Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2001 ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎ ...

 

 

124.0024.101103

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                   «10»         11           2003 Թ.

                                     ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 12403347

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ՀՐԱՄԱՆ

 

14 հոկտեմբերի 2003 թվականի N 03/24-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 15-Ի N 02/177 ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի «գ» կետը և 38-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության անունից կնքված և վավերացված միջազգային պայմանագրերով սահմանված հարկային արտոնությունների կիրառումը, օրենքի 38-րդ հոդվածին համապատասխան կարգավորելու նպատակով`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

Հաստատել Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարի 2001 թվականի փետրվարի 15-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության և Լինսի հիմնադրամի միջև կնքված փոխըմբռնման հուշագրով նախատեսված հարկային, մաքսային և պարտադիր վճարների գծով արտոնությունների կիրառման» հրահանգը հաստատելու մասին» N 02/177 հրամանում կատարվող փոփոխությունը և լրացումները (կցվում է):

 

   Համաձայնեցված է          Համաձայնեցված է          Հաստատված է

Հայաստանի Հանրապետության Հայաստանի Հանրապետության Հայաստանի Հանրապետության

ֆինանսների և             կառավարությանն առընթեր   կառավարությանն առընթեր  

էկոնոմիկայի նախարարի հետ մաքսային պետական կոմիտեի հարկային պետական

                         նախագահի հետ             ծառայության պետի

29 հոկտեմբերի 2003 թ.    17 հոկտեմբերի 2003 թ.    14 հոկտեմբերի 2003 թ.

                                                  թիվ 03/24-Ն հրամանով

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 15-Ի «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԼԻՆՍԻ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՄԻՋԵՎ ԿՆՔՎԱԾ ՓՈԽԸՄԲՌՆՄԱՆ ՀՈՒՇԱԳՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀԱՐԿԱՅԻՆ, ՄԱՔՍԱՅԻՆ ԵՎ ՊԱՐՏԱԴԻՐ ՎՃԱՐՆԵՐԻ ԳԾՈՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ» ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» N 02/177 ՀՐԱՄԱՆՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ

 

Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարի 2001 թվականի փետրվարի 15-ի N 02/177 հրամանով հաստատված`

i

ա) հրահանգի 6.2-րդ կետում «Մշակույթ» բառը փոխարինել «Մշակութային վերականգնում» բառերով և «ազատվում է» բառից հետո լրացնել «մաքսատուրքից և» բառերը.

i

բ) հրամանով հաստատված հրահանգի հավելված 3-ը լրացնել նոր տողերով` հետևյալ բովանդակությամբ`

 

.______________________________________________________________________.

|«7308        |Մետաղական կոնստրուկցիաներ սև  մետաղից (բացի 9406|       |

|             |ապրանքային դիրքի շինարարական հավաքովի           |       |

|             |կոնստրուկցիաներից) և  դրանց մասեր (օրինակ`      | 18 հատ|

|             |կամուրջներ և  դրա հատվածամասեր, անցախուցերի     |       |

|             |դարպասներ, աշտարակներ, կայմեր, տանիքի ծածկեր,   |       |

|             |շինարարական ֆերմեր, դռներ, պատուհաններ և  դրանց |       |

|             |շրջանակներ, դռների շեմեր, շերտափեղկեր,          |       |

|             |ճաղասարքեր, հենարաններ և  սյուներ), թերթեր,     |       |

|             |ձողեր, անկյուններ ձևավոր  պրոֆիլներ, խողովակներ |       |

|             |և  համանման ապրանքներ սև  մետաղներից` նախատեսված|       |

|             |մետաղական կոնստրուկցիաներում օգտագործելու համար |       |

|_____________|________________________________________________|_______|

| 8414        |Պոմպեր օդային կամ վակուումային, օդային կամ      |       |

|             |գազային կոմպրեսորներ և  օդափոխիչներ, օդափոխիչ   |  10   |

|             |կամ օդաքաշ գլխադիր թասակներ կամ պահարաններ`     |հատ:»: |

|             |օդափոխիչներով, քամիչներով կամ առանց քամիչների   |       |

.______________________________________________________________________.

 

 

pin
Հարկային պետական ծառայություն
14.10.2003
N 03/24-Ն
Հրաման