Սեղմել Esc փակելու համար:
ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ԿՈԴԱՎՈՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ԿՈԴԱՎՈՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

17.08.2002 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   29.08.2001  -ից մինչեւ   17.08.2002  -ը:
 

(ուժը կորցրել է 18.07.02 թիվ 1016-Ն որոշում)

i

040.0010.270197

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՆ»

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ

 

27 հունվարի 1997թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

27 հունվարի 1997 թվական թիվ 10

 

ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ԿՈԴԱՎՈՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

«Հայաստանի Հանրապետության օրենքների, այլ նորմատիվ իրավական ակտերի հրապարակման և ուժի մեջ մտնելու կարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարություն որոշում է`

 

i

1. Հաստատել Իրավական ակտերի կոդավորման համակարգը (կցվում է): 2. Սահմանել որ, իրավական ակտերը կոդերը նշում են դրանք հրապարակող մարմնի ղեկավարները կամ պաշտոնատար անձինք: 3. Հայաստանի Հանրապետության կառավարության 1996 թվականի հունվարի 15-ի թիվ 13 որոշմամբ հաստատված «Գերատեսչական նորմատիվ ակտերի պետական գրանցման կարգում» կատարել հետևյալ փոփոխությունները` ա/ կարգի 1-ին և 2-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ` «1. Սույն կարգով սահմանվում է Հայաստանի Հանրապետության նախարարությունների, վարչությունների, Հայաստանի Հանրապետության նախարարների, Հայաստանի Հանրապետության պետական կառավարման տարածքային մարմինների, /այսուհետև նախարարություններ/, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մյուս հանրապետական մարմինների /այսուհետև գերատեսչություններ/ կողմից ընդունված նորմատիվ հրամանների կամ որոշումների / այսուհետև գերատեսչական նորմատիվ ակտեր/ պետական գրանցման, վերագրանցման, գրանցման մերժման և ուժի մեջ մտնելու կարգը:

2. Պետական գրանցման են ենթակա Հայաստանի Հանրապետության նախարարությունների ու գերատեսչությունների կողմից ընդունված` այդ թվում «Պաշտոնեական օգտագործման համար «, «Հրապարակման ենթակա չէ» կամ «Գաղտնի» մակագրություն ունեցող իրավական այն ակտերը, որոնք սահմանում, վերացնում կամ փոփոխում են ֆիզիկական անձանց կամ նրանց մի մասի, իրավաբանական անձանց կամ նրանց մի մասի համար պարտադիր կատարման ենթակա վարքագծի կանոններ:» բ/ կարգի 4-րդ կետի առաջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

i

«Նախարարությունների և գերատեսչությունների ընդունված նորմատիվ կանոնադրությունները, կանոնները, կարգերը, հրահանգները, պարզաբանումները, մեթոդական կամ հրահանգչական նամակները, սակագները և այլն, հաստատվում են համապատասխան նախարարության կամ գերատեսչության ղեկավարի հրամանով կամ որոշմամբ»: գ/ ուժը կորցրած ճանաչել կարգի 10-րդ կետի «ա» ենթակետը և 22 կետը: 4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1997 թվականի հունվարի 27-ից:

 

Հաստատված է

ՀՀ կառավարության 1997 թվականի

հունվարի 27-ի թիվ 10 որոշմամբ

 

ՀԱՄԱԿԱՐԳ

ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ԿՈԴԱՎՈՐՄԱՆ

 

1. Սույնով սահմանվում է իրավական ակտերի կոդերի համակարգման /նշման/ կարգը:

2. Սույն կարգի համաձայն կոդավորման ենթակա են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը, Հայաստանի Հանրապետության օրենքները, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերը, Հանրապետության նախագահի հրամանագրերը և կարգադրությունները, Ազգային Ժողովի որոշումները, Հայաստանի Հանրապետության կառավարության և վարչապետի որոշումները, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի որոշումներն ու եզրակացությունները, գերատեսչական նորմատիվ ակտերը և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի իրավական ակտերը:

3. Իրավական ակտի կոդը պարունակում է`

ա/ իրավական ակտի տեսակը բնորոշող կոդը.

բ/ իրավական ակտի գրանցման համարը.

գ/ իրավական ակտի գրանցման ամսաթիվը, ամիսը և տարին.

դ/ այն իրավական ակտերի տեսակը բնորոշող կոդերը և գրանցման համարները, որոնց մեջ փոփոխություն է կատարում տվյալ իրավական ակտը.

ե/ այն իրավական ակտերի տեսակը բնորոշող կոդերը և գրանցման համարները, որոնց ուժը կորցրած է ճանաչում տվյալ իրավական ակտը:

4. Իրավական ակտի տեսակը բնորոշող կոդը լրացվում է ելնելով յուրաքանչյուր իրավական ակտի տեսակի համար սահմանված կոդից` համաձայն սույն համակարգի հավելվածի:

5. Որպես իրավական ակտի գրանցման համար լրացվում է համապատասխան տեսակի իրավական ակտի հերթական համարը: Հերթական համարը լրացվում է քառանիշ թվով: Հայաստանի Հանրապետության Սահմանադրության կոդում հերթական համարի փոխարեն լրացվում են զերոներ:

6. Որպես իրավական ակտի գրանցման ամսաթիվ, ամիս և տարի լրացվում է տվյալ իրավական ակտի ընդունման, իսկ վավերացման, ստորագրման կամ պետական գրանցման ենթակա իրավական ակտերի համար` վավերացման, ստորագրման կամ գրանցման ամսաթիվը, ամիս, տարին` երկանիշ թվերով:

7. Իրավական ակտի վերին ձախ անկյունում նշվում է իրավական ակտի կոդը, որի յուրաքանչյուր բաղադրիչից հետո դրվում է կետ:

 

ՀԱՎԵԼՎԱԾ

իրավական ակտերի կոդավորման համակարգի

 

ՑԱՆԿ

i

ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ ԲՆՈՐՈՇՈՂ ԿՈԴԵՐԻ

 

001. Հայաստանի Հանրապետության Սահմանադրություն 005. Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրեր 010. Հայաստանի Հանրապետության օրենքներ 030. Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրեր 031. Հայաստանի Հանրապետության Նախագահի կարգադրություններ 011. Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի որոշումներ 040. Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներ 041. Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշումներ 020. Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի որոշումներ 021. Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի եզրակացություններ 050. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի որոշումներ 051. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահի հրամաններ

 

100. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի հրամաններ 101. Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության նախարարի հրամաններ 102. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի հրամաններ 103. Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարի

հրամաններ 104. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի հրամաններ 105. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարի հրամաններ 106. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարի հրամաններ 108. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարի հրամաններ 110. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի հրամաններ 111. Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի

նախարարի հրամաններ 112. Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարի հրամաններ 113. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի հրամաններ 114. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարի հրամաններ 115. Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարի հրամաններ 116. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարի հրամաններ 117. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի հրամաններ 118. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի հրամաններ 119. Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի

հրամաններ 121. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարի հրամաններ 122. Հայաստանի Հանրապետության արտադրական ենթակառուցվածքների

գործունեությունը համակարգող նախարարի հրամաններ 124. Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարի հրամաններ

 

300. Հայաստանի Հանրապետության արդյունաբերության մեջ աշխատանքների անվտանգ

կատարման և լեռնային հսկողության վարչության պետի հրամաններ 301. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտոնագրային

վարչության պետի հրամաններ 302. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արխիվային գործի

վարչության պետի հրամաններ 303. Հայաստանի Հանրապետության բարձրագույն որակավորման հանձնաժողովի

որոշումներ 304. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր լեզվի պետական

տեսչության պետի հրամաններ 305. Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական

հիմնադրամի նախագահի հրամաններ 306. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր կրոնի գործերի պետական

խորհրդի նախագահի հրամաններ 308. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ատոմային էներգիայի

օգտագործման միջուկային և ռադիացիոն անվտանգության պետական հսկողության

վարչության պետի հրամաններ 311. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր տարածաշրջանային

ինտեգրացման վարչության պետի հրամաններ 312. Հայաստանի Հանրապետության հեղինակային իրավունքների ազգային

գործակալության պետի հրամաններ 313. Հայաստանի Հանրապետության հիդրոօդերևութաբանության վարչության պետի

հրամաններ 314. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Մ. Մաշտոցի անվան հին

ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի (Մատենադարան) տնօրենի հրամաններ 316. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական ռեզերվների

վարչության պետի հրամաններ 318. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր սեյսմիկ պաշտպանության

ազգային ծառայության պետի հրամաններ 319. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ստանդարտացման,

չափագիտության և սերտիֆիկացման վարչության պետի հրամաններ 320. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական

ավիացիայի գլխավոր վարչության պետի հրամաններ 321. Հայաստանի Հանրապետության օգտակար հանածոների պաշարների պետական

հանձնաժողովի որոշումներ 322. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի

կադաստրի պետական կոմիտեի նախագահի հրամաններ 323. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր տեղեկատվության և

գրահրատարակչության վարչության պետի հրամաններ 324. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ռազմատնտեսական

ծրագրերի վարչության պետի հրամաններ 325. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական առողջապահական

գործակալության պետի հրամաններ 326. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ

իրավիճակների վարչության պետի հրամաններ 328. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր միգրացիայի և

փախստականների վարչության պետի հրամաններ 329. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մաքսային պետական

կոմիտեի նախագահի հրամաններ 330. Հայաստանի Հանրապետության պատմության և մշակույթի հուշարձանների

պահպանության վարչության պետի հրամաններ 331. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության

պետական կոմիտեի նախագահի հրամաններ 332. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության կապի և

տեղեկատվայնացման գլխավոր վարչության պետի հրամաններ

 

500. Երևանի քաղաքապետի որոշումներ 501. Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզպետի որոշումներ 502. Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետի որոշումներ 503. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետի որոշումներ 504. Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետի որոշումներ 505. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետի որոշումներ 506. Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետի որոշումներ 507. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետի որոշումներ 508. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետի որոշումներ 509. Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզպետի որոշումներ 510. Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետի որոշումներ

 

600. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի

որոշումներ 601. Հայաստանի Հանրապետության արժեթղթերի հանձնաժողովի որոշումներ 602. Հայաստանի Հանրապետության հեռուստատեսության և ռադիոյի ազգային

հանձնաժողովի որոշումներ 603. Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի որոշումներ 604. Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական

հանձնաժողովի որոշումներ

 

700. Երևանի խորհրդի որոշումներ

 

(ցանկը փոփ. 11.12.98 թիվ 785, 22.07.99 թիվ 482, խմբ. 29.08.01 թիվ 782 որոշումներ)

 

 

pin
ՀՀ կառավարություն
27.01.1997
N 10
Որոշում