |        |

._________________________________________________________________.

(հազ. դրամ)

._________________________________________________________________.

|                    Ֆինանսական ծախսեր                   |        |

|________________________________________________________|________|

|ընդա-|                 այդ թվում                        |ֆինանսա-|

|մենը |__________________________________________________|կան մի- |

|     |նյու- |ոչ        |գոր- |աշխա- |պարտա-|հիմնա- |այլ |ջոցների |

|     |թական |նյութական |ծուղ-|տավարձ|դիր   |վերա-  |ծախ-|մնացորդը|

|     |ծախսեր|ծառայութ- |ման  |և     |սոցիա-|նորոգ- |սեր |տարեվեր-|

|     |      |յունների  |ծախ- |դրան  |լական |ման,   |    |ջին     |

|     |      |վճարումներ|սեր  |հավա- |ապահո-|սարքա- |    |        |

|     |      |          |     |սարեց-|վագրա-|վորում-|    |        |

|     |      |          |     |ված   |կան   |ների և |    |        |

|     |      |          |     |վճա-  |վճար- |գույքի |    |        |

|     |      |          |     |րում- |ներ   |ձեռք   |    |        |

|     |      |          |     |ներ   |      |բերման |    |        |

|_____|______|__________|_____|______|______|_______|____|________|

|  9  |  10  |    11    | 12  |  13  |  14  |  15   | 16 |  17    |

|_____|______|__________|_____|______|______|_______|____|________|

|     |      |          |     |      |      |       |    |        |

._________________________________________________________________.

    Կատարող_______________         Ղեկավար

    Հեռ.  ________________         Անուն, ազգանուն________________

    «___» ___________200  թ.       Պաշտոն ________________________

                                   Ստորագրություն ________________

 

 

pin
Վիճակագրության պետական խորհուրդ
19.08.2002
N 182-Ն
Որոշում