Սեղմել Esc փակելու համար:
ՄԻ ՇԱՐՔ ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՄԻ ՇԱՐՔ ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐ ...

28.03.2019 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   26.02.2004  -ից մինչեւ   28.03.2019  -ը:
 

(ուժը կորցրել է 07.03.2019 թիվ 236-Ն որոշում)

i

040.1928.040204

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«4» փետրվարի 2004 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

24 դեկտեմբերի 2003 թվականի N 1928-Ն

 

i

ՄԻ ՇԱՐՔ ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԻԳԻԵՆԻԿ ԵՎ ՀԱԿԱՀԱՄԱՃԱՐԱԿԱՅԻՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ և 13-րդ հոդվածներին, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մայիսի 29-ի N 681-Ն որոշմանը համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Օրենքով սահմանված կարգով` բաժանման ձևով վերակազմակերպել`

ա) «Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության Մալաթիա-Սեբաստիայի և Դավթաշենի տարածքային փորձագիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը` ստեղծելով «Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության Մալաթիա-Սեբաստիայի տարածքային փորձագիտական կենտրոն» և «Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության Աջափնյակ-Դավթաշենի տարածքային փորձագիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություններ.

բ) «Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության Էրեբունու տարածքային փորձագիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը` ստեղծելով «Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության Էրեբունի-Նուբարաշենի տարածքային փորձագիտական կենտրոն» և «Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության Արաբկիրի տարածքային փորձագիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություններ:

2. Ընդունել ի գիտություն, որ`

ա) «Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության Մալաթիա-Սեբաստիայի տարածքային փորձագիտական կենտրոն» և «Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության Աջափնյակ-Դավթաշենի տարածքային փորձագիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունները «Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության Մալաթիա-Սեբաստիայի և Դավթաշենի տարածքային փորձագիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության իրավահաջորդներն են` բաժանիչ հաշվեկշռին համապատասխան.

բ) «Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության Էրեբունի-Նուբարաշենի տարածքային փորձագիտական կենտրոն» և «Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության Արաբկիրի տարածքային փորձագիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունները «Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության Էրեբունու տարածքային փորձագիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության իրավահաջորդներն են` բաժանիչ հաշվեկշռին համապատասխան:

3. Սահմանել, որ`

ա) «Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության Մալաթիա-Սեբաստիայի տարածքային փորձագիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը սեփականության իրավունքով հանձնվում է 2132338 դրամ արժեքով գույք.

բ) «Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության Աջափնյակ-Դավթաշենի տարածքային փորձագիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը սեփականության իրավունքով հանձնվում է 1196959 դրամ արժեքով գույք.

գ) «Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության Էրեբունի-Նուբարաշենի տարածքային փորձագիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը սեփականության իրավունքով հանձնվում է 2347500 դրամ արժեքով գույք.

դ) «Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության Արաբկիրի տարածքային փորձագիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը սեփականության իրավունքով հանձնվում է 993093 դրամ արժեքով գույք:

4. Ստեղծել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության հայկական երկաթուղու փորձագիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն:

5. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության հայկական երկաթուղու փորձագիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը սեփականության իրավունքով հանձնել 2225776 դրամ արժեքով գույք` բացառությամբ շենքերի, շինությունների և պատմամշակութային նշանակության գույքի:

Շենքերը, շինությունները, պատմամշակութային նշանակության, ինչպես նաև նվազագույն աշխատավարձի 10000-ապատիկից ավելի արժողությամբ գույքը, պետական ոչ առևտրային կազմակերպությանն ամրացվում է անհատույց օգտագործման իրավունքով` դրանց նպատակային նշանակությանը համապատասխան օգտագործելու պայմանով` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության հետ կնքելով համապատասխան պայմանագիր:

6. Սահմանել, որ սույն որոշման 1-ին և 4-րդ կետերում նշված`

ա) պետական ոչ առևտրային կազմակերպությունների հիմնական գործունեության առարկան և նպատակը Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովումն ու հանրային առողջության բնագավառում բնակչության առողջության պահպանման հետ կապված աշխատանքներին մասնակցությունն է.

բ) պետական ոչ առևտրային կազմակերպություններն իրականացնում են ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակը` տեխնիկական փորձարկումների և հետազոտումների իրականացում:

i

7. Սույն որոշման 1-ին և 4-րդ կետերում նշված պետական ոչ առևտրային կազմակերպությունների կառավարման, ինչպես նաև «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի «գ», «դ», «ե» և «է» կետերով սահմանված լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչությանը:

8. Սահմանել, որ սույն որոշման 1-ին և 4-րդ կետերում նշված պետական ոչ առևտրային կազմակերպությունների հիմնարկները, մասնաճյուղերը և ներկայացուցչություններն ստեղծվում են լիազորված պետական մարմնի` Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության որոշմամբ:

9. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության պետին`

ա) երկամսյա ժամկետում ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված վերակազմակերպման աշխատանքների կատարումը.

բ) մեկամսյա ժամկետում հաստատել պետական ոչ առևտրային կազմակերպություններին սեփականության իրավունքով հանձնվող և (կամ) ամրացվող գույքի կազմը.

գ) մեկամսյա ժամկետում հաստատել պետական ոչ առևտրային կազմակերպությունների կանոնադրություններն ու բաժանիչ հաշվեկշիռները և դրանք սահմանված կարգով ներկայացնել պետական գրանցման:

10. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2004 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 2-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
24.12.2003
N 1928-Ն
Որոշում