Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՎԱՍՏԱԳԻՐ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ԱՅՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐՈ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՎԱՍՏԱԳԻՐ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ԱՅՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐՈՒՄ` ՏԱՐԱԾՔՆԵՐ ...

11.09.2011 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   25.12.2003  -ից մինչեւ   11.09.2011  -ը:
 

(ուժը կորցրել է 25.07.11 թիվ 190-Ն հրաման)

i

322.0828.051203

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «05»         12           2003 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 32203369

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ ՀՐԱՄԱՆ

 

5 դեկտեմբերի 2003 թվականի N 828-Ն

 

i

ՀԱՎԱՍՏԱԳԻՐ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ԱՅՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐՈՒՄ` ՏԱՐԱԾՔՆԵՐՈՒՄ, ՈՐՏԵՂ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԱՌԱՋԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԺԱՄԿԵՏԸ ԱՎԱՐՏՎԵԼ Է ՄԻՆՉԵՎ 2003Թ. ՆՈՅԵՄԲԵՐԻ 5-Ը ԿԱՄ ՆՈՅԵՄԲԵՐԻ 5-ԻՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԱՌԱՋԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԿԱԶՄՎԱԾ ՎԿԱՅԱԿԱՆՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 25 հոդվածի և ՀՀ կառավարության 1998թ. դեկտեմբերի 31-ի N 867 որոշման 17, 18 կետերի պահանջներով և հաշվի առնելով, որ մինչև 2003թ. հունվարի 1-ը հավաստագիր տրամադրված համայնքներում` տարածքներում իրավունքների առաջին պետական գրանցման աշխատանքների անվճար կատարման ժամկետը ավարտվել է 2003թ. նոյեմբերի 5-ին

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հավաստագիր տրամադրված այն համայնքներում` տարածքներում, որտեղ իրավունքների առաջին պետական գրանցման աշխատանքների կատարման ժամկետը ավարտվել է մինչև 2003թ. նոյեմբերի 5-ը կամ նոյեմբերի 5-ին իրավունքների առաջին պետական գրանցման աշխատանքների նախապատրաստման ընթացքում անշարժ գույքի նկատմամբ իրավունքների գրանցման համար անհրաժեշտ ոչ բոլոր փաստաթղթերի առկայությամբ, գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման միասնական մատյանի անշարժ գույքի նկատմամբ իրավունքների գրանցման թերթիկում կատարված նախապատրաստական գրառումները համարել չեղյալ հետևյալ կարգով` չլրացված բաժինների դիմաց դնել (Z) նշան (հետագայում այդ բաժիններում լրացումներ կատարելը բացառելու նպատակով), իսկ ամբողջ թերթիկի վրա դնել (X) նշան, թերթիկի «լրացուցիչ տեղեկություններ» բաժնում գրել «Թերթիկը փակված է», գրառումից հետո թերթիկը ստորագրվում ու կնքվում է տարածքային ստորաբաժանման ղեկավարի կողմից` նշելով ամսաթիվ-ամիս-տարեթիվը:

Հետագայում` վերը նշված գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման համար սեփականատերերի, օգտագործողների սահմանված կարգով դիմելու, գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացվելու և սահմանված վճարումները կատարելու դեպքում, իրավունքների պետական գրանցումը իրականացվում է ընդհանուր կարգով` «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի պահանջներին համապատասխան, իսկ իրավունքների առաջին պետական գրանցման նախապատրաստման ընթացքում տվյալ գույքի համար կազմված անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման վկայականը կարող է օգտագործվել գրանցման տվյալ պահին փաստացի և նախկինում կազմված վկայականի տվյալների միջև փոփոխության բացակայության կամ անշարժ գույքի քանակական, ինչպես նաև վկայականի «Հողամասի հատակագիծը», «Շենքի հատակագիծը» բաժիններում փոփոխություն չառաջացնող տվյալների առկայության դեպքում, հետևյալ կարգով`

ա) տվյալների փոփոխության բացակայության դեպքում նախկինում կազմված անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման վկայականի առաջին էջում նշված գրանցման մատյանի, թերթիկի նախկին համարների և ամսաթիվ - ամիս-տարեթվի վրա կարմիր գույնով գիծ քաշելու միջոցով դրանք ջնջվում են (թողնելով ընթեռնելի) և դրանց վերևում նշվում են գրանցման տվյալ մատյանի, թերթիկի համարները և ամսաթիվ-ամիս-տարեթիվը, ստորագրվում և կնքվում է ստորաբաժանման ղեկավարի կողմից,

բ) գույքի քանակական, ինչպես նաև վկայականի «Հողամասի հատակագիծը», «Շենքի հատակագիծը» բաժիններում փոփոխություն չառաջացնող տվյալների առկայության դեպքում սույն հրամանի 1-ին կետի ա) ենթակետում նշված փոփոխությունների հետ միասին նույն կարգով փոփոխվում են նաև մյուս տվյալները, յուրաքանչյուր փոփոխություն համարակալվում է և վկայականի վերջին էջում` «Լրացուցիչ նշումներ, փոփոխություններ» բաժնում ըստ հերթականության գրվում են համարակալված փոփոխությունների համարները, որից հետո կատարվում է «ուղղումները կատարված են մեր կողմից» գրառումը և ստորագրվում ու կնքվում է ստորաբաժանման ղեկավարի կողմից` նշելով ամսաթիվ-ամիս-տարեթիվը:

Գրանցման պահին փաստացի և իրավունքների առաջին պետական գրանցման աշխատանքների նախապատրաստման ընթացքում կազմված վկայականի անշարժ գույքի քանակական, ինչպես նաև «Հողամասի հատակագիծը», «Շենքի հատակագիծը» բաժիններում փոփոխություն առաջացնող տվյալների առկայության դեպքում կազմվում և տրամադրվում է նոր վկայական, իսկ նախկինում կազմված վկայականը համարվում է չեղյալ հետևյալ կարգով` վկայականի բոլոր էջերում չլրացված էջի կամ ընդհանուր տողերի վրա դնել (Z) նշան, տողի մասը լրացված լինելու դեպքում մնացած ազատ մասում դնել(~) նշան և ամբողջ էջի վրա դնել (X) նշան, այնուհետև վկայականի կազմի արտաքին վերևի աջ անկյունում գրել «վկայականը չեղյալ է համարվել գույքի տվյալների փոփոխության պատճառով», գրառումից հետո նույն տեղում ստորագրվում և կնքվում է ստորաբաժանման ղեկավարի կողմից` նշելով ամսաթիվ-ամիս-տարեթիվը: Չեղյալ համարված վկայականները յուրաքանչյուր ամսվա վերջում` հաշվետվությունների հետ միասին ներկայացվում են կոմիտեի աշխատակազմի քարտուղարություն` սահմանված կարգով ոչնչացվելու համար:

2. Վերը նշված համայնքներում` տարածքներում իրավունքների առաջին պետական գրանցման համար սահմանված կարգով անհրաժեշտ բոլոր փաստաթղթերի առկայությամբ կազմված կադաստրային գործերի և գրանցված իրավունքների դեպքում, կազմված անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման վկայականները տրամադրելու համար սահմանված ժամկետում չներկայացած սեփականատերերին` դիմելու դեպքում, կազմված վկայականները տրամադրել անվճար:

3. Սույն հրամանը ներկայացնել ՀՀ արդարադատության նախարարություն որպես գերատեսչական ակտ գրանցելու համար:

4. Սույն հրամանի կատարման հսկողությունը դնել ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի տեղակալ Ա. Մուսայանի վրա:

 

 

pin
Կադաստրի կոմիտե
05.12.2003
N 828-Ն
Հրաման