Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՎԱ ...

09.10.2014 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   11.10.2003  -ից մինչեւ   09.10.2014  -ը:
 

(ուժը կորցրել է 25.09.14 թիվ 1039-Ն որոշում)

i

040.1131.170903

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«17» սեպտեմբերի 2003 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

28 օգոստոսի 2003 թվականի N 1131-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱԿԱՀՐԴԵՀԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ` ՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ ԿԱՏԱՐՎՈՂ ՀՐԴԵՀԱՅԻՆ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել, որ`

ա) 2003 թվականի ընթացքում պետական կարևորագույն օբյեկտների հրդեհային պահպանությունն իրականացվում է Հայաստանի Հանրապետության` ի դեմս Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչության, և պահպանվող օբյեկտի միջև կնքված պայմանագրի հիման վրա.

բ) պետական կարևորագույն օբյեկտների հրդեհային պահպանության պայմանագրերի ամսական գները որոշվում են համաձայն հավելվածի.

գ) պահպանվող օբյեկտները պայմանագրի գնի ամսական վճարները վճարում են Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության հատուկ հաշվին:

2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին` Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կենտրոնական գանձապետարանում բացել հատուկ դրամական հաշիվ` հրդեհային պահպանության ծառայություն ստացող օբյեկտների կողմից սպասարկման գնի ամսական վճարումների հաշվեգրման համար, և այդ միջոցներից ֆինանսավորել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչության պետական հակահրդեհային ծառայության` սպասարկման հետ կապված աշխատավարձի, դրան հավասարեցված վճարումների և այլ անհրաժեշտ ծախսերը` ըստ վարչության ներկայացրած նախահաշվի:

3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչության պետին` մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն իրավաբանական անձանց պայմանագրային կարգով մատուցվող հրդեհային պահպանության ծառայությունը պետական ոչ առևտրային կազմակերպությունների կողմից իրականացվելու համար օրենսդրական փոփոխություններ կատարելու վերաբերյալ:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2003 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 29-ԻՆ

 

Հավելված

Հայաստանի Հանրապետության

կառավարության 2003 թվականի

օգոստոսի 21-ի N 1131-Ն որոշման

 

ԱՄՍԱԿԱՆ ԳՆԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՐԵՎՈՐԱԳՈՒՅՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՀՐԴԵՀԱՅԻՆ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչության և պետական կարևորագույն օբյեկտների միջև կնքված հրդեհային պահպանության պայմանագրերի ամսական գներն են`

ա) «Նաիրիտ գործարան» փակ բաժնետիրական ընկերություն`

մինչև 2003 թվականի օգոստոսի 1-ը` 2.622.668 դրամ,

2003 թվականի օգոստոսի 1-ից հետո` 1.492.337 դրամ,

բ) «Մարս» փակ բաժնետիրական ընկերություն` 279.196 դրամ.

գ) «Հայկական ատոմային էլեկտրակայան» փակ բաժնետիրական ընկերություն` 7.940.016 դրամ.

դ) «Հրազդանի ՋԷԿ» փակ բաժնետիրական ընկերություն (գույքային համալիրի նոր սեփականատեր)` 2.464.706 դրամ.

ե) «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպություն` 208.746 դրամ.

զ) «Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն` 256.439 դրամ.

է) «Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբ» պետական ոչ առևտրային կազմակերպություն` 168.090 դրամ.

ը) «Կ. Դեմիրճյանի անվան Երևանի մարզամշակութային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն` 237.858 դրամ:

 

 

pin
ՀՀ կառավարություն
28.08.2003
N 1131-Ն
Որոշում