Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 5-Ի N 119 ...

 

 

040.0764.300603

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«30» հունիսի 2003 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

5 հունիսի 2003 թվականի N 764-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 5-Ի N 1194 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի դեկտեմբերի 5-ի N 1194 որոշումը «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջներին համապատասխանեցնելու, ինչպես նաև մասնավորեցվող ընկերությունների կողմից Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ շահութաբաժինների գծով պարտավորությունների կատարման գործընթացը վերահսկելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի դեկտեմբերի 5-ի «Պետության սեփականություն հանդիսացող բաժնեմաս ունեցող ընկերություններում շահաբաժինների Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարման գործընթացում պետական բաժնեմասը տնօրինող մարմինների աշխատանքը կազմակերպելու մասին» N 1194 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը`

ա) որոշման`

i

վերնագրում և տեքստում «շահաբաժին» և «շահաբաժիններ» բառերը համապատասխան հոլովառությամբ փոխարինել «շահութաբաժին» և «շահութաբաժիններ» բառերով,

վերնագրում «բաժնեմասը տնօրինող» բառերը փոխարինել «բաժնեմասը կառավարող» բառերով,

i

1-ին կետում «բաժնեմասի տնօրինման» բառերը փոխարինել «բաժնեմասի կառավարման» բառերով,

i

2-րդ կետի «բ» ենթակետը «քվեարկության չի դրվում» բառերից հետո լրացնել «(շահութաբաժին չի վճարվում)» բառերով.

բ) որոշմամբ հաստատված կարգի`

i

վերնագրում և տեքստում «շահաբաժին» և «շահաբաժիններ» բառերը համապատասխան հոլովառությամբ փոխարինել «շահութաբաժին» և «շահութաբաժիններ» բառերով,

վերնագրում և 8-րդ կետում «բաժնեմասը տնօրինող» բառերը փոխարինել «բաժնեմասը կառավարող» բառերով,

i

8-րդ կետում «այդ բաժնեմասի գերակշիռ մասը (վերահսկիչ ծրարը) տնօրինելու» բառերը փոխարինել «բաժնետոմսերի փաթեթի` ժողովներում վճռորոշ ձայնի իրավունք ապահովող մասը կառավարելու» բառերով,

i

12-րդ, 13-րդ և 20-րդ կետերում «ընդհանուր ժողովների (խորհուրդների)» բառերը փոխարինել «խորհուրդների (այդպիսիք չստեղծվելու դեպքում` ժողովների)» բառերով,

i

14-րդ և 15-րդ կետերում «ընդհանուր ժողովի (խորհրդի)» բառերը փոխարինել «խորհրդի (այն չստեղծվելու դեպքում` ժողովի)» բառերով,

i

21-րդ կետում «ընդհանուր ժողովը (խորհուրդը)» բառերը փոխարինել «խորհուրդը (այն չստեղծվելու դեպքում` ժողովը)» բառերով,

22-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«22. Պետական բաժնեմասից ստացված շահութաբաժինների գծով ընկերությունների պարտավորությունները և դրանց մարման ժամկետները (մինչև մեկ մլն դրամ պարտավորության դեպքում` մասնավորեցման պայմանագրի գրանցման օրվանից մեկամսյա, 1-5 մլն դրամ պարտավորության դեպքում` երկամսյա, 5 մլն դրամ և ավելի պարտավորության դեպքում` եռամսյա ժամկետում) առանձին տողով ամրագրվում են այդ ընկերությունների մասնավորեցման և (կամ) մասնավորեցման նախապատրաստման մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման մեջ, ինչպես նաև մասնավորեցման պայմանագրերում»,

i

24-րդ կետում «բաժնեմասը տնօրինող» բառերը փոխարինել «բաժնեմասը կառավարող» բառերով.

գ) կարգին կից տեղեկանքի 5-րդ սյունակի անվանումը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«Զուտ շահույթը (վնասը)` շահութահարկի գծով ծախսի նվազեցումից հետո (ֆինանսական արդյունքների մասին հաշվետվություն, ձև N 2, 180-րդ տող, 4-րդ սյունակ) (հազար դրամ)»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 25-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
05.06.2003
N 764-Ն
Որոշում