Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԿՈՐԵ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԿՈՐԵԱՅԻ ԺՈՂՈՎՐԴԱԴ ...

 

 

i

ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԿՈՐԵԱՅԻ ԺՈՂՈՎՐԴԱԴԵՄՈԿՐԱՏԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԱՌԵՎՏՐԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը և Կորեայի Ժողովրդադեմոկրատական Հանրապետության կառավարությունը, այսուհետ` Պայմանավորվող կողմեր,

ղեկավարվելով հավասարության և փոխշահավետության սկզբունքներով, երկու երկրների միջև առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման նպատակով,

 

պայմանավորվեցին ներքոհիշյալի վերաբերյալ.

 

ՀՈԴՎԱԾ 1

 

Պայմանավորվող կողմերի արտաքին տնտեսական կապերի մասնակիցները, 1992 թվականի ապրիլի 1-ից սկսած, հաշվարկները և վճարումները կիրականացնեն ազատ փոխարկելի արժույթով (ԱՓԱ)` կիրառելով միջազգային առևտրում ընդունված ընթացիկ համաշխարհային գներ և պայմաններ առևտրատնտեսական հարաբերությունների ամբողջ համակարգում:

Ապրանքների փոխադարձաբար առաքումների և ծառայությունների մատուցումը կիրականացվեն արտաքին տնտեսական գործունեություն իրականացնելու իրավունք ունեցող կազմակերպությունների միջև կնքվող պայմանագրերի հիման վրա` Պայմանավորվող կողմերից յուրաքանչյուրի օրենսդրությանը համապատասխան:

Սույն Համաձայնագրով սահմանված հաշվարկները կիրականացվեն միջազգային բանկային պրակտիկայում ընդունված ձևերով:

 

ՀՈԴՎԱԾ 2

 

Պայմանավորվող կողմերը, յուրաքանչյուր երկրի տարածքում գործող օրենսդրությանը համապատասխան, կզարգացնեն առևտուրը միջազգային առևտրում ընդունված պրակտիկայի և սկզբունքների հիման վրա:

Պայմանավորվող կողմերի իրավասու համապատասխան պետական մարմինները անհրաժեշտության դեպքում, գործող իրավական նորմերին և կանոններին համապատասխան, իրենց իրավասության սահմաններում ժամանակին կտրամադրեն ապրանքների, առաքումների լիցենզիաներ` համաձայն արտաքին տնտեսական կապերի մասնակիցների միջև կնքվող պայմանագրերի:

 

ՀՈԴՎԱԾ 3

 

Հայաստանի Հանրապետության արտտնտբանկը և Կորեայի Ժողովրդադեմոկրատական Հանրապետության արտաքին առևտրի բանկը 1992 թվականի երրորդ եռամսյակից կհամաձայնեցնեն և կհաստատեն սույն Համաձայնագրից բխող բանկային գործառնությունների ապահովման տեխնիկական կանոնները (կարգը):

 

ՀՈԴՎԱԾ 4

 

Պայմանավորվող կողմերը կնպաստեն համագործակցության նոր ձևերի զարգացմանը, ներառյալ համատեղ ձեռնարկությունների ստեղծումը, արտադրական կոոպերացիան, շինարարությունը` կապալային պայմաններով, և երկու երկրների տարածաշրջանների և ձեռնարկությունների միջև ուղիղ արտադրական կապերի հաստատմանը:

 

ՀՈԴՎԱԾ 5

 

Պայմանավորվող կողմերը սույն Համաձայնագրի պարտավորությունների կատարման նպատակով կստեղծեն առևտրատնտեսական համագործակցության համատեղ հանձնաժողով: Համատեղ հանձնաժողովի նիստերը կանցկացվեն տարին մեկ անգամ` հաջորդաբար Երևանում և Փխենյանում, ընդ որում նիստերի անցկացման հետ կապված ծախսերը իր վրա կվերցնի ընդունող Կողմը:

 

ՀՈԴՎԱԾ 6

 

Սույն Համաձայնագրի գործողության ժամանակաընթացքում կնքված և նրա ժամկետը լրանալուց հետո չավարտված պայմանագրերը ենթակա են կատարման Համաձայնագրի դրույթներին համապատասխան:

 

ՀՈԴՎԱԾ 7

 

Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում այն ստորագրելու օրվանից և գործելու է այնքան ժամանակ, քանի դեռ Պայմանավորվող կողմերից մեկը սույն Համաձայնագրի գործողության ժամկետը լրանալուց վեց ամիս առաջ գրավոր չի ծանուցել սույն Համաձայնագրի գործողությունը դադարեցնելու իր ցանկություն մասին:

 

Կատարված է Երևան քաղաքում 1992 թվականի փետրվարի 13-ին, երկու օրինակով, յուրաքանչյուրը` հայերեն, ռուսերեն և կորեերեն, ընդ որում բոլոր երեք տեքստերն էլ հավասարազոր են:

 

Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 1992 թվականի փետրվարի 13-ից:

 

 

pin
ՀՀ կառավարություն
13.02.1992
Համաձայնագիր