010.0027.291103
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
Ընդունված է 2003 թվականի նոյեմբերի 5-ին
«ԵՐԵԽԱՅԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ՀՈԴՎԱԾ 1. «Երեխայի իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (29 մայիսի 1996 թվականի, ՀՕ-59) 1-ին հոդվածի 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
i
«Երեխա է համարվում 18 տարին չլրացած յուրաքանչյուր ոք, բացառությամբ այն դեպքերի, երբ նա օրենքով սահմանված կարգով գործունակություն է ձեռք բերում կամ գործունակ է ճանաչվում ավելի վաղ:»:
i
ՀՈԴՎԱԾ 2. Օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր մաս.
«Յուրաքանչյուր երեխա իրավունք ունի ազատորեն արտահայտելու իր կարծիքը, որոնելու, ստանալու և հաղորդելու գաղափարներ ու տեղեկատվություն հաղորդակցության ցանկացած միջոցով: Երեխայի տեղեկատվություն ստանալու իրավունքը կարող է սահմանափակվել օրենքով:»:
i
ՀՈԴՎԱԾ 3. Օրենքի 19-րդ հոդվածի 2-րդ մասում «բացառիկ» բառը փոխարինել «իսկ օրենքով սահմանված» բառերով:
ՀՈԴՎԱԾ 4. Օրենքի 19-րդ հոդվածի 4-րդ մասում «ալկոհոլային խմիչքների» բառերից հետո լրացնել «, թմրամիջոցների և հոգեմետ նյութերի» բառերը, իսկ «ծխախոտի» բառից հետո լրացնել «, էրոտիկա և սարսափ բովանդակող գրականության և տեսաերիզների» բառերը:
ՀՈԴՎԱԾ 5. Օրենքի 31-րդ հոդվածի`
i
1) 3-րդ մասում «գանգատարկելու» բառը փոխարինել «բողոքարկելու» բառով.
2) 4-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:
ՀՈԴՎԱԾ 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:
29 նոյեմբերի 2003 թ.
ՀՕ-27-Ն