Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 13-Ի N 19 ...

 

 

040.1924.290104

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«29» հունվարի 2004 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

18 դեկտեմբերի 2003 թվականի N 1924-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 13-Ի N 1950-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 13-ի «Խմելու ջրի մատակարարման, ջրահեռացման, կեղտաջրերի մաքրման և ոռոգման ջրի մատակարարման ծառայությունների դիմաց առաջացած պարտավորությունների գծով վճարման արտոնություններ սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող առաջնահերթ միջոցառումների մասին» N 1950-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները`

i

ա) որոշման 5-րդ կետում «2003 թվականի հունիսի 9-ից» բառերը փոխարինել «2004 թվականի հուլիսի 1-ից» բառերով:

Նույն կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.

«2003 թվականի հունիսի 9-ից մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահն ընկած ժամանակահատվածում ներանցման խողովակի թողունակությամբ հաշվարկված ջրաքանակի մեծությունը ջրամատակարար կազմակերպությունների կողմից ենթակա է դուրսգրման, իսկ նշված ժամանակահատվածում ծախսված ջրաքանակի մեծությունը հաշվարկվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով».

բ) որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 5.1-րդ կետով.

i

«5.1. Սահմանել, որ մինչև 2003 թվականի ապրիլի 9-ը ընկած ժամանակահատվածում օրենքով սահմանված կարգով պայմանագրեր կնքած, բայց պայմանագրային պարտավորությունները չկատարած բնակիչ-բաժանորդների, ինչպես նաև խմելու ջրի մատակարարման, ջրահեռացման և կեղտաջրերի մաքրման ծառայություններ իրականացնող կազմակերպությունների համար պայմանագրային պարտավորությունների կատարման ժամկետը երկարաձգվում է մինչև 2004 թվականի հուլիսի 1-ը».

i

գ) որոշման 8-րդ կետում «10 ամսվա ընթացքում» բառերը փոխարինել «մինչև 2004 թվականի սեպտեմբերի 1-ը» բառերով.

դ) որոշման 1-ին կետով հաստատված կարգում`

3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«3. Սույն կարգի 2-րդ կետում նշված խմելու և ոռոգման ջուր օգտագործող կազմակերպությունների լուծարված լինելու, սույն կարգն ուժի մեջ մտնելու պահին վերջին մեկ տարվա և ավելի ժամանակահատվածի ընթացքում ծախս և վճարում չունեցող, խմելու և անհատ ոռոգման ջուր օգտագործող բնակիչ-բաժանորդների իրավահաջորդ չունենալու դեպքում առկա պարտքերի դուրսգրման համար հիմք են ընդունվում ջրամատակարար կազմակերպությունների հաշվապահական հաշվառման տվյալները: Նշված հիմքերի բացակայության դեպքում առկա պարտքերի դուրսգրման համար հիմք է ընդունվում ջրամատակարար կազմակերպության հաշվապահական հաշվառման տվյալների հիման վրա ջրամատակարար կազմակերպության համապատասխան ստորաբաժանման կողմից կազմված և ջրամատակարար կազմակերպության կողմից հաստատված ակտը»,

ուժը կորցրած ճանաչել 4-րդ կետը,

i

լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 19.1-ին կետով.

i

«19.1. Սույն կարգի գործողությունը չի տարածվում մինչև 2003 թվականի հոկտեմբերի 9-ը ընկած ժամանակահատվածը ջրաչափական սարք տեղադրած և (կամ) պայմանագրային պարտավորությունները կատարած բնակիչ-բաժանորդների վրա»,

i

20, 21 և 22-րդ կետերում «2003 թվականի ապրիլի 9-ը» բառերը փոխարինել «2004 թվականի ապրիլի 1-ը» բառերով,

22-րդ կետի «ա» ենթակետում և վերջին պարբերությունում «6-ամսյա ժամկետում» բառերը փոխարինել «մինչև 2004 թվականի հուլիսի 1-ը» բառերով, իսկ «բ» ենթակետում «կողմից 6-ամսյա ժամկետում» բառերը` «կողմից մինչև 2004 թվականի հուլիսի 1-ը» բառերով,

i

25-րդ կետում «2003 թվականի հունիսի 9-ից» բառերը փոխարինել «2004 թվականի հուլիսի 1-ից» բառերով,

i

26-րդ կետը «օգտագործողների» բառից հետո լրացնել «այդ թվում` 2003 թվականի ապրիլի 9-ից մինչև 2004 թվականի հունվարի 1-ը ընկած ժամանակահատվածում` դատական վճիռների արդյունքում» բառերով,

i

NN 2 և 4 ձևերի 2.1.1-ին և 3.4-րդ կետերում «6-ամսյա ժամկետում» բառերը փոխարինել «մինչև 2004 թվականի հուլիսի 1-ը» բառերով, N 3 ձևի 2.1.1-ին կետում «միջոցներով 6-ամսյա ժամկետում» բառերը` «միջոցներով մինչև 2004 թվականի հուլիսի 1-ը» բառերով, իսկ 3.4-րդ կետում «6-ամսյա ժամկետում» բառերը` «մինչև 2004 թվականի հուլիսի 1-ը» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2004 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 22-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
18.12.2003
N 1924-Ն
Որոշում