Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՐԿՎՈՂ ՇԱՀՈՒՅԹԸ ՈՐՈՇԵԼԻՍ ՀԱՄԱԽԱՌՆ ԵԿ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՐԿՎՈՂ ՇԱՀՈՒՅԹԸ ՈՐՈՇԵԼԻՍ ՀԱՄԱԽԱՌՆ ԵԿԱՄՏԻՑ ՆՎԱԶԵՑՎ ...

25.01.2004 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   25.10.2003  -ից մինչեւ   25.01.2004  -ը:
 

(ուժը կորցրել է 15.12.03 թիվ 55-ԱՄ հրաման)

i

108.0043.240903

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «24»         09           2003 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 10803310

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ

 

8 սեպտեմբերի 2003 թվականի N 43-ԱՄ

 

i

ՀԱՐԿՎՈՂ ՇԱՀՈՒՅԹԸ ՈՐՈՇԵԼԻՍ ՀԱՄԱԽԱՌՆ ԵԿԱՄՏԻՑ ՆՎԱԶԵՑՎՈՂ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՀԱՂՈՐԴՄԱՆ, ՋԵՐՄԱՅԻՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ԵՎ ԲՆԱԿԱՆ ԳԱԶԻ ՓՈԽԱԴՐՄԱՆ ՈՒ ԲԱՇԽՄԱՆ ՓԱՍՏԱՑԻ (ԲՆԱԿԱՆ) ԿՈՐՍՏԻ ՉԱՓԵՐԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 1999թ. ապրիլի 29-ի «Հարկման նպատակով համախառն եկամտից նվազեցվող գույքի փաստացի կորստի (բնական կորստի) չափերը սահմանելու կարգի մասին» N 272 որոշման համաձայն

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հաստատել «Հարկվող շահույթը որոշելիս համախառն եկամտից նվազեցվող էլեկտրական էներգիայի հաղորդման, ջերմային էներգիայի և բնական գազի փոխադրման ու բաշխման փաստացի (բնական) կորստի չափերը» (կցվում է):

2. Ֆինանսատնտեսական և հաշվապահական հաշվառման վարչության պետ Բ. Գյուլումյանին` տասնօրյա ժամկետում «Հարկվող շահույթը որոշելիս համախառն եկամտից նվազեցվող էլեկտրական էներգիայի հաղորդման, ջերմային էներգիայի և բնական գազի փոխադրման ու բաշխման փաստացի (բնական) կորստի չափերը» ներկայացնել ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայություն` համաձայնեցման և ՀՀ արդարադատության նախարարություն` պետական գրանցման, համաձայն «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի:

3. Սույն հրամանի կատարման հսկողությունը վերապահել նախարարի տեղակալ Ի. Իսայանին:

4. ՈՒժը կորցրած ճանաչել 06.06.2003 թ. N 26-ԱՄ հրամանը:

 

       Համաձայնեցված է                      Հաստատված է

    ՀՀ կառավարությանն առընթեր            ՀՀ էներգետիկայի նախարար

հարկային պետական ծառայության պետ

    _______________ Ֆ. Ցոլակյան           ____________ Ա. Մովսիսյան

     12.09.2003 թ.                        08.09.2003 թ. N 43-ԱՄ

 

ՉԱՓԵՐ

ՀԱՐԿՎՈՂ ՇԱՀՈՒՅԹԸ ՈՐՈՇԵԼԻՍ ՀԱՄԱԽԱՌՆ ԵԿԱՄՏԻՑ ՆՎԱԶԵՑՎՈՂ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՀԱՂՈՐԴՄԱՆ, ՋԵՐՄԱՅԻՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ԵՎ ԲՆԱԿԱՆ ԳԱԶԻ ՓՈԽԱԴՐՄԱՆ ՈՒ ԲԱՇԽՄԱՆ ՓԱՍՏԱՑԻ (ԲՆԱԿԱՆ) ԿՈՐՍՏԻ

 

1. Սույն չափերը (ստորև Չափեր) մշակված են հիմք ընդունելով «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21 հոդվածը և սահմանում են հարկվող շահույթը որոշելիս համախառն եկամտից նվազեցվող էլեկտրական էներգիայի հաղորդման, ջերմային էներգիայի և բնական գազի փոխադրման ու բաշխման ընթացքում առաջացող փաստացի (բնական) կորուստների չափերը:

2. Չափերը տարածվում են էլեկտրական էներգիայի հաղորդում, ջերմային էներգիայի և բնական գազի փոխադրում ու բաշխում իրականացնող լիցենզավորված անձանց (ստորև լիցենզավորված անձինք) վրա, անկախ նրանց սեփականության ձևից:

Էլեկտրական էներգիայի բաշխում իրականացնող լիցենզավորված անձանց համար փաստացի (բնական) կորուստների չափերը սահմանված են 2001թ. օգոստոսի 16-ի «Երևանի էլեկտրացանց», «Հյուսիսային էլեկտրացանց», «Հարավային էլեկտրացանց» և «Կենտրոնական էլեկտրացանց» փակ բաժնետիրական ընկերությունների մասնավորեցման մասին» ՀՕ-206 Հայաստանի Հանրապետության օրենքով:

3. Էլեկտրական էներգիայի հաղորդման փաստացի (բնական) կորուստ` հաղորդող ցանցերով էլեկտրական էներգիայի հաղորդման և փոխակերպման պրոցեսներով պայմանավորված անխուսափելի կորուստ: Ջերմային էներգիայի փոխադրման և բաշխման փաստացի (բնական) կորուստ` փոխադրող և բաշխող ցանցերով ջերմային էներգիայի փոխադրման և փոխակերպման պրոցեսներով պայմանավորված անխուսափելի կորուստ: Բնական գազի փոխադրման և բաշխման փաստացի (բնական) կորուստ` փոխադրող և բաշխող ցանցերով բնական գազի փոխադրման և փոխակերպման պրոցեսներով պայմանավորված անխուսափելի կորուստ:

Էլեկտրական էներգիայի հաղորդման, ջերմային էներգիայի և բնական գազի փոխադրման ու բաշխման ընթացքում առաջացած տեխնոլոգիական անխուսափելի կորուստները ներառվում են «փաստացի (բնական) կորուստներ» հասկացության մեջ և հարկվող շահույթը որոշելիս համախառն եկամտից նվազեցվում են փաստացի (բնական) կորուստների համար սահմանված կարգով:

4. Էլեկտրական էներգիայի հաղորդման փաստացի (բնական) կորուստների սահմանային չափը (Կ1) որոշվում է.

 

Կ1 = Ք1 x Ն1

որտեղ` Ք1 - էլեկտրական էներգիայի հաղորդման ցանց մուտք գործած

էլեկտրական էներգիայի քանակն է (կվտժ),

Ն1 = 4%:

5. Ջերմային էներգիայի փոխադրման (և/կամ բաշխման) փաստացի (բնական) կորուստների սահմանային չափը (Կ2) որոշվում է.

 

Կ2 = Ք2 x Ն2

որտեղ` Ք2 - ջերմային էներգիայի փոխադրման (և/կամ բաշխման) ցանց

մուտք գործած ջերմային էներգիայի քանակն է (Գկալ),

Ն2 = (համաձայն հավելվածի):

6. «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի համար բնական գազի փոխադրման փաստացի (բնական) կորուստների սահմանային չափը (Կ3) որոշվում է.

 

Կ3 = Ք3 x Ն3

որտեղ` Ք3 - բնական գազի փոխադրման ցանց մուտք գործած բնական գազի

քանակն է (նխմ),

Ն3 = 3.3%:

7. «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի համար բնական գազի բաշխման փաստացի (բնական) կորուստների սահմանային չափը (նխմ) որոշվում է.

 

Կ4 = Ք4 x Ն4

որտեղ` Ք4 - բնական գազի բաշխման ցանց մուտք գործած բնական գազի

քանակն է (նխմ),

Ն4 = 2.5%:

8. Չափերի 4-7 կետերում սահմանված Ն1-Ն4 տոկոսային մեծությունները հիմք են ընդունվում 2003 թվականի արդյունքներով հարկվող շահույթը որոշելիս համախառն եկամուտը նվազեցնելու համար և համապատասխանում են Հայաստանի Հանրապետության բնական մենաշնորհների կարգավորման հանձնաժողովի (ստորև Հանձնաժողով) կողմից հաստատված` գործող սակագների հաշվարկների հիմքում դրված կորուստների տոկոսային մեծություններին:

Հանձնաժողովի կողմից էլեկտրական էներգիայի հաղորդման, ջերմային էներգիայի և բնական գազի փոխադրման ու բաշխման նոր սակագների հաստատման դեպքում 2004 թվականի և հետագա տարիների համար Ն1-Ն4 սահմանվում են նշված սակագների հաշվարկների հիմքում դրված կորուստների տոկոսային մեծություններին հավասար, բայց ոչ ավելի, քան 4-7-րդ կետերով սահմանված Ն1-Ն4 տոկոսային մեծությունները:

9. Չափերի 4-7 կետերում սահմանված սկզբունքներով հաշվարկվող Կ1-Կ4 մեծությունները հանդիսանում են առավելագույն փաստացի (բնական) կորստի չափերը, որոնց սահմաններում թույլատրվում է հարկվող շահույթը որոշելիս համախառն եկամտի նվազեցում:

Այն դեպքում, երբ հաշվետու տարվա արդյունքներով լիցենզավորված անձանց իրական փաստացի (բնական) կորուստը փոքր է 4-7-րդ կետերում սահմանված սկզբունքներով հաշվարկված Կ1-Կ4 մեծություններից, ապա հաշվետու տարվա հարկվող շահույթը որոշելիս համախառն եկամտից նվազեցման համար հիմք է ընդունվում իրական փաստացի (բնական) կորստի մեծությունը:

Իրական փաստացի (բնական) կորուստը հաշվետու ժամանակաշրջանի համար «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասի «թ» ենթակետի համաձայն Հանձնաժողովի կողմից հաստատված մեթոդիկայի հիման վրա հաշվարկված փաստացի (բնական) կորուստն է:

 

Հավելված

ՀՀ էներգետիկայի նախարարի

08.09.2003թ. N 43-ԱՄ

հրամանով հաստատված Չափերի

 

Չափերի 5-րդ կետի Ն2-ի մեծությունները

 

._________________________________________________________________________.

|  |   Լիցենզավորված անձինք                                         |  %  |

|__|________________________________________________________________|_____|

|1 |«Հայգազարդ» ՓԲԸ-ի «Գյումրիջերմո» մասնաճյուղ                     |10.0 |

|__|________________________________________________________________|_____|

|2 |Երևանի  քաղաքապետարանի «Ջերմային տնտեսություն» ՓԲԸ              |18.0 |

|__|________________________________________________________________|_____|

|3 |«Գյումրի ջերմամատակարարում» ՓԲԸ                                 |7.0  |

|__|________________________________________________________________|_____|

|4 |«Հրազդանի քաղաքային համայնքի ջերմամատակարարման տնտեսություն» ՓԲԸ|7.4  |

|__|________________________________________________________________|_____|

|5 |Սևանի  քաղաքապետարանի N 1 «Ջերմամատակարարում» ՍՊԸ               |8.0  |

|__|________________________________________________________________|_____|

|6 |«Հրազդանի ՋԷԿ» ՓԲԸ                                              |10.0 |

|__|________________________________________________________________|_____|

|7 |«Երևանի  ՋԷԿ» ՓԲԸ                                               |18.0 |

|__|________________________________________________________________|_____|

|8 |«Երևանի  ՋԷԿ» ՓԲԸ («Նաիրիտ-1» ՓԲԸ-ի համար)                      |     |

|__|________________________________________________________________|_____|

|  |ա) 25 և  13 մթն գոլորշի                                         |7.0  |

|__|________________________________________________________________|_____|

|  |բ) 1.2 մթն գոլորշի                                              |27.0 |

._________________________________________________________________________.

 

 

pin
Էներգետիկ ենթակառ և բնական պաշարների նախարարություն
08.09.2003
N 43-ԱՄ-Ն
Հրաման