Սեղմել Esc փակելու համար:
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՕՊՏԻ ...

 

 

040.1413.191103

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«19» նոյեմբերի 2003 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

30 հոկտեմբերի 2003 թվականի N 1413-Ն

 

i

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՕՊՏԻՄԱԼԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՄԻ ՇԱՐՔ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ կետի «զ» ենթակետը, 24-րդ հոդվածի 1-ին կետը, «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ, 18-րդ և 19-րդ հոդվածները և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 5-ի N 1939-Ն որոշումը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. 2003 թվականի նոյեմբերի 1-ից մինչև 2004 թվականի մարտի 1-ը իրականացնել Երևան քաղաքի բժշկական հաստատությունների օպտիմալացման գործընթացը:

i

2. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Լ. Ա. Հովհաննիսյանի անվան սրտաբանության գիտահետազոտական ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերությունը, Երևանի քաղաքապետարանի «N 8 բուժմիավորում» առողջապահական պետական փակ բաժնետիրական ընկերությունը, Երևանի քաղաքապետարանի «Զեյթուն» բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությունը, Երևանի քաղաքապետարանի «N 11 պոլիկլինիկա» առողջապահական պետական փակ բաժնետիրական ընկերությունը, Երևան քաղաքապետարանի «N 16 պոլիկլինիկա» առողջապահական փակ բաժնետիրական ընկերությունը, Երևանի քաղաքապետարանի «Արաբկիր» մանկական պոլիկլինիկա» առողջապահական պետական փակ բաժնետիրական ընկերությունը և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Ն. Բ. Հակոբյանի անվան ընդհանուր հիգիենայի և մասնագիտական հիվանդությունների գիտահետազոտական ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը միաձուլման ձևով վերակազմակերպել` ստեղծելով Երևանի քաղաքապետարանի «Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերություն:

(2-րդ կետը փոփ. 19.02.04 թիվ 244-Ն որոշում)

i

3. Երևանի քաղաքապետարանի «Շտապ օգնություն» գիտաբժշկական կենտրոն» առողջապահական պետական փակ բաժնետիրական ընկերությունը, Երևանի քաղաքապետարանի «N 4 կլինիկական ծննդատուն» առողջապահական պետական փակ բաժնետիրական ընկերությունը, Երևանի քաղաքապետարանի «N 6 մանկական նևրոլոգիական կլինիկական հիվանդանոց» առողջապահական պետական փակ բաժնետիրական ընկերությունը, Երևանի քաղաքապետարանի «N 5 մանկական պոլիկլինիկա» առողջապահական պետական փակ բաժնետիրական ընկերությունը և Երևանի քաղաքապետարանի «N 14 պոլիկլինիկա» առողջապահական պետական փակ բաժնետիրական ընկերությունը միաձուլման ձևով վերակազմակերպել` ստեղծելով Երևանի քաղաքապետարանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերություն:

(3-րդ կետը փոփ. 19.02.04 թիվ 244-Ն որոշում)

i

4. Երևանի քաղաքապետարանի «Հայք» բժշկական կենտրոն» առողջապահական պետական փակ բաժնետիրական ընկերության գույքի կազմից սահմանված կարգով առանձնացնել Երևանի Մուրացանի փողոցի N 114 հասցեում գտնվող շենքը` դրա արժեքի և օտարման ժամանակ առաջացող ավելացված արժեքի հարկի հանրագումարի համապատասխան չափով նվազեցնելով ընկերության կանոնադրական կապիտալը:

(4-րդ կետը փոփ. 19.02.04 թիվ 244-Ն որոշում)

5. «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպությունը և Երևանի քաղաքապետարանի «Հայք» բժշկական կենտրոն» առողջապահական պետական փակ բաժնետիրական ընկերությունը վերակազմակերպել` «Հայք» բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությունը միացնելով «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպությանը:

(5-րդ կետը փոփ. 19.02.04 թիվ 244-Ն որոշում)

6. Սույն որոշման 5-րդ կետի համաձայն վերակազմակերպմամբ պայմանավորված պետական գրանցումից հետո մեկամսյա ժամկետում Երևանի քաղաքապետարանի «Հայք» բժշկական կենտրոն» առողջապահական պետական փակ բաժնետիրական ընկերության գույքի կազմից առանձնացված շենքն անհատույց, անժամկետ օգտագործման իրավունքով հանձնել (ամրացնել) «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպությանը` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության հետ կնքելով համապատասխան պայմանագիր:

(6-րդ կետը փոփ. 19.02.04 թիվ 244-Ն որոշում)

i

7. Երևանի քաղաքապետարանի «Շտապ օգնության մանկական կլինիկական հիվանդանոց» առողջապահական պետական փակ բաժնետիրական ընկերությունը, Երևանի քաղաքապետարանի «Սուրբ Աստվածամայր կլինիկական ծննդատուն» առողջապահական պետական փակ բաժնետիրական ընկերությունը, Երևանի քաղաքապետարանի «N 6 բուժմիավորում» առողջապահական պետական փակ բաժնետիրական ընկերությունը, Երևանի քաղաքապետարանի «N 9 պոլիկլինիկա» առողջապահական պետական փակ բաժնետիրական ընկերությունը և Երևանի քաղաքապետարանի «N 18 պոլիկլինիկա» առողջապահական պետական փակ բաժնետիրական ընկերությունը միաձուլման ձևով վերակազմակերպել` ստեղծելով Երևանի քաղաքապետարանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերություն:

(7-րդ կետը փոփ. 19.02.04 թիվ 244-Ն որոշում)

8. Երևանի քաղաքապետարանի «N 1 կլինիկական ծննդատուն» առողջապահական պետական փակ բաժնետիրական ընկերությունը, Երևանի քաղաքապետարանի «N 2 պոլիկլինիկա» առողջապահական պետական փակ բաժնետիրական ընկերությունը, Երևանի քաղաքապետարանի «N 10 պոլիկլինիկա» առողջապահական պետական փակ բաժնետիրական ընկերությունը և Երևանի քաղաքապետարանի «N 21 պոլիկլինիկա» առողջապահական պետական փակ բաժնետիրական ընկերությունը միաձուլման ձևով վերակազմակերպել` ստեղծելով Երևանի քաղաքապետարանի «Գրիգոր Նարեկացի» բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերություն:

(8-րդ կետը փոփ. 19.02.04 թիվ 244-Ն որոշում)

9. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությունը և Երևանի քաղաքապետարանի «N 6 պոլիկլինիկա» առողջապահական պետական փակ բաժնետիրական ընկերությունը վերակազմակերպել` Երևանի քաղաքապետարանի «N 6 պոլիկլինիկա» առողջապահական պետական փակ բաժնետիրական ընկերությունը միացնելով Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությանը:

i

10. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությունը և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Վնասվածքաբանության, օրթոպեդիայի, վերականգնողաբանության կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությունը միաձուլման ձևով վերակազմակերպել` ստեղծելով Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Վնասվածքաբանության, օրթոպեդիայի, այրվածքների և ճառագայթաբանության կենտրոն» փակ բաժնետիրական ընկերություն:

(10-րդ կետը փոփ. 19.02.04 թիվ 244-Ն որոշում)

11. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Վ. Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության գիտական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությունը և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Կ. Բազիկյանի անվան հակաուռուցքային դիսպանսեր» պետական փակ բաժնետիրական ընկերությունը միաձուլման ձևով վերակազմակերպել` ստեղծելով Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Վ. Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոն» փակ բաժնետիրական ընկերություն:

(11-րդ կետը փոփ. 19.02.04 թիվ 244-Ն որոշում)

i

12. (12-րդ կետը փոփ. 11.12.03 թիվ 1634-Ն, ուժը կորցրել է 19.02.04 թիվ 244-Ն որոշում)

i

13. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Նուբարաշենի հանրապետական հոգեբուժական հիվանդանոց» փակ բաժնետիրական ընկերությունը, «Երևանի քաղաքապետարանի «Քաղաքային նյարդահոգեբուժական դիսպանսեր» առողջապահական պետական փակ բաժնետիրական ընկերությունը», Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Հանրապետական նարկոլոգիական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությունը, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Նևրոզների և այլ սահմանային վիճակների հանրապետական կլինիկական հիվանդանոց» փակ բաժնետիրական ընկերությունը և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Նորք» հոգեկան առողջության կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությունը միաձուլման ձևով վերակազմակերպել` ստեղծելով «Հոգեբուժական բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերություն:

(13-րդ կետը փոփ. 22.01.04 թիվ 30-Ն որոշում)

14. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին և Երևանի քաղաքապետին` «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածի 3-րդ կետով նախատեսված դեպքում նվազեցնել սույն որոշման համաձայն վերակազմակերպվող ընկերությունների կանոնադրական կապիտալները:

i

15. Սույն որոշմամբ վերակազմակերպված Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Արմենիա» բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Վնասվածքաբանության, օրթոպեդիայի, այրվածքաբանության և ճառագայթաբանության կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Վ. Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Հոգեբուժական բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի տնօրինման իրավասությունները վերապահել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը:

(15-րդ կետը փոփ. 11.12.03 թիվ 1634-Ն, 19.02.04 թիվ 244-Ն որոշումներ)

i

16. Սույն որոշմամբ վերակազմակերպված Երևանի քաղաքապետարանի «Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության, Երևանի քաղաքապետարանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության և Երևանի քաղաքապետարանի «Գրիգոր Նարեկացի» բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի տնօրինման իրավասությունները վերապահել Երևանի քաղաքապետարանին:

(16-րդ կետը փոփ. 19.02.04 թիվ 244-Ն, 07.05.09 թիվ 557-Ն որոշումներ)

i

16.1. «ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը տեղափոխել «Ն. Բ. Հակոբյանի անվան ընդհանուր հիգիենայի և մասնագիտական հիվանդությունների գիտահետազոտական ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպությանն անհատույց օգտագործման իրավունքով ամրացված Երևանի Աճառյան 2 հասցեում գտնվող շենքը:

(16.1-րդ կետը լրաց. 19.02.04 թիվ 244-Ն որոշում)

16.2. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին և Երևանի քաղաքապետին` մեկամսյա ժամկետում` սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն Երևանի Աճառյան 2 հասցեում գտնվող շենքից «ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանն անհատույց օգտագործման իրավունքով տարածք ամրացնելու վերաբերյալ:

(16.2-րդ կետը լրաց. 19.02.04 թիվ 244-Ն որոշում)

i

16.3. Սույն որոշման 5-րդ կետի համաձայն վերակազմակերպմամբ պայմանավորված բոլոր փաստաթղթերի (այդ թվում` Երևանի քաղաքապետարանի «Հայք» բժշկական կենտրոն» առողջապահական պետական փակ բաժնետիրական ընկերության և «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության միացման պայմանագիրը, Երևանի քաղաքապետարանի «Հայք» բժշկական կենտրոն» առողջապահական պետական փակ բաժնետիրական ընկերության գույքի, այլ գույքային իրավունքների և պարտավորությունների` «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպությանը փոխանցման ակտը, «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրության մեջ կատարվող փոփոխությունը) հաստատման լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին:

(16.3-րդ կետը լրաց. 25.03.04 թիվ 341-Ն որոշում)

17. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին, Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին ու Երևանի քաղաքապետին` 2003 թվականի նոյեմբերի 1-ից մինչև 2004 թվականի մարտի 1-ը օրենքով սահմանված կարգով ապահովել սույն որոշման 2-րդ, 3-րդ, 5-րդ և 7-13-րդ կետերում նշված վերակազմակերպման աշխատանքների իրականացումը:

18. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին և Երևանի քաղաքապետին` 20-օրյա ժամկետում` սահմանված կարգով նշանակել վերակազմակերպման արդյունքում ստեղծվող ընկերությունների տնօրեններին:

19. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2003 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 8-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
30.10.2003
N 1413-Ն
Որոշում