Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ-ՈՒՄ ՇՐՋԱՆԱՌՈՒ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՎԵՐԱԳՆԱՀԱՏ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 
ՀՀ-ՈՒՄ ՇՐՋԱՆԱՌՈՒ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՎԵՐԱԳՆԱՀԱՏՄԱՆ ԵՎ ՀԱՇՎԱՊ ...

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

ՀՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

«05» մարտի  1996 թ.

---- ------------

թիվ 84 հրամանով

ՀՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ

ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

«1» մարտի  1996 Թ.

--- ---------

«17-5/18»

-------

Ց ՈՒ Ց ՈՒ Մ Ն Ե Ր

Հայաստանի Հանրապետությունում շրջանառու միջոցների վերագնահատման և

հաշվապահական հաշվառման ու հաշվետվությունների մեջ դրա արդյունքների

արտացոլման վերաբերյալ

i

Ի կատարումն ՀՀ կառավարության 1996 թ. փետրվարի 9-ի թիվ 35 որոշման 7-րդ կետի, շրջանառու միջոցների վերագնահատման արդյունքները հաշվապահական հաշվառման ու հաշվետվությունների մեջ արտացոլելու նպատակով, ՀՀ ֆինանսների նախարարությունը պարզաբանում է.

Շրջանառու միջոցների վերագնահատման արդյունքները հաշվապահական հաշվառման մեջ արտացոլելու համար հիմք է հանդիսանում ձեռնարկության, կազմակերպության, հիմնարկի ղեկավարի, գլխավոր հաշվապահի ու նյութական պատասխանատու անձի կողմից ստորագրված «Շրջանառու միջոցների վերագնահատման արդյունքների ամփոփման» ակտը (կից հավելված 1): Ակտը կազմվում է յուրաքանչյուր ստորաբաժանման համար` ըստ հաշվապահական հաշվառման առանձին հաշիվների (անհրաժեշտության դեպքում ենթահաշիվների): Կազմակերպության ղեկավարը` ելնելով հաշվապահական հաշվառման կազմակերպման առանձնահատկություններից, կարող է տվյալ ակտի ձևում ավելացնել այլ տեղեկատվություն պարունակող սյունակներ:

Վերագնահատման արդյունքները հաշվապահական հաշվառման մեջ արտացոլելու համար 88 «Հատուկ նշանակության հիմնադրամներ» հաշվապահական հաշվին կից բացվում է նոր` «Վերագնահատման արդյունքում առաջացած շրջանառու միջոցների արժեքի աճ» ենթահաշիվ:

1. Ձեռնարկություններում և կազմակերպություններում վերագնահատման արդյունքները հաշվառման մեջ արտացոլելու համար տրվում են հետևյալ հաշվապահական ձևակերպումները.

1.1. Հումքի, նյութերի, գնովի կիսապատրաստուկների, համալրող սարքերի, վառելիքի, տարայի, պահեստամասերի, շինարարական նյութերի և այլ համանման միջոցների վերագնահատված և հաշվեկշռային արժեքների տարբերության (այսուհետև` վերագնահատման արդյունքի) չափով տրվում է`

Դեբետ 10 «նյութեր» հաշվի համապատասխան ենթահաշիվներ

Կրեդիտ 88 հաշվի` «Վերագնահատման արդյունքում առաջացած շրջանառու միջոցների արժեքի աճ» ենթահաշիվ

1.2. Թռչունների վերագնահատման արդյունքի գումարով`

Դեբետ 11 «Աճեցվող և բտվող կենդանիները» հաշիվ

Կրեդիտ 88 հաշվի` «Վերագնահատման արդյունքում առաջացած շրջանառու միջոցների արժեքի աճ» ենթահաշիվ

1.3. Պահեստում գտնվող փոքրարժեք և արագամաշ առարկաների վերագնահատման արդյունքի գումարով`

Դեբետ 12/1 «Փոքրարժեք և արագամաշ առարկաներ պահեստում» հաշիվ

Կրեդիտ 88 հաշվի` «Վերագնահատման արդյունքում առաջացած շրջանառու միջոցների արժեքի «աճ» ենթահաշիվ

1.4. Շահագործման մեջ գտնվող փոքրարժեք և արագամաշ առարկաների վերագնահատման արդյունքի գումարով`

Դեբետ 12/2 «Փոքրարժեք և արագամաշ առարկաներ շահագործման մեջ» հաշիվ

Կրեդիտ 88 հաշվին` «Վերագնահատման արդյունքում առաջացած շրջանառու միջոցների արժեքի աճ» ենթահաշիվ

Շահագործման մեջ գտնվող փոքրարժեք և արագամաշ առարկաների մաշվածքի վերագնահատման արդյունքի գումարով`

Դեբետ 88 հաշվի` «Վերագնահատման արդյունքում առաջացած շրջանառու միջոցների արժեքի աճ» ենթահաշիվ

Կրեդիտ 13 «Փոքրարժեք և արագամաշ առարկաների մաշվածք» հաշիվ

1.5. Ապրանքների վերագնահատման արդյունքները հաշվապահական հաշվառման մեջ` ելնելով դրանց հաշվառման առանձնահատկություններից, այն է` հաշվառումը ըստ ձեռք բերման գների և հաշվառումը ըստ վաճառքի գների, արտացոլվում են հետևյալ կերպ.

1.5.1. Ձեռք բերման գներով հաշվառման դեպքում`

Դեբետ 41 «Ապրանքներ» հաշիվ

Կրեդիտ 88 հաշվի` «Վերագնահատման արդյունքում առաջացած շրջանառու միջոցների արժեքի աճ» ենթահաշիվ

1.5.2. Վաճառքի գներով հաշվառման դեպքում`

ա) հաշվապահական ձևակերպմամբ կարմիր ստորնոյով ճշտանցվում է առևտրական հավելագինը.

Դեբետ 41 «Ապրանքներ» հաշիվ

Կրեդիտ 42 «Առևտրական հավելագին»

բ) Դեբետ 41 «Ապրանքներ» հաշիվ

Կրեդիտ 88 հաշվի` «Վերագնահատման արդյունքում առաջացած շրջանառու միջոցների արժեքի աճ» ենթահաշիվ

2. Բյուջետային հիմնարկներում շրջանառու միջոցների վերագնահատման արդյունքները հաշվապահական հաշվառման մեջ արտացոլվում են հետևյալ հաշվապահական ձևակերպումներով.

2.1. Հումքի, նյութերի, գնովի կիսապատրաստուկների, համալրող սարքերի, վառելիքի, տարայի, պահեստամասերի, շինարարական նյութերի և այլ համանման միջոցների վերագնահատման արդյունքի գումարով տրվում է`

Դեբետ 06 «Նյութեր և սննդամթերք» (060, 061, 062, 063, 064, 065, 066, 067, 068, 069 ենթահաշիվները)

Կրեդիտ 230 «ֆինանսավորում» հաշիվ

Դեբետ 030 «Արտադրական (ուսումնական) արհեստանոցների շինվածք» հաշիվ

Կրեդիտ 230 «ֆինանսավորում» հաշիվ

Դեբետ 031 «Օժանդակ գյուղատնտեսական արտադրանք» հաշիվ

Կրեդիտ 230 «ֆինանսավորում» հաշիվ

Դեբետ 043 «երկարատև օգտագործման նյութեր գիտական հետազոտությունների և լաբորատոր փորձարկումների համար» հաշիվ

Կրեդիտ 230 «ֆինանսավորում» հաշիվ

Դեբետ 044 «Հատուկ սարքավորում պայմանագրային գիտահետազոտական աշխատանքների համար» հաշիվ

Կրեդիտ 230 «ֆինանսավորում» հաշիվ

2.2. Թռչունների վերագնահատման արդյունքի գումարով`

Դեբետ 050 «Կենդանիների մատղաշ և գիրացման մեջ գտնվող կենդանիներ» հաշիվ

Կրեդիտ 230 «ֆինանսավորում» հաշիվ

2.3. Սակավարժեք և արագամաշ առարկաների վերագնահատման արդյունքի գումարով`

Դեբետ 070 «Սակավարժեք և արագամաշ առարկաներ պահեստում» հաշիվ

Կրեդիտ 260 «Սակավարժեք և արագամաշ առարկաների ֆոնդ» հաշիվ

Դեբետ 071 «Սակավարժեք և արագամաշ առարկաներ շահագործման մեջ» հաշիվ

Կրեդիտ 260 «Սակավարժեք և արագամաշ առարկաների ֆոնդ» հաշիվ:

ՀԱՍՏԱՏՈՒՄ ԵՄ

Ղեկավարի ստորագրությունը

                                               « »           1996 թ.

                                                 ---  ----------

                               Ա   Կ   Տ

ՇՐՋԱՆԱՌՈՒ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՎԵՐԱԳՆԱՀԱՏՄԱՆ _________________________

ստորաբաժանման անվանումը

._________________________________________________________________________.

|      |             |Չափման | Քանակը| Հաշվե- | Վերջին | Վերջին | Վերա-   |

|      |             |միավորը|       | կշռային| ձեռք   | ձեռք   |գնահատման|

|Հ/Հ.  |  Անվանումը  |       |       | արժեքը | բերման | բերման |         |

|      |             |       |       |        | ժամանա-| փաստացի|վործակիցը|

|      |             |       |       |        | կահատ- | ինքնար-|         |

|      |             |       |       |        | վածը   | ժեքը   |         |

|------|-------------|-------|-------|--------|--------|--------|---------|

| 1    |      2      |    3  |    4  |    5   |   6    |   7    |   8     |

|------|-------------|-------|-------|--------|--------|--------|---------|

| 1.   |             |       |       |        |        |        |         |

|------|-------------|-------|-------|--------|--------|--------|---------|

| 2.   |             |       |       |        |        |        |         |

|------|-------------|-------|-------|--------|--------|--------|---------|

| 3.   |             |       |       |        |        |        |         |

|------|-------------|-------|-------|--------|--------|--------|---------|

| 4.   |             |       |       |        |        |        |         |

|------|-------------|-------|-------|--------|--------|--------|---------|

| 5.   |             |       |       |        |        |        |         |

|------|-------------|-------|-------|--------|--------|--------|---------|

| 6.   |             |       |       |        |        |        |         |

|------|-------------|-------|-------|--------|--------|--------|---------|

| 7.   |             |       |       |        |        |        |         |

|------|-------------|-------|-------|--------|--------|--------|---------|

| 8.   |             |       |       |        |        |        |         |

|------|-------------|-------|-------|--------|--------|--------|---------|

| 9.   |             |       |       |        |        |        |         |

|------|-------------|-------|-------|--------|--------|--------|---------|

|10.   |             |       |       |        |        |        |         |

|------|-------------|-------|-------|--------|--------|--------|---------|

|11.   |             |       |       |        |        |        |         |

|------|-------------|-------|-------|--------|--------|--------|---------|

|12.   |             |       |       |        |        |        |         |

|------|-------------|-------|-------|--------|--------|--------|---------|

|13.   |             |       |       |        |        |        |         |

|------|-------------|-------|-------|--------|--------|--------|---------|

|14.   |             |       |       |        |        |        |         |

|------|-------------|-------|-------|--------|--------|--------|---------|

|15.   |             |       |       |        |        |        |         |

|------|-------------|-------|-------|--------|--------|--------|---------|

|16.   |             |       |       |        |        |        |         |

|------|-------------|-------|-------|--------|--------|--------|---------|

|17.   |             |       |       |        |        |        |         |

|------|-------------|-------|-------|--------|--------|--------|---------|

|18.   |             |       |       |        |        |        |         |

|------|-------------|-------|-------|--------|--------|--------|---------|

|19.   |             |       |       |        |        |        |         |

|------|-------------|-------|-------|--------|--------|--------|---------|

|20.   |             |       |       |        |        |        |         |

|------|-------------|-------|-------|--------|--------|--------|---------|

|21.   |             |       |       |        |        |        |         |

|------|-------------|-------|-------|--------|--------|--------|---------|

|22.   |             |       |       |        |        |        |         |

|------|-------------|-------|-------|--------|--------|--------|---------|

|23.   |             |       |       |        |        |        |         |

|------|-------------|-------|-------|--------|--------|--------|---------|

|24.   |             |       |       |        |        |        |         |

|------|-------------|-------|-------|--------|--------|--------|---------|

|25.   |             |       |       |        |        |        |         |

._________________________________________________________________________.

._________________________________________________________________________.

| Վերականգնման| Վերջին ձեռք   | Վերագնահատված| Վերագնահատման|Շահագործման  |

|             | բերման արժեքով|    արժեքը    | արդյունքները |մեջ գտնվող   |

|  արժեքը     | արտահայտված   |(սն. 4 x սն.9)|(սն. 11-սն. 5)|ՓԱԱ մաշվածքի |

|(սն.7 x սն.8)|   գումարը     |              |              |վերագնահատմ. |

|             |(սն. 4 x սն. 7)|              |              |արդյունքները*|

|             |               |              |              |(սն. 12x50 %)|

|-------------|---------------|--------------|--------------|-------------|

|     9       |      10       |       11     |       12     |      13     |

|-------------|---------------|--------------|--------------|-------------|

|             |               |              |              |             |

* 13-րդ սյունակը լրացվում է շահագործման մեջ գտնվող փոքրարժեք և արագամաշ

առարկաների վերագնահատման ժամանակ

Գլխավոր հաշվապահ

նյութական պատասխանատու անձ

ԳՐԱՆՑՎԱԾ Է

ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԿՈՂՄԻՑ

12.03.1996թ.

ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 20960007

pin
Ֆինանսների (նախկին Ֆինանս. և էկոն.
05.03.1996
N 84
Հրաման