Սեղմել Esc փակելու համար:
ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՖԻՆԱՆՍԱ ...

 

 

040.1648.181203

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«18» դեկտեմբերի 2003 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

27 նոյեմբերի 2003 թվականի N 1648-Ն

 

i

ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԾՐԱԳՐԱՅԻՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ, ԱՅԴ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱԶՄՄԱՆ, ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ՈՒ ԱՄՓՈՓՄԱՆ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԲԱԶԱՅԻ ՍՏԵՂԾՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԱՐԿԱՅԻՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԱՓԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 1-ին կետի պահանջները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

i

1. Հաստատել պետական ոչ առևտրային կազմակերպությունների ֆինանսատնտեսական գործունեության վերաբերյալ ծրագրային ցուցանիշների ներկայացման, այդ գործունեության մասին հաշվետվությունների կազմման, ներկայացման ու ամփոփման, ինչպես նաև միասնական տեղեկատվական բազայի ստեղծման կարգը` համաձայն հավելվածի:

(1-ին կետը փոփ. 08.11.12 թիվ 1397-Ն որոշում)

2. Սահմանել, որ`

ա) պետական ոչ առևտրային կազմակերպությունները չեն կարող վերցնել և տրամադրել վարկեր կամ փոխառություններ.

բ) պետական ոչ առևտրային կազմակերպությունների 2004 թվականի ֆինանսատնտեսական գործունեության վերաբերյալ ծրագրային ցուցանիշների մասին ամփոփ տեղեկատվությունը Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն է ներկայացվում ոչ ուշ, քան 2004 թվականի մարտի 15-ը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

(վերնագիրը փոփ. 08.11.12 թիվ 1397-Ն որոշում)

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2003 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 13-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2003 թվականի նոյեմբերի 27-ի

N 1648-Ն որոշման

 

ԿԱՐԳ

i

ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԾՐԱԳՐԱՅԻՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ, ԱՅԴ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱԶՄՄԱՆ, ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ՈՒ ԱՄՓՈՓՄԱՆ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԲԱԶԱՅԻ ՍՏԵՂԾՄԱՆ

 

i

1. Սույն կարգով սահմանվում են պետական ոչ առևտրային կազմակերպությունների (այսուհետ` կազմակերպություն) ֆինանսական և տնտեսական գործունեության վերաբերյալ ծրագրային ցուցանիշների, այդ գործունեության մասին հաշվետվությունների կազմման, ներկայացման ու ամփոփման, ինչպես նաև միասնական տեղեկատվական բազայի ստեղծման պայմանները:

(1-ին կետը փոփ. 08.11.12 թիվ 1397-Ն որոշում)

2. Սույն կարգի իմաստով`

i

ա) հաշվետվություններ են համարվում կազմակերպությունների ֆինանսատնտեսական գործունեության վերաբերյալ կենտրոնացված մոնիթորինգ իրականացնող մարմին` Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն (այսուհետ` նախարարություն) որոշակի պարբերականությամբ և տեսքով (բովանդակությամբ) ներկայացվող թվային և (կամ) վերլուծական տեղեկատվությունը.

բ) հաշվետու ժամանակահատված է համարվում տվյալ ֆինանսական տարվա այն ժամանակահատվածը, որի ընթացքում իրականացված գործառույթների մասին ներկայացվում է հաշվետվությունը.

գ) հաշվետու ժամանակահատվածի ավարտ է համարվում հաշվետու ժամանակահատվածի վերջին օրացուցային օրը.

դ) հաշվետու մարմիններ են համարվում կազմակերպությունները.

ե) միասնական տեղեկատվական բազա է համարվում կազմակերպությունների նպատակային և ձեռնարկատիրական գործունեության տարեկան ֆինանսատնտեսական արդյունքների վերաբերյալ նախարարության սահմանած ձևաչափերով ստացված և կազմված տեղեկատվության ամբողջությունը:

(2-րդ կետը փոփ. 08.11.12 թիվ 1397-Ն որոշում)

i

3. Կազմակերպությունները նախարարության սահմանած ձևով և ժամկետներում կազմակերպությունների ընդհանուր կառավարումն իրականացնող լիազորված պետական մարմիններին (այսուհետ` լիազորված մարմին) են տրամադրում տվյալ տարվան հաջորդող տարում կազմակերպության ֆինանսատնտեսական գործունեության վերաբերյալ ծրագրային ցուցանիշները:

4. Լիազորված մարմիններն ամփոփում են սույն կարգի 3-րդ կետի համաձայն ներկայացված ծրագրային ցուցանիշները և նախարարության սահմանած ձևով ու ժամկետներում վերջինիս են ներկայացնում այդ ցուցանիշների վերաբերյալ ամփոփ տեղեկատվություն:

5. Կազմակերպության ֆինանսատնտեսական գործունեության մասին հաշվետվությունն իրենից ներկայացնում է հաշվետու ժամանակահատվածում կազմակերպության կողմից իրականացված ֆինանսատնտեսական գործունեության մասին թվային և (կամ) վերլուծական տեղեկատվություն:

6. Հաշվետվությունը կազմվում, ամփոփվում և նախարարություն է ներկայացվում եռամսյակային ու տարեկան պարբերականությամբ: Նախարարության կողմից կարող են սահմանվել նաև կազմակերպությունների կողմից առանձին դեպքերում ամսական պարբերականությամբ հաշվետվություններ ներկայացնելու պահանջներ:

7. Նախարարություն հաշվետվություններ ներկայացնելու ժամկետ է համարվում`

ա) ամսական պարբերականությամբ ներկայացվող հաշվետվությունների համար` հաշվետու ամսվան հաջորդող ամսվա 27-ը.

բ) եռամսյակային պարբերականությամբ ներկայացվող հաշվետվությունների համար` հաշվետու եռամսյակին հաջորդող ամսվա ավարտը.

գ) տարեկան պարբերականությամբ ներկայացվող հաշվետվությունների համար` հաշվետու ֆինանսական տարվան հաջորդող տարվա մարտի 1-ը:

i

8. Հաշվետվությունների առանձին տեսակների ցանկը, կազմն ու բովանդակությունը, դրանց կազմման, ամփոփման ու ներկայացման առանձնահատկությունները, ինչպես նաև հաշվետվությունների ձևերը և դրանց լրացման պահանջները սահմանում է նախարարությունը:

9. Հաշվետվությունները նախարարություն են ներկայացվում հետևյալ կարգով`

ա) հաշվետու մարմինները` տվյալ հաշվետվությունների կազմման համար սահմանված ձևերին համապատասխան կազմում և հաշվետու ժամանակահատվածի ավարտից հետո 10-օրյա ժամկետում (տարեկան հաշվետվությունների դեպքում` մինչև հաշվետու ֆինանսական տարվան հաջորդող տարվա փետրվարի 10-ը) լիազորված մարմիններին են տրամադրում համապատասխան հաշվետվություններ.

բ) լիազորված մարմիններն ամփոփում են հաշվետու մարմինների կողմից ներկայացված տեղեկատվությունը և մինչև տվյալ հաշվետվության ներկայացման համար սույն կարգի 7-րդ կետով սահմանված ժամկետի ավարտը ներկայացնում են նախարարություն:

10. Ելնելով հաշվետվություններում ներառված տեղեկատվության բովանդակությունից` հաշվետվությունների առանձին տեսակների համար նախարարության կողմից կարող են սահմանվել հաշվետվություններ ներկայացնելու այլ ժամկետներ, քան սահմանված են սույն կարգի 9-րդ կետով` պայմանով, որ այդ ժամկետների ընդհանուր տևողությունը տվյալ հաշվետվության համար չպետք է գերազանցի սույն կարգի 7-րդ կետով սահմանված` համանման հաշվետվություններ ներկայացնելու վերջնական ժամկետի տևողությունը:

i

10.1. Եռամսյակային ծրագրային ցուցանիշների համեմատ փաստացի ցուցանիշների ավելի քան 10 տոկոս բացասական շեղումների (ռիսկի գոտի) դեպքում նախարարությունը մեկամսյա ժամկետում լիազորված մարմիններից պահանջում և ստանում է համապատասխան պարզաբանումներ և տեղեկատվություն ձեռնարկված (ձեռնարկվելիք) միջոցառումների վերաբերյալ:

(10.1-ին կետը լրաց. 08.11.12 թիվ 1397-Ն որոշում)

10.2. Մինչև հաշվետու տարվան հաջորդող տարվա մայիսի 1-ը` կազմակերպությունների հաշվետու տարվա նպատակային և ձեռնարկատիրական գործունեության ֆինանսատնտեսական արդյունքների միասնական տեղեկատվական բազան հրապարակվում է նախարարության կայքում:

(10.2-րդ կետը լրաց. 08.11.12 թիվ 1397-Ն որոշում)

10.3. Նախարարությունը մինչև հաշվետու տարվան հաջորդող տարվա հուլիսի 1-ը Հայաստանի Հանրապետության կառավարություն է ներկայացնում կազմակերպությունների տարեկան գործունեության ֆինանսատնտեսական արդյունքների վերաբերյալ ամփոփ հաշվետվություն:

(10.3-րդ կետը լրաց. 08.11.12 թիվ 1397-Ն որոշում)

i

11. Սույն կարգի 9-րդ կետի համաձայն նախարարություն ներկայացված հաշվետվություններն ամփոփվում են նախարարությունում և նախարարության սահմանած ձևին համապատասխան` առանձին հավելվածով կցվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի կատարման մասին հաշվետվությանը:

 

 

pin
ՀՀ կառավարություն
27.11.2003
N 1648-Ն
Որոշում