Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԳՅՈՒՄՐՈՒ ՔԱՂԱՔԱՅԻՆ ԵՎ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԳՅՈՒՄՐՈՒ ՔԱՂԱՔԱՅԻՆ ԵՎ ՋԱՋՈՒՌ ԿԱՅԱՐ ...

 

 

040.0931.070803

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«7» օգոստոսի 2003 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

31 հուլիսի 2003 թվականի N 931-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԳՅՈՒՄՐՈՒ ՔԱՂԱՔԱՅԻՆ ԵՎ ՋԱՋՈՒՌ ԿԱՅԱՐԱՆԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՖՈՆԴ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԲՆԱԿԵԼԻ ՇԵՆՔԵՐԸ ԵՎ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԲՆԱԿԵԼԻ ՏՆԵՐԸ ՆՎԻՐԱԲԵՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի քաղաքում և Ջաջուռ կայարանին կից գյուղում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին կառուցված բնակարանային ֆոնդի մասնավորեցման գործընթացը խթանելու, բնակարանների շահագործումն ու սպասարկումը բարելավելու նպատակով և համաձայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 605-րդ հոդվածի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

i

1. Մինչև Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 21-ի N 1935-Ն որոշումն ուժի մեջ մտնելը` Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզում պետական միջոցների հաշվին կառուցված և շահագործման հանձնված պետական բնակարանային ֆոնդ հանդիսացող` Գյումրի քաղաքի Անի թաղամասի NN 9-1-1ա, 9-1-2ա, 6-1-6գ, 5-1-15ա բնակելի շենքերը և Ջաջուռ կայարանին կից գյուղի N 1-10 անհատական բնակելի տները նվիրաբերել համապատասխանաբար Գյումրու քաղաքային և Ջաջուռ կայարանի գյուղական համայնքներին` դրանք, վերջիններիս համաձայնությամբ, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով նշված շենքերում և բնակելի տներում բնակվող վարձակալներին անհատույց, սեփականության իրավունքով հատկացնելու համար:

2. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետին` համապատասխան համայնքների ղեկավարների հետ համատեղ մեկամսյա ժամկետում ավարտել սույն որոշման 1-ին կետում նշված բնակելի շենքերի և տների` սահմանված կարգով հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը և գույքային իրավունքների պետական գրանցումը:

Սահմանել, որ գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված ծախսերն իրականացվում են Գյումրու քաղաքային և Ջաջուռ կայարանի գյուղական համայնքների բյուջետային միջոցների հաշվին:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 31-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
31.07.2003
N 931-Ա
Որոշում