Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՀՆԴԿ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՀՆԴԿԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊ ...

 

 

i

ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՀՆԴԿԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԱՌԵՎՏՐԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը և Հնդկաստանի Հանրապետության կառավարությունը, այսուհետ` Պայմանավորվող կողմեր,

ձգտելով շարունակել և ամրապնդել իրենց պատմական բարեկամությունն ու համագործակցությունը,

ցանկանալով նպաստել երկու երկրների միջև առևտրատնտեսական կապերի զարգացմանը` ելնելով փոխշահավետության և հավասարության սկզբունքներից,

 

համաձայնեցին ներքոհիշյալի մասին.

 

ՀՈԴՎԱԾ 1

 

Պայմանավորվող կողմերը, համաձայն իրենց ազգային օրենսդրության և կանոնակարգերի, կխթանեն կայուն և երկարատև առևտրատնտեսական համագործակցությունը երկու երկրների միջև:

 

ՀՈԴՎԱԾ 2

 

ա) Պայմանավորվող կողմերը փոխադարձաբար միմյանց կտրամադրեն առավել բարենպաստ ռեժիմ ներմուծման և արտահանման արտոնագրերի, մաքսատուրքերի և բոլոր տեսակի վճարումների ու հարկերի նկատմամբ` կապված ապրանքների ներմուծման, արտահանման կամ տարանցման հետ:

բ) Պայմանավորվող կողմերը միմյանց կտրամադրեն ներմուծման և արտահանման արտոնագրեր կամ թույլտվություններ, եթե իրենց կանոնակարգերի համաձայն նման արտոնագրերը (լիցենզիաները) տալիս են ոչ պակաս բարենպաստ ռեժիմ, քան որևէ այլ երկրի տրամադրված ռեժիմն է:

 

ՀՈԴՎԱԾ 3

 

Ցանկացած առավելություն, հովանավորություն, արտոնություն կամ անձեռնմխելիություն, որը տրամադրում է Պայմանավորվող կողմերից յուրաքանչյուրը երրորդ երկրում արտադրված կամ վերջինիս տարածքի համար նախատեսված արտադրանքի նկատմամբ, պետք է տրամադրվի անմիջապես և անվերապահորեն Պայմանավորվող կողմերից յուրաքանչյուրի տարածքում արտադրված կամ նրանց տարածք ներմուծելու համար նախատեսված համանման արտադրանքի նկատմամբ:

 

ՀՈԴՎԱԾ 4

 

Վերը նշված 2-րդ և 3-րդ հոդվածների դրույթները, սակայն, չեն կիրառվի թույլտվության կամ շարունակականության նկատմամբ, եթե.

ա) առավելությունները տրամադրվել են մի Կողմի կողմից հարակից երկրներին` սահմանային փոխադրումները հեշտացնելու համար,

բ) ցանկացած Կողմի` որևէ երկրին տրամադրած առավելությունները կամ արտոնությունները գոյություն ունեն սույն Համաձայնագրի կնքման օրը կամ նման առավելությունների կամ արտոնությունների փոխարինման դեպքում` գոյություն ունեին մինչև 1947 թվականի ապրիլի 10-ը,

գ) ցանկացած առավելություն կամ արտոնություն, որը տրամադրվել է զարգացող երկրների միջև առևտրատնտեսական համագործակցության ընդլայնման ցանկացած սխեմայի համաձայն, որը բաց է մասնակցության համար զարգացող երկրների կողմից, և որին կառավարություններից որևէ մեկը կողմ է կամ կարող է կողմ դառնալ,

դ) առավելությունները կամ արտոնությունները, որոնք ծագել են Մաքսային միությունից և/կամ ազատ առևտրի գոտուց, որոնց որևէ երկիր կողմ է կամ կարող է դառնալ:

 

ՀՈԴՎԱԾ 5

 

Պայմանավորվող կողմերը կխրախուսեն և կհեշտացնեն կապերը միմյանց ֆիզիկական և իրավաբանական անձանց միջև, inter alia, պատվիրակությունների և գործարարների փոխայցելությունների, ցուցահանդեսներին և տոնավաճառներին մասնակցության և տեղեկության փոխանակման միջոցով:

Նրանք կնպաստեն օտարերկրյա առևտրային կազմակերպությունների, ընկերությունների, ձեռնարկությունների, բանկերի և այլնի մասնաճյուղերի գրասենյակների բացմանը միմյանց տարածքում` իրենց ներքին օրենսդրության և կանոնակարգերի համաձայն:

 

ՀՈԴՎԱԾ 6

 

Պայմանավորվող կողմերը կխթանեն համագործակցությունը գիտության և տեխնոլոգիայի, բնապահպանության, տրանսպորտի, զբոսաշրջության և կապի, կադրերի վերապատրաստման և այլ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բնագավառներում:

 

ՀՈԴՎԱԾ 7

 

Ապրանքների և ծառայությունների ներմուծումն ու արտահանումը կիրականացվի երկու երկրների ֆիզիկական և իրավաբանական անձանց միջև կնքված պայմանագրերի հիման վրա` միջազգային գներով` համաձայն իրենց օրենքների ու կանոնակարգերի և միջազգային առևտրային պրակտիկայի: Պայմանավորվող կողմերից և ոչ մեկը պատասխանատու չէ ֆիզիկական և իրավաբանական անձանց` նման առևտրական գործարքներից առաջացած պարտավորությունների համար:

 

ՀՈԴՎԱԾ 8

 

Հայաստանի և Հնդկաստանի միջև առևտրական և ոչ առևտրական բնույթի բոլոր վճարումները կկատարվեն ազատ փոխարկելի միջազգային տարադրամով, եթե Պայմանավորվող կողմերն այլ համաձայնություն չունենան:

 

ՀՈԴՎԱԾ 9

 

Երկու երկրների ֆիզիկական և իրավաբանական անձինք ազատ կլինեն փոխադարձաբար ներմուծելու և արտահանելու ապրանքներ և ծառայություններ միմյանց տարածքներից` առևտրի, փոխհատուցման պայմանավորվածությունների, վարձակալության և հետադարձ գնումների պայմանավորվածությունները կամ գործարար համագործակցության միջազգայնորեն ընդունված որևէ այլ ձևի հիման վրա` համաձայն երկու երկրների օրենքների և կանոնակարգերի:

 

ՀՈԴՎԱԾ 10

 

Պայմանավորվող կողմերը կնպաստեն միմյանց միջև փոխադարձ ներդրումային և տեխնոլոգիական համագործակցությանը, inter alia, իրենց տարածքներում ստեղծելով համատեղ ձեռնարկություններ ինչպես տեղական, այնպես էլ երրորդ երկրի շուկաների համար:

 

ՀՈԴՎԱԾ 11

 

Մի Պայմանավորվող կողմը մյուս Պայմանավորվող կողմի խնդրանքով կանցկացնի խորհրդակցություններ սույն Համաձայնագրի անխափան իրագործմանը նպաստելու, ինչպես նաև սույն Համաձայնագրի իրականացման և մեկնաբանման ընթացքում ծագած վեճերը լուծելու համար:

 

ՀՈԴՎԱԾ 12

 

1. Սույն Համաձայնագիրն ուժի մեջ կմտնի ստորագրման օրվանից և կգործի 5 տարի:

2. Սույն Համաձայնագրի ժամկետը ինքնաբերաբար կերկարաձգվի մեկ տարով, եթե Պայմանավորվող կողմերից մեկը Համաձայնագրի գործողության ժամկետի ավարտից առնվազն վեց ամիս առաջ գրավոր չհայտնի մյուս Պայմանավորվող կողմին Համաձայնագրի գործողությունը դադարեցնելու իր որոշման մասին: Նման դադարեցումից հետո սույն Համաձայնագրի պայմանները և դրույթները կշարունակեն կիրառվել Համաձայնագրի գործողության ժամանակ կնքված և սույն Համաձայնագրի դադարեցման ժամկետի դրությամբ դեռևս ամբողջապես չավարտված բոլոր պայմանագրերի նկատմամբ:

 

ՀՈԴՎԱԾ 13

 

Սույն Համաձայնագիրը պետք է հաստատվի յուրաքանչյուր Պայմանավորվող կողմի կողմից` իր օրենսդրության և կանոնակարգերի համաձայն: Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմը մյուս Կողմին կծանուցի Համաձայնագիրն ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ` իր օրենսդրությամբ և կանոնակարգերով պահանջվող ընթացակարգերի կատարման մասին:

Ի հաստատումն վերոնշյալի` ներքոստորագրյալները, պատշաճ լիազորված լինելով իրենց կառավարությունների կողմից, ստորագրեցին սույն Համաձայնագիրը:

 

Կատարված է Նյու Դելի քաղաքում 1993 թվականի մարտի 11-ին, երկու բնօրինակով, յուրաքանչյուրը` հայերեն, հնդկերեն և անգլերեն, ընդ որում բոլոր տեքստերն էլ հավասարազոր են:

 

Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 1993 թվականի մարտի 11-ից:

 

 

pin
ՀՀ կառավարություն
11.03.1993
Համաձայնագիր