Սեղմել Esc փակելու համար:
ԲԱՆԿԵՐՈՒՄ ՀԻՄՆԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԲԱՆԿԵՐՈՒՄ ՀԻՄՆԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՆՈՐ ԿԱՐԳ ՍԱ ...

Ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   01.08.1996  -ից մինչեւ     -ը:
 

/ուժը կորցրել է 09.08.96 թիվ 136 որոշում/

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

12 հուլիսի 1996 թվականի թիվ 115

 

ԲԱՆԿԵՐՈՒՄ ՀԻՄՆԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՆՈՐ ԿԱՐԳ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմնական միջոցներում բանկերի ներդրումների հաշվապահական ձևակերպումների կանոնակարգման նպատակով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վարչությունը որոշում է.

1. Սահմանել, որ բանկերն իրենց գործունեության համար անհրաժեշտ հիմնական միջոցների և այլ նյութական արժեքների ձեռքբերումն իրականացնում են` հաշվի առնելով ակտիվների կառավարումը կանոնակարգող տնտեսական նորմատիվների կատարման անհրաժեշտությունը: Նշված ակտիվներում կատարվող ներդրումները շահույթից համապատասխան ֆոնդի ձևավորում չեն պահանջում, և դրանց ձեռքբերման դեպքում հաշվառման նպատակով հաշվեկշռի պասսիվային մասում ձևակերպումներ չեն տրվում:

2. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վերահսկողության, կարգավորման և արտոնագրման գլխավոր վարչությանը` մեկշաբաթյա ժամկետում մշակել և ՀՀ տարածքում գործող բանկերին առաքել սույն որոշման դրույթները ամրագրող և հաշվապահական հաշվառման ձևակերպումները սահմանող շրջաբերականներ:

3. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետը կիրառվում է 1996 թ. օգոստոսի 1-ից:

 

 

pin
Կենտրոնական բանկի վարչություն
12.07.1996
N 115
Որոշում