Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԲԵԼԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԲԵԼԱՌՈՒՍԻ ՀԱՆՐԱՊԵ ...

 

 

i

ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԲԵԼԱՌՈՒՍԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԱՌԵՎՏՐԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը և Բելառուսի Հանրապետության կառավարությունը, այսուհետ` Կողմեր,

ձգտելով երկու հանրապետությունների միջև հավասարության և փոխադարձ շահի հիման վրա առևտրատնտեսական կապերի զարգացմանը և ընդլայնմանը,

ղեկավարվելով միջազգային իրավունքի սկզբունքներով և հաշվի առնելով բարեկամական հարաբերությունները,

 

համաձայնեցին ներքոհիշյալի մասին.

 

ՀՈԴՎԱԾ 1

 

Կողմերը հայտարարում են, որ Հայաստանի Հանրապետության և Բելառուսի Հանրապետության միջև առևտրատնտեսական կապերը իրագործվում են միասնական տնտեսական տարածքի շրջանակներում, և հանրապետությունները ձեռնպահ կմնան այնպիսի գործողություններից, որոնք կարող են միմյանց վնաս պատճառել:

 

ՀՈԴՎԱԾ 2

 

Կողմերը կառավարությունների մակարդակով իրականացնելու են արտադրանքի կարևորագույն տեսակների մատակարարումների կարգավորում և իրենց տնտեսական մարմիններին, նախարարություններին, գերատեսչություններին հանձնարարում են համաձայնեցնել այդ արտադրանքի անվանացանկը և փոխադարձ հաշվեկշռված ծավալները:

Մինչև ընթացիկ տարվա դեկտեմբերի 15-ը նախապատրաստել և ստորագրել սույն Համաձայնագրի համապատասխան հավելվածները: Կողմերը, հաշվի առնելով արտադրության ստեղծված ծավալները, աջակցելու են տնտեսական սուբյեկտներին արտադրանքի փոխադարձաբար մատակարարումների պահպանմանն այնպիսի անվանացանկի գծով, որն ընդգծված չէ սույն Համաձայնագրին կից հավելվածներում, ինչպես նաև ներճյուղային և միջճյուղային կոոպերացման և լրակազմման գծով:

 

ՀՈԴՎԱԾ 3

 

Կողմերը պայմանավորվում են այն մասին, որ, սկսած 1992 թվականից, Հայաստանի Հանրապետության և Բելառուսի Հանրապետության միջև առևտրատնտեսական կապերի ողջ համալիրի բնագավառում Կողմերի իրավաբանական անձինք, այսուհետ` սուբյեկտներ, անցնում են Կողմերի փոխադարձ շահերն ապահովող հաշվարկների և վճարումների: Կողմերի նախաձեռնությամբ արտադրանքի և մատուցող ծառայությունների համար փոխադարձ հաշվարկների կարգը կարող է որոշվել երկկողմ պայմանագրով:

 

ՀՈԴՎԱԾ 4

 

Կողմերը համաձայնում են անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել արտադրանքի փոխադարձաբար մատակարարումների իրականացման բնագավառում պետական վիճակագրության մարմինների միջոցով կազմակերպել մատակարարումների ընթացքի վերաբերյալ եռամսյակային հաշվառում և տեղեկության փոխանակություն, մատակարարների շահագրգռվածությունը և պատասխանատվությունը բարձրացնելու համար կիրառել տնտեսական խթաններ և պատժամիջոցներ:

 

ՀՈԴՎԱԾ 5

 

Կողմերը կօժանդակեն և կզարգացնեն երկու հանրապետությունների միջև ստեղծված տրանսպորտային կապերը: Կողմերի նախաձեռնությամբ տրանսպորտային համակարգերի փոխգործողությունը կարող է որոշվել երկկողմ համաձայնագրով, անհրաժեշտության դեպքում` շահագրգիռ այլ հանրապետությունների մասնակցությամբ:

 

ՀՈԴՎԱԾ 6

 

Կողմերը կաջակցեն համատեղ ձեռնարկությունների ստեղծմանը, այդ թվում` հանրապետությունների տարածքներից դուրս տեղաբաշխված գործընկերների հետ: Փայատիրական հիմունքներով նոր ձեռնարկությունների շինարարության և գործողների վերակառուցման պայմանները, դրանց հզորությունների օգտագործմամբ արտադրված արտադրանքի հետագա բաշխումը որոշվում են առանձին պայմանագրերով:

 

ՀՈԴՎԱԾ 7

 

Կողմերը պայմանավորվեցին ապահովել մի հանրապետության տարածքում գտնվող` մյուս հանրապետության պետական գույքի, իրավաբանական անձանց և քաղաքացիների գույքի իրավական պաշտպանությունը:

 

ՀՈԴՎԱԾ 8

 

Կողմերը պարտավորվում են ձեռնարկել երկու Կողմերի սուբյեկտների կողմից միմյանց մատակարարվող արտադրանքի և ապրանքների վերաարտահանումը կանխարգելող միջոցներ:

 

ՀՈԴՎԱԾ 9

 

Կողմերը պայմանավորվում են, որ հանրապետությունների նախարարությունները և գերատեսչությունները կկնքեն պայմանագրեր, կստորագրեն համաձայնագրեր կամ արձանագրություններ` փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տնտեսական, գիտատեխնիկական և մշակութային համագործակցության այլ ուղղություններով:

 

ՀՈԴՎԱԾ 10

 

Կողմերը համատեղ քննության կառնեն Համաձայնագրի իրականացման գործընթացում ծագող հիմնահարցերը և միջոցներ կձեռնարկեն դրանց լուծման համար:

 

ՀՈԴՎԱԾ 11

 

Սույն Համաձայնագիրը կարող է փոփոխվել և լրացվել Կողմերի երկկողմ համաձայնությամբ:

 

ՀՈԴՎԱԾ 12

 

Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում 1992 թվականի հունվարի 1-ից և կգործի այնքան ժամանակ, քանի դեռ Կողմերից մեկը ոչ պակաս, քան վեց ամիս առաջ մյուս Կողմին գրավոր չի ծանուցի սույն Համաձայնագրի գործողությունը դադարեցնելու իր մտադրության մասին:

Սույն Համաձայնագիրն ուժի մեջ մտնելու պահից իր գործողությունը դադարեցնում է Հայաստանի Հանրապետության և Բելառուսի Հանրապետության կառավարությունների միջև Տնտեսական, գիտատեխնիկական և մշակութային համագործակցության վերաբերյալ 1990 թվականի օգոստոսի 24-ի Համաձայնագիրը:

 

Կատարված է Մինսկ քաղաքում 1991 թվականի դեկտեմբերի 30-ին, երկու օրինակով, յուրաքանչյուրը` հայերեն, բելառուսերեն և ռուսերեն, ընդ որում բոլոր տեքստերը հավասարազոր են:

Որևէ հոդվածի մեկնաբանման ժամանակ տարաձայնությունների դեպքում տեղեկատու տեքստ է հանդիսանում ռուսերեն տեքստը:

 

Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 1992 թվականի հունվարի 1-ից:

 

 

pin
ՀՀ կառավարություն
30.12.1991
Համաձայնագիր