Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԿՈՇԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԿՈՇԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՀՈՂԵՐԻ ...

 

 

040.1237.081003

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«8» հոկտեմբերի 2003 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

2 հոկտեմբերի 2003 թվականի N 1237-Ն

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԿՈՇԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՀՈՂԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՍԽԵՄԱՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Կոշի գյուղական համայնքի հողերի օգտագործման ժամանակավոր սխեման` համաձայն հավելվածի, և համայնքի վարչական սահմաններում գտնվող պետական սեփականություն համարվող 1034.3 հեկտար պահուստային ֆոնդի հողերից փոխադրել`

ա) 1024.3 հեկտարը, որից` 161 հեկտար վարելահող, 81 հեկտար բազմամյա տնկարկ, 340 հեկտար արոտ, 442.3 հեկտար այլ հողեր` գյուղատնտեսական նշանակության հողերի կատեգորիա,

բ) 10 հեկտար այլ հողեր` արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողերի կատեգորիա` քարի արդյունահանման համար:

2. Հայաստանի Հանրապետության մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարին` մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե ներկայացնել եզրակացություն Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Կոշի գյուղական համայնքի վարչական սահմաններում գտնվող` պատմական հուշարձաններով զբաղեցված հողատարածքների օգտագործման սահմանափակումների, ինչպես նաև այդ հողամասերը Կոշի գյուղական համայնքին սեփականության իրավունքով փոխանցելու հնարավորության մասին:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 3-ԻՆ

 

Հավելված

Հայաստանի Հանրապետության

կառավարության 2003 թվականի

հոկտեմբերի 2-ի N 1237-Ն որոշման

 

ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՍԽԵՄԱ ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԿՈՇԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՀՈՂԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ

 

--------------------------------------

ԻՐՏԵԿ - սխեման չի բերվում

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԿՈՇԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՕՏԱՐՄԱՆ (ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ) ԵՆԹԱԿԱ` ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱՐՎՈՂ ՀՈՂԵՐԻ ԿԱԶՄԸ, ԴՐԱՆՑ ՕՏԱՐՄԱՆ (ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ) ՀԵՐԹԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ, ՉԱՓԵՐԸ ԵՎ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ

 

.____________________________________________________________________.

|Տարե- | Հողերի կատեգորիան |Պայ- |Ընդա-|           այդ թվում`        |

|թիվը  |   (նպատակային     |մանա-|մենը |_____________________________|

|      |  նշանակությունը)  |կան  |     |վարե-|բազմ-  |խոտ-|արոտ|այլ  |

|      |                   |նշանը|     |լահող|ամյա   |հարք|    |հողեր|

|      |                   |     |     |     |տնկարկ-|    |    |     |

|      |                   |     |     |     |ներ    |    |    |     |

|______|___________________|_____|_____|_____|_______|____|____|_____|

|      |Գյուղատնտեսական    |Գ    |     |     |       |    |    |     |

|      |նշանակության       |     |     |     |       |    |    |     |

|      |___________________|_____|_____|_____|_______|____|____|_____|

|      |Բնակավայրերի, այդ  |Բ    |     |     |       |    |    |     |

|      |թվում` հասարակական |_____|_____|_____|_______|____|____|_____|

|      |կառուցապատման      |Հ    |     |     |       |    |    |     |

|      |___________________|_____|_____|_____|_______|____|____|_____|

|      |Արդյունաբերության  |Ա    |10.0 |     |       |    |    |10.0 |

|      |և                  |     |     |     |       |    |    |     |

|      |ընդերքօգտագործման  |     |     |     |       |    |    |     |

|2003թ.|___________________|_____|_____|_____|_______|____|____|_____|

|      |Էներգետիկայի,      |Կ    |     |     |       |    |    |     |

|      |տրանսպորտի, կապի,  |     |     |     |       |    |    |     |

|      |կոմունալ ենթակառուց|     |     |     |       |    |    |     |

|      |վածքների օբյեկտների|     |     |     |       |    |    |     |

|      |___________________|_____|_____|_____|_______|____|____|_____|

|      |Ջրային հողեր       |Ջ    |     |     |       |    |    |     |

|      |___________________|_____|_____|_____|_______|____|____|_____|

|      |Հատուկ նշանակության|ՀՆ   |     |     |       |    |    |     |

|      |հողեր              |     |     |     |       |    |    |     |

|______|___________________|_____|_____|_____|_______|____|____|_____|

|      |Ընդամենը           |     |10.0 |     |       |    |    |10.0 |

.____________________________________________________________________.

 

 

pin
ՀՀ կառավարություն
02.10.2003
N 1237-Ն
Որոշում