Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՉԻՆԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՉԻՆԱՍՏԱՆԻ ԺՈՂՈՎՐԴ ...

 

 

i

ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՉԻՆԱՍՏԱՆԻ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՄՇԱԿՈՒՅԹԻ, ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ, ՍՊՈՐՏԻ ԵՎ ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՆԵՐՈՒՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարությունը, այսուհետ` Կողմեր,

նպատակ ունենալով ամրապնդել բարեկամական հարաբերությունները և նպաստել երկու երկրների միջև մշակութային համագործակցության ընդլայնմանը,

կազմեցին սույն Համաձայնագիրը ներքոհիշյալի մասին.

 

ՀՈԴՎԱԾ 1

 

Կողմերը իրավահավասարության և փոխշահավետության հիման վրա համաձայնեցին երկու երկրների համապատասխան հիմնարկների և կազմակերպությունների միջև աջակցել ու խրախուսել փոխանակությունը և համագործակցությունը մշակույթի, կրթության, հասարակական գիտությունների, առողջապահության, սպորտի, հրատարակչական գործի, լրագրողական, ռադիոհաղորդումների, հեռուստատեսության, կինեմատոգրաֆիայի և զբոսաշրջության բնագավառներում:

 

ՀՈԴՎԱԾ 2

 

Կողմերը համաձայնեցին մշակույթի և արվեստի բնագավառներում փոխանակությունը և համագործակցությունն իրականացնել հետևյալ ձևերով`

1) գրողների, արվեստի գործիչների խմբերի փոխանակում,

2) գեղարվեստական կոլեկտիվների փոխանակում,

3) մշակույթի և արվեստի ցուցահանդեսների փոխանակում,

4) մշակույթի օրերի փոխադարձ կազմակերպում:

 

ՀՈԴՎԱԾ 3

 

Կողմերը համաձայնեցին կրթության բնագավառում փոխանակումներն ու համագործակցությունն իրականացնել հետևյալ միջոցներով.

1. Կողմերը կխրախուսեն երկու երկրների ուսումնական հաստատությունների միջև ուղիղ կապերի հաստատումն ու համագործակցությունը:

2. Կողմերը, ըստ անհրաժեշտության, կհրավիրեն մյուս Կողմի դասախոսներին և գիտնականներին` համապատասխան բուհերում կարճատև դասախոսություններ կարդալու կամ համատեղ գիտական հետազոտություններ կատարելու համար:

3. Կողմերը կխրախուսեն իրենց համապատասխան երկրների լեզվի և գրականության ուսումնասիրությունը` իբրև երկու երկրների ժողովուրդների հաղորդակցման, փոխադարձաբար միմյանց մշակույթներին ծանոթանալու և համագործակցության ամրապնդման կարևոր միջոցի: Այս նպատակով Կողմերը փոխադարձաբար կօգնեն միմյանց դասախոսների ուսուցման ու որակավորման բարձրացման, ուսումնական ձեռնարկների տրամադրման գործում:

 

ՀՈԴՎԱԾ 4

 

Կողմերը համաձայնեցին, իրենց հնարավորությունների սահմաններում, մշակույթի և արվեստի վերաբերյալ գրականություն փոխանակել:

 

ՀՈԴՎԱԾ 5

 

Կողմերը կնպաստեն երկու երկրների մարզական կազմակերպությունների միջև կապերի զարգացմանն ու ամրապնդմանը:

 

ՀՈԴՎԱԾ 6

 

Կողմերը կնպաստեն երկու երկրների թանգարանների և գրադարանների միջև իրականացվող փոխանակումներին և համագործակցությանը:

 

ՀՈԴՎԱԾ 7

 

Կողմերը համաձայնեցին փոխանակումներ և համագործակցություն իրականացնել հրատարակչական և լրագրողական բնագավառներում:

 

ՀՈԴՎԱԾ 8

 

Կողմերը կխրախուսեն ուղիղ համագործակցությունը երկու երկրների ռադիոյի և հեռուստատեսության համապատասխան հիմնարկների միջև և ռադիոծրագրերի և հեռուստատեսային ծրագրերի փոխանակումները: Կողմերը կխրախուսեն նաև ֆիլմերի շաբաթների և այլ միջոցառումների փոխանակումները:

 

ՀՈԴՎԱԾ 9

 

Կողմերը համաձայնեցին նպաստել երկու երկրների հասարակական գիտությունների բնագավառի համապատասխան գիտահետազոտական հիմնարկների, առանձին գիտնականների և մասնագետների փոխհամաձայնեցված գիտական փոխանակումների զարգացմանը և համագործակցությանը` հետազոտություններ կատարելու, դասախոսություններ կարդալու և նյութեր փոխանակելու նպատակով:

 

ՀՈԴՎԱԾ 10

 

Կողմերը կխրախուսեն և կաջակցեն երկու երկրների առողջապահական հիմնարկների միջև անմիջական կապերի ու համագործակցության խորացմանը, կնպաստեն իրենց երկրներում առողջապահական համակարգի զարգացմանն ու կատարելագործմանն ուղղված աշխատանքային փորձի և առողջապահական հարցերի շուրջ տեղեկության փոխանակմանը:

 

ՀՈԴՎԱԾ 11

 

Կողմերը կխրախուսեն և կնպաստեն երկու երկրների զբոսաշրջային հիմնարկների միջև գործարար կապերի ամրապնդմանն ու զարգացմանը` այդ երկրների ժողովուրդների կյանքին, աշխատանքին և մշակույթին առավել լիարժեք ծանոթանալու նպատակով:

 

ՀՈԴՎԱԾ 12

 

Կողմերը կմշակեն կոնկրետ պլաններ սույն Համաձայնագիրն իրագործելու համար և կպայմանավորվեն ֆինանսական հարցերի մասին:

Երկու Կողմերի համապատասխան գերատեսչությունները սույն Համաձայնագրի հիման վրա կարող են համագործակցության առանձին գործնական ուղղությունների վերաբերյալ ստորագրել երկկողմ համաձայնագրեր, արձանագրություններ և պլաններ:

 

ՀՈԴՎԱԾ 13

 

Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից և կգործի 5 տարվա ընթացքում: Եթե այդ ժամկետի ավարտից առնվազն 6 ամիս առաջ Կողմերից ոչ մեկը գրավոր չի դիմի մյուս Կողմին սույն Համաձայնագրի գործողությունը դադարեցնելու խնդրանքով, ապա ամեն անգամ դրա գործողության ժամկետը ինքնաբերաբար կերկարաձգվի հաջորդ 5 տարիների համար:

Կատարված է Պեկին քաղաքում 1992 թվականի հուլիսի 4-ին, երկու օրինակով, յուրաքանչյուրը` հայերեն և չինարեն, ընդ որում երկու տեքստերն էլ հավասարազոր են: Համաձայնագրին կից ռուսերեն տեքստը հանդիսանում է աշխատանքային:

 

Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 1992 թվականի հուլիսի 4-ից:

 

 

pin
ՉԺՀ
Համաձայնագիր