Սեղմել Esc փակելու համար:
«ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄ ...

04.01.2007 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   23.03.1992  -ից մինչեւ   04.01.2007  -ը:
 

(ուժը կորցրել է 28.11.06 ՀՕ-199-Ն օրենք)

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ
ՈՐՈՇՈՒՄ Ը

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ ԵՎ «ԳՈՒՅՔԻ ՀԱՓՇՏԱԿՈՒԹՅԱՆ ՉԱՓԵՐԻ ՍԱՀՄԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԿԻՐԱՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդը որոշում է.

1. «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 1992 թվականի մարտի 17-ի օրենքը կիրարկել այն հրապարակելու պահից:

2. Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 6 հոդվածին համապատասխան.

ա) պատժի հետագա կրումից ազատել Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 83, 154, 155, 156, 162 հոդվածներով (նախկին խմբագրությամբ) դատապարտված անձանց: Ընդ որում դատապարտված անձինք տուգանքի և գույքի բռնագրավման ձևով նշանակված պատիժներից ազատվում են, եթե այդ դատավճիռներն ի կատար չեն ածվել.

բ) կարճել վերոհիշյալ հոդվածներով հետաքննության, նախաքննության և դատական քննության փուլերում գտնվող քրեական գործերը.

գ) ներկայումս պատիժ կրող այն անձանց նկատմամբ, որոնց կատարած արարքների համար պատասխանատվություն նախատեսող հոդվածներում պատիժը մեղմացել է, կատարել պատիժների համապատասխանեցում` հսկողության կարգով:

3. Պարզաբանել, որ «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 1992 թվականի մարտի 17-ի օրենքով արարքի պատժելիություն սահմանող կամ պատիժը խստացնող Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի հոդվածներով որակվում են այն արարքները, որոնք կատարվել են այդ օրենքը հրապարակելու պահից:

i

4. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի հատուկ մասի երկրորդ գլխի հոդվածներով արարքները որակելիս «Գույքի հափշտակության չափերի սահմանման մասին» Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի 1992 թվականի մարտի 10-ի որոշմամբ սահմանված հափշտակության չափերը կիրառվում են 1992 թվականի հունվարի 5-ից մինչև «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը հրապարակելու օրը կատարված հանցագործությունների վերաբերյալ այն գործերով, որոնցով պատիժները չեն խստացվել:

5. Սույն որոշման 2-րդ կետի «ա» ենթակետի կատարումը դնել պատիժը կրելու վայրի շրջանային (քաղաքային) ժողովրդական դատարանների վրա, «բ» ենթակետի կատարումը` հետաքննության, նախաքննության մարմինների և դատարանների վրա, «գ» ենթակետի, ինչպես նաև «ա» ենթակետում թվարկված այն անձանց նկատմամբ, ովքեր պատիժները կրում են Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս, կատարումը դնել Հայաստանի Հանրապետության գերագույն դատարանի վրա:

Այն անձանց, որոնց վերաբերյալ դատավճիռները օրինական ուժի մեջ չեն մտել, պատժից ազատելը դնել այն դատարանների վրա, որոնց վարույթում գտնվում են այդ քրեական գործերը:

6. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության 10-օրյա ժամկետում`

Հայաստանի Հանրապետության գերագույն դատարանին ներկայացնել տվյալներ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 83, 154, 155, 156, 162 հոդվածներով Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս պատիժ կրող` անձանց վերաբերյալ.

պատիժը կրելու վայրի շրջանային (քաղաքային) ժողովրդական դատարաններին ներկայացնել այն անձանց անձնական գործերը, որոնք պատիժը կրում են Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 83, 154, 155, 156, 162 հոդվածներով, այդ թվում` պայմանականորեն դատապարտվածների, ազատազրկման դատավճռի կատարումը հետաձգվածների, պատժից պայմանական վաղակետ ազատվածների անձնական գործերը, որոնց փորձաշրջանը կամ դատավճռի կատարման հետաձգման ժամկետները չեն լրացել:

7. Դատարանները քրեական գործերը քննում են Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 366 հոդվածով սահմանված կարգով:

 

23 մարտի 1992 թ.

Հ.Ն-0568-I.

 

 

pin
ՀՀ Գերագույն խորհուրդ
23.03.1992
N Հ.Ն-0568-I
Որոշում