Սեղմել Esc փակելու համար:
ՄԻ ՇԱՐՔ ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՄԻ ՇԱՐՔ ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՎԵՐԱԿԱԶՄԱ ...

 

 

040.0987.210803

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«21» օգոստոսի 2003 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

23 հուլիսի 2003 թվականի N 987-Ն

 

i

ՄԻ ՇԱՐՔ ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ԵՎ ԳՈՒՅՔ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ և «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածներին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի «Համակարգված դիտարկումների և գնահատման կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությունն առանձնացման ձևով վերակազմակերպել` ստեղծելով «Հանութագրման կենտրոն» փակ բաժնետիրական ընկերություն:

Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի «Համակարգված դիտարկումների և գնահատման կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության իրավունքների ու պարտավորությունների մի մասն անցնում է «Հանութագրման կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությանը` բաժանիչ հաշվեկշռին համապատասխան:

2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի «Հողշիննախագիծ» ու «Համակարգված դիտարկումների և գնահատման կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությունները միաձուլման ձևով վերակազմակերպել` ստեղծելով «Հողաշինարարության, անշարժ գույքի գնահատման և համակարգված դիտարկումների կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն:

Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի «Հողշիննախագիծ» ու «Համակարգված դիտարկումների և գնահատման կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությունների իրավունքներն ու պարտավորություններն անցնում են «Հողաշինարարության, անշարժ գույքի գնահատման և համակարգված դիտարկումների կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը` փոխանցման ակտին համապատասխան:

3. Սահմանել, որ`

ա) «Հողաշինարարության, անշարժ գույքի գնահատման և համակարգված դիտարկումների կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեության առարկան և նպատակը հողային հարաբերությունների կարգավորմանը, հողային պաշարների կառավարմանը, անշարժ գույքի պետական միասնական կադաստրի վարմանը, հողերի օգտագործման ու պահպանության կազմակերպմանը, անշարժ գույքի համակարգված դիտարկումներին ու գնահատմանը և հողաշինարարության տարածքային ու ներտնտեսային ծրագրերի (փաստաթղթերի) կազմմանն ուղղված պետական միջոցառումների ապահովումն է.

բ) «Հողաշինարարության, անշարժ գույքի գնահատման և համակարգված դիտարկումների կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունն իրականացնում է`

վարչատարածքային միավորների և հատուկ պահպանվող տարածքների սահմանների հիմնավորման, սահմանագծման և նկարագրման աշխատանքներ,

հողաշինարարության և գնահատման նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերի ու ստանդարտների մշակում,

հողային ռեսուրսների կառավարման հայեցակարգերի և ծրագրերի մշակում,

հողերի միավորման, բաժանման պետական նպատակային ծրագրերի և նախագծերի մշակում ու կատարում,

հողային ֆոնդի հաշվառման աշխատանքներ,

գյուղատնտեսական և այլ նշանակության հողերի կադաստրային գնի որոշում,

անշարժ գույքի (հողամասեր, շենքեր, շինություններ) պետական համակարգված դիտարկումներ, գնահատման հետ կապված հետազոտական աշխատանքներ,

անշարժ գույքի (հողամասեր, շենքեր, շինություններ) գնահատման մեթոդիկաների և տարածագնահատման գոտիականության մշակում,

անշարժ գույքի շուկայի ուսումնասիրություններ և վերլուծություններ,

լիցենզավորման ենթակա գործունեություն իրականացնող մասնագետների որակավորման ստուգման կազմակերպում,

կադաստրի տեղեկագրերի պատրաստում և հրատարակում.

գ) «Հողաշինարարության, անշարժ գույքի գնահատման և համակարգված դիտարկումների կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունն իրականացնում է ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակները`

հանրապետական, մարզային, համայնքային, միջհամայնքային, ներտնտեսային հողաշինարարական նախագծերի, հողերի օգտագործման և պահպանության, նոր հողերի իրացման, բարելավման, ռեկուլտիվացիայի նախագծերի, հողերի գոտևորման և օգտագործման նախագծերի նախագծային աշխատանքների իրականացում,

գեոդեզիական, տեղագրական, թեմատիկ (այդ թվում` կադաստրային) հանութագրման աշխատանքների իրականացում,

թեմատիկ քարտեզների կազմում և հրատարակում,

հրատարակչական գործ, տպագրական գործ, տեղեկատվական նյութերի վերարտադրում,

անշարժ գույքի շուկայական գնահատում,

բնագավառի` լիցենզավորման ենթակա գործունեություն իրականացնող մասնագետների մասնագիտական ուսուցման դասընթացների, սեմինարների կազմակերպում և անցկացում, կադրերի պատրաստում ու վերապատրաստում,

տեղեկատվության տրամադրում:

4. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի «Հողշիննախագիծ» ու «Համակարգված դիտարկումների և գնահատման կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությունների տնօրինության գույքը (համապատասխանաբար 76200.0 հազ. դրամ և 257000.0 հազ. դրամ գնահատված արժեքներով), բացառությամբ շենքերի և շինությունների, սեփականության իրավունքով հանձնել «Հողաշինարարության, անշարժ գույքի գնահատման և համակարգված դիտարկումների կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը:

5. (5-րդ կետն ուժը կորցրել է 30.04.09 թիվ 475-Ն որոշում)

i

6. «Հողաշինարարության, անշարժ գույքի գնահատման և համակարգված դիտարկումների կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կառավարման, ինչպես նաև «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ կետի «գ», «դ», «ե» և «է» ենթակետերով ու 14-րդ հոդվածով նախատեսված լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեին:

i

7. «Հողաշինարարության, անշարժ գույքի գնահատման և համակարգված դիտարկումների կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանն անժամկետ անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել (ամրացնել) Երևանի Կոմիտասի 35/2 հասցեում գտնվող վարչաարտադրական շենքի 6-րդ, 7-րդ, 8-րդ, 9-րդ, 10-րդ, 11-րդ, 11-րդ և 12-րդ հարկերը` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության հետ կնքելով համապատասխան պայմանագիր:

(7-րդ կետը փոփ. 17.09.03 թիվ 1168-Ն, 30.04.09 թիվ 475-Ն որոշումներ)

8. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի «Գեոդեզիայի և քարտեզագրման կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությունը և «Հանութագրման կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությունը միաձուլման ձևով վերակազմակերպել` ստեղծելով «Գեոդեզիայի և քարտեզագրության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն:

Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի «Գեոդեզիայի և քարտեզագրման կենտրոն» և «Հանութագրման կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությունների իրավունքներն ու պարտավորություններն անցնում են «Գեոդեզիայի և քարտեզագրության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը` փոխանցման ակտին համապատասխան:

9. Սահմանել, որ`

i

ա) «Գեոդեզիայի և քարտեզագրության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեության առարկան ու նպատակը Հայաստանի Հանրապետության գեոդեզիայի և քարտեզագրության բնագավառում պետական ազգային-պլանային ու բարձունքային գեոդեզիական ցանցերի, Երկրի հեռահար զոնդավորման արդյունքում ստացված նյութերի և տեղեկատվության ընդունման, մշակման, արխիվացման, պետական մասշտաբային շարքի տեղագրական քարտեզների, պետական նշանակության թեմատիկ քարտեզների ստեղծման, թարմացման, նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերի, ստանդարտների մշակման, գործիքների և սարքավորումների չափաբանական ապահովումն է.

բ) «Գեոդեզիայի և քարտեզագրության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունն իրականացնում է`

Հայաստանի Հանրապետության ազգային, համաշխարհային, պետական գեոդինամիկական, գեոդեզիական (պլանային և բարձունքային) ցանցերի ստեղծում, թարմացում ու զարգացում, գեոդեզիական և ծանրաչափական ցանցերի կետերի քարտադարանների (կատալոգների) ստեղծում և վարում,

Հայաստանի Հանրապետության պետական սահմանի և վարչատարածքային միավորների սահմանագծման (դելիմիտացիայի) և սահմանազատման (դեմարկացիայի) հետ կապված գեոդեզիական ու քարտեզագրական աշխատանքներ,

պետական մասշտաբային շարքի տեղագրական քարտեզների ու հատակագծերի ստեղծում` թվային և ավանդական եղանակներով, դրանց թարմացում, հրատարակում ու բազմացում`

ֆոտոգրամետրիական աշխատանքներ, կադաստրային քարտեզների մշակում, օրթոֆոտոքարտեզների և բազային թվային քարտեզների ստեղծում,

տիեզերանկարահանման տվյալների ընդունման, ստացված նկարների նախնական մշակման և արխիվացման աշխատանքներ,

օդալուսանկարահանման և արբանյակային հանութագրման նյութերի դաշտային վերծանման աշխատանքներ,

պետական երկրատեղեկատվական համակարգի ստեղծում,

աշխարհագրական անվանումների հաշվառում, գրանցում, աշխարհագրական անվանումների պետական քարտադարանի ստեղծում և վարում, պաշտոնական տեղեկագրի (գազետիր), բառարանների ու ցանկերի հրատարակում,

նավիգացիոն համակարգերի քարտեզագրական հիմքի ստեղծման աշխատանքներ,

հիմնարար քարտեզագրական ստեղծագործությունների (այդ թվում` Հայաստանի Հանրապետության ազգային ատլաս) ստեղծում և հրատարակում,

քարտեզագրագեոդեզիական աշխատանքների փորձաքննություն և գիտահետազոտական, փորձարարակոնստրուկտորական աշխատանքներ, նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերի մշակում,

գեոդեզիական և քարտեզագրական գործիքների ու սարքավորումների հաշվառում և գրանցում, տեխնիկական նորմերի ու ստանդարտների մշակում.

գ) «Գեոդեզիայի և քարտեզագրության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը, ըստ տնտեսական գործունեության տեսակների դասակարգչի, իրականացնում է ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակները`

տեխնիկական նախագծերի պահանջներին համապատասխան` գեոդեզիական խտացման և հանութային ցանցերի ստեղծում, ինժեներագեոդեզիական և հանութային աշխատանքների իրականացում,

կադաստրային քարտեզագրման աշխատանքների իրականացում,

գերատեսչական և տեղական (համայնքային) նշանակության երկրատեղեկատվական համակարգերի ստեղծում,

Հայաստանի Հանրապետության տարածքում տեղական նշանակության, ինչպես նաև նրա սահմաններից դուրս (հարակից տարածքներում) քարտեզագրական հիմքի ստեղծման նպատակով տիեզերանկարահանման տվյալների ընդունման և դրանց մշակման աշխատանքներ,

պետական և տեղական նշանակության նավիգացիոն համակարգերի քարտեզագրական հիմքի ստեղծման և վարման աշխատանքներ,

քաղաքաշինական ոլորտի գործունեության նախագծային աշխատանքների իրականացում,

ինժեներատեխնիկական գծային կառուցվածքների (երկաթգիծ, ճանապարհ, էլեկտրականության, կապի վերգետնյա և ստորգետնյա գծեր, խողովակաշարեր) համալիրի գույքագրման և գնահատման աշխատանքներ,

ուսումնական դասընթացների կազմակերպում, հրատարակչական գործ, տպագրական գործ, տպագրական նյութերի վերարտադրում,

տեղեկատվության տրամադրում,

թեմատիկ քարտեզների և հատակագծերի կազմում ու հրատարակում,

սահմանված կարգով գեոդեզիական և քարտեզագրական աշխատանքների չափաբանական ապահովում:

(9-րդ կետը փոփ. 30.04.09 թիվ 475-Ն որոշում)

10. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի «Գեոդեզիայի և քարտեզագրման կենտրոն» և «Հանութագրման կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությունների տնօրինության գույքը (համապատասխանաբար 237200.0 հազ. դրամ և 121600.0 հազ. դրամ գնահատված արժեքներով), բացառությամբ շենքերի և շինությունների, սեփականության իրավունքով հանձնել «Գեոդեզիայի և քարտեզագրության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը:

i

11. «Գեոդեզիայի և քարտեզագրության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանն անժամկետ անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել (ամրացնել) Երևանի Կոմիտասի 35/2 հասցեում գտնվող վարչաարտադրական շենքի նկուղային և 1-5-րդ, 15-րդ, 16-րդ (տեխնիկական) հարկերը, շենքի պահպանման ու սպասարկման համար անհրաժեշտ 0.4052 հեկտար հողամասը, ինչպես նաև Երևանի Նորքի 5-րդ զանգվածի Միկոյան 7 հասցեում գտնվող արտադրական բազայի շենքերը, շինությունները և 1,326 հեկտար հողամասը` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության հետ կնքելով համապատասխան պայմանագիր:

Երևան քաղաքի Նորքի 5-րդ զանգվածի Միկոյան 7 հասցեում գտնվող «Գեոդեզիայի և քարտեզագրության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանն անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված իրավունքով տրամադրված 1,326 հեկտար հողամասից 4030 քառ. մետր հողամասն ու դրա վրա գտնվող շենքերը, շինությունները հետ վերցնել և անժամկետ անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել (ամրացնել) «Հողաշինարարության, անշարժ գույքի համակարգված դիտարկումների և գնահատման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության հետ կնքելով համապատասխան պայմանագիր:

(11-րդ կետը փոփ. 30.04.09 թիվ 475-Ն որոշում)

12. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի հաշվեկշռում հաշվառված գեոդեզիական սարքավորումները` համաձայն հավելվածի, անհատույց անժամկետ օգտագործման իրավունքով ամրացնել «Գեոդեզիայի և քարտեզագրության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը:

13. «Գեոդեզիայի և քարտեզագրության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կառավարման, ինչպես նաև «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ կետի «գ», «դ», «ե» և «է» ենթակետերով ու 14-րդ հոդվածով սահմանված լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեին:

14. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահին`

ա) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում հաստատել «Գեոդեզիայի և քարտեզագրության կենտրոն» ու «Հողաշինարարության, անշարժ գույքի գնահատման և համակարգված դիտարկումների կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունների կանոնադրությունները.

բ) երկամսյա ժամկետում ապահովել սույն որոշմանը համապատասխան գույքի (բացառությամբ շենքերի և շինությունների) հանձնումը «Գեոդեզիայի և քարտեզագրության կենտրոն» ու «Հողաշինարարության, անշարժ գույքի գնահատման և համակարգված դիտարկումների կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություններին.

գ) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում ապահովել վերակազմակերպումների համար անհրաժեշտ գործառնությունների իրականացումը.

դ) «Գեոդեզիայի և քարտեզագրման կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության հաշվեկշռում գտնվող` Երևանի Մ. Գալշոյան 19 բնակելի շենքը Նոր Նորքի թաղային համայնքի ղեկավարի համաձայնությամբ` սեփականության իրավունքով հանձնել Նոր Նորքի թաղային համայնքին.

ե) Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի հունիսի 14-ի «Պետական հիմնարկներին տրամադրվող տարածքների հաշվարկման նորմատիվները հաստատելու մասին» N 532 որոշմամբ հաստատված նորմատիվներին համապատասխան Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի «Հողշիննախագիծ» փակ բաժնետիրական ընկերության կողմից զբաղեցված` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության հաշվեկշռում հաշվառված` Երևանի Աճառյան 42 հասցեում գտնվող շենքի աջակողմյան մասնաշենքը մինչև 2003 թվականի դեկտեմբերի 1-ը վերադարձնել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը:

15. Թույլատրել «Հողաշինարարության, անշարժ գույքի համակարգված դիտարկումների և գնահատման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը` սույն որոշման 3-րդ կետի «բ» ենթակետով ու «Գեոդեզիայի և քարտեզագրության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը` սույն որոշման 9-րդ կետի «բ» ենթակետով սահմանված աշխատանքների իրականացման ժամանակ անվճար օգտվել քարտեզագրագեոդեզիական նյութերից:

i

16. Երևանի Կոմիտասի 35/2 հասցեում գտնվող վարչաարտադրական շենքի 12-14-րդ հարկերն անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին:

(16-րդ կետը փոփ. 30.04.09 թիվ 475-Ն որոշում)

17. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` «Քաղաքաշինության գիտահետազոտական և նախագծային ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերությանը Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի հունիսի 14-ի N 532 որոշմամբ հաստատված նորմատիվներին համապատասխան` անժամկետ անհատույց օգտագործման իրավունքով Երևանի Դավիթ Անհաղթի N 23 շենքի 5-րդ հարկից հանձնել տարածք` կնքելով համապատասխան պայմանագիր:

18. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2003 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 20-ԻՆ

 

Հավելված

Հայաստանի Հանրապետության

կառավարության 2003 թվականի

հուլիսի 23-ի N 987-Ն որոշման

 

ՑԱՆԿ

«ԳԵՈԴԵԶԻԱՅԻ ԵՎ ՔԱՐՏԵԶԱԳՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ԱՆԺԱՄԿԵՏ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՀԱՆՁՆՎՈՂ ԳԵՈԴԵԶԻԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ

 

._________________________________________________________________________.

|NN |           Հիմնական միջոցներն ըստ խմբերի              |Գումարը (դրամ)|

|ը/կ|                                                      |2003 թվականի  |

|   |                                                      |հունվարի 1-ի  |

|   |                                                      |դրությամբ     |

|___|______________________________________________________|______________|

|1. |Էլեկտրոնային գեոդեզիական սարքավորումների պահեստամասեր |14812987      |

|___|______________________________________________________|______________|

|2. |Գեոդեզիական գործիքների նորոգման և  սպասարկման կայան   |17055306      |

|___|______________________________________________________|______________|

|3. |Սկաների աշխատանքային կայան                            |125277624     |

|___|______________________________________________________|______________|

|4. |Թվայնացման աշխատանքային կայան                         |89034476      |

|___|______________________________________________________|______________|

|   |Ընդամենը                                              |246180393     |

._________________________________________________________________________.

@

 

 

pin
ՀՀ կառավարություն
23.07.2003
N 987-Ն
Որոշում