040.1063.020903
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«2» սեպտեմբերի 2003 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
21 օգոստոսի 2003 թվականի N 1063-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 22-Ի N 1406-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
i
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 22-ի «Պետական ոչ առևտրային կազմակերպություններ ստեղծելու մասին» N 1406-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`
ա) որոշման 1-ին կետում`
i
«միացման» բառը փոխարինել «միաձուլման» բառով.
լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.
«Պետական կազմակերպությունը պետական հիմնարկների իրավահաջորդն է` փոխանցման ակտին համապատասխան».
բ) որոշման 1.1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
i
«1.1. Երևան քաղաքի և Հայաստանի Հանրապետության մարզերի պետական արխիվներն ու պետական կազմակերպությունը վերակազմակերպել միացման ձևով` Երևան քաղաքի և Հայաստանի Հանրապետության մարզերի պետական արխիվները միացնելով պետական կազմակերպությանը` համաձայն N 2 հավելվածի».
գ) որոշման 1.1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.
«Պետական կազմակերպությունը Երևան քաղաքի և Հայաստանի Հանրապետության մարզերի պետական արխիվների իրավահաջորդն է` փոխանցման ակտին համապատասխան».
դ) որոշման 1.2-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
i
«1.2. Ստեղծել պետական կազմակերպության մասնաճյուղեր` համաձայն N 3 հավելվածի, և պետական կազմակերպության տարածքային ներկայացուցչություններ` համաձայն N 4 հավելվածի».
i
ե) որոշման 1.3-ին կետում «N 4 հավելվածի» բառերը փոխարինել «N 5 հավելվածի» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2003 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 29-ԻՆ
Հավելված N 2
Հայաստանի Հանրապետության
կառավարության 2002 թվականի
օգոստոսի 22-ի N 1406-Ն որոշման
ՑԱՆԿ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱՐԽԻՎ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ՄԻԱՑՎՈՂ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐԶԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԱՐԽԻՎՆԵՐԻ
.__________________________________________.
| NN | Պետական արխիվի անվանումը |
| ը/կ| |
|____|_____________________________________|
| 1.| Երևան քաղաքի պետական արխիվ |
| 2.| Արագածոտնի մարզի պետական արխիվ |
| 3.| Արարատի մարզի պետական արխիվ |
| 4.| Արմավիրի մարզի պետական արխիվ |
| 5.| Գեղարքունիքի մարզի պետական արխիվ |
| 6.| Լոռու մարզի պետական արխիվ |
| 7.| Կոտայքի մարզի պետական արխիվ |
| 8.| Շիրակի մարզի պետական արխիվ |
| 9.| Սյունիքի մարզի պետական արխիվ |
| 10.| Վայոց ձորի մարզի պետական արխիվ |
| 11.| Տավուշի մարզի պետական արխիվ |
.__________________________________________.
Հավելված N 3
Հայաստանի Հանրապետության
կառավարության 2002 թվականի
օգոստոսի 22-ի N 1406-Ն որոշման
ՑԱՆԿ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱՐԽԻՎ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԵՐԻ
.__________________________________________.
| NN | Մասնաճյուղի անվանումը |
| ը/կ| |
|____|_____________________________________|
| 1.| Երևանի քաղաքային մասնաճյուղ |
| 2.| Արագածոտնի մարզային մասնաճյուղ |
| 3.| Արարատի մարզային մասնաճյուղ |
| 4.| Արմավիրի մարզային մասնաճյուղ |
| 5.| Գեղարքունիքի մարզային մասնաճյուղ |
| 6.| Լոռու մարզային մասնաճյուղ |
| 7.| Կոտայքի մարզային մասնաճյուղ |
| 8.| Շիրակի մարզային մասնաճյուղ |
| 9.| Սյունիքի մարզային մասնաճյուղ |
| 10.| Վայոց ձորի մարզային մասնաճյուղ |
| 11.| Տավուշի մարզային մասնաճյուղ |
.__________________________________________.
Հավելված N 4
Հայաստանի Հանրապետության
կառավարության 2002 թվականի
օգոստոսի 22-ի N 1406-Ն որոշման
ՑԱՆԿ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱՐԽԻՎ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
.__________________________________________________.
| NN | Ներկայացուցչության անվանումը |
| ը/կ| |
|____|_____________________________________________|
| 1.| Ապարանի տարածքային ներկայացուցչություն |
| 2.| Ծաղկահովտի տարածքային ներկայացուցչություն |
| 3.| Թալինի տարածքային ներկայացուցչություն |
| 4.| Արարատի տարածքային ներկայացուցչություն |
| 5.| Մասիսի տարածքային ներկայացուցչություն |
| 6.| Արմավիրի տարածքային ներկայացուցչություն |
| 7.| Բաղրամյանի տարածքային ներկայացուցչություն |
| 8.| Ճամբարակի տարածքային ներկայացուցչություն |
| 9.| Մարտունու տարածքային ներկայացուցչություն |
| 10.| Սևանի տարածքային ներկայացուցչություն |
| 11.| Վարդենիսի տարածքային ներկայացուցչություն |
| 12.| Թումանյանի տարածքային ներկայացուցչություն |
| 13.| Սպիտակի տարածքային ներկայացուցչություն |
| 14.| Ստեփանավանի տարածքային ներկայացուցչություն |
| 15.| Տաշիրի տարածքային ներկայացուցչություն |
| 16.| Աբովյանի տարածքային ներկայացուցչություն |
| 17.| Եղվարդի տարածքային ներկայացուցչություն |
| 18.| Չարենցավանի տարածքային ներկայացուցչություն |
| 19.| Ախուրյանի տարածքային ներկայացուցչություն |
| 20.| Ամասիայի տարածքային ներկայացուցչություն |
| 21.| Մարալիկի տարածքային ներկայացուցչություն |
| 22.| Աշոցքի տարածքային ներկայացուցչություն |
| 23.| Արթիկի տարածքային ներկայացուցչություն |
| 24.| Գորիսի տարածքային ներկայացուցչություն |
| 25.| Մեղրու տարածքային ներկայացուցչություն |
| 26.| Սիսիանի տարածքային ներկայացուցչություն |
| 27.| Վայքի տարածքային ներկայացուցչություն |
| 28.| Նոյեմբերյանի տարածքային ներկայացուցչություն |
| 29.| Բերդի տարածքային ներկայացուցչություն |
| 30.| Դիլիջանի տարածքային ներկայացուցչություն |
.__________________________________________________.