Սեղմել Esc փակելու համար:
1996 Թ. ԱՌԱՋԻՆ ԵՌԱՄՍՅԱԿՈՒՄ «ԳԱԼԻՔ ԺԱՄ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

1996 Թ. ԱՌԱՋԻՆ ԵՌԱՄՍՅԱԿՈՒՄ «ԳԱԼԻՔ ԺԱՄԱՆԱԿԱՇՐՋԱՆԻ Ծ ...

 

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

ՀՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

«19» օգոստոսի  1996 թ.

---- ------------

թիվ 330 հրամանով

 

ՀՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

«14» օգոստոսի  1996 թ.

---- ------------

թիվ 17-5/54

---------

                        Պ Ա Ր Զ Ա Բ Ա Ն ՈՒ Մ

 

1996 թ. առաջին եռամսյակում 31 «Գալիք ժամանակաշրջանի ծախսեր»

հաշվի դեբետին վերագրված գործուղման ծախսերի դուրս գրման մասին

 

i

Կապված բազմաթիվ հարցումների և ՀՀ կառավարության 1996 թ. ապրիլի 2-ի թիվ 95 «Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի ապրիլի 29-ի թիվ 202 և 1994 թվականի նոյեմբերի 3-ի թիվ 517 որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» որոշմամբ 1996 թ. ապրիլի 2-ից Հայաստանի Հանրապետության ձեռնարկություններում արտադրանքի (աշխատանքների, ծառայությունների), ինքնարժեքում արտադրական գործունեության հետ առնչվող գործուղման ծախսերի առավելագույն չափի նորմատիվը վերացնելու հետ, ՀՀ ֆինանսների նախարարությունը պարզաբանում է.

1996 թ. I եռամսյակում արտադրանքի, աշխատանքների, ծառայությունների իրացումից ստացված հասույթի նկատմամբ սահմանված նորմատիվի չափից ավելի կատարված արտադրական գործունեության հետ առնչվող գործուղման ծախսերը, որոնք վերագրվել են 31 «Գալիք ժամանակաշրջանի ծախսեր» հաշվի դեբետին, այդ գումարից ՀՀ կառավարության 1992 թ. հոկտեմբերի 19-ի թիվ 521 որոշման 5-րդ կետի համաձայն ՀՀ ֆինանսների նախարարության կողմից գործուղման համար սահմանված նորմաներով հաշվարկված գումարի մասով դուրս է գրվում արտադրանքի, աշխատանքների, ծառայությունների ինքնարժեքով, իսկ նորմաներով հաշվարկված գումարի գերազանցող մասը դուրս է գրվում ձեռնարկության տրամադրության տակ մնացող շահույթի կամ նպատակային այլ մուտքերի հաշվին:

Օրինակ. - 1996 թ. I եռամսյակում կատարվել է արտադրական գործունեության հետ առնչվող գործուղում, որի համար սահմանված նորմաներով հաշվարկված գումարը կազմում է 1200 դրամ: Փաստացի կատարված գործուղման ծախսը կազմում է 1500 դրամ: Նույն ժամանակաշրջանի համար գործուղման ծախսերի առավելագույն չափը կազմում է 1000 դրամ, հետևաբար հաշվապահական հաշվառման մեջ տրվում են հետևյալ ձևակերպումները.

ա) նորմաներով հաշվարկված գումարի համար`

Դտ 20, 25, 26, 44

             Կտ  71                   1200 դրամ

բ) նորմաներով հաշվարկված գումարը գերազանցող մասի` 300 դրամ (1500-1200) գումարի համար`

Դտ 81, 87, 88, 96

             Կտ  71                    300 դրամ,

իսկ 200 դրամը` գործուղման ծախսերի սահմանված նորմաներով հաշվարկված գումար և արտադրանքի, աշխատանքների, ծառայությունների ինքնարժեքի մեջ ներառվող գործուղման ծախսերի առավելագույն չափի տարբերությունը (1200-1000) ձևակերպվում է հետևյալ կերպ`

Դտ 31

             Կտ  20, 25, 26, 44        200 դրամ

1996 թ. II եռամսյակում, երբ արդեն չի կիրառվում գործուղման ծախսերի առավելագույն չափի նորմատիվը, 31 հաշվին դեբետագրված 200 դրամ գումարը դուրս է գրվում արտադրանքի, աշխատանքների, ծառայությունների ինքնարժեքով և տրվում է հետևյալ ձևակերպումը.

Դտ 20, 25, 26, 44

             Կտ  31                    200 դրամ:

 

ԳՐԱՆՑՎԱԾ Է

ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԿՈՂՄԻՑ

04.09.1996թ.

ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 20960047

 

 

pin
Ֆինանսների (նախկին Ֆինանս. և էկոն.
14.08.1996
N 17-5/54
Պարզաբանում