Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՌՈՒՄ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՌՈՒՄԻՆԻԱՅԻ ԿԱՌԱՎԱ ...

 

 

i

ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՌՈՒՄԻՆԻԱՅԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԱՌԵՎՏՐԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԿԱՊԵՐԻ ԵՎ ԳԻՏԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը և Ռումինիայի կառավարությունը, այսուհետ` Պայմանավորվող կողմեր,

գիտակցելով ավանդական առևտրատնտեսական կապերի հատուկ նշանակությունը,

ձգտելով խորացնել հարաբերությունները Հայաստանի Հանրապետության և Ռումինիայի միջև,

ինչպես նաև ղեկավարվելով առևտրատնտեսական հարաբերություններում իրավահավասարության, փոխշահավետության սկզբունքներով և միջազգային իրավունքի այլ սկզբունքներով,

որոշեցին կնքել սույն Համաձայնագիրը և պայմանավորվեցին ներքոհիշյալի մասին.

 

ՀՈԴՎԱԾ 1

 

Պայմանավորվող կողմերը կաջակցեն փոխշահավետ տնտեսական և առևտրական հարաբերությունների զարգացմանը Հայաստանի Հանրապետության և Ռումինիայի միջև` համաձայն երկրներից յուրաքանչյուրի օրենսդրության:

 

ՀՈԴՎԱԾ 2

 

Առևտրատնտեսական համագործակցության զարգացման համար փոխշահավետ պայմանների ապահովման նպատակով Պայմանավորվող կողմերը տրամադրում են միմյանց առավել բարենպաստ պայմանակարգ:

Սույն հոդվածի վերոհիշյալ դրույթը չի տարածվում այն առավելությունների վրա, որոնք.

ա) Պայմանավորվող կողմերից մեկը տրամադրել է կամ ապագայում կարող է տրամադրել այլ երկրներին սահմանամերձ և մերձափնյա առևտրի հեշտացման նպատակով,

բ) բխում են, ներկայումս կամ ապագայում, Պայմանավորվող կողմերից որևէ մեկի` մաքսային միություններում և ազատ առևտրի գոտիներում մասնակցությունից:

 

ՀՈԴՎԱԾ 3

 

Հայաստանի Հանրապետության և Ռումինիայի արտաքին տնտեսական կապերի մասնակիցները, այսուհետ` Սուբյեկտներ, փոխադարձ համագործակցության մեջ ղեկավարվելու են միջազգային առևտրում և ֆինանսական պրակտիկայում ընդունված սկզբունքներով` կիրառելով ընթացիկ համաշխարհային գները:

Մատակարարվող ապրանքների և մատուցվող ծառայությունների գները, ինչպես նաև հաշվարկների և մատակարարման պայմանները կսահմանվեն պայմանագրերում:

 

ՀՈԴՎԱԾ 4

 

Պայմանավորվող կողմերը կնպաստեն տնտեսական և գիտատեխնիկական համագործակցության խորացմանը: Նման համագործակցության ուղղությունները, բացի փոխշահավետ առևտրից, կպարունակեն և ուղղակի կապերի հաստատումն ու ընդլայնումը, և կոոպերացումը արտադրության մեջ, խառը ձեռնարկությունների, համատեղ միավորումների և կազմակերպությունների ստեղծումը, Սուբյեկտների ներկայացուցչությունների և մասնաճյուղերի բացումը, ինչպես նաև համաշխարհային պրակտիկայում կիրառվող համագործակցության և փոխանակության այլ ժամանակակից ձևերի զարգացումը և ներդրումը:

 

ՀՈԴՎԱԾ 5

 

Պայմանավորվող կողմերը, համաձայն իրենց օրենսդրության, կստեղծեն անհրաժեշտ պայմաններ ապրանքների մատակարարման և ծառայությունների մատուցման պայմանագրերի կնքման և իրացման համար:

Առևտրատնտեսական կապերի իրականացման համար Պայմանավորվող կողմերը կարող են համաձայնեցնել սահմանափակող բնույթ չկրող փոխմատակարարվող ապրանքների և մատուցվող ծառայությունների տարեկան ինդիկատիվ ցուցակները:

Այդ ցուցակների հիման վրա մատակարարվող ապրանքների և մատուցվող ծառայությունների անվանացանկը և ծավալները կձևակերպվեն արձանագրությամբ:

 

ՀՈԴՎԱԾ 6

 

Հայաստանի Հանրապետության և Ռումինիայի լիազորված բանկերը փոխադարձ համաձայնությամբ կսահմանեն սույն Համաձայնագրից բխող արտաքին տնտեսական գործառնությունների բանկային ապահովման տեխնիկական կարգը:

 

ՀՈԴՎԱԾ 7

 

Բոլոր կարգի գործառնությունների և ծառայությունների հաշվարկները և վճարումները իրականացվելու են ազատ փոխարկվող արժույթով, համապատասխան Հայաստանի Հանրապետությունում և Ռումինիայում գործող օրենսդրությունների, ինչպես նաև միջազգային բանկային պրակտիկայում ընդունված ցանկացած ձևի:

 

ՀՈԴՎԱԾ 8

 

Պայմանավորվող կողմերը իրենց տարածքներում կնպաստեն հայկական և, համապատասխանաբար, ռումինական Սուբյեկտների ապրանքների տարանցմանը երրորդ երկրներ կամ երրորդ երկրներից:

 

ՀՈԴՎԱԾ 9

 

Սույն Համաձայնագրին համապատասխան մատակարարվող ապրանքները կարող են վերարտահանվել երրորդ երկրներ միայն արտահանողի գրավոր համաձայնությամբ:

Հայկական և ռումինական Սուբյեկտների կողմից համատեղ գիտատեխնիկական մշակումների արդյունքները կարող են փոխանցվել երրորդ անձանց և հրատարակվել միայն հայկական և, համապատասխանաբար, ռումինական գործընկերների գրավոր համաձայնությամբ:

 

ՀՈԴՎԱԾ 10

 

Պայմանավորվող կողմերը Հայաստանի Հանրապետության և Ռումինիայի ներկայացուցիչների մասնակցությամբ կստեղծեն Խառը հանձնաժողով սույն Համաձայնագրի կատարման ընթացքի դիտարկման և առևտրատնտեսական ու գիտատեխնիկական համագործակցության ընդլայնման և զարգացման նպատակով առաջարկությունների մշակման համար:

Խառը հանձնաժողովի նիստերը կկայանան հաջորդաբար Հայաստանի Հանրապետությունում և Ռումինիայում` առնվազն տարին մեկ անգամ:

 

ՀՈԴՎԱԾ 11

 

Սույն Համաձայնագիրը կարող է փոփոխվել և/կամ լրացվել Պայմանավորվող կողմերի նախնական գրավոր համաձայնությամբ:

 

ՀՈԴՎԱԾ 12

 

Սույն Համաձայնագիրը կնքվում է անսահմանափակ ժամանակով և ուժի մեջ է մտնում Պայմանավորվող կողմերի փոխադարձաբար ծանուցումից հետո` առ այն, որ կատարվել են դրա` ուժի մեջ մտնելու համար բոլոր օրինական պահանջները:

Սույն Համաձայնագիրը կարող է լուծվել Պայմանավորվող կողմերից մեկի` Պայմանավորվող մյուս կողմին ծանուցելու միջոցով: Ըստ որում սույն Համաձայնագիրը կորցնում է իր ուժը լուծման մասին ծանուցումից 6 ամիս հետո:

 

Կատարված է Բուխարեստ քաղաքում 1991 թվականի հոկտեմբերի 4-ին, երկու բնօրինակով, յուրաքանչյուրը` հայերեն, ռումիներեն և ռուսերեն, ընդ որում բոլոր տեքստերն էլ հավասարազոր են:

Տեքստի մեկնաբանման տարաձայնությունների դեպքում հիմք կընդունվի ռուսերեն տեքստը:

 

Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 1992 թվականի նոյեմբերի 26-ից:

 

 

pin
ՀՀ կառավարություն
04.10.1991
Համաձայնագիր