Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ԳՈՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ԳՈՐԾԱՎԱՐՈՒԹՅԱՆ Կ ...

25.05.2009 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   25.10.2003  -ից մինչեւ   25.05.2009  -ը:
 

(ուժը կորցրել է 20.04.09 թիվ 43-Ն հրաման)

i

117.0070.031003

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «03»         10           2003 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 11703318

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ

 

5 սեպտեմբերի 2003 թվականի N 70-Ն

 

i

ՀՀ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ԳՈՐԾԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ» ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թ. օգոստոսի 8-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 20-ի թիվ 890-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» թիվ 953-Ն որոշման 2-րդ կետին համապատասխան

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հաստատել «Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության գործավարության կարգը» (համաձայն հավելվածի):

2. Սույն հրամանի կատարման հսկողությունը դնել աշխատակազմի ղեկավար Մ. Բաղդասարյանի վրա:

 

Հավելված

ՀՀ քաղաքաշինության նախարարի

2003 թվականի սեպտեմբերի 5-ի

N 70-Ն հրամանի

 

ԿԱՐԳ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱՎԱՐՈՒԹՅԱՆ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1.1 Սույն կարգով սահմանվում է Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության (այսուհետ` նախարարություն) գործավարության կարգը:

1.2 Սույն կարգով սահմանված գործավարության կանոնները պարտադիր են նախարարության աշխատակազմի (այսուհետ` աշխատակազմ) կառուցվածքային ստորաբաժանումների համար:

1.3 Նախարարության ստորաբաժանումներում գործավարության կազմակերպման և վարման համար պատասխանատու են ստորաբաժանման ղեկավարները:

1.4 Գաղտնի գործավարությունն իրականացվում է «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի և Հայաստանի Հանրապետության կառավարության 1997թ. դեկտեմբերի 30-ի N 626 որոշմամբ հաստատված հրահանգի պահանջներին համապատասխան:

1.5 Նախարարության սույն կարգով սահմանված գործավարության միասնական կարգի պահպանման նկատմամբ վերահսկողությունը դրվում է նախարարության աշխատակազմի քարտուղարության (այսուհետ` քարտուղարություն) վրա:

 

2. ՍՏԱՑՎԱԾ ԹՂԹԱԿՑՈՒԹՅԱՆ ԸՆԴՈՒՆՈՒՄԸ, ԳՐԱՆՑՈՒՄԸ ԵՎ ՇԱՐԺԸ

 

2.1 Նախարարությունում ստացված պաշտոնական թղթակցությունն ընդունվում և գրանցվում է քարտուղարությունում:

2.2 Քարտուղարությունում ստացված բոլոր ծրարները` բացառությամբ «Անձամբ» և «Անձնական» նշումներով ծրարներից բացվում և գրանցվում են, «Անձամբ» և «Անձնական» նշումներով ծրարները փակ վիճակում հանձնվում են հասցեատերերին:

Եթե նշված ծրարները ստացվում են բաց վիճակում` հանձնողի և ընդունողի կողմից ծրարի վրա կատարվում է հատուկ նշում:

Ստացված թղթակցությունը գրանցվում է հատուկ էջակալված և կնքված գրանցամատյաններում, որտեղ արտացոլվում է փաստաթղթի ստացման ժամկետը, համառոտ բովանդակությունը, շարժը և կատարման ընթացքը (հավելված 1):

Գրանցման ենթակա փաստաթղթի առաջին էջի ներքևի աջ անկյունում դրվում է դրոշմակնիք, որի վրա նշվում է մտից գրանցման համարը և ամսաթիվը: Ստացված փաստաթուղթը համարակալվում է հերթական մտից համարով (հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը): Ստացված անանուն թղթակցությունները գրանցման ենթակա չեն, ընթացք չեն ստանում և ոչնչացվում են սահմանված կարգով:

2.3 Քարտուղարության համապատասխան մասնագետները ծրարները բացելիս պարտավոր են ստուգել փաստաթղթերի առկայությունը (ներառյալ հավելվածները), առդիր թերթերի քանակը, համեմատել փաստաթղթերի համարները ծրարների վրա նշվածի հետ: Փաստաթղթերի բացակայության (պակասի) կամ վնասված լինելու դեպքում կազմվում է ակտ` երկու օրինակից, որոնցից մեկը մնում է քարտուղարությունում, երկրորդը կցվում է փաստաթղթին և ուղարկվում է այն կազմակերպությանը, որտեղից ստացվել է ծրարը: Ծրարում սխալմամբ դրված փաստաթղթերը այլ ծրարով ուղարկվում են հետ` փաստաթղթին կցելով նաև այն ծրարը, որով այն ստացվել էր:

2.4 Ծրարը, որով ստացվել է թղթակցությունը, պահպանվում և փաստաթղթին է կցվում այն դեպքում, երբ միայն ծրարի միջոցով կարելի է պարզել ուղարկողի հասցեն կամ ծրարի վրայի փոստային դրոշմակնիքի ամսաթվով` թղթակցության ուղարկման ու ստացման ժամանակը:

2.5 ՀՀ Նախագահի աշխատակազմից, ՀՀ Ագգային ժողովից, ՀՀ կառավարությունից, ՀՀ սահմանադրական դատարանից, ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդից ստացված «Շտապ» նշումով թղթակցությունները գրանցվում և հանձնվում են զեկուցման նախարարին արտահերթ: Ստացված մյուս թղթակցությունները զեկուցվում են աշխատանքային մեկ օրվա ընթացքում, աշխատակազմի ղեկավարի կողմից սահմանված ժամանակահատվածում: Զեկուցված փաստաթղթերը համապատասխան հանձնարարականներով քարտուղարության կողմից ուղարկվում են ըստ պատկանելության ոչ ուշ, քան մինչև հաջորդ աշխատանքային օրվա ժամը 1200-ն:

ՀՀ օրենքները, ՀՀ Ազգային ժողովի որոշումները, ՀՀ Նախագահի հրամանագրերը և կարգադրությունները, ՀՀ կառավարության և ՀՀ վարչապետի որոշումները նախարարի տեղակալներին, աշխատակազմի ղեկավարին և համապատասխան ստորաբաժանումների ղեկավարներին ծանոթացնելուց հետո հանձնվում են քարտուղարություն` ընդհանուր բաժին:

2.6 Աշխատանքային օրվա ավարտից հետո կամ հանգստյան օրերին ստացված թղթակցություններն ընդունվում են նախարարի ընդունարանում հերթապահ աշխատողի կողմից: «Շտապ» նշումով և բովանդակությամբ կարևոր թղթակցություններն անհապաղ զեկուցվում են նախարարին կամ նախարարի տեղակալներին կամ աշխատակազմի ղեկավարին:

2.7 ՀՀ օրենքները, ՀՀ Ազգային ժողովի որոշումները, ՀՀ Նախագահի հրամանագրերը և կարգադրությունները, ՀՀ կառավարության և ՀՀ վարչապետի որոշումները իրավաբանական բաժնից և քարտուղարությունից դուրս են տրվում միայն նախարարության աշխատակիցներին ոչ ավելի, քան 5-օրյա ժամկետում վերադարձնելու պայմանով:

2.8 Չի թույլատրվում ստացված փաստաթղթերի կամ դրանց կցված հանձնարարականների վրա նշում կամ որևէ ուղղում կատարելը: Աշխատակիցները պատասխանատու են իրենց մոտ գտնվող փաստաթղթերի պահպանման համար: Արգելվում է ստացված փաստաթղթերի բնօրինակները դուրս բերել նախարարությունից:

2.9 Արձակուրդի, գործուղման, այլ պատճառներով բացակայելու կամ աշխատանքից ազատվելու դեպքում աշխատողը պարտավոր է իր մոտ գտնվող բոլոր փաստաթղթերը (նաև անավարտ գործերը) հանձնել իրեն փոխարինողին կամ անմիջական ղեկավարին:

2.10 Նախարարությունում թղթակցության ներքին շարժն իրականացվում է միայն քարտուղարության միջոցով` նախարարի տեղակալների, աշխատակազմի ղեկավարի թույլտվությամբ:

Ստորաբաժանումից-ստորաբաժանում փաստաթղթերի վերահասցեագրումը կատարվում է քարտուղարության միջոցով:

 

3. ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԺԱՄԿԵՏԸ

 

3.1 Նախարարությունում ՀՀ Նախագահի աշխատակազմից, ՀՀ Ազգային ժողովից, ՀՀ կառավարությունից, ՀՀ սահմանադրական դատարանից, ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդից ստացված փաստաթղթերի կատարման համար (եթե փաստաթղթում ժամկետներ չեն նախատեսված)` սահմանվում է 15-օրյա ժամկետ:

3.2 ՀՀ նախարարությունների, այլ պետական մարմինների կողմից կառավարության քննարկմանը ներկայացվող ՀՀ օրենքների և ՀՀ Ազգային ժողովի նորմատիվ բնույթի որոշումների, ՀՀ Նախագահի հրամանագրերի և կարգադրությունների, ՀՀ կառավարության և վարչապետի որոշումների նախագծերի վերաբերյալ դիտողությունները և առաջարկությունները տրվում են դրանք ստանալուց հետո 5-օրյա ժամկետում:

3.3 Նախարարություններից, այլ պետական մարմիններից, ֆիզիկական և իրավաբանական անձերից ստացված հարցումներին և այլ գրություններին պատասխանելու համար սահմանվում է`

- լրացուցիչ ուսումնասիրություններ չպահանջող հարցերի համար մինչև 7 աշխատանքային օր

- լրացուցիչ ուսումնասիրություններ, քննարկումներ պահանջող հարցերի համար մինչև 15 աշխատանքային օր:

3.4 Հանձնարարականների կատարման ժամկետի երկարացումը պետք է ձևակերպել անմիջապես փաստաթուղթը կատարողի կողմից ստանալուց հետո կամ փաստաթղթի կատարման ժամկետը սպառվելուց ոչ ուշ քան 2-3 օր առաջ, եթե կատարման ընթացքում պարզվում է, որ փաստաթուղթը նշված ժամկետում կատարելն անհնար է: Հակառակ դեպքում հանձնարարականը համարվում է տրված ժամկետում չկատարված:

3.5 Հանձնարարականի կատարման ժամկետի պահպանման համար պատասխանատվություն են կրում ստորաբաժանումների ղեկավարները, նախարարի տեղակալները:

 

4. ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՒՄԸ, ԱՌԱՔՈՒՄԸ

 

4.1 Փաստաթղթերը նախապատրաստելիս` կատարողը պարտավոր է ուսումնասիրել և անհրաժեշտության դեպքում հավաքել տեղեկատվական նյութեր, կազմել տեղեկանքներ:

4.2 Եթե հանձնարարականը տրվում է միաժամանակ մի քանի կատարողների (նախարարի տեղակալներ, ստորաբաժանումների ղեկավարներ և այլն), ապա հանձնարարականի կատարման պատասխանատուն առաջին հասցեատերն է կամ նա, ում անվան դիմաց կատարվում է «հավաք» նշումը: Հանձնարարական ստացած մյուս կատարողները պարտավոր են փաստաթղթերի վերաբերյալ պատասխանատու կատարողին առաջարկություններ, անհրաժեշտ նյութեր ներկայացնել կատարման ժամկետից առնվազն 2 աշխատանքային օր առաջ, որպեսզի պատասխանատու կատարողը հնարավորություն ունենա սահմանված ժամկետում կատարել հանձնարարականը:

4.3 Ստորագրման ներկայացվող բոլոր փաստաթղթերի երկրորդ օրինակները պետք է նշագրվեն (պաշտոն, անուն, ազգանուն, ստորագրություն, ամսաթիվ) այն պատրաստողի, տվյալ ստորաբաժանման ղեկավարի, շահագրգիռ համահեղինակ ստորաբաժանումների ղեկավարների, համապատասխան նախարարի տեղակալ(ների), իրավական ակտեր պարունակող փաստաթղթերը, իրավաբանական բաժնի, իսկ ֆինանսական նյութեր պարունակող փաստաթղթերը` նաև ֆինանսատնտեսագիտական և հաշվապահական հաշվառման վարչության կողմից:

Ներկայացվող փաստաթղթի ներքևի ձախ անկյունում գրվում է կատարողի անունը, ազգանունը և հեռախոսի համարը:

4.4 Մի քանի անձանց կողմից նշագրվող փաստաթղթերի բովանդակության համար հավասարաչափ կերպով պատասխանատու են բոլոր այդ անձինք:

4.5 Քարտուղարության կողմից պատրաստված փոստը, ինչպես նաև աշխատողների կողմից պատրաստված զեկուցագրերը, տեղեկանքները նախարարին է ներկայացնում աշխատակազմի ղեկավարը: Նախարարի հանձնարարականներով ու ցուցումներով փոստին քարտուղարության միջոցով համապատասխան ընթացք է տրվում:

4.6 Նախարարի, աշխատակազմի ղեկավարի հրամանները ձևակերպվում են քարտուղարությունում և համարակալվում հերթական համարներով (հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը):

Կադրային հրամանները ձևակերպվում են անձնակազմի կառավարման բաժնում, համարակալվում հերթական համարներով (հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը) և ինդեքսավորվում են «կ» նիշով:

4.7 Հրաման պատրաստողը պարտավոր է ներկայացնել այն հասցեատերերի ցանկը, որոնց պետք է ուղարկվի հրամանը:

Քարտուղարությունն, ըստ ուղարկվող կազմակերպությունների թվի, բազմացնում և քարտուղարության կնիքով կնքում է նախարարի կողմից ստորագրված հրամանները, կազմակերպում դրանց ժամանակին ուղարկումը:

Հրամանների առաջին օրինակները պահպանվում են քարտուղարությունում:

4.8 Գործակարգավարական խորհրդակցության արձանագրումը կազմակերպվում է քարտուղարության կողմից` խորհրդակցությունում տրված հանձնարարականները նախարարի կողմից ստորագրվելուց հետո բազմացվում և ուղարկվում են ըստ պատկանելության:

4.9 Նախարարի, նախարարի տեղակալների, աշխատակազմի ղեկավարի մոտ անցկացվող խորհրդակցությունների արձանագրումը կազմակերպում է հարցը բարձրացրած ստորաբաժանումը, խորհրդակցության արձանագրությունը նախագահողի կողմից վավերացնելուց հետո բազմացվում և ուղարկվում է ըստ պատկանելության:

4.10 Քարտուղարության կողմից արձանագրված կամ նրա միջոցով ուղարկված արձանագրությունների բնօրինակները վավերացումից հետո պահվում են քարտուղարությունում:

 

5. ԵԼԻՑ ԹՂԹԱԿՑՈՒԹՅԱՆ ՁԵՎԱԿԵՐՊՈՒՄԸ

 

5.1 Նախարարությունում ելից թղթակցության ձևակերպումը կատարվում է միայն քարտուղարությունում: Ելից թղթակցության հիմքերը պահպանվում են թղթակցությունը պատրաստող ստորաբաժանումում:

Արգելվում է նախարարության ստորաբաժանումներում ելից թղթակցությունների ձևակերպումը:

5.2 Առաքվող թղթակցության նամակի ելից համարը բաղկացած է պայմանանիշից և հերթական համարից:

5.3 ՈՒղարկվող թղթակցությունը գրանցվում է քարտուղարության (էջակալված և կնքված) համապատասխան գրանցամատյանում (հավելված 2):

5.4 Առաքվող թղթակցության ցուցակները, հասցեատերերի ստորագրությունները պահպանվում են քարտուղարությունում:

5.5 Ինչպես «Շտապ», այնպես էլ սովորական թղթակցությունը քարտուղարության կողմից հասցեատերերին է ուղարկվում փոստով կամ սուրհանդակային ծառայության (հատուկ) միջոցով:

 

6. ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ԴԻՄՈՒՄՆԵՐԸ ԵՎ ԲՈՂՈՔՆԵՐԸ ՔՆՆԱՐԿԵԼՈՒ ԵՎ ԸՆԹԱՑՔ ՏԱԼՈՒ ԿԱՐԳԸ

 

6.1 Սույն կարգը մշակված է Հայաստանի Հանրապետության «Քաղաքացիների առաջարկությունները, դիմումները և բողոքները քննարկելու կարգի մասին» ՀՀ օրենքի (ՀՕ-24, 24.11.99թ.) համաձայն:

6.2 Նախարարությունում ստացված քաղաքացիների և իրավաբանական անձանց առաջարկությունները, դիմումները և բողոքները քարտուղարությունում անմիջապես գրանցվում են հատուկ էջակալված և կնքված գրանցամատյանում և մուտքագրվում են համակարգչում:

Քաղաքացիների անհատական ընդունելության ժամանակ արված գրավոր առաջարկությունները, դիմումները և բողոքները գրանցվում են ընդհանուր կարգով:

6.3 Քաղաքացու, իրավաբանական անձի գրավոր դիմումը, բողոքը և առաջարկությունը պետք է ստորագրված լինի` նշելով դիմումատուի ազգանունը, անունը, հայրանունը, բնակության, աշխատանքի կամ ուսումնական հաստատության հասցեն: Առանց հիշյալ տեղեկությունների` առաջարկությունը, դիմումը, բողոքը համարվում է անստորագիր, չի քննարկվում և սահմանված կարգով ոչնչացվում է:

Առաջարկությունը, դիմումը և բողոքը չի քննարկվում նաև այն դեպքում, եթե պարզվում է, որ դրա հեղինակի ինքնությանը վերաբերվող տվյալները կեղծ են:

6.4 Գրանցման համարանիշը (կոդը) բաղկացած է ազգանվան առաջին տառից և գրանցման հերթական համարից:

6.5 Կոլեկտիվ առաջարկություն, դիմում և բողոք ստանալու դեպքում դրանք կոդավորվում են «կոլ» պայմանանիշով:

6.6 Առաջարկությունների, դիմումների և բողոքների քննարկման համար` օրենսդրությամբ սահմանված են հետևյալ ժամկետները (կատարման ժամկետները հաշվվում են դրանց ստացման օրվանից)`

- ըստ պատկանելության, այլ կազմակերպություններ ուղարկելը` ծանուցելով հեղինակին - 5-օրյա ժամկետ

- լրացուցիչ ուսումնասիրություն և ստուգում չպահանջող դիմումներն ու բողոքները - 15 օրվանից ոչ ուշ

- լրացուցիչ ուսումնասիրություն և ստուգում պահանջող դիմումներն ու բողոքները - մեկ ամսվա ընթացքում

Այն դեպքում, երբ դիմումին կամ բողոքին ընթացք տալու համար անհրաժեշտ է կատարել ստուգում, պահանջել լրացուցիչ նյութեր կամ ձեռնարկել այլ միջոցներ, դիմումին կամ բողոքին ընթացք տալու ժամկետները, բացառության կարգով, նախարարը կամ նրա տեղակալը կարող են երկարաձգել, բայց ոչ ավել, քան 15 օրով, այդ մասին հայտնելով դիմում կամ բողոք տված անձին:

Արգելվում է քաղաքացիների բողոքները, սահմանված ժամկետը պահպանելու նպատակով, լուծման ուղարկել այն պաշտոնատար անձանց, որոնց գործունեությունը բողոքարկվում է: Նամակ-հարցումներում պարտադիր պետք է նշվի սպասվող պատասխանի ժամկետը:

6.7 Համապատասխան ստորաբաժանումը պարտավոր է ապահովել առաջարկություններում, դիմումներում, գանգատներում բարձրացված հարցերի համալիր և բազմակողմանի ուսումնասիրություն` մակագրության համաձայն ու սահմանված ժամկետներում պատասխանել դրանց, հետագայում ապահովելով ընդունված որոշումների կատարումը:

6.8 Առաջարկությունների, դիմումների և բողոքների ընթացքը համարվում է ավարտված, եթե քննության են առնվել նրանցում բարձրացված խնդիրները, դրանց վերաբերյալ գործող օրենսդրությանը համապատասխան ձեռնարկվել են անհրաժեշտ միջոցառումներ, տրվել սպառիչ պատասխաններ:

6.9 Խնդրի վերջնական լուծումից հետո առաջարկությունները, դիմումները և գանգատները` կից պատասխան նամակի օրինակով հանձնվում են քարտուղարություն:

6.10 Քաղաքացիների այն առաջարկությունները, դիմումներն և բողոքները, որոնց տրվում են միջանկյալ պատասխաններ, հսկողությունից չեն հանվում:

 

7. ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԿԱՐԳԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՒՄԸ

 

7.1 Նախարարության աշխատակիցների կատարողական կարգապահության վերահսկումը կազմակերպվում է քարտուղարությունում` համակարգչի միջոցով, համապատասխան ծրագրով:

7.2 Ստացված բոլոր փաստաթղթերի, նախարարի հրամանների, հանձնարարականների, մակագրությունների, քաղաքացիների դիմումների հետ կապված ժամկետների նկատմամբ սահմանվում է վերահսկողություն:

7.3 Ծառայողական փաստաթղթերի բովանդակությունների ճիշտ նախապատրաստման և ձևակերպման պատասխանատվությունը դրվում է կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների վրա:

7.4 Հսկողության տակ գտնվող փաստաթղթերը, հանձնարարականները հսկողությունից հանվում են նախարարի կամ նրա հանձնարարությամբ աշխատակազմի ղեկավարի կողմից:

 

Հավելված 1.

.____________________________________________________________________.

|Հ/Հ|Փաստաթղթի|Որ կազմակեր-|Փաստաթղթի|ՈՒմ է    |Նշումներ |Փաստաթուղթը|

|   |համարը և |պությունից է|համառոտ  |հանձնա-  |կատարման |ստացողի    |

|   |ամսաթիվը |ստացվել     |բովանդա- |րարվել   |մասին,   |ստորա-     |

|   |         |(հանրապե-   |կությունը|և        |պատասխանի|գրությունը |

|   |         |տություն,   |և        |հանձնա-  |համարը,  |և          |

|   |         |քաղաք, մարզ,|թերթերի  |րարականը,|ամսաթիվը |ամսաթիվը   |

|   |         |գյուղ)      |քանակը   |կատարման |և  այն   |           |

|   |         |            |         |ժամկետը  |գործի    |           |

|   |         |            |         |         |համարը,  |           |

|   |         |            |         |         |որտեղ    |           |

|   |         |            |         |         |պահվում է|           |

|   |         |            |         |         |ուղարկվող|           |

|   |         |            |         |         |փաստաթղթի|           |

|   |         |            |         |         |պատճենը  |           |

|___|_________|____________|_________|_________|_________|___________|

| 1 |   2     |  3         |  4      |   5     |   6     |     7     |

.____________________________________________________________________.

 

Հավելված 2.

.________________________________________________________________.

|Հ/Հ|Փաստաթղթի|ՈՒմ է      |Կատարողը|Համառոտ  |Փաստաթղթի|Առաքումը |

|   |կոդը     |հասցեագրված|        |բովանդա- |ինդեքսը  |         |

|   |         |           |        |կությունը|         |         |

|___|_________|___________|________|_________|_________|_________|

| 1 |   2     |    3      |   4    |   5     |    6    |   7     |

.________________________________________________________________.

 

 

pin
Քաղաքաշինության կոմիտե /նախկին նախ
05.09.2003
N 70-Ն
Հրաման