Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 22-Ի N 1406 ...

 

 

040.1063.020903

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«2» սեպտեմբերի 2003 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

21 օգոստոսի 2003 թվականի N 1063-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 22-Ի N 1406-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

i

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 22-ի «Պետական ոչ առևտրային կազմակերպություններ ստեղծելու մասին» N 1406-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`

ա) որոշման 1-ին կետում`

i

«միացման» բառը փոխարինել «միաձուլման» բառով.

լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.

«Պետական կազմակերպությունը պետական հիմնարկների իրավահաջորդն է` փոխանցման ակտին համապատասխան».

բ) որոշման 1.1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«1.1. Երևան քաղաքի և Հայաստանի Հանրապետության մարզերի պետական արխիվներն ու պետական կազմակերպությունը վերակազմակերպել միացման ձևով` Երևան քաղաքի և Հայաստանի Հանրապետության մարզերի պետական արխիվները միացնելով պետական կազմակերպությանը` համաձայն N 2 հավելվածի».

գ) որոշման 1.1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.

«Պետական կազմակերպությունը Երևան քաղաքի և Հայաստանի Հանրապետության մարզերի պետական արխիվների իրավահաջորդն է` փոխանցման ակտին համապատասխան».

դ) որոշման 1.2-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«1.2. Ստեղծել պետական կազմակերպության մասնաճյուղեր` համաձայն N 3 հավելվածի, և պետական կազմակերպության տարածքային ներկայացուցչություններ` համաձայն N 4 հավելվածի».

i

ե) որոշման 1.3-ին կետում «N 4 հավելվածի» բառերը փոխարինել «N 5 հավելվածի» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2003 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 29-ԻՆ

 

Հավելված N 2

Հայաստանի Հանրապետության

կառավարության 2002 թվականի

օգոստոսի 22-ի N 1406-Ն որոշման

 

ՑԱՆԿ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱՐԽԻՎ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ՄԻԱՑՎՈՂ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐԶԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԱՐԽԻՎՆԵՐԻ

 

.__________________________________________.

| NN |     Պետական արխիվի անվանումը        |

| ը/կ|                                     |

|____|_____________________________________|

|  1.| Երևան  քաղաքի պետական արխիվ         |

|  2.| Արագածոտնի մարզի պետական արխիվ      |

|  3.| Արարատի մարզի պետական արխիվ         |

|  4.| Արմավիրի մարզի պետական արխիվ        |

|  5.| Գեղարքունիքի մարզի պետական արխիվ    |

|  6.| Լոռու մարզի պետական արխիվ           |

|  7.| Կոտայքի մարզի պետական արխիվ         |

|  8.| Շիրակի մարզի պետական արխիվ          |

|  9.| Սյունիքի մարզի պետական արխիվ        |

| 10.| Վայոց ձորի մարզի պետական արխիվ      |

| 11.| Տավուշի մարզի պետական արխիվ         |

.__________________________________________.

 

Հավելված N 3

Հայաստանի Հանրապետության

կառավարության 2002 թվականի

օգոստոսի 22-ի N 1406-Ն որոշման

 

ՑԱՆԿ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱՐԽԻՎ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԵՐԻ

 

.__________________________________________.

| NN |        Մասնաճյուղի անվանումը        |

| ը/կ|                                     |

|____|_____________________________________|

|  1.| Երևանի  քաղաքային մասնաճյուղ        |

|  2.| Արագածոտնի մարզային մասնաճյուղ      |

|  3.| Արարատի մարզային մասնաճյուղ         |

|  4.| Արմավիրի մարզային մասնաճյուղ        |

|  5.| Գեղարքունիքի մարզային մասնաճյուղ    |

|  6.| Լոռու մարզային մասնաճյուղ           |

|  7.| Կոտայքի մարզային մասնաճյուղ         |

|  8.| Շիրակի մարզային մասնաճյուղ          |

|  9.| Սյունիքի մարզային մասնաճյուղ        |

| 10.| Վայոց ձորի մարզային մասնաճյուղ      |

| 11.| Տավուշի մարզային մասնաճյուղ         |

.__________________________________________.

 

Հավելված N 4

Հայաստանի Հանրապետության

կառավարության 2002 թվականի

օգոստոսի 22-ի N 1406-Ն որոշման

 

ՑԱՆԿ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱՐԽԻՎ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

 

.__________________________________________________.

| NN |         Ներկայացուցչության անվանումը        |

| ը/կ|                                             |

|____|_____________________________________________|

|  1.| Ապարանի տարածքային ներկայացուցչություն      |

|  2.| Ծաղկահովտի տարածքային ներկայացուցչություն   |

|  3.| Թալինի տարածքային ներկայացուցչություն       |

|  4.| Արարատի տարածքային ներկայացուցչություն      |

|  5.| Մասիսի տարածքային ներկայացուցչություն       |

|  6.| Արմավիրի տարածքային ներկայացուցչություն     |

|  7.| Բաղրամյանի տարածքային ներկայացուցչություն   |

|  8.| Ճամբարակի տարածքային ներկայացուցչություն    |

|  9.| Մարտունու տարածքային ներկայացուցչություն    |

| 10.| Սևանի  տարածքային ներկայացուցչություն       |

| 11.| Վարդենիսի տարածքային ներկայացուցչություն    |

| 12.| Թումանյանի տարածքային ներկայացուցչություն   |

| 13.| Սպիտակի տարածքային ներկայացուցչություն      |

| 14.| Ստեփանավանի տարածքային ներկայացուցչություն  |

| 15.| Տաշիրի տարածքային ներկայացուցչություն       |

| 16.| Աբովյանի տարածքային ներկայացուցչություն     |

| 17.| Եղվարդի տարածքային ներկայացուցչություն      |

| 18.| Չարենցավանի տարածքային ներկայացուցչություն  |

| 19.| Ախուրյանի տարածքային ներկայացուցչություն    |

| 20.| Ամասիայի տարածքային ներկայացուցչություն     |

| 21.| Մարալիկի տարածքային ներկայացուցչություն     |

| 22.| Աշոցքի տարածքային ներկայացուցչություն       |

| 23.| Արթիկի տարածքային ներկայացուցչություն       |

| 24.| Գորիսի տարածքային ներկայացուցչություն       |

| 25.| Մեղրու տարածքային ներկայացուցչություն       |

| 26.| Սիսիանի տարածքային ներկայացուցչություն      |

| 27.| Վայքի տարածքային ներկայացուցչություն        |

| 28.| Նոյեմբերյանի տարածքային ներկայացուցչություն |

| 29.| Բերդի տարածքային ներկայացուցչություն        |

| 30.| Դիլիջանի տարածքային ներկայացուցչություն     |

.__________________________________________________.

 

 

pin
ՀՀ կառավարություն
21.08.2003
N 1063-Ն
Որոշում