Սեղմել Esc փակելու համար:
ՂԱԶԱՆՉԻԻ ԿԱԹՆԱՀԱՄԱԼԻՐԸ ԼՈՒԾԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՂԱԶԱՆՉԻԻ ԿԱԹՆԱՀԱՄԱԼԻՐԸ ԼՈՒԾԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

040.1534.061203

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«6» դեկտեմբերի 2003 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

21 նոյեմբերի 2003 թվականի N 1534-Ա

 

ՂԱԶԱՆՉԻԻ ԿԱԹՆԱՀԱՄԱԼԻՐԸ ԼՈՒԾԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

«Պետական գույքի մասնավորեցման 2001-2003 թվականների ծրագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լուծարել Ղազանչիի կաթնահամալիրը (այսուհետ` կազմակերպություն):

2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` կազմակերպության լուծարման աշխատանքներն իրականացնելու նպատակով ապահովել լուծարման հանձնաժողովի ստեղծումը` դրա կազմում ընդգրկելով Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության, Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետարանի, Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի ու Հայաստանի Հանրապետության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության ներկայացուցիչներին:

3. Լուծարման հանձնաժողովին`

ա) կազմակերպության լուծարման հաշվեկշիռը կազմելու օրվա դրությամբ դրա դեբիտորական պարտքերի և այլ պահանջների իրավունքները հանձնել Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության տնօրինությանը` Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի դեկտեմբերի 14-ի N 752 որոշմամբ հաստատված կարգի 26-րդ կետին համապատասխան.

բ) կազմակերպության պարտատերերի պահանջների բավարարումից հետո մնացած գույքը հանձնել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության տնօրինությանը:

4. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին`

ա) սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից երեք ամիս հետո Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել տեղեկություններ լուծարման գործընթացի մասին.

բ) կազմակերպության լուծարման գործընթացի ավարտից հետո Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն դրա լուծարումից հետո մնացած գույքի տնօրինման վերաբերյալ:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2003 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 26-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
21.11.2003
N 1534-Ա
Որոշում