Սեղմել Esc փակելու համար:
«ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅ ...

 

/չի գործում` տես 06.12.95 օրենք/

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ
ՈՐՈՇՈՒՄ Ը

 

i

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ ԿԻՐԱՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդը  որոշում է.

1. «Հայաստանի Հանրապետության քաղաքացիների պետական կենսաթոշակային ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը կիրարկել 1992 թվականի հուլիսի 1-ից:

2. Հայաստանի Հանրապետության կառավարությանը` երկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի հաստատմանը ներկայացնել.

ա) կենսաթոշակների ինդեքսավորման կարգը

բ) նախկին օրենսդրությամբ նշանակված կենսաթոշակների վերահաշվարկման կարգը.

գ) այն շրջանների ցուցակը և աշխատանքային գործունեության տեսակների ցանկը, որտեղ աշխատած ժամանակը աշխատանքային ստաժի մեջ հաշվառվում է արտոնություններով.

դ) այն արտադրությունների, արտադրամասերի, ինչպես նաև դրանցում համապատասխան մասնագիտությունների աշխատատեղերի և պաշտոնների ցանկը, որոնց վրա տարածվում է արտոնյալ պայմանների տարիքային կենսաթոշակի իրավունքը.

ե) սույն որոշման 2-րդ կետի «դ» ենթակետով սահմանված կատեգորիաների աշխատողների կենսաթոշակի անցնելու տարիքը և արտոնության իրավունք տվող աշխատանքային ստաժի չափը.

զ) հաշմանդամության հանգեցնող մասնագիտական հիվանդությունների ցանկը.

է) երկարամյա ծառայության համար աշխատանքային կենսաթոշակի իրավունք տվող աշխատանքային գործունեության տեսակների ցանկը, ըստ համապատասխան կատեգորիաների աշխատանքային ստաժի չափերն ու կենսաթոշակի անցնելու տարիքը:

3. Հայաստանի Հանրապետության կառավարությանը` մինչև համապատասխան օրենսդրական ակտերի ընդունումը եռամսյա ժամկետում հաստատել.

ա) սոցիալական ապահովության մարմինների կառուցվածքը, իրավունքներն ու պարտականությունները քաղաքացիների կենսաթոշակային ապահովության բնագավառում.

բ) կենսաթոշակների վճարման ընդհանուր կարգը.

գ) քաղաքացիների հետ կենսաթոշակային կամավոր ապահովագրության պայմանագրերի կնքման կարգն ու պայմանները.

դ) սույն որոշման 2-րդ կետի «դ» ենթակետով սահմանված կատեգորիաների աշխատողների պետական սոցիալական ապահովագրության կարգը.

ե) աշխատանքային ստաժում հաշվառվող աշխատանքային կամ այլ բնույթի գործունեության տեսակների ցանկը, հաշվառման կարգն ու պայմանները.

զ) աշխատանքային գրքույկի կամ նրանում համապատասխան գրանցման բացակայության դեպքում աշխատանքային ստաժի հաստատման կարգը.

է) կենսաթոշակների հաշվարկման համար անհրաժեշտ ընդհանուր վաստակի մեջ մտնող աշխատանքի վարձատրության տեսակները, որոնք սահմանված չեն «Հայաստանի Հանրապետության քաղաքացիների պետական կենսաթոշակային ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով.

ը) կենսաթոշակների հաշվարկման համար անհրաժեշտ ընդհանուր վաստակի հաշվարկման կարգն ու եղանակները.

թ) անհիմն կերպով քրեական պատասխանատվության ու բռնությունների ենթարկված և հետագայում արդարացված անձանց և փախստականների աշխատանքային ստաժի հաշվարկման կարգը.

ժ) կենսաթոշակները այլ երկրներ փոխադրելու և վճարելու կարգը.

ժա) արտասահմանում աշխատած ժամանակաշրջանի և վաստակի հաշվարկման կարգը.

ժբ) աշխատանքային ստաժի հաշվարկման արտոնությունների սահմանման կարգն ու պայմանները:

4. Հայաստանի Հանրապետության կառավարությանը, պատգամավորների քաղաքային և շրջանային խորհուրդների գործադիր կոմիտեներին`

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիների պետական կենսաթոշակային ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան կենսաթոշակների նշանակումը, վճարումը և վերահաշվարկը պատշաճ մակարդակով կազմակերպելու նպատակով մշակել և իրականացնել ապահովության մարմինների համակարգի նյութատեխնիկական բազայի ամրապնդման, հաշվողական տեխնիկայի, կապի ու տրանսպորտի ժամանակակից միջոցներով դրանց հագեցման, որակյալ կադրերով համալրման, այդ մարմինների աշխատողների աշխատանքի նյութական խթանման կատարելագործման անհետաձգելի միջոցառումներ:

 

25 փետրվարի 1992 թ.

Հ.Ն-0537-I.

 

 

pin
ՀՀ Գերագույն խորհուրդ
25.02.1992
N Հ.Ն-0537-I
Որոշում