Սեղմել Esc փակելու համար:
«ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՊՈՂՈՏԱ ԵՎ ԿԱՍԿԱԴ» ԾՐԱԳՐԵ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՊՈՂՈՏԱ ԵՎ ԿԱՍԿԱԴ» ԾՐԱԳՐԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱ ...

 

 

040.0035.040204

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«4» փետրվարի 2004 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

29 հունվարի 2004 թվականի N 35-Ա

 

i

«ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՊՈՂՈՏԱ ԵՎ ԿԱՍԿԱԴ» ԾՐԱԳՐԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Թույլատրել Երևանի քաղաքապետին Հյուսիսային պողոտայում ընթացող աշխատանքների ֆինանսավորման համար «Հյուսիսային պողոտա և Կասկադ» ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը հատկացնել 1000000,0 հազար դրամ` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մարտի 13-ի «Երևանի համաքաղաքային որոշ խնդիրների լուծման նպատակով ֆինանսական միջոցներ առանձնացնելու մասին» N 227-Ն որոշման համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի օգոստոսի 10-ի «Երևանի քաղաքապետարանին արտաբյուջետային հաշիվ բացելու թույլտվություն տալու մասին» N 739 որոշմամբ բացված արտաբյուջետային հաշվին մուտքագրված միջոցների` 2004 թվականի հունվարի 1-ի դրությամբ առկա մնացորդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ ներքին տրանսֆերտներ» հոդվածով):

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2004 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 3-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
29.01.2004
N 35-Ա
Որոշում