Սեղմել Esc փակելու համար:
«ՀԱՄԱԿԱՐԳՉԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

«ՀԱՄԱԿԱՐԳՉԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄ ...

 

 

040.0789.070703

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«7» հուլիսի 2003 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

26 հունիսի 2003 թվականի N 789-Ն

 

i

«ՀԱՄԱԿԱՐԳՉԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր միգրացիայի և փախստականների վարչության «Համակարգչային կենտրոն» պետական փակ բաժնետիրական ընկերությունը վերակազմավորման ձևով վերակազմակերպել «Համակարգչային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության:

«Համակարգչային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր միգրացիայի և փախստականների վարչության «Համակարգչային կենտրոն» պետական փակ բաժնետիրական ընկերության իրավահաջորդն է` փոխանցման ակտի համաձայն:

2. Սահմանել, որ`

ա) «Համակարգչային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեության հիմնական առարկան ու նպատակներն են`

Ադրբեջանի Հանրապետությունից բռնի տեղահանված ազգաբնակչության, Հայաստանի Հանրապետությունում ապաստան հայցող օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց, Հայաստանի Հանրապետության սահմանամերձ շրջաններից պատերազմական գործողությունների հետևանքով տեղահանված անձանց ու Հայաստանի Հանրապետության բնակչության այլ միգրացիոն հոսքերի մասին տվյալների հավաքագրման հիման վրա անձնավորված տեղեկություններ պարունակող քարտադարանների (արխիվների) և համակարգչային տեղեկատվական շտեմարանների (բազա) ստեղծումն ու վարումը, դրանց կառավարման համակարգչային ծրագրային միջոցների ձեռքբերումը, մշակումը, տեղայնացումը, ներդաշնակեցումն ու ներդրումը, պարբերականների, տեղեկագրերի, ժողովածուների և տեղեկատվական նյութերի հրապարակումն ու տեղեկատվության` տարբեր տեսակի կրիչների միջոցով տարածումը,

ստեղծված տեղեկատվական ռեսուրսների հիման վրա` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պետական մարմիններին, հասարակական և միջազգային կազմակերպություններին պահանջվող տեղեկությունների տրամադրումը,

տեղեկատվության փոխանակման նպատակով արտաքին տեղեկատվական ցանցերի հետ փոխգործակցության կազմակերպումը.

բ) «Համակարգչային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը կարող է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնել ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակները`

հրատարակչական գործ (ոլորտին վերաբերող տեղեկատվական նյութերի` գրքերի, բրոշյուրների, բուկլետների և համանման հրատարակումների, քարտեզների ու ատլասների հրատարակում),

համակարգչային դասընթացների կազմակերպում,

տվյալների հիմնապահեստների (բազաների) հետ կապված գործունեություն:

3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր միգրացիայի և փախստականների վարչության «Համակարգչային կենտրոն» պետական փակ բաժնետիրական ընկերության տնօրինության` պետական սեփականություն հանդիսացող` 5 մլն 614 հազար դրամ հաշվեկշռային արժեք ունեցող գույքը, բացառությամբ շենքերի, շինությունների, պատմամշակութային նշանակության և նվազագույն աշխատավարձի 10000-ապատիկից ավելի արժողությամբ գույքի, սեփականության իրավունքով հանձնել «Համակարգչային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը:

i

4. «Համակարգչային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կառավարման, ինչպես նաև «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի երկրորդ կետի «գ», «դ», «ե» և «է» ենթակետերով ու 14-րդ հոդվածով նախատեսված լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության կառավարման ոլորտում գործող «Միգրացիոն պետական ծառայություն» պետական մարմնին:

(4-րդ կետը փոփ. 29.12.05 թիվ 2327-Ն, 17.12.09 թիվ 1472-Ն որոշումներ)

5. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր միգրացիայի և փախստականների վարչության պետին` մեկամսյա ժամկետում հաստատել`

ա) «Համակարգչային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը սեփականության իրավունքով հանձնվող և ամրացվող գույքի կազմը.

բ) «Համակարգչային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը և այն սահմանված կարգով ներկայացնել պետական գրանցման:

6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 1-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
26.06.2003
N 789-Ն
Որոշում