124.0024.101103
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«10» 11 2003 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 12403347
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ՀՐԱՄԱՆ
14 հոկտեմբերի 2003 թվականի N 03/24-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 15-Ի N 02/177 ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի «գ» կետը և 38-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության անունից կնքված և վավերացված միջազգային պայմանագրերով սահմանված հարկային արտոնությունների կիրառումը, օրենքի 38-րդ հոդվածին համապատասխան կարգավորելու նպատակով`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
Հաստատել Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարի 2001 թվականի փետրվարի 15-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության և Լինսի հիմնադրամի միջև կնքված փոխըմբռնման հուշագրով նախատեսված հարկային, մաքսային և պարտադիր վճարների գծով արտոնությունների կիրառման» հրահանգը հաստատելու մասին» N 02/177 հրամանում կատարվող փոփոխությունը և լրացումները (կցվում է):
Համաձայնեցված է Համաձայնեցված է Հաստատված է
Հայաստանի Հանրապետության Հայաստանի Հանրապետության Հայաստանի Հանրապետության
ֆինանսների և կառավարությանն առընթեր կառավարությանն առընթեր
էկոնոմիկայի նախարարի հետ մաքսային պետական կոմիտեի հարկային պետական
նախագահի հետ ծառայության պետի
29 հոկտեմբերի 2003 թ. 17 հոկտեմբերի 2003 թ. 14 հոկտեմբերի 2003 թ.
թիվ 03/24-Ն հրամանով
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 15-Ի «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԼԻՆՍԻ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՄԻՋԵՎ ԿՆՔՎԱԾ ՓՈԽԸՄԲՌՆՄԱՆ ՀՈՒՇԱԳՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀԱՐԿԱՅԻՆ, ՄԱՔՍԱՅԻՆ ԵՎ ՊԱՐՏԱԴԻՐ ՎՃԱՐՆԵՐԻ ԳԾՈՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ» ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» N 02/177 ՀՐԱՄԱՆՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ
Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարի 2001 թվականի փետրվարի 15-ի N 02/177 հրամանով հաստատված`
i
ա) հրահանգի 6.2-րդ կետում «Մշակույթ» բառը փոխարինել «Մշակութային վերականգնում» բառերով և «ազատվում է» բառից հետո լրացնել «մաքսատուրքից և» բառերը.
i
բ) հրամանով հաստատված հրահանգի հավելված 3-ը լրացնել նոր տողերով` հետևյալ բովանդակությամբ`
.______________________________________________________________________.
|«7308 |Մետաղական կոնստրուկցիաներ սև մետաղից (բացի 9406| |
| |ապրանքային դիրքի շինարարական հավաքովի | |
| |կոնստրուկցիաներից) և դրանց մասեր (օրինակ` | 18 հատ|
| |կամուրջներ և դրա հատվածամասեր, անցախուցերի | |
| |դարպասներ, աշտարակներ, կայմեր, տանիքի ծածկեր, | |
| |շինարարական ֆերմեր, դռներ, պատուհաններ և դրանց | |
| |շրջանակներ, դռների շեմեր, շերտափեղկեր, | |
| |ճաղասարքեր, հենարաններ և սյուներ), թերթեր, | |
| |ձողեր, անկյուններ ձևավոր պրոֆիլներ, խողովակներ | |
| |և համանման ապրանքներ սև մետաղներից` նախատեսված| |
| |մետաղական կոնստրուկցիաներում օգտագործելու համար | |
|_____________|________________________________________________|_______|
| 8414 |Պոմպեր օդային կամ վակուումային, օդային կամ | |
| |գազային կոմպրեսորներ և օդափոխիչներ, օդափոխիչ | 10 |
| |կամ օդաքաշ գլխադիր թասակներ կամ պահարաններ` |հատ:»: |
| |օդափոխիչներով, քամիչներով կամ առանց քամիչների | |
.______________________________________________________________________.