Սեղմել Esc փակելու համար:
«ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ԹԱՏՐՈՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ԹԱՏՐՈՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» Ձ ...

05.01.2019 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   02.01.2003  -ից մինչեւ   05.01.2019  -ը:
 

(ուժը կորցրել է 19.10.2018 թիվ 49-Ն որոշում)

i

603.0185.121102

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «12»         11           2002 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 60302285

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

 

19 օգոստոսի 2002 թվականի N 185-Ն

 

«ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ԹԱՏՐՈՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՁԵՎ ԹԻՎ 1-ԹԱՏՐՈՆ ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ ԵՎ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Պետական վիճակագրության մասին» ՀՀ օրենքի 10 հոդվածի 3-րդ մասի ե/ կետով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.

Հաստատել «Հաշվետվություն թատրոնների գործունեության մասին» Ձև թիվ 1-թատրոն պետական վիճակագրական հաշվետվության ձևը և լրացման հրահանգը համաձայն թիվ 1 հավելվածի:

 

Հավելված 1

Հաստատված է

Հայաստանի Հանրապետության

վիճակագրության պետական խորհրդի

19 օգոստոսի 2002 թվականի

թիվ 185-Ն որոշմամբ

 

ՀՐԱՀԱՆԳ «ԹԱՏՐՈՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՁԵՎ N 1-ԹԱՏՐՈՆ ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Հրահանգը սահմանում է «Թատրոնների գործունեության մասին» ձև N 1-թատրոն պետական վիճակագրական տարեկան հաշվետվության լրացման կարգը:

2. Հաշվետվությունը կազմում են թատերական, կրկեսային և օպերային կազմակերպությունները, որոնք այդ մասին նախապես տեղեկացվում են:

3. Հաշվետվությունը ներկայացվում է Հայաստանի Հանրապետության Ազգային վիճակագրական ծառայության մարզային գործակալություն մինչև փետրվարի 25-ը, որը` Հայաստանի Հանրապետության Ազգային վիճակագրական ծառայություն` մինչև մարտի 1-ը:

4. Վիճակագրական տեղեկությունների ներկայացման հետ կապված խնդիրները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

II. ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

Բաժին 1. Հիմնական ցուցանիշներ

 

5. Տող 101-ում բերվում է ստացիոնար ներկայացումների ընդհանուր քանակը (սյունակ 1), որից առանձնացվում է նոր (սյունակ 2) և հիմնավերանորոգված (սյունակ 3) ներկայացումների քանակը:

6. Սյունակ 4-ում բերվում է հաճախումների քանակը, իսկ ներկայացումներից ստացված հասույթի գումարի չափը` սյունակ 5-ում:

7. Տող 105-ում բերվում է քաղաքից դուրս կազմակերպված ներկայացումների ընդհանուր քանակը (սյունակ 1), որից առանձնացվում է նոր (սյունակ 2) և հիմնավերանորոգված (սյունակ 3) ներկայացումների քանակը:

8. Միջոցառումների ընդհանուր քանակը բերվում է տող 107-ում, ընդ որում, տող 107=տողեր (101+105):

9. Տող 108-ում բերվում է այլ կոլեկտիվների կողմից կազմակերպված ստացիոնար ներկայացումների մասին տվյալներ:

10. Տող 109-ում բերվում է արտասահմանում կազմակերպված հյուրախաղերի մասին տվյալներ:

11. Տող 110-ում բերվում է դահլիճների ընդհանուր տարողությունը (նախատեսված տեղերի քանակը):

 

Բաժին 2. Ֆինանսական միջոցների ստացումը և օգտագործումը

 

12. Ցուցանիշները լրացնելիս ֆինանսական տարին ընդունել հաշվետու տարվա հունվարի 1-ից դեկտեմբերի 31-ը:

13. Սյունակ 1-ում բերվում է ընդհանուր ֆինանսական միջոցները:

14. Սյունակ 2-ում բերվում է ֆինանսական միջոցների մնացորդը տարեսկզբին:

15. Ընթացիկ տարվա ֆինանսական մուտքերի մասին տվյալները բերվում են սյունակներ 3-8-ում:

16. Սյունակ 9-ում բերվում է ընդհանուր ֆինանսական ծախսերը, որից առանձնացվում են.

1) «նյութական ծախսեր» սյունակ 10-ում բերվում է ընթացիկ նորոգման աշխատանքների և ծախսված նյութերի արժեքը, տեխնիկայի անվտանգության և աշխատանքի պահպանության ծախսերը, արտահագուստի, փոքրարժեք և արագամաշ գույքի մաշվածությունը, վառելիքի, էլեկտրաէներգիայի և այլ նմանատիպ ծախսերը,

2) «ոչ նյութական ծառայությունների վճարումներ» սյունակ 11-ում բերվում է աշխատողների մասնագիտական պատրաստմանն ուղղված վճարումները, շենքերի, մեքենաների և սարքավորումների վարձակալական վճարումները, գիտահետազոտական և փորձարարական աշխատանքների, ֆինանսական, իրավաբանական, պահակային և հակահրդեհային ծառայությունների վճարումները, ներկայացուցչական, գովազդային, լիցենզավորման և սերտիֆիկացման ծախսերը և այլն,

3) «գործուղման ծախսեր» սյունակ 12-ում բերվում է հաստիքացուցակում ընդգրկված աշխատողների աշխատանքի մշտական վայրից դուրս որոշակի ժամկետով այլ վայրում հանձնարարություն կատարելու համար տրվող վճարները,

4) «աշխատանքի վարձատրության և դրան հավասարեցված այլ վճարումներ» սյունակ 13 բերվում է ինչպես հիմնական, այնպես էլ պայմանագրային աշխատողների կողմից փաստացի կատարված աշխատանքների դիմաց հաշվարկված աշխատավարձը, ներառյալ խթանող և փոխհատուցող վճարները: Խթանող վճարներ են համարվում, մասնավորապես, արտադրական ցուցանիշների, տարվա աշխատանքի արդյունքների համար պարգևատրումները, մասնագիտական վարձատրության համար տրվող հավելումները, երկարամյա ծառայության համար աշխատողներին տրվող միանվագ պարգևատրումները: Փոխհատուցող վճարներ (կապված աշխատանքային ռեժիմի և պայմանների հետ) են համարվում գիշերային աշխատանքի, արտաժամյա աշխատանքի, հանգստյան և տոն (ոչ աշխատանքային) օրերին, բազմահերթ ռեժիմով աշխատանքի, մասնագիտությունների համատեղման, սպասարկման գոտիների ընդլայնման, ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ծանր, վնասակար և խիստ վնասակար համարվող աշխատանքի պայմաններում աշխատանքի համար աշխատավարձի նկատմամբ սահմանված հավելավճարներն ու լրավճարները: Աշխատանքի վարձատրության և դրան հավասարեցված այլ վճարումների մեջ են ներառվում նաև հերթական (ամենամյա) և լրացուցիչ արձակուրդների վարձատրությունները (չօգտագործված արձակուրդի համար փոխհատուցումը) և աշխատողների աշխատանքի վարձատրությանն ուղղված այլ վճարումները,

5) աշխատանքի վարձատրությանն ուղղվող միջոցներից զբաղվածության, կենսաթոշակային, պարտադիր սոցիալական ապահովագրության համար կատարված վճարները բերվում է սյունակ 14-ում,

6) սյունակ 15-ում բերվում է թատրոնի կողմից կատարված շենքերի և շինությունների, ինչպես նաև մեքենաների և սարքավորումների ձեռք բերման և վերանորոգման ծախսերը,

7) վերը նշված տողերում չընդգրկված և ընթացիկ գործունեության հետ կապված այլ ծախսերը բերվում է սյունակ 16-ում:

17. Սյունակ 17-ում բերվում է ֆինանսական միջոցների մնացորդը տարեվերջին:

 

ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

 

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ

ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ

ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

._________________________________________________________________________.

|Ներկայացվում է համաձայն «Պետական վիճակագրության մասին» ՀՀ օրենքի,        |

|սահմանված կարգով հաստատված «Պետական վիճակագրական աշխատանքների ծրագրի» և  |

|«Վիճակագրական տեղեկությունների ներկայացման» կարգի                        |

|_________________________________________________________________________|

|Ում է ներկայացվում                      |Տրամադրված տեղեկությունների     |

|______________________________________  |գաղտնիության պահպանումը         |

|                   (անվանումը)          |երաշխավորվում է օրենքով         |

|Ով է ներկայացնում                       |________________________________|

|______________________________________  |        Ձև  N 1-թատրոն          |

|                 (անվանումը)            |            տարեկան             |

|ՀՀ իրավաբ. անձանց պետռեգիստրում գրանցման|                                |

|համարը *                                |Հաստատված է` ՀՀ վիճակագրության  |

|            ._____________________.     |պետական խորհրդի                 |

|Նույնականացման (իդենտիֆիկացիոն) կոդը *  |      19 օգոստոսի 2002 թ.       |

|                                        |      թիվ 185-Ն որոշմամբ        |

|                  ._______________.     |                                |

|                                        |Ներկայացվում է`                 |

|Մարզը________________________  .___.    |ՀՀ Ազգային վիճակագրական         |

|Գտնվելու վայրը ______________________   |ծառայության (ՀՀ ԱՎԾ) մարզային   |

|Էլեկտրոնային փոստի հասցեն               |գործակալություն մինչև  փետրվարի |

|_____________________________________   |25-ը, որը` ՀՀ ԱՎԾ մինչև         |

|*լրացվում է իրավաբանական անձանց         |մարտի 1-ը                       |

|ռեգիստրի կողմից տրված գրանցման          |                                |

|վկայականից                              |Ներկայացնում են`                |

|________________________________________|Թատերական, կրկեսային և  օպերային|

|Պետական վիճակագրական դիտարկումների համար|կազմակերպությունները            |

|անհրաժեշտ վիճակագրական տեղեկատվություն  |                                |

|չներկայացնելը կամ սահմանված կարգի       |                                |

|խախտումով (ոչ արժանահավատ տվյալներ,     |                                |

|դրանց ոչ ամբողջական արտացոլում և        |                                |

|աղավաղումներ) ներկայացնելը վիճակագրական |                                |

|տեղեկություններ տրամադրողների համար     |                                |

|առաջացնում է պատասխանատվություն` ՀՀ     |                                |

|օրենքով սահմանված կարգով:               |                                |

._________________________________________________________________________.

 

ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

 

ԹԱՏՐՈՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

200...թ. համար

 

Բաժին 1. Հիմնական ցուցանիշներ

._________________________________________________________________________.

|Տողի|                           |ներկայացումների      |Հաճա-   |Ներկայա- |

|հա- |                           |քանակը               |խումների|ցումներից|

|մարը|                           |_____________________|քանակը, |ստացված  |

|    |                           |ընդա-|     որից      |մարդ    |հասույթը,|

|    |                           |մենը |_______________|        |հազ. դրամ|

|    |                           |     |նոր |հիմնավերա-|        |         |

|    |                           |     |    |նորոգված  |        |         |

|____|___________________________|_____|____|__________|________|_________|

| Ա  |             Բ             |  1  |  2 |    3     |   4    |    5    |

|____|___________________________|_____|____|__________|________|_________|

|101 |Ստացիոնար ներկայացումներ,  |     |    |          |        |         |

|    |ընդամենը                   |     |    |          |        |         |

|____|___________________________|_____|____|__________|________|_________|

|102 |այդ թվում` առավոտյան       |     |    |          |        |         |

|____|___________________________|_____|____|__________|________|_________|

|103 |երեկոյան                   |     |    |          |        |         |

|____|___________________________|_____|____|__________|________|_________|

|104 |Տող 101-ից` հիմնական բեմում|     |    |          |        |         |

|____|___________________________|_____|____|__________|________|_________|

|105 |Ներկայացումներ քաղաքից     |     |    |          |        |         |

|    |դուրս                      |     |    |          |        |         |

|____|___________________________|_____|____|__________|________|_________|

|106 |այդ թվում` գյուղական       |     |    |          |        |         |

|    |վայրերում                  |     |    |          |        |         |

|____|___________________________|_____|____|__________|________|_________|

|107 |Ընդամենը միջոցառումներ     |     |    |          |        |         |

|    |(101+105)                  |     |    |          |        |         |

|____|___________________________|_____|____|__________|________|_________|

|108 |Այլ կոլեկտիվների կողմից    |     |    |          |        |         |

|    |կազմակերպված ստացիոնար     |     |    |          |        |         |

|    |ներկայացումներ             |     |    |          |        |         |

|____|___________________________|_____|____|__________|________|_________|

|109 |Հյուրախաղեր արտասահմանում  |     |    |          |        |         |

|____|___________________________|_____|__________________________________.

|110 |Դահլիճների տարողությունը   |     |

|    |(ստացիոնար)                |     |

|____|___________________________|_____|

|111 |այդ թվում` հիմնական բեմի   |     |

|____|___________________________|_____|

|112 |լրացուցիչ բեմի             |     |

.______________________________________.

 

Բաժին 2. Ֆինանսական միջոցների ստացումը և օգտագործումը

._________________________________________________________________.

|                Ֆինանսական միջոցների առկայությունը               |

|_________________________________________________________________|

|     |                        այդ թվում                          |

|ընդա-|___________________________________________________________|

|մենը |        |            ընթացիկ տարվա մուտքերը                |

|     |մնացորդը|__________________________________________________|

|     |տարե-   |ընդա-|              այդ թվում                     |

|     |սկզբին  |մենը |____________________________________________|

|     |        |     |բյուջե-|բնակչութ-|նվիրատվու-|վարձա-|այլ եկա-|

|     |        |     |ից     |յանը մա- |թյուններ  |կալու-|մուտներ |

|     |        |     |(պետա- |տուցված  |          |թյուն-|        |

|     |        |     |կան և  |վճարովի  |          |ներից |        |

|     |        |     |համայն-|ծառայութ-|          |      |        |

|     |        |     |քային) |յուններից|          |      |        |

|     |        |     |       |         |          |      |        |

|_____|________|_____|_______|_________|__________|______|________|

|  1  |   2    |  3  |   4   |    5    |     6    |  7   |   8    |

|_____|________|_____|_______|_________|__________|______|________|

|     |        |     |       |         |          |      |        |

._________________________________________________________________.

(հազ. դրամ)

._________________________________________________________________.

|                    Ֆինանսական ծախսեր                   |        |

|________________________________________________________|        |

|ընդա-|                 այդ թվում                        |ֆինանսա-|

|մենը |__________________________________________________|կան մի- |

|     |նյու- |ոչ        |գոր- |աշխա- |պարտա-|հիմնա- |այլ |ջոցների |

|     |թական |նյութական |ծուղ-|տավարձ|դիր   |վերա-  |ծախ-|մնացորդը|

|     |ծախսեր|ծառայութ- |ման  |և     |սոցիա-|նորոգ- |սեր |տարեվեր-|

|     |      |յունների  |ծախ- |դրան  |լական |ման,   |    |ջին     |

|     |      |վճարումներ|սեր  |հավա- |ապահո-|սարքա- |    |        |

|     |      |          |     |սարեց-|վագրա-|վորում-|    |        |

|     |      |          |     |ված   |կան   |ների և |    |        |

|     |      |          |     |վճա-  |վճար- |գույքի |    |        |

|     |      |          |     |րում- |ներ   |ձեռք   |    |        |

|     |      |          |     |ներ   |      |բերման |    |        |

|_____|______|__________|_____|______|______|_______|____|________|

|  9  |  10  |    11    | 12  |  13  |  14  |  15   | 16 |  17    |

|_____|______|__________|_____|______|______|_______|____|________|

|     |      |          |     |      |      |       |    |        |

._________________________________________________________________.

 

    Կատարող_______________         Ղեկավար

 

    Հեռ.  ________________         Անուն, ազգանուն________________

 

    «___» ___________200..թ.       Պաշտոն ________________________

                                   

                                   Ստորագրություն ________________

 

 

pin
Վիճակագրության պետական խորհուրդ
19.08.2002
N 185-Ն
Որոշում