Սեղմել Esc փակելու համար:
ՄԱՅՐ ԱԹՈՌ ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾՆԻ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՄԱՅՐ ԱԹՈՌ ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾՆԻ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆ ...

 

 

040.1452.241103

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«24» նոյեմբերի 2003 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

§
13 նոյեմբերի 2003 թվականի N 1452-Ա

 

i

ՄԱՅՐ ԱԹՈՌ ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾՆԻ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎԵԼԻՔ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կողմից իրականացվող շինարարական ծրագիրը Հայաստանի Հանրապետության կառավարության մարդասիրական օգնության կենտրոնական հանձնաժողովի 2002 թվականի հունիսի 21-ի «Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կողմից 2002-2006 թվականներին իրականացվող շինարարական ծրագրի մասին» N Մ-090 որոշմամբ որակվել է բարեգործական, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի «Բարեգործական ծրագրերի մասին» N 66-Ն որոշմանը համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

«Հայաստանի Հանրապետության 2003 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 18-րդ կետով սահմանված կարգով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին (ՀՎՀՀ` 04703401) նշված ծրագրի շրջանակներում փոխհատուցել 2001 թվականի փետրվարի 16-ի պայմանագրի հիման վրա` 2002 թվականի դեկտեմբերի 16-ի N 26 կատարողական ակտով, «Երևանշին» բաց բաժնետիրական ընկերության «Բազմաշին» դուստր փակ բաժնետիրական ընկերության կողմից (ՀՎՀՀ` 00057355) Երևանի Սուրբ Երրորդություն եկեղեցու շինարարության 29913.7 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ ընդհանուր արժողությամբ աշխատանքների իրականացման դիմաց հաշվարկված ավելացված արժեքի հարկի` 2876691 դրամ գումարը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2003 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 17-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
13.11.2003
N 1452-Ա
Որոշում