Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ՂԱԶԱՐԱՎԱՆԻ ԳՅՈՒՂԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ՂԱԶԱՐԱՎԱՆԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ...

 

 

040.0784.070703

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«7» հուլիսի 2003 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

26 հունիսի 2003 թվականի N 784-Ն

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ՂԱԶԱՐԱՎԱՆԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՀՈՂԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՍԽԵՄԱՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

i

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Ղազարավանի գյուղական համայնքի հողերի օգտագործման ժամանակավոր սխեման` համաձայն հավելվածի, և համայնքի վարչական տարածքում գտնվող` պետական սեփականություն համարվող 589,5 հեկտար պահուստային ֆոնդի հողերից փոխադրել`

ա) 588,2 հեկտարը, որից 44,5 հեկտար վարելահող, 4 հեկտար բազմամյա տնկարկ, 6 հեկտար խոտհարք, 225,5 հեկտար արոտ, 308,2 հեկտար այլ հողեր` գյուղատնտեսական նշանակության հողերի կատեգորիա, այդ թվում` 5,7 հեկտարը, որից 0,15 հեկտար վարելահող, 4 հեկտար բազմամյա տնկարկ, 5,23 հեկտար արոտ` աճուրդով օտարելու համար.

բ) 1,3 հեկտարը, որից 1 հեկտար վարելահող, 0,3 հեկտար այլ հողեր` բնակավայրերի հողերի կատեգորիա` աճուրդով օտարելու համար, այդ թվում` 0,3 հեկտար այլ հողերը` հասարակական կառուցապատման համար:

(1-ին կետը փոփ. 24.02.05 թիվ 215-Ն որոշում)

i

1.1. Քաղաքացիների սեփականությունը հանդիսացող 7.1 հեկտար վարելահողերը` համաձայն հավելվածի, փոխադրել բնակավայրերի հողերի կատեգորիա` խառը կառուցապատման համար:

(1.1-րդ կետը փոփ. 24.02.05 թիվ 215-Ն որոշում)

2. Հայաստանի Հանրապետության մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարին` մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե ներկայացնել եզրակացություն Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Ղազարավանի գյուղական համայնքի վարչական սահմաններում գտնվող պատմական հուշարձաններով զբաղեցված հողատարածքների օգտագործման սահմանափակումների, ինչպես նաև այդ հողամասերը Ղազարավանի գյուղական համայնքին սեփականության իրավունքով փոխանցելու նպատակահարմարության մասին:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 30-ԻՆ

 

Հավելված

Հայաստանի Հանրապետության

կառավարության 2003 թվականի

հունիսի 26-ի N 784-Ն որոշման

 

ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՍԽԵՄԱ ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ՂԱԶԱՐԱՎԱՆԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՀՈՂԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ

(սխեման փոփ. 24.02.05 թիվ 215-Ն որոշում)

 

-------------------------------------------------

ԻՐՏԵԿ -սխեման չի բերվում

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ՂԱԶԱՐԱՎԱՆԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՕՏԱՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱՐՎՈՂ ՀՈՂԵՐԻ ԿԱԶՄԸ, ԴՐԱՆՑ ՕՏԱՐՄԱՆ ՀԵՐԹԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ, ՉԱՓԵՐԸ ԵՎ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ

 

._________________________________________________________________________.

|Տարե- |Հողերի կատեգորիան|Պայ-|Ընդա- |             այդ թվում`             |

|թիվը  |(նպատակային      |մա- |մենը  |____________________________________|

|      |նշանակությունը)  |նա- |      |վարե-|բազմ-  |խոտ-|արոտ |բնակա|այլ  |

|      |                 |կան |      |լահող|ամյա   |հարք|     |վայրե|հողեր|

|      |                 |նշա-|      |     |տնկարկ-|    |     |րի   |     |

|      |                 |նը  |      |     |ներ    |    |     |հողեր|     |

|______|_________________|____|______|_____|_______|____|_____|_____|_____|

|      |Գյուղատնտեսական  |Գ   |5.7   |0.15 |4.0    |    |1.55 |     |     |

|      |նշանակության     |    |      |     |       |    |     |     |     |

|      |_________________|____|______|_____|_______|____|_____|_____|_____|

|      |Բնակավայրերի,    |Բ   |1.3   |1.0  |       |    |     |     |0.3  |

|      |այդ թվում`       |____|______|_____|_______|____|_____|_____|_____|

|      |հասարակական      |Հ   |0.3   |     |       |    |     |     |0.3  |

|2003թ.|_________________|____|______|_____|_______|____|_____|_____|_____|

|      |Արդյունաբերության|Ա   |      |     |       |    |     |     |     |

|      |և                |    |      |     |       |    |     |     |     |

|      |ընդերքօգտագործման|    |      |     |       |    |     |     |     |

|      |_________________|____|______|_____|_______|____|_____|_____|_____|

|      |Էներգետիկայի,    |Կ   |      |     |       |    |     |     |     |

|      |տրանսպորտի, կապի,|    |      |     |       |    |     |     |     |

|      |կոմունալ ենթա-   |    |      |     |       |    |     |     |     |

|      |կառուցվածքների   |    |      |     |       |    |     |     |     |

|      |_________________|____|______|_____|_______|____|_____|_____|_____|

|      |Ջրային հողեր     |Ջ   |      |     |       |    |     |     |     |

|      |_________________|____|______|_____|_______|____|_____|_____|_____|

|      |Հատուկ պահպանվող |Պ   |      |     |       |    |     |     |     |

|      |տարածքներ        |    |      |     |       |    |     |     |     |

|______|_________________|____|______|_____|_______|____|_____|_____|_____|

|      |Ընդամենը         |    |7.0   |1.15 |4.0    |    |1.55 |     |0.3  |

._________________________________________________________________________.

 

 

pin
ՀՀ կառավարություն
26.06.2003
N 784-Ն
Որոշում