Սեղմել Esc փակելու համար:
«ՊԱՐԵՆԱՅԻՆ ԽԱՆՈՒԹՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԻ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՊԱՐԵՆԱՅԻՆ ԽԱՆՈՒԹՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԻԳԻԵՆԻԿ ՊԱՀԱՆՋ ...

 

 

100.0138.160403

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «16»         04           2003 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 10003129

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ

 

10 մարտի 2003 թվականի N 138

 

i

«ՊԱՐԵՆԱՅԻՆ ԽԱՆՈՒԹՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԻԳԻԵՆԻԿ ՊԱՀԱՆՋՆԵՐ» N 2-III-4.3-03-2003 ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ԵՎ ՀԻԳԻԵՆԻԿ ՆՈՐՄԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հոդված 4-ի, «Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային ծառայությունը և դրա ենթակայության մարմինները վերակազմակերպելու և Հայաստանի Հանրապետության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության կանոնադրությունն ու կառուցվածքը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 15.08.2002 թ. N 1316-Ն որոշմամբ հաստատված ՀՀ պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության կանոնադրության կետ 7-ի «ե» ենթակետի ելնելով բնակչության առողջության պահպանման շահերից, պարենային խանութներին ներկայացվող հիգիենիկ պահանջները սահմանելու նպատակով,

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հաստատել «Պարենային խանութներին ներկայացվող հիգիենիկ պահանջներ» N 2-III-4.3-03-2003 սանիտարական կանոնները և հիգիենիկ նորմերը (կցվում է):

2. ՀՀ ԱՆ պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության տարածքային մարմինների ղեկավարներին` սահմանել հսկողություն «Պարենային խանութներին ներկայացվող հիգիենիկ պահանջներ» N 2-III-4.3-03-2003 սանիտարական կանոնների և հիգիենիկ նորմերի կատարման նկատմամբ:

 

Հաստատված է

ՀՀ առողջապահության նախարարի

10.03.2003 թ.

N 138 հրամանով

 

ՊԱՐԵՆԱՅԻՆ ԽԱՆՈՒԹՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԻԳԻԵՆԻԿ ՊԱՀԱՆՋՆԵՐ

Սանիտարական կանոններ և հիգիենիկ նորմեր N 2-III-4.3-03-2003

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1.1. Սույն սանիտարական կանոններով և հիգիենիկ նորմերով (այսուհետ` սանիտարական կանոններ) սահմանվում են սննդամթերքի փոխադրմանը, ստացմանը, պահպանմանը և իրացմանը (վաճառքին) ներկայացվող հիգիենիկ և հակահամաճարակային պահանջները:

 

2. ՏԱՐԱԾՔԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐ

 

2.1. Առևտրի կազմակերպությունը տեղակայված չպետք է լինի ճահճոտ, ստորգետնյա ջրերի բարձր մակարդակ ունեցող տարածքներում, ինչպես նաև աղբավայրերի, անասնապահական համալիրների, կաշվի ու ոսկրերի վերամշակման կազմակերպությունների, ինչպես նաև շրջակա միջավայրի աղտոտման աղբյուր հանդիսացող այլ օբյեկտների սանիտարական պահպանման գոտու տարածքում (գոտիները սահմանվում են ՍՆ 245-71 «Արդյունաբերական ձեռնարկությունների նախագծման սանիտարական նորմեր»-ով):

2.2. Առևտրի կազմակերպության տարածքը, բեռնաթափման հարթակները պետք է լինեն ասֆալտածածկ, սալապատված կամ ունենան հեշտ մաքրման հնարավորություն ընձեռող այլ ծածկ:

Կազմակերպության տնտեսական բակում` ծածկի տակ, կարող են տեղակայվել տարայի ընդունման կետը, հետադարձ ապակյա տարաների պահման հարթակը:

2.3. Բակի տարածքը տաք ժամանակաշրջանում պետք է ջրվի, իսկ ձմռանը` մաքրվի ձյունից և սառույցից:

2.4. Օբյեկտի տարածքում պետք է նախատեսված լինի անձրևաջրերի հեռացման հարմարանք` դեպի հեղեղատար համակարգը համապատասխան թեքությամբ:

2.5. Աղբը հավաքելու համար ասֆալտածածկ, բետոնածածկ կամ հեշտ մաքրման հնարավորություն ընձեռող այլ ծածկով հարթակի վրա պետք է տեղադրել կափարիչով ամուր փակվող աղբահավաք տարողություն: Հարթակի մակերեսը պետք է գերազանցի աղբի հավաքման տարողության հատակի մակերեսից 1 մ-ից ոչ պակաս` բոլոր ուղղություններով: Հարթակը պետք է տեղակայվի կազմակերպության և մոտակա բնակելի շենքերի դռներից ու պատուհաններից 25 մ-ից ոչ պակաս հեռավորության վրա:

2.6. Աղբը պետք է հեռացվի տարածքից օրը մեկ անգամից ոչ պակաս: Արգելվում է աղբը հեռացնել պարենային հումքի և սննդամթերքի փոխադրման համար օգտագործվող փոխադրամիջոցներով:

 

3. ՋՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆԸ ԵՎ ՋՐԱՀԵՌԱՑՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐ

 

3.1. Պարենամթերքի առևտրի կազմակերպությունների տաք ու սառը ջրամատակարարման ու ջրահեռացման համակարգերը պետք է համապատասխանեն «Շենքերի ներքին ջրամատակարարում և կոյուղի» 2.04.01-85 ՍՆիՊ-ի պահանջներին:

3.2. Պարենային առևտրի կազմակերպությունները պետք է ունենան խմելու, տնտեսակենցաղային սառը և տաք ջրամատակարարման, ինչպես նաև կենցաղային և արտադրական ջրահեռացման առանձնացված համակարգեր:

Գյուղական բնակավայրերում և կենտրոնացված ջրամատակարարման ու կոյուղու համակարգերի բացակայության դեպքում թույլատրվում է ջրամատակարարումը կազմակերպել տեղային աղբյուրներից և օգտագործել կեղտաջրերի հավաքման անջրաթափանց հորեր:

3.3. Առևտրի կազմակերպությունները պետք է ապահովված լինեն մշտական բավարար քանակի խմելու, տնտեսակենցաղային և տեխնոլոգիական կարիքների համար օգտագործվող ջրով, իսկ կենտրոնացված ջրամատակարարման համակարգի բացակայության դեպքում թույլատրվում է օգտագործել բերովի ջուր: Ջրի որակը պետք է համապատասխանի «Խմելու ջուր: Ջրամատակարարման կենտրոնացված համակարգերի ջրի որակին ներկայացվող հիգիենիկ պահանջներ: Որակի հսկողություն» N 2-III-Ա2-1 սանիտարական նորմերի և կանոնների պահանջներին:

3.4. Խմելու ջուրը պետք է տեղափոխվի չժանգոտվող պողպատից կամ սննդամթերքի հետ շփման համար նախատեսված այլ նյութերից պատրաստված հատուկ տարողությունով (ցիստեռններով): Ջրի տեղափոխման համար նախատեսված տարողությունները պետք է փակվեն հերմետիկ կափարիչով և ունենան «Խմելու ջուր» մակնշում:

3.5. Ջրամատակարարման ընդհատումների ժամանակ, կազմակերպությունը մշտական հոսող ջրով ապահովելու նպատակով, անհրաժեշտ է տեղադրել խմելու ջրի պահուստային տարողություններ:

Պահուստային խմելու ջրի տարողությունները պետք է տեղադրել այդ նպատակի համար առանձնացված հատուկ սենքում, որի տարածքը մշտապես պետք է պահել մաքուր վիճակում:

3.6. Խմելու ջուրը տեղափոխելու և պահելու տարողությունները դատարկվելուց հետո անմիջապես պետք է մաքրվեն, մանրակրկիտ լվացվեն և ախտահանվեն` յուրաքանչյուր շաբաթ:

3.7. Խմելու ջրի տարողությունների ախտահանումը պետք է կատարվի ծավալային եղանակով: Տարողությունների մեջ պետք է լցնել 75-100 մգ/լ ակտիվ քլոր պարունակող ախտահանիչ լուծույթ, թողնել 5-6 ժամ, ապա ախտահանիչ լուծույթը հեռացնել և տարողությունը մանրամասն լվանալ խմելու ջրով (մնացորդային քլորի քանակը լվացման ջրում պետք է կազմի 0,3-0,5 մգ/լ -ից ոչ ավել):

3.8. Տարածքը ջրելու և ավտոմեքենաների արտաքին մակերեսը լվանալու համար կարելի է օգտագործել տեխնիկական ջուր: Խմելու և տեխնիկական ջրի ջրագծերը պետք է լինեն առանձին, ներկված տարբերակիչ գույնի ներկերով: Խմելու և տեխնիկական ջրի ջրագծերի միացումները պետք է բացառվեն:

3.9. Պարենամթերքի առևտուր կատարող կազմակերպությունը պարտադիր պետք է ապահովված լինի սարքավորումների, գույքի, տարաների լվացման բաժնով, որը պետք է կահավորվի երկբաժին լվացման ավազանով, տարաների և գույքի չորացման դարակաշարերով և ցանցերով: Գույքի և տարաների սանիտարական ճիշտ մշակումն ապահովելու համար (ունենալ պահանջվող ջերմաստիճանի հոսող ջուր) սառը և տաք ջրի խողովակները պետք է միացվեն խառնիչի միջոցով:

Լվացման ավազանների հետադարձ խողովակը պետք է միանա ջրահեռացման համակարգին:

3.10. Կենտրոնացված տաք ջրամատակարարման բացակայության դեպքում, լվացման բաժնում պետք է տեղադրվի ջրատաքացուցիչ սարք` բավարար քանակի հոսող տաք ջրով ապահովելու համար:

3.11. Սննդամթերքի թափոնների խցիկի նախամուտքում պետք է տեղադրված լինի լվացման ավազան, ապահովված մշտական հոսող սառը և տաք ջրով` կուտակիչ տարողությունների և ձեռքերի լվացման համար:

3.12. Այլ նշանակության (բնակելի, վարչական, արտադրական և այլն) շենքերում կամ դրանց կից կառույցներում տեղակայված պարենային առևտրի կազմակերպությունների ջրահեռացման համակարգը պետք է լինի այդ շենքերի ջրահեռացման համակարգից առանձնացված:

3.13. Արգելվում է ջրահեռացման համակարգի խողովակագծերը անցկացնել մթերքի ընդունման, պահման, սննդամթերքն իրացման նախապատրաստելու, ինչպես նաև օժանդակ սենքերի տարածքներով (առաստաղ, պատեր): Արտադրական ջրահեռացման համակարգի խողովակագիծը նշված սենքերի տարածքով կարող է անցկացվել, եթե դրանք լինեն ծածկված և առանց զննման բացվածքների:

3.14. Սան. հանգույցների նախամուտքում անհրաժեշտ է նախատեսել լվացարան` ապահովված հոսող տաք և սառը ջրով:

3.15. Արգելվում է կատարել ըմպելիքների մանրածախ վաճառք (բաժակների մեջ լցնելու եղանակով) չկոյուղացված բնակավայրերում և ջրամատակարարման համակարգի բացակայության դեպքում:

 

4. ՋԵՌՈՒՑՄԱՆԸ, ՕԴԱՓՈԽՈՒԹՅԱՆԸ, ԼՈՒՍԱՎՈՐՈՒԹՅԱՆԸ ԵՎ ՄԻԿՐՈԿԼԻՄԱՅԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԻԳԻԵՆԻԿ ՊԱՀԱՆՋՆԵՐ

 

4.1. Ջեռուցման, օդափոխման և օդի լավորակման համակարգերը պետք է համապատասխանեն ՀՀ ՇՆ IV-12.01-2000 «Ջեռուցում, օդափոխում և օդի լավորակում» շինարարական նորմերի պահանջներին:

4.2. Այլ նշանակության շենքերում (բնակելի, արտադրական, վարչական) տեղակայված առևտրի կազմակերպության օդափոխման համակարգը պետք է լինի այդ շենքերի օդափոխման համակարգից առանձնացված:

4.3. Պարենային և ոչ պարենային ապրանքների պահեստների և արտադրական տարածքների օդափոխության համակարգերը պետք է լինեն առանձին:

4.4. Արտաձիգ օդափոխության համակարգի խողովակները պետք է բարձր լինեն շենքի տանիքի մակարդակից, 1 մետրից ոչ պակաս:

4.5. Բանջարեղենը, միրգը, հատապտուղները և կանաչեղենը պահելու սառցախցիկները պետք է կահավորված լինեն մեխանիկական արտաձիգ օդափոխության համակարգով, որը որևէ կապ չպետք է ունենա օդափոխության այլ համակարգերի հետ:

4.6. Տաք ժամանակաշրջանում, մթնոլորտային օդի 250C և ավելի ջերմաստիճանի դեպքում, պարենային խանութները պետք է ապահովված լինեն օդափոխության համակարգով:

4.7. Մեխանիկական ներհոս օդափոխության համակարգի կառուցվածքում պետք է նախատեսված լինեն ներհոս օդի մաքրման, իսկ ձմռանը նաև այն տաքացնելու համապատասխան սարքեր: Ներհոս օդափոխության համար օդը պետք է վերցնել մթնոլորտային օդի նվազագույն աղտոտվածություն ունեցող գոտուց, գետնի մակերեսից 2 մ-ից ոչ ցածր մակարդակում:

4.8. Սորուն մթերքը պոլիմերային թաղանթներում հակավորման սենքերի, փաթեթների ջերմաեռակցման տեղամասերում, ինչպես նաև լվացման բաժիններում անհրաժեշտ է նախատեսել տեղային արտաձիգ մեխանիկական օդափոխության համակարգ:

4.9. Պարենամթերքի առևտուր կատարող խանութներում բնական և արհեստական լուսավորվածությունը պետք է համապատասխանեն «Բնական և արհեստական լուսավորում» ՀՀ ՇՆ II-8.03-96 շինարարական նորմերի պահանջներին:

4.10. Սննդամթերքի սառցախցիկներում կիրառվող լուսավորման սարքերը պետք է լինեն ցածր ջերմաստիճանի նկատմամբ կայուն և ունենան պաշտպանիչ պիտույքակազմ` դրանք վնասվելու դեպքում մթերքի մեջ ապակու բեկորների ընկնելը կանխելու համար:

4.11. Էլեկտրալուսավորման սարքերը, պատուհանների ապակիները պետք է մաքրվեն աղտոտման դեպքում:

4.12. Արգելվում է պատուհանների բացվածքները փակել տարաներով, մթերքով, կոտրված ապակիների փոխարեն տեղադրել ստվարաթուղթ և այլ նյութեր, ինչպես նաև ներկել ապակիները:

Պատուհանների ապակիները, սառնարանների ապակիները և ցուցափեղկերը պետք է ունենան հարթ մակերես և մատչելի լինեն մաքրելու, զննելու և վերանորոգելու համար:

4.13. Բոլոր սենքերի ջեռուցվող սարքերը պետք է ունենան հարթ մակերես և մատչելի լինեն մաքրելու, զննելու և վերանորոգելու համար:

4.14. Օդի ջերմաստիճանի, հարաբերական խոնավության և օդի շարժման արագության ցուցանիշները ներկայացված են հավելված N 1-ում:

4.15. Օդում վնասակար նյութերի խտությունը չպետք է գերազանցի յուրաքանչյուր նյութի համար սահմանված սահմանային թույլատրելի մակարդակները:

4.16. Աղմուկի մակարդակը պետք է համապատասխանի N 2-III-11.3 «Աղմուկն աշխատատեղերում, բնակելի և հասարակական շենքերում և բնակելի կառուցապատման տարածքներում» սանիտարական նորմերի պահանջներին:

 

5. ԱՌԵՎՏՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԱԽԱԳԾՄԱՆԸ ԵՎ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԻԳԻԵՆԻԿ ՊԱՀԱՆՋՆԵՐ

 

5.1. Հանրային սննդի կազմակերպություններին ներկայացվող հիգիենիկ պահանջների ապահովման դեպքում, պարենային խանութներում կարող են տեղակայվել սրճարան (կաֆետերիա) և բուֆետ:

5.2. «Բնակելի շենքեր» 2.0801-89 ՍՆիՊ-ի պահանջներով արգելվում է բնակելի շենքերի առաջին, երկրորդ և ցոկոլային հարկերում տեղակայել բանջարեղենի և ձկնեղենի մասնագիտացված խանութներ, ինչպես նաև 1000 մ2-ից ավել ընդհանուր տարածք ունեցող խանութներ:

5.3. Բնակելի շենքերում տեղակայված խանութներում արգելվում է բնակելի տարածքների տակ տեղակայել մեքենայական բաժանմունք, սառնարանային տնտեսություն, բեռնափոխադրիչներ: Վերջիններս պետք է ապահովված լինեն աղմկապաշտպանիչ և ցնցումապաշտպանիչ միջոցներով, որոնք կապահովեն համապատասխան պայմաններ աշխատողների աշխատանքի և մարդկանց ապրելու համար:

5.4. Բոլոր սենքերը պետք է տեղակայվեն հաշվի առնելով հոսքայնությունը, ուղիների առավելագույն կրճատումը, ինչպես նաև հումքի, պատրաստի սննդամթերքի, անձնակազմի և հաճախորդների հանդիպակաց հոսքերի և խաչաձևումների բացառումը: Սենքերի յուրաքանչյուր խումբ պետք է միավորվի մեկ առանձին կառույցահատվածում` բեռնաթափման, պահեստային, սննդամթերքը վաճառքի պատրաստման, վարչատնտեսական, օժանդակ, առևտրի և այլն:

5.5. Հացի և բանջարեղենի ընդունման համար պետք է նախատեսվեն առանձին ընդունախորշեր:

5.6. Հացի և հացաբուլկեղենի ընդունման համար պետք է նախատեսվի առանձին դուռ կամ բացվածք անմիջապես դեպի պահեստներ:

5.7. Արգելվում է պարենային խանութների հարակից տարածքներում կազմակերպել սննդամթերքի բացօթյա (փողոցային) վաճառք:

5.8. Պարենային խանութները պետք է ունենան առանձնացված մասնագիտացված տարածքներ սննդամթերքը վաճառքի նախապատրաստման` մսի կտրտման, գաստրոնոմիական և կաթնաճարպային մթերքի, ձկան, բանջարեղենի և այլնի համար: Սննդամթերքի պահպանման և նախապատրաստման բաժինները պետք է առավելագույն մոտեցված լինեն մթերքի ընդունման և իրացման բաժիններին և չլինեն տարանցիկ:

5.9. Ինքնասպասարկման բնույթի խանութներում անհրաժեշտ է նախատեսել առանձին փաթեթավորման (հակավորման) բաժանմունք` միատեսակ համաճարակային նշանակություն ունեցող սննդամթերքի խմբերի համար: Շուտ փչացող սննդամթերքի փաթեթավորման բաժինները պետք է կահավորված լինեն սառնարանային սարքավորումներով` սննդամթերքի պահպանման համար: Փաթեթավորման, չափաբաժանման բոլոր բաժինները պետք է ապահովված լինեն մշտական հոսող տաք և սառը ջրով ապահովված երկտեղանի լվացարաններով: Պարենամթերքի առևտրի կազմակերպություններում պետք է լինի առանձին սենք` տարաների և կոնտեյներների պահպանման համար:

5.10. Պատվերների բաժինները (սեղանները) պետք է ունենան պատվերների ընդունման, բացթողնման, կոմպլեկտավորման, փաթեթավորման, չափածրարման, շուտ փչացման ենթակա սննդամթերքի պահպանման սառնարանով ապահովված տարածքներ, ինչպես նաև լվացարաններ` ձեռքերը լվանալու համար:

5.11. Պարենային առևտրի կազմակերպություններում, որտեղ կատարվում է նաև ոչ պարենային ապրանքների վաճառք, պահեստային և առևտրային բաժինները պետք է լինեն առանձին:

5.12. Պարենային առևտրի կազմակերպություններում պետք է նախատեսված լինեն մեկուսացված առանձին բաժիններ բնակչությունից հետադարձ ապակյա տարայի ընդունման համար:

5.13. Բոլոր վարչատնտեսական, կենցաղային և օժանդակ սենքերը պետք է առանձնացված լինեն սննդամթերքի պահպանման սենքերից:

5.14. Սննդամթերքի պահպանման և վաճառքի նախապատրաստման բաժինները, սառցախցիկները չի թույլատրվում տեղակայել ջրահեռացման հատականցք ունեցող ցնցուղարանների, զուգարանների, լվացման և այլ սենքերի տակ:

5.15. Սառցախցիկները չի թույլատրվում տեղակայել բարձր խոնավություն և ջերմաստիճան ունեցող տարածքների հարևանությամբ (ցնցուղարաններ, զուգարաններ, կաթսայատներ և այլն):

5.16.ԽՉի թույլատրվում ջրագծերի, ջրահեռացման, ջեռուցման, օդափոխման խողովակների անցկացումը սառցախցիկներով:

5.17. Արգելվում է սննդամթերքի գիշերային ներկրումը բնակելի շենքերում տեղակայված պարենային առևտրի կազմակերպություններ:

5.18. Կազմակերպությունների ներսային պատերը պետք է ծածկված լինեն կերամիկական սալիկներով, յուղաներկով կամ խոնավ մաքրման և ախտահանման հնարավորություն ընձեռող այլ հիգիենիկ ծածկով` հատակից 180 սմ-ից ոչ պակաս բարձրությամբ:

Պարենային առևտրի կազմակերպության սննդամթերքի գիշերային ներկրման համար անհրաժեշտ է նախատեսել մեկուսացված, հատուկ սարքավորված, դրանց ընդունման և պահպանման համար անհրաժեշտ պայմաններ ապահովող սենք, որտեղ շուտ փչացող սննդամթերքի համար պետք է նախատեսել սառցախցիկ:

Սառցախցիկներում պատերի գլազուրասալիկապատումը պետք է կատարվի սենքի ամբողջ բարձրությամբ:

5.19. Պարենային առևտրի կազմակերպության հատակները պետք է ծածկված լինեն խոնավության նկատմամբ կայուն, անջրաթափանց նյութերով, ունենան հարթ, առանց ճեղքերի մակերես և թեքություն դեպի հատականցքերը:

Հատակների ասֆալտապատում թույլատրվում է միայն բեռնաթափման տարածքներում:

5.20. Կազմակերպությունը պետք է ունենա 2.09.04-87 «Ադմինիստրատիվ և կենցաղային շենքեր» ՍՆիՊ-ի պահանջներին համապատասխանող կենցաղային սենքեր:

5.21. Զուգարանների, ցնցուղարանների պատերը, միջնապատերը պետք է պատված լինեն խոնավ մաքրման համար նախատեսված նյութերով` 2 մ բարձրությամբ:

5.22. Սանիտարական հագուստի պահպանումը պետք է կատարվի բաց եղանակով, որի համար հանդերձարանները պետք է կահավորված լինեն բաց պահարաններով և կախիչներով:

Չի թույլատրվում սանիտարական և տնային հագուստների համատեղ պահպանումը:

5.23. Զուգարանների նախասենյակները պետք է կահավորված լինեն կախիչներով` սանիտարական հագուստի համար, հոսող տաք և սառը ջրով ապահովված լվացարաններով, օճառով, էլեկտրասրբիչներով կամ միանվագ օգտագործման սրբիչներով, հայելիներով:

5.24. Կենցաղային սենյակները պետք է մաքրել օրը 1 անգամից ոչ պակաս` լվացող և ախտահանող նյութերով:

5.25. Զուգարանի մաքրման պարագաները պետք է պահպանվեն հատուկ առանձնացված տեղում, լինեն մակնշված և առանձնացված այլ տարածքների մաքրման պարագաներից:

5.26. Կողմնակի անձանց մուտքը սննդամթերքի ընդունման, պահպանման և նախապատրաստման բաժիններ թույլատրվում է միայն տնօրինության կողմից, պարտադիր սանիտարական հագուստով:

 

6. ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻՆ, ԳՈՐԾԻՔՆԵՐԻՆ ԵՎ ԱՄԱՆԵՂԵՆԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐ

 

6.1. Պարենային առևտրի կազմակերպությունները պետք է ապահովված լինեն անհրաժեշտ վաճառատեխնոլոգիական գույքով և սառնարանային տնտեսությամբ` կախված դրանց տեսակից, աշխատանքների ծավալից:

6.2. Առևտրատեխնոլոգիական և սառնարանային սարքավորումների տեղադրումը պետք է ապահովի դրանց ազատ օգտագործումն ու բացառի հում և պատրաստի արտադրանքի հանդիպակաց հոսքը:

6.3. Սարքավորումները, գործիքները, ամանեղենը և փաթեթավորման նյութերը պետք է պատրաստված լինեն սննդամթերքի հետ շփման համար նախատեսված նյութերից, լինեն հեշտությամբ մաքրվող և ախտահանվող:

6.4. Շուտ փչացման ենթակա սննդամթերքի բաժինները պետք է կահավորված լինեն սառցացուցափեղկերով և սառցապահարաններով:

6.5. Սննդամթերքի պահպանման դարակաշարերը, ցանցերը և տակդիրները պետք է ունենան հատակից 15 սմ բարձրություն:

6.6. Մսի և ձկան մշակման տախտակները և կոճղերը պետք է պատրաստված լինեն ամուր փայտատեսակներից և ունենան հարթ, առանց ճեղքերի մակերես: Միսը ջարդելու կոճղը պետք է դրված լինի հատուկ տակդիրի վրա, դրսից ներկված լինի յուղաներկով, ամեն օր աշխատանքն ավարտելուց հետո այն պետք է մաքրվի դանակով, լվացվի տաք ջրով և ծածկվի աղի շերտով: Կոճղի մակերեսը անհրաժեշտ է պարբերաբար նորոգել (սղոցել)` դրա պատշաճ սանիտարական մշակումը ապահովելու նպատակով:

6.7. Յուրաքանչյուր սննդատեսակի համար պետք է լինեն մշակման առանձին տախտակներ և դանակներ` հատուկ մակնշմամբ: Դրանք պետք է պահվեն համապատասխան բաժիններում, հատուկ հատկացված տեղերում:

6.8. Մսի կախիչները պետք է պատրաստված լինեն չժանգոտվող մետաղից:

6.9. Կազմակերպության բոլոր սառնարանները պետք է ունենան ջերմաչափեր` սննդամթերքի պահման ջերմային ռեժիմը հսկելու համար:

6.10. Բազաներում, պահեստներում բանջարեղենի և մրգի պահպանման սենքերում պետք է կանոնավոր հսկողություն իրականացվի սննդամթերքի, այդ թվում բանջարեղենի, մրգերի, հատապտուղների, պահածոների, սորուն մթերքի և այլնի, պահպանման ջերմախոնավության ռեժիմի նկատմամբ:

Սառցախցիկներում, պահեստներում, օդի ջերմաստիճանի հսկողությունը պետք է իրականացվի ամեն օր ջերմաչափի միջոցով, որը պետք է դրված լինի տեսանելի տեղում` դռներից և գոլորշիացուցիչներից հեռու: Հարաբերական խոնավության հսկողությունն իրականացվում է շաբաթը մեկ անգամից ոչ պակաս:

6.11. Աղբի և թափոնների հավաքման համար կազմակերպությունում պետք է լինեն կափարիչով` ոտքի օգնությամբ բացվող, մետաղյա կամ պլաստմասսայից պատրաստված դույլեր կամ տակառներ, որոնք պետք է դատարկվեն ծավալի 2/3 լցվելու դեպքում, իսկ հերթափոխի ավարտից հետո պարտադիր լվացվեն կալցիումացված սոդայի 1-2 տոկոսանոց տաք (45-50oC) լուծույթով կամ այլ լվացող միջոցով, ապա պարզաջրվեն տաք ջրով:

6.12. Վաճառասրահի, պահեստների և այլ սենքերի մաքրման պարագաները (թաս, դույլ, խոզանակ, լաթ և այլն) պետք է լինեն մակնշված, պահվեն առանձին, փակ, հատուկ այդ նպատակի համար առանձնացված, պահարաններում կամ պատի խորշերում:

6.13. Սառցախցիկների, սառնարանների, սառցափեղկերի, դարակների մաքրման համար պետք է հատկացվի մակնշված գույք` հատուկ այդ նպատակով օգտագործման համար:

 

7. ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆԸ ԵՎ ՊԱՀՊԱՆՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԻԳԻԵՆԻԿ ՊԱՀԱՆՋՆԵՐ

 

7.1. Առևտրի ցանց մտնող պարենային հումքը և սննդամթերքը պետք է ուղեկցվի արտադրողի կողմից տրված որակը և մարդու առողջության համար անվտանգությունը հավաստող փաստաթղթերով:

Արգելվում է առանց նշված փաստաթղթերի առկայության, ինչպես նաև ըստ սահմանված կարգի մակնշում չունեցող պարենային հումքի և սննդամթերքի իրացումը: Շուտ փչացման ենթակա սննդամթերքի ուղեկցող փաստաթղթերում պետք է նշված լինի նաև դրա արտադրման ժամը, օրը, պահպանման պայմանները և իրացման ժամկետները:

7.2. Կազմակերպություններում ստացվող սննդամթերքի որակը, դրա համապատասխանելիությունը ուղեկցող փաստաթղթերին, փաթեթավորումը և պիտակավորումը պետք է ստուգվի կազմակերպության տնօրինության կողմից:

7.3. Պետական հիգիենիկ հակահամաճարակային տեսչության տարածքային մարմինները կատարում են սննդամթերքի հիգիենիկ փորձաքննություն միայն հատուկ սանիտարահամաճարակային ցուցումների դեպքում: Անորակ, փչացած և ոչ ստանդարտ սննդամթերքի փորձաքննությունը, որը չի պահանջում հատուկ բժշկական գիտելիքներ, կատարվում է տնօրինության կողմից:

7.4. Կազմակերպությունում ընդունվող շուտ փչացման ենթակա, պահպանման հատուկ պայմաններ պահանջող սննդամթերքի ծավալը պետք է որոշվի կազմակերպությունում առկա աշխատող (մթերքի այդ տեսակի պահպանման համար) սառնարանային տնտեսության ծավալին համապատասխան:

7.5. Սննդամթերքի տարան և փաթեթավորման նյութերը պետք է լինեն ամուր, մաքուր, չոր, առանց կողմնակի հոտի և ամբողջականությունը չխախտված:

7.6. Սառնարանային տնտեսությամբ չապահովված պարենային առևտրի կազմակերպություններում արգելվում է շուտ փչացման ենթակա սննդամթերքի իրացումը: Շուտ փչացման ենթակա սննդամթերքի պահպանումը սառը պայմաններում պետք է ապահովել ոչ միայն պահեստներում, այլև անմիջապես դրանց վաճառքի տեղերում:

7.7. Սննդամթերքի ընդունումը պահեստներ, սառցախցիկներ, բանջարեղենի և մրգերի պահպանման սենքեր պետք է կատարվի խմբաքանակներով` դրանց պահպանման ժամկետները և որակի ստուգումներն ավելի հստակ իրականացնելու նպատակով:

7.8. Սննդամթերքի պահպանումը պետք է իրականացվի համապատասխան գործող նորմատիվատեխնիկական փաստաթղթերի, վերջինիս ջերմային, լուսային, խոնավության ռեժիմների պահպանմամբ:

7.9. Սննդամթերքի պահման ժամանակ պետք է պահպանվեն ապրանքային հարևանության կանոնները, պահեստավորման նորմերը: Յուրահատուկ հոտավետ մթերքը (ձկնեղեն, հոտավետ նյութեր) պետք է պահվեն հոտեր կլանող սննդամթերքից առանձին:

7.10. Արգելվում է սննդամթերքի պահեստավորումը ջրագծերի, ջրահեռացման խողովակների, ջեռուցման սարքավորումների մոտակայքում, պահեստներից դուրս, ինչպես նաև չփաթեթավորված արտադրանքի պահեստավորումը անմիջապես հատակին:

7.11. Արգելվում է հում սննդամթերքի և կիսապատրաստվածքների պահպանումը պատրաստի արտադրանքի հետ համատեղ, կասկածելի որակի և փչացած սննդամթերքի պահպանումը բարորակների հետ, ինչպես նաև սննդամթերքի պահեստներում տարայի, շարժասայլակների, տնտեսական և ոչ պարենային ապրանքների պահումը:

7.12. Պահեստներում, սառցախցիկներում, օժանդակ սենքերում սննդամթերքը պետք է պահպանվի տարաներում, շարժասայլակների, դարակաշարերի և ապրանքատակերի վրա:

7.13. Միսը պետք է ընդունվի միայն անասնաբույժի զննումը հավաստող փաստաթղթի (ձև 2) առկայության դեպքում:

Արգելվում է պայմանական պիտանի մսի ստացումը և վաճառքը:

7.14. Պաղեցված միսը (մսեղիք և կիսամսեղիք) պետք է պահել կախված վիճակում այնպես, որ դրանք չհպվեն միմյանց, սենքի հատակին և պատերին: Սառեցված միսը կարելի է պահել դարակաշարերի և ապրանքատակերի վրա: Մսի կիսապատրաստվածքները, ենթամթերքը, սառեցված և պաղեցված թռչունը պետք է պահպանվի առաքողի փաթեթներում: Փաթեթները դարսելիս արկղերի միջև պետք է տեղադրել փայտյա ձողիկներ` դրանց միջև օդի լավ շրջանառություն ապահովելու համար:

7.15. Արգելվում է պարենային խանութներ ընդունել չմաքրված թռչուն, բացառությամբ վայրի թռչունների:

7.16. Արգելվում է ձվի ընդունումն առանց թռչնաբուծական կազմակերպությունը սալմոնելոզի և այլ զոոնոզ վարակիչ հիվանդությունների առումով ապահով լինելու վերաբերյալ անասնաբուժական հավաստագրի (ձև 2)` յուրաքանչյուր խմբաքանակի համար, ինչպես նաև ջրլող թռչնի ձվեր, հավի վնասված և կեղտոտ ձվեր, մելանժ:

7.17. Արգելվում է ձվի իրացումը չփաթեթավորված սննդամթերքի (յուղ, կաթնաշոռ, պանիր, երշիկ և այլն) հետ համատեղ:

Արգելվում է ձվի լվացումը հավաքող կազմակերպություններում, ինչպես նաև այն ձվի լվացումը, որը սառնարաններում պետք է պահպանվի երկար ժամանակ: Դիետիկ ձվերը պետք է պահպանվեն 0-200C ջերմաստիճանում` 7 օր, սեղանի ձվերը` 200C ոչ բարձր ջերմաստիճանում` 25 օր, 0-20C ջերմաստիճանում` մինչև 120 օր:

7.18. Արգելվում է կեղտոտ, վնասված փաթեթավորմամբ կաթնամթերքի ընդունումը և իրացումը:

7.19. Արգելվում է չոր մանկական կաթնային խառնուրդների ընդունումը, պահպանումը և իրացումը համապատասխան պայմանների բացակայության դեպքում. ջերմաստիճան` մինչև 100C, օդի հարաբերական խոնավություն` ոչ ավել 75 տոկոս: Մանկական կաթնային խառնուրդների իրացումը պետք է կատարվի խստորեն համապատասխան յուրաքանչյուր տեսակի համար սահմանված ժամկետներում:

7.20. Պաղպաղակը պարենային առևտրի կազմակերպություններում պետք է պահվի -120C-ից ոչ բարձր ջերմաստիճանում` 5 օրից ոչ ավել:

7.21. Մայոնեզը պետք է պահպանվի մութ տեղում 3-180C ջերմաստիճանում, հարաբերական խոնավության 75 տոկոսից ոչ ավելի պայմաններում, մթերքի յուրաքանչյուր տեսակի համար սահմանված պահպանման ժամկետներին համապատասխան:

Արգելվում է մայոնեզի պահպանումը և փոխադրումը արևի ուղիղ ճառագայթների ազդեցության տակ և 0-ից ցածր ջերմաստիճանում:

7.22. Արգելվում է պաղեցված, ապխտած ձկան, կիսապատրաստվածքների և ձկնամթերքի ընդունումը և պահպանումը պահեստներում, բազաներում: Նշված արտադրանքը պետք է անմիջապես ընդունվի խանութներ` իրացման համար:

7.23. Պաղեցված ձուկը պետք է պահպանվի մատակարարողի տարաներում, -20C ջերմաստիճանի պայմաններում, 48 ժամից ոչ ավել: Սառեցված ձուկը, նորմատիվատեխնիկական փաստաթղթերի (ՆՏՓ) համապատասխան, պետք է պահվի արկղերում, դարակաշարերի վրա` արկղերի միջև փայտյա ձողեր տեղադրված: Կենդանի ձուկը պետք է պահվի ակվարիումներում, տաք ժամանակաշրջանում 24 ժամից, իսկ սառը ժամանակաշրջանում 48 ժամից ոչ ավել, մաքուր, 100C ջերմաստիճանի ջրում:

7.24. Հացը և հացաբուլկեղենը պետք է ընդունվի և պահպանվի մաքուր, չոր, լավ օդափոխվող սենյակներում: Արգելվում է հացի և հացաբուլկեղենի պահպանումը մինչև պատերը խիտ դարսված, առանց ապրանքատակդիրների, չդասավորված, ինչպես նաև հատակից 35 սմ-ից ցածր դարակաշարերի վրա, օժանդակ սենքերում` 60 սմ-ից ցածր վաճառասեղաններում:

7.25. Հացի պահպանման և վաճառքի գործընթացների ժամանակ կարտոֆիլային հիվանդության հայտնաբերման դեպքում, անհրաժեշտ է նման արտադրանքը անմիջապես հանել վաճառասրահից և պահեստից ու իրականացնել համապատասխան միջոցառումներ:

Հացի կարտոֆիլային հիվանդության առաջացումը կանխելու համար անհրաժեշտ է հացի պահպանման դարակները լվանալ տաք օճառաջրով, շաբաթը մեկ անգամից ոչ պակաս սրբել քացախաթթվի 1 տոկոսանոց լուծույթով, ապա չորացնել:

7.26. Կրեմային հրուշակեղենի ընդունման դեպքում, արգելվում է դրանց տեղափոխումը (վերադասավորումը) արտադրողի տարայից խանութի տարայի մեջ, ինչպես նաև ինքնասպասարկման եղանակով վաճառքը:

Խստիվ արգելվում է տորթերի ընդունումն առանց ստանդարտ ստվարաթղթի կամ մետաղյա ամուր փակվող կափարիչով տեփուրի մեջ փաթեթավորման:

Արգելվում է տորթերի և կրեմային թխվածքների փոխադրումը բաց տեփուրներով:

7.27. Սահմանված ժամկետում չվաճառված կրեմային հրուշակեղենը ենթակա է վերադարձման արտադրող կազմակերպություն` իրացման ժամկետը վերջանալու պահից հաշված 24 ժամից ոչ ուշ:

7.28. Ոչ ալկոհոլային ըմպելիքները պետք է պահպանել չոր, լավ օդափոխվող և մութ սենքերում 75% հարաբերական խոնավության պայմաններում: Ոչ ալկոհոլային ըմպելիքների իրացման ժամկետները և պահպանման ջերմային ռեժիմը պետք է համապատասխանի գործող ստանդարտների և տեխնիկական պայմանների պահանջներին:

7.29. Արգելվում է իրացման ժամկետն անցած ոչ ալկոհոլային և թույլ ալկոհոլային ըմպելիքների, ինչպես նաև շշերի վրա մակնշում չունեցող (բացի կափարիչի վրա համապատասխան նշում ունեցող շշերի), վնասված փաթեթներով, նստվածքով և այլ թերություններով ըմպելիքների ընդունումը և իրացումը:

7.30. Մինչև պահածոները վաճառքի հանելը, պետք է կատարվի յուրաքանչյուր խմբաքանակի զննում տնօրինության կողմից, իսկ ոչ պիտանի պահածոների հայտնաբերման դեպքում` կազմվի համապատասխան ակտ:

7.31. Սննդի համար ոչ պիտանի ճանաչված պահածոները պետք է պահվեն առանձին տեղում, ենթարկվեն հատուկ հաշվառման` նշելով խոտանված բանկաների քանակը: Խոտանված բանկաների և դրանց հետագա օգտագործման պատասխանատուն կազմակերպության ղեկավարն է:

7.32. Պահածոների մեկ խմբաքանակում 2 տոկոսից ավելի խոտան (բոմբաժ) հայտնաբերելու դեպքում կազմակերպության տնօրինությունը պարտավոր է դադարեցնել տվյալ խմբաքանակի իրացումը, այդ մասին տեղեկացնել արտադրող կազմակերպությանը և Պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության տարածքային կենտրոն` պահածոների հետագա իրացման հարցը որոշելու համար:

Բոմբաժով պահածոների ոչնչացման տեղը և եղանակը որոշում է կազմակերպության տնօրենը` համաձայնեցնելով Պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության հետ:

7.33. Սորուն մթերքը պետք է պահել չոր, մաքուր, լավ օդափոխվող ամբարային վնասատուներով չվարակված, օդի 75 %-ից ոչ բարձր հարաբերական խոնավություն ունեցող սենքերում:

Սորուն մթերքը պետք է պահել պարկերում, դարակաշարերի վրա դարսված վիճակում, պատերից 50 սմ, իսկ դարսերի միջև 75 սմ-ից ոչ պակաս հեռավորության վրա:

7.34. Կերակրի աղը պետք է պահվի այլ մթերքից առանձնացված տեղում:

Յոդացված կերակրի աղի երաշխավորված պահպանման ժամկետը 6 ամիս է արտադրման պահից հաշված: Այդ ժամկետը «սպառվելուց հետո» այն իրացվում է որպես հասարակ կերակրի աղ:

7.35. Թարմ մրգերը և բանջարեղենը պահվում են տարաներում, հատուկ օդափոխվող, առանց բնական լուսավորվածության պահեստներում` 3-120C-ի և 70-95% օդի հարաբերական խոնավության պայմաններում:

7.36. Բանջարեղենի և մրգերի պահպանման մասնագիտացված, ստացիոնար պահեստները պետք է սարքավորված լինեն օդափոխության համակարգով և ապահովեն մթերքի յուրաքանչյուր տեսակի համար անհրաժեշտ, գործող նորմատիվատեխնիկական փաստաթղթերի պահանջներին համապատասխանող, ջերմային ռեժիմ և հարաբերական խոնավություն:

7.37. Սառեցված բանջարեղենը և հատապտուղները պետք է պահպանվեն -180C ջերմաստիճանում, 90-95% հարաբերական խոնավության պայմաններում` 9-12 ամիս: Առևտրի ցանցում դրանք պետք է պահպանվեն -120C ջերմաստիճանում 3-5 օր:

7.38. Սնկերի, սնկային արտադրանքի ընդունումը և պահպանումն իրականացվում է գործող նորմատիվատեխնիկական փաստաթղթերի պահանջներին համապատասխան:

 

8. ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ՎԱՃԱՌՔԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԻԳԻԵՆԻԿ ՊԱՀԱՆՋՆԵՐ

 

8.1. Վաճառել թույլատրվում է միայն բարորակ սննդամթերք: Նախքան փաթեթավորման կամ վաճառասրահ տալը պարտադիր պետք է ստուգվի փաթեթների վիճակը և մակնշման առկայությունը: Վաճառողները պարտավոր են հետևել իրացվող սննդամթերքի որակին: Վաճառվող սննդամթերքի որակի փոփոխություններ հայտնաբերելու դեպքում պետք է դադարեցնել դրա վաճառքը և անմիջապես այդ մասին տեղյակ պահել տնօրինությանը` մթերքի հետագա իրացման հարցը որոշելու համար:

8.2. Սննդամթերքի վաճառքի պատրաստումը կատարվում է այդ նպատակի համար հատկացված սենքում, որտեղ պետք է կատարվի պանրի, երշիկեղենի կեղտոտ մակերեսների, ճարպի արտաքին դեղնած շերտի նախնական մաքրում, սննդամթերքի հանում փաթեթից և տարայից, շշերի, բանկաների արտաքին մակերեսի մաքրում և այլն:

Սննդամթերքը վաճառքի պետք է պատրաստեն վաճառողները կամ բժշկական զննման ենթարկված անձինք: Այդ նպատակով հավաքարարների, բանվորների և այլ անձանց մասնակցումը չի թույլատրվում:

8.3. Հում մթերքի (միս, թռչուն, ձուկ, ծովային մթերք, ձու, բանջարեղեն և այլն) և դրանց կիսապատրաստվածքների վաճառքը պետք է իրականացվի հատուկ բաժանմունքներում, օգտագործման պատրաստ մթերքից առանձին:

Պատվերների խանութներում և բաժիններում անհատական պատվերների պատրաստման ժամանակ հում և օգտագործման պատրաստ սննդամթերքի կշռումը և փաթեթավորումը պետք է կատարվի առանձին:

8.4. Գնորդներին չփաթեթավորված սննդամթերք վաճառելիս վաճառողը պետք է օգտագործի բռնակներ, թիակներ, գդալներ և այլն: Վաճառողների աշխատատեղերը պետք է ապահովված լինեն մակնշված կտրտման տախտակներով և դանակներով:

8.5. Արգելվում է սննդամթերքն անմիջապես դնել կշեռքի վրա առանց փաթեթավորման թղթի: Չի թույլատրվում սննդամթերք բաց թողնել գնորդի կեղտոտ տարայի և տպագրական թափոնների մեջ:

8.6. Սպասարկումը տանը կազմակերպելու ժամանակ, սննդամթերքը պատվիրատուին պետք է հասցվի սննդամթերքի կեղտոտումը և փչացումը բացառող պայմաններում:

8.7. Արգելվում է պատահմամբ հատակին ընկած կամ այլ ուղիով կեղտոտված (սանիտարական խոտան) սննդամթերքի վաճառքը: Սանիտարական խոտանը պետք է հավաքել հատուկ մակնշված տարողության մեջ:

8.8. Ինքնասպասարկման խանութներում (բաժիններում) հացի և հացաբուլկեղենի թարմությունը որոշելու համար պետք է լինեն հատուկ ունելի, պատառաքաղներ` մեկ առևտրային սարքավորման հաշվով 2 հատից ոչ պակաս: Հացաբուլկեղենի փաթեթավորման համար պետք է կազմակերպել թղթե և պոլիէթիլենային փաթեթների վաճառք:

Արգելվում է սննդամթերքի կտրտումը օժանդակ բանվորների և գնորդների կողմից:

8.9. Բիդոններով կաթի իրացման բաժիններում պետք է լինեն ցուցանակներ` կաթի եռացման անհրաժեշտությունը նախազգուշացնելու համար: Արգելվում է ընդունել չպաստերացված կաթից, բարձր թթվայնությամբ կաթից և սերուցքից պատրաստված կաթնաշոռ:

8.10. Հեղուկ կաթնամթերքի (կաթ, թթվասեր և այլն) իրացման ժամանակ արգելվում է գնորդի տարան պահել բաց բիդոնի, տակառի և այլնի վրա, ինչպես նաև սպառողի տարայից մթերքի դատարկումը ընդհանուր տարայի մեջ:

Արգելվում է կաթի, թթվասերի և կաթնաշոռի տարայում թողնել օգտագործվող պարագաներ (գդալներ, թիակներ և այլն). դրանք անհրաժեշտ է պահել հատուկ ամանում և ամեն օր լվանալ: Կաթնային գույքը անհրաժեշտ է օգտագործել միայն ըստ նշանակության:

8.11. Արգելվում է կրկնակի սառեցված պաղպաղակի վաճառքը:

8.12. Արգելվում է ձվի վաճառքը օգտագործման համար պատրաստի սննդամթերքի վաճառքի բաժիններում (երշիկեղեն, կրեմային հրուշակեղեն և այլն):

8.13. Չի թույլատրվում իրացնել թերություններ (բոմբաժ, փաթիլավորում, հոսք, ճեղքվածքներ, ձևափոխումներ) և մանրէաբանական փչացման նշաններ (բորբոս, լորձակալում, խմորում) ունեցող պահածոներ:

8.14. Ըմպելիքների, հանքային ջրի, հյութերի ապակյա շշերը, բացելուց առաջ, պետք է դրսից սրբել մաքուր թրջած լաթով: Հյութերով բանկաները մանրամասն պետք է զննել` բոմբաժի և կողմնակի միացությունների պարունակության հայտնաբերման նպատակով:

8.15. Ոչ ալկոհոլային ըմպելիքների և հյութերի վաճառքի դեպքում, բաժակները պետք է լվանալ տեղում: Աշխատանքը վերջացնելուց հետո անհրաժեշտ է լվանալ բաժակները` ավելացնելով լվացող միջոց և պարզաջրել հոսող 650C ջերմաստիճանից ոչ պակաս տաք ջրով:

Բաժակների լվացման պայմանների բացակայության դեպքում, ըմպելիքների վաճառքը թույլատրվում է միանվագ օգտագործման բաժակներով:

Արգելվում է միանվագ օգտագործման բաժակների կրկնակի օգտագործումը:

8.16. Ըմպելիքների վաճառման մաքուր ամանեղենը պետք է պահել տեփուրների վրա, շրջված վիճակում: Լցնելուց առաջ բաժակները նախապես պետք է ողողել:

Արգելվում է բաժակների լվացումը թասերի կամ դույլերի մեջ:

8.17. Պտուղ-բանջարեղենի վաճառքը պետք է իրականացվի մասնագիտացված խանութներում, բաժիններում և հատվածներում, ինչպես նաև մանրածախ առևտրի ցանցի տաղավարներում:

Կարտոֆիլի և թարմ պտուղ-բանջարեղենի զանգվածային ընդունման շրջանում թույլատրվում է դրանց վաճառքը տեփուրներից, շարժասայլակներից:

Արգելվում է բորբոսնած, փչացած բանջարեղենի և մրգերի վաճառքը:

8.18. Վերամշակված պտուղ-բանջարեղենը (աղ դրած, թթու, մարինադներ) անհրաժեշտ է վաճառել թարմ բանջարեղենից և մրգերից առանձին` հատուկ գդալով, պատառաքաղով, ունելիով լցնելով մաքուր տարայի մեջ:

8.19. Լվացող, սպիտակեցնող միջոցների, լվացող փոշիների, մածուկների վաճառքը թույլատրվում է կատարել միայն խոշոր պարենային խանութներում, ունիվերսամներում, հատուկ հարմարեցված բաժիններում, ինչպես վաճառասրահում, այնպես էլ պահեստներում դրանց սննդամթերքի հետ շփման հնարավորությունը բացառող պայմանների առկայության դեպքում:

 

9. ՊԱՐԵՆԱՅԻՆ ԱՌԵՎՏՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՌԵԺԻՄԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԻԳԻԵՆԻԿ ՊԱՀԱՆՋՆԵՐ

 

9.1. Պարենային առևտրի բոլոր կազմակերպությունները պետք է պահվեն մաքուր վիճակում: Աշխատանքն ավարտելուց հետո պետք է կատարվի խոնավ մաքրում, լվացող միջոցների օգտագործմամբ: Առևտրի մեխանիկական սարքավորումները (կշեռքներ, ցուցափեղկեր, վաճառասեղաններ, փաթեթավորման սարքեր և այլն) աշխատանքն ավարտելուց հետո պետք է մշակվեն հիմնային լուծույթներով, ապա պարզաջրվեն տաք ջրով:

9.2. Անհրաժեշտ է պարբերաբար կատարել հիմնական մաքրում` լվացող և ախտահանող միջոցների օգտագործմամբ:

9.3. Պարենային առևտրի բոլոր կազմակերպություններում պետք է սահմանել սանիտարական օր/ժամ, ամիսը մեկ անգամ, սենքերի, սարքավորումների, գույքի, ամանեղենի և այլնի մաքրման և ախտահանման համար:

9.4. Միջատասպան և կրծողների ոչնչացման աշխատանքները (դրանց անհրաժեշտության դեպքերում) պետք է իրականացվի այդ աշխատանքները կատարելու համար իրավասու (լիազորված) անձանց կողմից, որպես կանոն, սանիտարական օրվա նախորդ օրը` կազմակերպությունում աշխատանքը դադարեցնելուց հետո: Ախտահանումը սկսելուց առաջ պետք է հավաքվեն կամ հերմետիկ ծածկվեն չտարավորված և չփաթեթավորված սննդամթերքը, կատարել պատերի և հատակների մաքրում, խոնավ լվացում բոլոր սենքերում, որտեղ պետք է պինդ փակվեն բոլոր պատուհանները, օդանցքները, դռները, օդափոխության և այլ բացվածքները: Կազմակերպությունն այդ վիճակում պետք է մնա մինչև հաջորդ օրվա առավոտը: Սանիտարական օրվա ընթացքում պետք է առաջին հերթին մանրամասն մաքրել այն սենքերը, որտեղ կատարվում է միջատների և կրծողների ոչնչացում (դեռատիզացիա և դեզինսեկցիա):

9.5. Սարքավորումների, գույքի, ամանեղենի ախտահանման համար պետք է օգտագործել քլորակրի պարզեցված (նստեցված) լուծույթ` 150-200 մգ/լ, իսկ հատակների, պատերի ախտահանման համար` 200-250 մգ/լ ակտիվ քլորի պարունակությամբ:

Առավել կեղտոտված (վարակված) տեղերի ախտահանման համար պետք է օգտագործել մինչև 400 մգ/լ ակտիվ քլոր պարունակող լուծույթ: Ախտահանիչ լուծույթներով ախտահանման տևողությունը 5 րոպե է:

9.6. Աշխատանքն ավարտելուց հետո զուգարանները պետք է մանրամասն մաքրել, լվանալ, իսկ անհրաժեշտության դեպքում ախտահանել քլորակրի կամ այլ ախտահանիչ լուծույթով:

Զուգարանների յուրաքանչյուր մաքրումից հետո պետք է ախտահանիչ լուծույթով սրբել ջրամատակարարման ցանցի ծորակները, ինչպես նաև դռների բռնակները, փականները և բոլոր այն մասերը, որոնց հպվել է մարդը զուգարանից օգտվելուց հետո: Զուգարանների ախտահանման համար պետք է օգտագործել 500 մգ/լ ակտիվ քլոր պարունակող լուծույթ:

9.7. Լվացող և ախտահանիչ միջոցները պետք է պահել չոր, լավ օդափոխվող սենքում, դարակների վրա, որտեղ արգելվում է սննդամթերքի պահպանումը:

Ախտահանիչ լուծույթները պետք է պահել 5 օր, մուգ գույնի, լավ ծածկվող խցանով ապակյա անոթի մեջ: Ախտահանիչ լուծույթների պահպանման ժամանակ չի թույլատրվում դրանց վրա լույսի և խոնավության անմիջական ազդեցությունը: Լվացող միջոցի ծախսը որոշվում է 1 մ2 մակերեսի համար 1 լ լուծույթի հաշվարկով, ախտահանիչ լուծույթներինը` 1 մ2 մակերեսի համար 0.5 լ աշխատանքային լուծույթի հաշվարկով:

9.8. Պարենային առևտրի կազմակերպության ընթացիկ վերանորոգումը (սենքերի սպիտակեցում, ներկում, սարքավորումների ներկում և այլն) պետք է կատարվի ըստ անհրաժեշտության:

9.9. Կոնտեյներները, գույքը (կողովներ, ցանցեր, շարժասայլակներ և այլն), ինչպես նաև կշեռքների հարթակները և թասերը, կշռաքարերը պետք է լվանալ լվացող միջոցների օգտագործմամբ և չորացնել:

9.10. Գույքի, ամանեղենի, տարաների լվացման խոզանակները և սպունգները պետք է մանրամասն լվանալ այդ նպատակի համար թույլատրված որևէ լվացող միջոցով, եռացնել 10-15 րոպե տևողությամբ և պահել հատուկ առանձնացված տեղում:

9.11. Վաճառքի համար առկա գույքի լվացման ռեժիմը հետևյալն է.

ա) խոզանակով կամ թիակով մեխանիկորեն պետք է հեռացնել սննդի մնացորդները,

բ) լվանալ խոզանակով, սպունգով կալցիումացված սոդայի լուծույթով (ջրի ջերմաստիճանը` 45-500C) կամ այլ լվացող միջոցներով,

գ) պարզաջրել 650 C ջերմաստիճանի հոսող ջրով,

դ) չորացնել հատուկ դարակների կամ ցանցերի վրա:

Գույքի լվացման ավազանները պետք է կանոնավոր լվանալ հոսող տաք ջրով` լվացող և ախտահանիչ լուծույթների օգտագործմամբ:

9.12. Հավասարաջերմ տարողությունները և կոմունիկացիաները պետք է ենթարկել սանիտարական մաքրման:

Մաքրման և ախտահանման ենթակա են.

- արտադրող կազմակերպություններից ստացված բոլոր սարքավորումները,

- բոլոր տարողությունները ըմպելիքների վաճառքի շրջանը սկսելուց առաջ,

- բոլոր տարողությունները` մեկ ժամից ավելի ընդմիջման դեպքում:

Շահագործման գործընթացում յուրաքանչյուր ազատված տարողություն ենթակա է հոսող ջրով լվացման, ապա պարբերաբար լվացման և ախտահանման:

Տարողությունների լվացումը պետք է իրականացնեն առևտրի կազմակերպությունների աշխատողները, իսկ ախտահանումը` պատրաստող գործարանը, ըմպելիքներ մատակարարողը:

Հավասարաջերմ տարողությունների լվացման կանոնները.

ա) հավասարաջերմ տարողությունները և դրանց կոմունիկացիաները, յուրաքանչյուր դատարկվելուց հետո, պետք է ազատվեն ըմպելիքի մնացորդներից և լվացվեն հոսող ջրի տակ, 10 րոպեից ոչ պակաս տևողությամբ,

բ) բացի լվանալուց, պարբերաբար, 5 օրը մեկ անգամ, դրանք պետք է մանրամասն լվացվեն խոզանակով` թույլատրված որևէ լվացող նյութի օգտագործմամբ,

գ) մշակելուց հետո դրանք պետք է լվանալ հոսող ջրով, 10 րոպե տևողությամբ, մինչև լվացող նյութի մնացորդի լրիվ անհետանալը,

դ) չափիչ ապակեղենի, լցման ծորակների, խողովակների և այլ սարքավորումների լվացումը պետք է կատարվի հետևյալ կերպ.

լվացվող տարողությունը պետք է լցնել ջրով, ջուրը մի քանի անգամ անցկացնել չափիչ ապակեղենով, ապա ստեղծել ճնշում տարողության մեջ: Ջրի ճնշումը ստեղծվում է ածխաթթու գազով` այն թափելով լցման ծորակով,

ե) տարողությունների և կոմունիկացիաների ախտահանում պետք է կատարել պարբերաբար` 10 օրը մեկ անգամից ոչ պակաս:

Լվացող գույքը (ցանցեր, դույլեր, խողովակներ և այլն) պետք է պահել հատուկ առանձնացված տեղում, խոզանակները` ախտահանիչ լուծույթում:

9.13. Ըմպելիքների իրացման բաքերը, բաժնեչափիչները (դոզատոր), ֆիլտրերը, խողովակաշարերը, բաժակների լվացման ավտոմատները պետք է լվանալ կալցիումացված սոդայի 0.5 տոկոսանոց տաք լուծույթով, ապա պարզաջրել 650C ջերմաստիճանի ջրով:

Կաթի, սուրճի, կակաոյի և այլ ավտոմատների լվացման ռեժիմը հետևյալն է.

ա) պետք է ողողել սառը ջրով, 2 րոպե տևողությամբ` կաթի մնացորդները հեռացնելու համար,

բ) լվանալ կալցիումացված սոդայի 0.5%-ոց, 35-400C ջերմաստիճանի լուծույթով` 2-3 րոպե տևողությամբ,

գ) ախտահանել 200 մգ/լ ակտիվ քլոր պարունակող քլորակրի պարզեցված լուծույթով` 5-10 րոպե տևողությամբ,

դ) ողողել 650 C ջերմաստիճանի ջրով:

 

10. ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ՓՈԽԱԴՐՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԻԳԻԵՆԻԿ ՊԱՀԱՆՋՆԵՐ

 

10.1. Սննդամթերքի փոխադրման համար պետք է առանձնացվի հատուկ փոխադրամիջոց:

Արգելվում է սննդամթերք փոխադրել այն փոխադրամիջոցներով, որոնցով նախկինում տեղափոխվել են թունաքիմիկատներ, բենզին, նավթ և այլն, ինչպես նաև սուր հոտավետ և թունավոր նյութեր:

Որոշակի սննդամթերքի փոխադրման համար (կաթնամթերք, երշիկեղեն, կրեմային հրուշակեղեն, հաց, միս, ձուկ, կիսապատրաստվածքներ և այլն) պետք է առանձնացվի հատուկ, փոխադրվող սննդամթերքին համապատասխան մակնշումով, փոխադրամիջոց:

10.2. Սննդամթերքի փոխադրման համար օգտագործվող փոխադրամիջոցը պետք է ունենա սանիտարական անձնագիր, լինի մաքուր, տեխնիկապես սարքին, թափքը ներսից պետք է պատված լինի հիգիենիկ` հեշտությամբ լվացվող ծածկույթով:

10.3. Արգելվում է սննդամթերք փոխադրել սանիտարական (հիգիենիկ) պահանջներին չհամապատասխանող, սանիտարական անձնագիր չունեցող փոխադրամիջոցով:

10.4. Վարորդ-առաքողը (առաքողը) պարտավոր է իր մոտ ունենալ անձնական սանիտարական գրքույկ, մուգ գույնի հատուկ հագուստ, պահպանի անձնական հիգիենայի և սննդամթերքի փոխադրման կանոնները:

10.5. Փոխադրման պայմանները (ջերմաստիճան, խոնավություն) պետք է համապատասխանեն յուրաքանչյուր տեսակի սննդամթերքի նորմատիվատեխնիկական փաստաթղթերի պահանջներին, ինչպես նաև հատկապես արագ փչացող սննդամթերքի փոխադրման կանոններին:

Հատկապես արագ փչացող սննդամթերքի փոխադրման համար պետք է հատկացվի սառեցնող սարքով կամ հավասարաջերմ փոխադրամիջոց:

10.6. Սննդամթերքի փոխադրման համար հատկացված փոխադրամիջոցում պետք է լինի արկղ` հատուկ սանիտարական հագուստի և բրեզենտի պահպանման համար: Սննդամթերքի բեռնում և թափում պետք է կատարեն բեռնողները` սանիտարական հագուստով:

10.7. Հացը և հրուշակեղենը պետք է տեղափոխվեն տեփուրների մեջ, հատուկ փակ դարակներ ունեցող ավտոմեքենաներով կամ բեռնասայլակներով:

Արգելվում է հացը փոխադրել կույտով թափված վիճակում:

10.8. Կրեմային հրուշակեղենը պետք է փոխադրվի սառեցնող փոխադրամիջոցով, ջերմաստիճանը 60 C-ից բարձրանալը բացառող պայմաններում:

Արտադրանքը պետք է դարսվի կափարիչ ունեցող մետաղական կոնտեյներներում, տեփուրներում: Տորթերը պետք է դրվեն ստանդարտ ստվարաթղթե տուփերում:

Արգելվում է կրեմային հրուշակեղենի տեղափոխումը բաց թերթերի կամ տեփուրների վրա:

10.9. Միսը պետք է տեղափոխվի սառցամեքենաներով` 60 C-ից ոչ բարձր ջերմաստիճանում: Առանձին դեպքերում թույլատրվում է օգտագործել բաց ավտոմեքենա կամ բեռնատար փոխադրամիջոց, որտեղ միսը պետք է դարսվի բրեզենտի կամ պարուսինի մաքուր սփռոցի վրա:

10.10. Կենդանի ձուկը ջրամբարից պետք է փոխադրել ջերմամեկուսացված, սառույցի համար հատուկ տարողություն (100 կգ) ունեցող, ինչպես նաև ջուրը օդով հագեցնող սարքեր ունեցող ավտոմեքենայով (ցիստեռնով): Ցիստեռնում ջրի ջերմաստիճանը պետք է լինի ձմեռը` 1-20 C, գարնանը` 4-60 C, ամռանը` 10-140 C:

10.11. Հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության տարածքային մարմինը սննդամթերք տեղափոխող յուրաքանչյուր մեքենայի համար պետք է հատկացնի սանիտարական անձնագիր, 6 ամսից ոչ ավելի ժամկետով:

Հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության աշխատողները իրավունք ունեն արգելել սննդամթերքի փոխադրումը հիգիենիկ պահանջներին չհամապատասխանող փոխադրամիջոցով:

 

11. ԿՐԾՈՂՆԵՐԻ ԵՎ ՄԻՋԱՏՆԵՐԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ

 

11.1. Պարենային առևտրի կազմակերպություններում չի թույլատրվում ճանճերի, միջատների և կրծողների առկայությունը: Կազմակերպության տնօրինությունը պարտավոր է ապահովել ճանճերի, միջատների և կրծողների դեմ պայքարի միջոցառումների իրականացումը բոլոր սենքերում և ողջ տարածքում, ամբողջ տարվա ընթացքում:

11.2. Կրծողների դեմ պայքարի և միջատների ոչնչացման աշխատանքների իրականացման համար, կազմակերպության տնօրինությունը պայմանագիր պետք է կնքի գործունեության այդ տեսակի համար իրավասու կազմակերպության հետ:

Կազմակերպությունում պետք է ստեղծվեն բոլոր պայմանները կրծողների դեմ պայքարի և միջատասպան աշխատանքների արդյունավետ իրականացման համար:

11.3. Կանխարգելիչ միջատասպան աշխատանքները պետք է կատարվեն միայն կազմակերպության աշխատանքն ավարտվելուց հետո կամ սանիտարական օրերին: Մշակման ենթակա են միայն պատերը, առաստաղը և պատուհանների փեղկերը: Միջատասպան աշխատանքները ինսեկտիցիդներով կատարելուց առաջ սննդամթերքը, ամանեղենը, գույքը պետք է դուրս բերվեն սենքերից կամ հերմետիկ փաթեթավորվեն:

Արգելվում է հատակների, սարքավորումների և գույքի մշակումը: Միջատների ոչնչացման աշխատանքների իրականացումից հետո, նախքան աշխատանքը սկսելը, անհրաժեշտ է կատարել սենքերի օդափոխում և մանրամասն մաքրում:

11.4. Պարենային առևտրի կազմակերպություններում պետք է իրականացվեն ճանճերի դեմ պայքարի ներքոհիշյալ միջոցառումները.

- կատարել սենքերի մանրամասն մաքրում,

- սննդի մնացորդները հավաքել ամուր փակվող կափարիչով տարողություններում,

- ժամանակին հեռացնել սննդամթերքի մնացորդները, որից հետո մաքրել, լվանալ և ախտահանել տարողությունները,

- գարունը սկսվելուց առաջ բացվող բոլոր պատուհանները, դռների բացվող բացվածքները ապահովել ցանցերով,

- ճանճերի ոչնչացման համար օգտագործել կպչուն թղթեր կամ էլեկտրաորսիչներ,

- ճանճերի ձվադրման տեղերի մշակման հատուկ միջոցառումները պետք է իրականացվեն այդ աշխատանքների կատարման համար իրավասու կազմակերպությունների մասնագետների կողմից:

11.5. Միջատների առկայությունը կանխարգելելու համար անհրաժեշտ է փակել միջնապատերի, պատերի, պատուհանների բոլոր ճեղքերը, անցքերը, թույլ չտալ սննդամթերքի մնացորդների, փշուրների կուտակում սեղանների վրա, ինչպես նաև արկղերում ու դարակներում:

Միջատների հայտնաբերման դեպքում, անհրաժեշտ է կատարել սենքերի մանրամասն մաքրում և միջատների կուտակման վայրերում լցնել եռացրած ջուր:

11.6. Կրծողների (առնետ, մուկ) սենքեր թափանցումը կանխարգելելու համար հատակի անցքերը, առաստաղի, տեխնիկական մուտքերի ճեղքերը պետք է փակել աղյուսով կամ երկաթե թիթեղով: Օդափոխության բացվածքները պետք է փակվեն մետաղյա 0.25 x 0.25 սմ անցքեր ունեցող ցանցով:

11.7. Կազմակերպության վերակառուցման և վերանորոգման ժամանակ անհրաժեշտ է իրականացնել լիարժեք սանիտարատեխնիկական միջոցառումներ` կրծողների թափանցումը շենքեր և սենքեր կանխելու համար:

11.8. Կրծողների ի հայտ գալու դեպքում, պետք է օգտագործել դրանց ոչնչացման մեխանիկական եղանակներ (թակարդներ):

Միջատների և կրծողների ոչնչացման քիմիական միջոցների օգտագործումը թույլատրվում է միայն այն դեպքում, երբ այդ միջոցառումները իրականացվում են մասնագետ-դեռատիզատորները:

Կրծողների և միջատների դեմ պայքարի մանրէաբանական մեթոդների օգտագործումը պարենային առևտրի կազմակերպությունում արգելվում է:

11.9. Արգելվում է թողնել և պահպանել կրծողների ու միջատների ոչնչացման համար օգտագործվող միջոցները պարենային առևտրի կազմակերպություններում:

 

12. ԲԺՇԿԱԿԱՆ ԶՆՆՈՒՄՆԵՐ, ԿԱՆԽԱՐԳԵԼԻՉ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

12.1. Պարենային առևտրի կազմակերպություն աշխատանքի ընդունվող և աշխատող բոլոր անձինք պետք է ենթարկվեն նախնական (աշխատանքի ընդունվելիս) և պարբերական բժշկական զննման սահմանված կարգի համապատասխան:

12.2. Պարենային առևտրի կազմակերպություններում բոլոր աշխատողներն իրենց մոտ պետք է ունենան անհատական սանիտարական (բժշկական) գրքույկ, որտեղ պետք է նշվի բժշկական զննման արդյունքները, ինչպես նաև վարակիչ հիվանդությունների առկայությունը:

12.3. Ժամանակավորապես աշխատանքի չեն թույլատրվում նախնական (աշխատանքի ընդունվելիս) և պարբերական բժշկական զննման չենթարկված անձինք:

 

13. ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԱՆՁՆԱԿԱՆ ՀԻԳԻԵՆԱՅԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԻԳԻԵՆԻԿ ՊԱՀԱՆՋՆԵՐ

 

13.1. Պարենային առևտրի կազմակերպության բոլոր աշխատողները պարտավոր են.

- մշտապես հետևել մարմնի, ձեռքերի, մազերի մաքրությանը,

- կարճ կտրել եղունգները,

- աշխատանքի գալ մաքուր հագուստով և կոշիկներով, անձնական իրերը թողնել հանդերձարանում: Տնային հագուստը պահել առանձին,

- աշխատանքը սկսելուց առաջ ընդունել ցնցուղ, իսկ վերջինիս բացակայության դեպքում, մանրամասն լվանալ ձեռքերը օճառով, հագնել մաքուր սանիտարական հագուստ, հավաքել մազերը թասակի կամ գլխաշորի տակ,

- հանել սանիտարական հագուստը կազմակերպությունից դուրս գալուց և սանիտարական հանգույց մտնելուց առաջ,

- սնունդ բաց թողնելուց առաջ, ինչպես նաև սանիտարական հանգույցից օգտվելուց, յուրաքանչյուր ընդմիջումից և կեղտոտված առարկաների հետ շփվելուց հետո, ձեռքերը լվանալ օճառով,

- սնունդ չթողնել և չծխել առևտրի, պահեստային և օժանդակ սենքերում,

- ջերմաստիճանի բարձրացման, թարախակալման, աղեստամոքսային ուղու, այլ հիվանդությունների ախտանշանների առկայության դեպքում, աշխատողը պարտավոր է այդ մասին հայտնել տնօրինությանը և դիմել բուժկանխարգելիչ հաստատություն` խորհրդատվություն և համապատասխան բուժում ստանալու համար:

13.2. Պարենային առևտրի կազմակերպության աշխատողը չպետք է սանիտարական հագուստը ամրացնի ասեղով, գնդասեղով, խալաթի, հագուստի գրպանում պահի անձնական հիգիենայի իրեր, ծխախոտ և այլ կողմնակի առարկաներ, սանիտարական հագուստը օգտագործի ոչ ըստ նշանակության:

13.3. Առևտրի սրահներում, սառցախցիկներում աշխատող տեխնիկական անձնակազմը /եռակցող, էլեկտրոմոնտյոր և այլն/ և օժանդակ անձնակազմը պետք է պահպանի անձնական հիգիենայի կանոնները` աշխատի հատուկ հագուստով, գործիքները տեղափոխի հատուկ բռնակ ունեցող արկղերով և ձեռնարկի միջոցառումներ սննդամթերքի մեջ կողմնակի առարկաների ընկնելը կանխարգելելու համար:

 

14. ՏՆՕՐԻՆՈՒԹՅԱՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍՈՒՅՆ ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՊԱՀՊԱՆԵԼՈՒ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ

 

14.1. Կազմակերպության տնօրինությունը պարտավոր է ապահովել.

- յուրաքանչյուր աշխատողին սանիտարական հագուստով,

- պարբերաբար կրծողների դեմ պայքարի և միջատների ոչնչացման աշխատանքներ ու սանիտարական օրերի իրականացումը,

- նախապես ներկայացնելը կազմակերպության աշխատողների ցուցակը պարտադիր նախնական և պարբերական բժշկական զննում կատարող պոլիկլինիկա և այլ բուժ. կանխարգելիչ հաստատություն,

- առևտրատեխնոլոգիական և սառնարանային սարքավորումների արդյունավետ աշխատանքը,

- բավարար քանակի լվացող և ախտահանող միջոցների, առևտրի և մաքրման պարագաների, սննդամթերքի փաթեթավորման թղթի, ծրարների առկայությունը:

14.2. Սույն սանիտարական կանոնների պահանջների կատարման պատասխանատուն կազմակերպության տնօրենն է: Կազմակերպության տնօրենը պատասխանատու է վերջինիս ընդհանուր սանիտարական վիճակի, իրացվող սննդամթերքի որակի, սննդամթերքի ընդունման և պահպանման համար անհրաժեշտ պայմանների ստեղծման, իրացման ժամկետների պահպանման համար:

14.3. Կազմակերպության տնօրենը պատասխանատու է աշխատողների բժշկական զննման ենթարկման և աշխատանքի թույլատրման համար:

14.4. Սույն սանիտարական կանոնների կատարման վերահսկողությունը իրականացվում է ՀՀ պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության մարմինների կողմից:

 

Հավելված N 1

 

Օդի ջերմաստիճանի, հարաբերական խոնավության և շարժման արագության

նորմավորվող մեծությունները արտադրական շենքերի աշխատանքային օդում

 

._________________________________________________________________________.

|Տարվա |Աշխա-|Օդի ջերմաստիճան (oC)            |Օդի հարաբերա-|Օդի շարժման  |

|եղանակ|տանքի|________________________________|կան խոնավութ-|արագություն, |

|      |կարգ |Օպտի-|թույլատրելի               |յուն (%)     |մ/վրկ        |

|      |     |մալ  |__________________________|_____________|_____________|

|      |     |     |վերին սահման|ստորին սահման|Օպտի-|աշխատա-|Օպտի-|աշխատա-|

|      |     |     |__________________________|մալ  |տեղում,|մալ  |տեղում,|

|      |     |     |   աշխատատեղերում         |     |թույլա-|ոչ   |թույլա-|

|      |     |     |__________________________|     |տրելի, |ավելի|տրելի, |

|      |     |     |մշտա-|ոչ   |մշտա-|ոչ      |     |մշտական|     |մշտական|

|      |     |     |կան  |մշտա-|կան  |մշտական |     |և  ոչ  |     |և  ոչ  |

|      |     |     |     |կան  |     |        |     |մշտական|     |մշտական|

|      |     |     |     |     |     |        |     |       |     |       |

|      |     |     |     |     |     |        |     |       |     |       |

|      |     |     |     |     |     |        |     |       |     |       |

|______|_____|_____|_____|_____|_____|________|_____|_______|_____|_______|

|Տարվա |թեթև |22-24|25   |26   |21   |18      |40-60|75     |0,1  |0,1-ից |

|ցուրտ |-1ա  |     |     |     |     |        |     |       |     |ոչ     |

|եղանակ|     |     |     |     |     |        |     |       |     |ավելի  |

|      |_____|_____|_____|_____|_____|________|_____|_______|_____|_______|

|      |թեթև |21-23|24   |25   |20   |17      |40-60|75     |0,1  |0,2-ից |

|      |-1բ  |     |     |     |     |        |     |       |     |ոչ     |

|      |     |     |     |     |     |        |     |       |     |ավելի  |

|      |_____|_____|_____|_____|_____|________|_____|_______|_____|_______|

|      |միջին|18-20|23   |24   |17   |15      |40-60|75     |0,2  |0,3-ից |

|      |ծանր-|     |     |     |     |        |     |       |     |ոչ     |

|      |-IIա |     |     |     |     |        |     |       |     |ավելի  |

|      |_____|_____|_____|_____|_____|________|_____|_______|_____|_______|

|      |միջին|17-19|21   |23   |15   |13      |40-60|75     |0,2  |0,4-ից |

|      |ծանր-|     |     |     |     |        |     |       |     |ոչ     |

|      |-IIբ |     |     |     |     |        |     |       |     |ավելի  |

|      |_____|_____|_____|_____|_____|________|_____|_______|_____|_______|

|      |ծանր |16-18|19   |20   |13   |12      |40-60|75     |0,3  |0,5-ից |

|      |     |     |     |     |     |        |     |       |     |ոչ     |

|      |     |     |     |     |     |        |     |       |     |ավելի  |

|______|_____|_____|_____|_____|_____|________|_____|_______|_____|_______|

|Տարվա |թեթև |23-25|28   |30   |22   |20      |40-60|55-28oC|0,1-ի|0,1-0,2|

|շոգ   |-1ա  |     |     |     |     |        |     |       |դեպ- |       |

|եղանակ|     |     |     |     |     |        |     |       |քում |       |

|      |_____|_____|_____|_____|_____|________|_____|_______|_____|_______|

|      |թեթև |22-24|28   |30   |21   |19      |40-60|60-27oC|0,2-ի|0,1-0,3|

|      |-1բ  |     |     |     |     |        |     |       |դեպ- |       |

|      |     |     |     |     |     |        |     |       |քում |       |

|      |_____|_____|_____|_____|_____|________|_____|_______|_____|_______|

|      |միջին|21-23|27   |28   |18   |17      |40-60|65-26oC|0,3-ի|0,3-0,4|

|      |ծանր-|     |     |     |     |        |     |       |դեպ- |       |

|      |-IIա |     |     |     |     |        |     |       |քում |       |

|      |_____|_____|_____|_____|_____|________|_____|_______|_____|_______|

|      |միջին|20-22|27   |29   |16   |15      |40-60|70-25oC|0,3-ի|0,2-0,5|

|      |ծանր-|     |     |     |     |        |     |       |դեպ- |       |

|      |-IIբ |     |     |     |     |        |     |       |քում |       |

|      |_____|_____|_____|_____|_____|________|_____|_______|_____|_______|

|      |ծանր |18-20|26   |28   |15   |13      |40-60|75-24oC|0,4-ի|0,2-0,6|

|      |     |     |     |     |     |        |     |       |դեպ- |       |

|      |     |     |     |     |     |        |     |       |քում |       |

._________________________________________________________________________.

 

 

pin
Առողջապահության նախարարություն
10.03.2003
N 138
Հրաման