Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԸ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՆԵԼՈՒ, ՕՏ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԸ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՆԵԼՈՒ, ՕՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀՀ ...

 

 

040.1931.100204

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«10» փետրվարի 2004 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

24 դեկտեմբերի 2003 թվականի N 1931-Ն

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԸ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՆԵԼՈՒ, ՕՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 29-Ի N 254 ՈՒ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 9-Ի N 18 ՈՐՈՇՈՒՄՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻՈՐԵՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1.1. Հաշվեկշռային մեթոդով 11475 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Սիփան» փակ բաժնետիրական ընկերության պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերը մասնավորեցնել մրցույթով:

1.2. Սահմանել «Սիփան» փակ բաժնետիրական ընկերության մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի գնահատված արժեքը` 7445 հազ. դրամ:

1.3. Սահմանել մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի նվազագույն գինը` 7445 հազ. դրամ:

1.4. «Սիփան» փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 2003 թվականի ապրիլի 1-ի դրությամբ կազմել են 2169 հազ. դրամ, այդ թվում`

Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ կարճաժամկետ կրեդիտորական պարտքի գծով` 260 հազ. դրամ,

առևտրական կրեդիտորական պարտքերի գծով` 30 հազ. դրամ,

անձնակազմին աշխատանքի վարձատրության գծով` 1637 հազ. դրամ,

սոցիալական ապահովագրության գծով` 242 հազ. դրամ:

1.5. «Սիփան» փակ բաժնետիրական ընկերությունը 1998-2002 թվականների տնտեսական գործունեության արդյունքներով վճարման ենթակա շահութաբաժինների գծով պարտավորություններ չունի:

1.6. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին`

ա) մրցույթի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ մամուլում և զանգվածային լրատվության մյուս միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ ընկերության, մրցույթի անցկացման պայմանների, ժամկետների, մասնակիցներին ներկայացվող պահանջների մասին.

բ) եռամսյա ժամկետում կազմակերպել մրցույթի անցկացումը.

գ) մասնավորեցման պայմանագրում նախատեսել, որ գույքային իրավունքների պետական գրանցման և գույքի արժեքի որոշման հետ կապված վճարներն ու տուրքերը վճարվում են գնորդի հաշվին` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

1.7. Սահմանել մրցույթի հաղթողին որոշելու հետևյալ պայմանները`

ա) մասնավորեցվող բաժնետոմսերի համար առաջարկվող գինը,

բ) ներդրումների չափը` տարիների կտրվածքով,

գ) սոցիալական երաշխիքներ, այդ թվում` աշխատատեղերի և նվազագույն աշխատավարձի վերաբերյալ:

1.8. Մրցույթի մասնակցության կանխավճարը սահմանվում է ընկերության կանոնադրական կապիտալի 5 տոկոսի չափով: Մրցույթի հաղթողի մուծած կանխավճարը ներառվում է առաջարկվող գնի մեջ:

1.9. Մրցույթի հաղթողը բաժնետոմսերի վաճառքի գումարը պետք է վճարի մրցույթի արձանագրությունն ստանալու պահից մեկ ամսվա ընթացքում:

1.10. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:

2.1. Հաշվեկշռային մեթոդով 6929 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Տաշիրի գյուղատնտեսական կենդանիների արհեստական սերմնավորման» պետական փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերը մասնավորեցնել մրցույթով` վերակազմակերպելով «Տաշիրի գյուղատնտեսական կենդանիների արհեստական սերմնավորում» բաց բաժնետիրական ընկերության:

2.2. Սահմանել «Տաշիրի գյուղատնտեսական կենդանիների արհեստական սերմնավորում» բաց բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալը` 1534 հազ. դրամ, որը համապատասխանում է 1534 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

2.3. Սահմանել «Տաշիրի գյուղատնտեսական կենդանիների արհեստական սերմնավորման» պետական փակ բաժնետիրական ընկերության մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի գնահատված արժեքը` 1534 հազ. դրամ:

2.4. Սահմանել մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի նվազագույն գինը` 1534 հազ. դրամ:

2.5. «Տաշիրի գյուղատնտեսական կենդանիների արհեստական սերմնավորման» պետական փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 2003 թվականի ապրիլի 1-ի դրությամբ կազմել են 5395 հազ. դրամ, այդ թվում`

Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ կարճաժամկետ կրեդիտորական պարտքի գծով` 114 հազ. դրամ,

առևտրական կրեդիտորական պարտքերի գծով` 243 հազ. դրամ,

անձնակազմին աշխատանքի վարձատրության գծով` 534 հազ. դրամ,

սոցիալական ապահովագրության գծով` 201 հազ. դրամ,

այլ ոչ ընթացիկ պարտավորություններ` 2133 հազ. դրամ,

այլ ընթացիկ պարտավորություններ` 2170 հազ. դրամ:

2.6. «Տաշիրի գյուղատնտեսական կենդանիների արհեստական սերմնավորման» պետական փակ բաժնետիրական ընկերությունը 1998-2002 թվականների տնտեսական գործունեության արդյունքներով վճարման ենթակա շահութաբաժինների գծով պարտավորություններ չունի:

2.7. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին`

ա) մրցույթի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ մամուլում և զանգվածային լրատվության մյուս միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ ընկերության, մրցույթի անցկացման պայմանների, ժամկետների, մրցույթի մասնակիցներին ներկայացվող պահանջների մասին.

բ) եռամսյա ժամկետում կազմակերպել մրցույթի անցկացումը.

գ) մասնավորեցման պայմանագրում նախատեսել, որ գույքային իրավունքների պետական գրանցման և գույքի արժեքի որոշման հետ կապված վճարներն ու տուրքերը վճարվում են գնորդի հաշվին` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

2.8. Սահմանել մրցույթի հաղթողին որոշելու հետևյալ պայմանները`

ա) մասնավորեցվող բաժնետոմսերի համար առաջարկվող գինը,

բ) ներդրումների չափը` տարիների կտրվածքով,

գ) սոցիալական երաշխիքներ, այդ թվում` աշխատատեղերի և նվազագույն աշխատավարձի վերաբերյալ:

2.9. Մրցույթի մասնակցության կանխավճարը սահմանվում է ընկերության կանոնադրական կապիտալի 5 տոկոսի չափով: Մրցույթի հաղթողի մուծած կանխավճարը ներառվում է առաջարկվող գնի մեջ:

2.10. Մրցույթի հաղթողը բաժնետոմսերի վաճառքի գումարը պետք է վճարի մրցույթի արձանագրությունն ստանալու պահից մեկ ամսվա ընթացքում:

2.11. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:

3.1. Հաշվեկշռային մեթոդով 578 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Նաիրիի գյուղկենդանիների տոհմային գործի և արհեստական սերմնավորման կայան» պետական փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերը մասնավորեցնել մրցույթով` վերակազմակերպելով «Նաիրիի գյուղատնտեսական կենդանիների տոհմային գործի և արհեստական սերմնավորման կայան» բաց բաժնետիրական ընկերության:

3.2. Սահմանել «Նաիրիի գյուղատնտեսական կենդանիների տոհմային գործի և արհեստական սերմնավորման կայան» բաց բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալը` 133 հազ. դրամ, որը համապատասխանում է 133 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

3.3. Սահմանել «Նաիրիի գյուղկենդանիների տոհմային գործի և արհեստական սերմնավորման կայան» պետական փակ բաժնետիրական ընկերության մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի գնահատված արժեքը` 133 հազ. դրամ:

3.4. Սահմանել մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի նվազագույն գինը` 133 հազ. դրամ:

3.5. «Նաիրիի գյուղկենդանիների տոհմային գործի և արհեստական սերմնավորման կայան» պետական փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 2003 թվականի ապրիլի 1-ի դրությամբ կազմել են 445 հազ. դրամ, այդ թվում`

Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ կարճաժամկետ կրեդիտորական պարտքի գծով` 4 հազ. դրամ,

անձնակազմին աշխատանքի վարձատրության գծով` 322 հազ. դրամ,

սոցիալական ապահովագրության գծով` 119 հազ. դրամ:

3.6. «Նաիրիի գյուղկենդանիների տոհմային գործի և արհեստական սերմնավորման կայան» պետական փակ բաժնետիրական ընկերությունը 1998-2002 թվականների տնտեսական գործունեության արդյունքներով վճարման ենթակա շահութաբաժինների գծով պարտավորություններ չունի:

3.7. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին`

ա) մրցույթի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ մամուլում և զանգվածային լրատվության մյուս միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ ընկերության, մրցույթի անցկացման պայմանների, ժամկետների, մրցույթի մասնակիցներին ներկայացվող պահանջների մասին.

բ) եռամսյա ժամկետում կազմակերպել մրցույթի անցկացումը.

գ) մասնավորեցման պայմանագրում նախատեսել, որ գույքային իրավունքների պետական գրանցման և գույքի արժեքի որոշման հետ կապված վճարներն ու տուրքերը վճարվում են գնորդի հաշվին` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

3.8. Սահմանել մրցույթի հաղթողին որոշելու հետևյալ պայմանները`

ա) մասնավորեցվող բաժնետոմսերի համար առաջարկվող գինը,

բ) ներդրումների չափը` տարիների կտրվածքով,

գ) սոցիալական երաշխիքներ, այդ թվում` աշխատատեղերի և նվազագույն աշխատավարձի վերաբերյալ:

3.9. Մրցույթի մասնակցության կանխավճարը սահմանվում է ընկերության կանոնադրական կապիտալի 5 տոկոսի չափով: Մրցույթի հաղթողի մուծած կանխավճարը ներառվում է առաջարկվող գնի մեջ:

3.10. Մրցույթի հաղթողը բաժնետոմսերի վաճառքի գումարը պետք է վճարի մրցույթի արձանագրությունն ստանալու պահից մեկ ամսվա ընթացքում:

3.11. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:

4.1. Հաշվեկշռային մեթոդով 6141 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Վարդենիսի սերմնաբուծական» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերը մասնավորեցնել մրցույթով:

4.2. Սահմանել «Վարդենիսի սերմնաբուծական» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալը` 6141 հազ. դրամ, որը համապատասխանում է 6141 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

4.3. Սահմանել «Վարդենիսի սերմնաբուծական» փակ բաժնետիրական ընկերության մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի գնահատված արժեքը` 6141 հազ. դրամ:

4.4. Սահմանել մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի նվազագույն գինը` 6141 հազ. դրամ:

4.5. «Վարդենիսի սերմնաբուծական» փակ բաժնետիրական ընկերությունը 2003 թվականի ապրիլի 1-ի դրությամբ պարտավորություններ չունի:

4.6. «Վարդենիսի սերմնաբուծական» փակ բաժնետիրական ընկերությունը 1998-2002 թվականների տնտեսական գործունեության արդյունքներով վճարման ենթակա շահութաբաժինների գծով պարտավորություններ չունի:

4.7. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին`

ա) մրցույթի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ մամուլում և զանգվածային լրատվության մյուս միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ ընկերության, մրցույթի անցկացման պայմանների, ժամկետների, մրցույթի մասնակիցներին ներկայացվող պահանջների մասին.

բ) եռամսյա ժամկետում կազմակերպել մրցույթի անցկացումը.

գ) մասնավորեցման պայմանագրում նախատեսել, որ գույքային իրավունքների պետական գրանցման և գույքի արժեքի որոշման հետ կապված վճարներն ու տուրքերը վճարվում են գնորդի հաշվին` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

4.8. Սահմանել մրցույթի հաղթողին որոշելու հետևյալ պայմանները`

ա) մասնավորեցվող բաժնետոմսերի համար առաջարկվող գինը,

բ) ներդրումների չափը` տարիների կտրվածքով,

գ) սոցիալական երաշխիքներ, այդ թվում` աշխատատեղերի և նվազագույն աշխատավարձի վերաբերյալ:

4.9. Մրցույթի մասնակցության կանխավճարը սահմանվում է ընկերության կանոնադրական կապիտալի 5 տոկոսի չափով: Մրցույթի հաղթողի մուծած կանխավճարը ներառվում է առաջարկվող գնի մեջ:

4.10. Մրցույթի հաղթողը բաժնետոմսերի վաճառքի գումարը պետք է վճարի մրցույթի արձանագրությունն ստանալու պահից մեկ ամսվա ընթացքում:

4.11. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:

5.1. Հաշվեկշռային մեթոդով 5036 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Ագրոբիզնեսի զարգացման կենտրոն» պետական փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերը մասնավորեցնել մրցույթով` վերակազմակերպելով «Ագրոբիզնեսի զարգացման կենտրոն» բաց բաժնետիրական ընկերության:

5.2. Սահմանել «Ագրոբիզնեսի զարգացման կենտրոն» բաց բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալը` 2138 հազ. դրամ, որը համապատասխանում է 2138 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

5.3. Սահմանել «Ագրոբիզնեսի զարգացման կենտրոն» պետական փակ բաժնետիրական ընկերության մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի գնահատված արժեքը` 2138 հազ. դրամ:

5.4. Սահմանել մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի նվազագույն գինը` 2138 հազ. դրամ:

5.5. «Ագրոբիզնեսի զարգացման կենտրոն» պետական փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 2003 թվականի հուլիսի 1-ի դրությամբ կազմել են 2898 հազ. դրամ, այդ թվում`

Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ կարճաժամկետ կրեդիտորական պարտքի գծով` 897 հազ. դրամ,

առևտրական կրեդիտորական պարտքերի գծով` 108 հազ. դրամ,

սոցիալական ապահովագրության գծով` 67 հազ. դրամ,

այլ ընթացիկ պարտավորություններ` 1826 հազ. դրամ:

5.6. «Ագրոբիզնեսի զարգացման կենտրոն» պետական փակ բաժնետիրական ընկերությունը 1998-2002 թվականների տնտեսական գործունեության արդյունքներով վճարման ենթակա շահութաբաժինների գծով պարտավորություններ չունի:

5.7. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին`

ա) մրցույթի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ մամուլում և զանգվածային լրատվության մյուս միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ ընկերության, մրցույթի անցկացման պայմանների, ժամկետների, մրցույթի մասնակիցներին ներկայացվող պահանջների մասին.

բ) եռամսյա ժամկետում կազմակերպել մրցույթի անցկացումը.

գ) մասնավորեցման պայմանագրում նախատեսել, որ գույքային իրավունքների պետական գրանցման և գույքի արժեքի որոշման հետ կապված վճարներն ու տուրքերը վճարվում են գնորդի հաշվին` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

5.8. Սահմանել մրցույթի հաղթողին որոշելու հետևյալ պայմանները`

ա) մասնավորեցվող բաժնետոմսերի համար առաջարկվող գինը,

բ) ներդրումների չափը` տարիների կտրվածքով,

գ) սոցիալական երաշխիքներ, այդ թվում` աշխատատեղերի և նվազագույն աշխատավարձի վերաբերյալ:

5.9. Մրցույթի մասնակցության կանխավճարը սահմանվում է ընկերության կանոնադրական կապիտալի 5 տոկոսի չափով: Մրցույթի հաղթողի մուծած կանխավճարը ներառվում է առաջարկվող գնի մեջ:

5.10. Մրցույթի հաղթողը բաժնետոմսերի վաճառքի գումարը պետք է վճարի մրցույթի արձանագրությունն ստանալու պահից մեկ ամսվա ընթացքում:

5.11. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:

6.1. «Շինարար» փակ բաժնետիրական ընկերության (ՇՄՇ-14, ՇՇ-14) ակտիվների կազմից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով առանձնացնել ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող` Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արտամետ գյուղում գտնվող` 9994 հազ. դրամ գնահատված արժեքով 11 անավարտ բնակելի տները և դրանք Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով անհատույց օտարել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արտամետի գյուղական համայնքին` համապատասխանաբար նվազեցնելով ընկերության կանոնադրական կապիտալը:

6.2. «Շինարար» փակ բաժնետիրական ընկերության պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերը մասնավորեցնել մրցույթով` վերակազմակերպելով «Շինարար» բաց բաժնետիրական ընկերության:

6.3. Սահմանել «Շինարար» բաց բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալը` հաշվեկշռային մեթոդով 25750 հազ. դրամ գնահատված ակտիվների և սույն որոշման 6.1-ին կետում նշված գույքի գնահատված արժեքի, գույքի օտարման ժամանակ առաջացող ավելացված արժեքի հարկի և ընկերության պարտավորությունների հանրագումարի տարբերության չափով` 10645 հազ. դրամ, որը համապատասխանում է 10645 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով, որի մեջ պետական բաժնեմասը կազմում է 6833 հազ. դրամ (64,19 տոկոս):

6.4. Սահմանել «Շինարար» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի գնահատված արժեքը` 12645 հազ. դրամ:

6.5. Սահմանել մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի նվազագույն գինը` 12645 հազ. դրամ:

6.6. «Շինարար» փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 2003 թվականի ապրիլի 1-ի դրությամբ կազմել են 3112 հազ. դրամ, այդ թվում`

Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ կարճաժամկետ կրեդիտորական պարտքի գծով` 1452 հազ. դրամ,

այլ ընթացիկ պարտավորություններ` 1660 հազ. դրամ:

6.7. «Շինարար» փակ բաժնետիրական ընկերությունը 1998-2002 թվականների տնտեսական գործունեության արդյունքներով վճարման ենթակա շահութաբաժինների գծով պարտավորություններ չունի:

6.8. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին`

ա) մրցույթի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ մամուլում և զանգվածային լրատվության մյուս միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ ընկերության, մրցույթի անցկացման պայմանների, ժամկետների, մրցույթի մասնակիցներին ներկայացվող պահանջների մասին.

բ) եռամսյա ժամկետում կազմակերպել մրցույթի անցկացումը.

գ) մասնավորեցման պայմանագրում նախատեսել, որ գույքային իրավունքների պետական գրանցման և գույքի արժեքի որոշման հետ կապված վճարներն ու տուրքերը վճարվում են գնորդի հաշվին` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

6.9. Սահմանել մրցույթի հաղթողին որոշելու հետևյալ պայմանները`

ա) մասնավորեցվող բաժնետոմսերի համար առաջարկվող գինը,

բ) ներդրումների չափը` տարիների կտրվածքով,

գ) սոցիալական երաշխիքներ, այդ թվում` աշխատատեղերի և նվազագույն աշխատավարձի վերաբերյալ:

6.10. Մրցույթի մասնակցության կանխավճարը սահմանվում է ընկերության կանոնադրական կապիտալի 5 տոկոսի չափով: Մրցույթի հաղթողի մուծած կանխավճարը ներառվում է առաջարկվող գնի մեջ:

6.11. Մրցույթի հաղթողը բաժնետոմսերի վաճառքի գումարը պետք է վճարի մրցույթի արձանագրությունն ստանալու պահից մեկ ամսվա ընթացքում:

6.12. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:

7.1. 17715 հազ. դրամ կանոնադրական կապիտալ և 30562 հազ. դրամ զուտ ակտիվներ ունեցող «Բերրիություն» ԱՄ-ի Իջևանի միջշրջանային բազա» բաց բաժնետիրական ընկերության` պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերը մասնավորեցնել դասական աճուրդով:

7.2. Աճուրդով մասնավորեցման ենթակա` պետական սեփականություն հանդիսացող 34 տոկոս բաժնետոմսերի արժեքը կազմում է 6340 հազ. դրամ, որը համապատասխանում է 1268 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 5000 դրամ անվանական արժեքով:

7.3. Սահմանել մեկ բաժնետոմսի վաճառքի մեկնարկային գինը` 500 դրամ:

7.4. «Բերրիություն» ԱՄ-ի Իջևանի միջշրջանային բազա» բաց բաժնետիրական ընկերության պարտավորությունները 2003 թվականի հունվարի 1-ի դրությամբ կազմել են 3712 հազ. դրամ, այդ թվում`

Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ կարճաժամկետ կրեդիտորական պարտքի գծով` 2019 հազ. դրամ,

կրեդիտորական պարտք` գնումների գծով` 168 հազ. դրամ,

անձնակազմին աշխատանքի վարձատրության գծով` 1006 հազ. դրամ,

սոցիալական ապահովագրության գծով` 519 հազ. դրամ:

7.5. «Բերրիություն» ԱՄ-ի Իջևանի միջշրջանային բազա» բաց բաժնետիրական ընկերությունը 1998-2002 թվականների տնտեսական գործունեության արդյունքներով վճարման ենթակա շահութաբաժինների գծով պարտավորություններ չունի:

7.6. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` եռամսյա ժամկետում ընկերության բաժնետոմսերի մասնավորեցման մասին ազդագիրը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հրապարակել մամուլում:

7.7. Աճուրդն իրականացնել «Բերրիություն» ԱՄ-ի Իջևանի միջշրջանային բազա» բաց բաժնետիրական ընկերության` պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի մասնավորեցման մասին ազդագրի հրապարակումից հետո մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի օգոստոսի 5-ի «Կանոնադրական կապիտալում 50 տոկոսից պակաս պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսեր ունեցող ընկերությունների բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությունը կանոնակարգելու մասին» N 499 որոշմամբ հաստատված կարգի համաձայն:

7.8. Վճարումները կատարել եռամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության արժույթով:

8.1. 9016 հազ. դրամ կանոնադրական կապիտալ և 45471 հազ. դրամ զուտ ակտիվներ ունեցող «Բերրիություն» ԱՄ-ի Մասիսի շրջանային միավորում» բաց բաժնետիրական ընկերության` պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերը մասնավորեցնել դասական աճուրդով:

8.2. Աճուրդով մասնավորեցման ենթակա` պետական սեփականություն հանդիսացող 34 տոկոս բաժնետոմսերի արժեքը կազմում է 3066 հազ. դրամ, որը համապատասխանում է 1533 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 2000 դրամ անվանական արժեքով:

8.3. Սահմանել մեկ բաժնետոմսի վաճառքի մեկնարկային գինը` 200 դրամ:

8.4. «Բերրիություն» ԱՄ-ի Մասիսի շրջանային միավորում» բաց բաժնետիրական ընկերության պարտավորությունները 2003 թվականի հուլիսի 1-ի դրությամբ կազմել են 266 հազ. դրամ, այդ թվում`

Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ կարճաժամկետ կրեդիտորական պարտքի գծով` 36 հազ. դրամ,

մասնակիցներին (հիմնադիրներին) կարճաժամկետ կրեդիտորական պարտքերի գծով` 230 հազ. դրամ:

8.5. «Բերրիություն» ԱՄ-ի Մասիսի շրջանային միավորում» բաց բաժնետիրական ընկերությունը 1998-2002 թվականների տնտեսական գործունեության արդյունքներով վճարման ենթակա շահութաբաժինների գծով պարտավորություններ չունի:

8.6. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` եռամսյա ժամկետում ընկերության բաժնետոմսերի մասնավորեցման մասին ազդագիրը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հրապարակել մամուլում:

8.7. Աճուրդն իրականացնել «Բերրիություն» ԱՄ-ի Մասիսի շրջանային միավորում» բաց բաժնետիրական ընկերության` պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի մասնավորեցման մասին ազդագրի հրապարակումից հետո մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի օգոստոսի 5-ի «Կանոնադրական կապիտալում 50 տոկոսից պակաս պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսեր ունեցող ընկերությունների բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությունը կանոնակարգելու մասին» N 499 որոշմամբ հաստատված կարգի համաձայն:

8.8. Վճարումները կատարել եռամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության արժույթով:

9.1. 65220 հազ. դրամ կանոնադրական կապիտալ և 95692 հազ. դրամ զուտ ակտիվներ ունեցող «Ագրոսպասարկում» ԱՄ-ի Աշտարակի շրջանային միավորում» բաց բաժնետիրական ընկերության` պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերը մասնավորեցնել դասական աճուրդով:

9.2. Աճուրդով մասնավորեցման ենթակա` պետական սեփականություն հանդիսացող 34 տոկոս բաժնետոմսերի արժեքը կազմում է 22170 հազ. դրամ, որը համապատասխանում է 2217 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 10000 դրամ անվանական արժեքով:

9.3. Սահմանել մեկ բաժնետոմսի վաճառքի մեկնարկային գինը` 1000 դրամ:

9.4. «Ագրոսպասարկում» ԱՄ-ի Աշտարակի շրջանային միավորում» բաց բաժնետիրական ընկերության պարտավորությունները 2003 թվականի հունվարի 1-ի դրությամբ կազմել են 11818 հազ. դրամ, այդ թվում`

Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ կարճաժամկետ կրեդիտորական պարտքի գծով` 4256 հազ. դրամ,

կրեդիտորական պարտք` գնումների գծով` 4890 հազ. դրամ,

անձնակազմին աշխատանքի վարձատրության գծով` 1682 հազ. դրամ,

սոցիալական ապահովագրության գծով` 990 հազ. դրամ:

9.5. «Ագրոսպասարկում» ԱՄ-ի Աշտարակի շրջանային միավորում» բաց բաժնետիրական ընկերությունը 1998-2002 թվականների տնտեսական գործունեության արդյունքներով վճարման ենթակա շահութաբաժինների գծով պարտավորություններ չունի:

9.6. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` եռամսյա ժամկետում ընկերության բաժնետոմսերի մասնավորեցման մասին ազդագիրը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հրապարակել մամուլում:

9.7. Աճուրդն իրականացնել «Ագրոսպասարկում» ԱՄ-ի Աշտարակի շրջանային միավորում» բաց բաժնետիրական ընկերության` պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի մասնավորեցման մասին ազդագրի հրապարակումից հետո մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի օգոստոսի 5-ի «Կանոնադրական կապիտալում 50 տոկոսից պակաս պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսեր ունեցող ընկերությունների բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությունը կանոնակարգելու մասին» N 499 որոշմամբ հաստատված կարգի համաձայն:

9.8. Վճարումները կատարել եռամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության արժույթով:

10.1. 24180 հազ. դրամ կանոնադրական կապիտալ և 69338 հազ. դրամ զուտ ակտիվներ ունեցող «Ագրոսպասարկում» ԱՄ-ի Արտաշատի շրջանային միավորում» բաց բաժնետիրական ընկերության` պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերը մասնավորեցնել դասական աճուրդով:

10.2. Աճուրդով մասնավորեցման ենթակա` պետական սեփականություն հանդիսացող 34 տոկոս բաժնետոմսերի արժեքը կազմում է 8221 հազ. դրամ, որը համապատասխանում է 1644 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 5000 դրամ անվանական արժեքով:

10.3. Սահմանել մեկ բաժնետոմսի վաճառքի մեկնարկային գինը` 500 դրամ:

10.4. «Ագրոսպասարկում» ԱՄ-ի Արտաշատի շրջանային միավորում» բաց բաժնետիրական ընկերության պարտավորությունները 2003 թվականի հուլիսի 1-ի դրությամբ կազմել են 905 հազ. դրամ, այդ թվում`

կրեդիտորական պարտքեր` գնումների գծով` 311 հազ. դրամ,

սոցիալական ապահովագրության գծով` 2 հազ. դրամ,

մասնակիցներին (հիմնադիրներին) կարճաժամկետ կրեդիտորական պարտքերի գծով` 447 հազ. դրամ,

այլ կրեդիտորական պարտքերի գծով` 145 հազ. դրամ:

10.5. «Ագրոսպասարկում» ԱՄ-ի Արտաշատի շրջանային միավորում» բաց բաժնետիրական ընկերությունը 1998-2002 թվականների տնտեսական գործունեության արդյունքներով վճարման ենթակա շահութաբաժինների գծով պարտավորություններ չունի:

10.6. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` եռամսյա ժամկետում ընկերության բաժնետոմսերի մասնավորեցման մասին ազդագիրը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հրապարակել մամուլում:

10.7. Աճուրդն իրականացնել «Ագրոսպասարկում» ԱՄ-ի Արտաշատի շրջանային միավորում» բաց բաժնետիրական ընկերության` պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի մասնավորեցման մասին ազդագրի հրապարակումից հետո մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի օգոստոսի 5-ի «Կանոնադրական կապիտալում 50 տոկոսից պակաս պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսեր ունեցող ընկերությունների բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությունը կանոնակարգելու մասին» N 499 որոշմամբ հաստատված կարգի համաձայն:

10.8. Վճարումները կատարել եռամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության արժույթով:

11.1. Հաշվեկշռային մեթոդով 12484 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող Վանաձորի «Ավտոտեխսպասարկում և առևտուր» փակ բաժնետիրական ընկերության` պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերը մասնավորեցնել հոլանդական աճուրդով:

11.2. Սահմանել Վանաձորի «Ավտոտեխսպասարկում և առևտուր» փակ բաժնետիրական ընկերության` հոլանդական աճուրդով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի գնահատված արժեքը` 9231 հազ. դրամ:

11.3. Սահմանել հոլանդական աճուրդով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի մեկնարկային գինը` 4616 հազ. դրամ:

11.4. Սահմանել հոլանդական աճուրդով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի վաճառքի նվազագույն գինը` մեկնարկային գնի 10 տոկոսի չափով:

11.5. Վանաձորի «Ավտոտեխսպասարկում և առևտուր» փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 2003 թվականի հուլիսի 1-ի դրությամբ կազմել են 457 հազ. դրամ, այդ թվում`

Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ կարճաժամկետ կրեդիտորական պարտքի գծով` 111 հազ. դրամ,

սոցիալական ապահովագրության գծով` 281 հազ. դրամ,

մասնակիցներին (հիմնադիրներին) կարճաժամկետ կրեդիտորական պարտքերի գծով` 65 հազ. դրամ,

11.6. Վանաձորի «Ավտոտեխսպասարկում և առևտուր» փակ բաժնետիրական ընկերությունը 1998-2002 թվականների տնտեսական գործունեության արդյունքներով վճարման ենթակա շահութաբաժինների գծով պարտավորություններ չունի:

11.7. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` եռամսյա ժամկետում ընկերության բաժնետոմսերի մասնավորեցման մասին ազդագիրը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հրապարակել մամուլում:

11.8. Վճարումները կատարել եռամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության արժույթով:

12.1. Հաշվեկշռային մեթոդով 1421 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Նոր Երկիր» փակ բաժնետիրական ընկերության` պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերը մասնավորեցնել մրցույթով:

12.2. Սահմանել «Նոր Երկիր» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի գնահատված արժեքը` 795 հազ. դրամ:

12.3. Սահմանել մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի նվազագույն գինը` 795 հազ. դրամ:

12.4. «Նոր Երկիր» փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 2002 թվականի հուլիսի 1-ի դրությամբ կազմել են 626 հազ. դրամ, այդ թվում` ընթացիկ պարտավորություններ` 626 հազ. դրամ:

12.5 «Նոր Երկիր» փակ բաժնետիրական ընկերությունը 1998-2001 թվականների տնտեսական գործունեության արդյունքներով վճարման ենթակա շահութաբաժինների գծով պարտավորություններ չունի:

12.6. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին`

ա) մրցույթի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ մամուլում և զանգվածային լրատվության մյուս միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ ընկերության, մրցույթի անցկացման պայմանների, ժամկետների, մրցույթի մասնակիցներին ներկայացվող պահանջների մասին.

բ) եռամսյա ժամկետում կազմակերպել մրցույթի անցկացումը.

գ) մասնավորեցման պայմանագրում նախատեսել, որ գույքային իրավունքների պետական գրանցման և գույքի արժեքի որոշման հետ կապված վճարներն ու տուրքերը վճարվում են գնորդի հաշվին` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

12.7. Սահմանել մրցույթի հաղթողին որոշելու հետևյալ պայմանները`

ա) մասնավորեցվող բաժնետոմսերի համար առաջարկվող գինը,

բ) ներդրումների չափը` տարիների կտրվածքով,

գ) սոցիալական երաշխիքներ, այդ թվում` աշխատատեղերի և նվազագույն աշխատավարձի վերաբերյալ:

12.8. Մրցույթի մասնակցության կանխավճարը սահմանվում է ընկերության կանոնադրական կապիտալի 5 տոկոսի չափով: Մրցույթի հաղթողի մուծած կանխավճարը ներառվում է առաջարկվող գնի մեջ:

12.9. Մրցույթի հաղթողը բաժնետոմսերի վաճառքի գումարը պետք է վճարի մրցույթի արձանագրությունն ստանալու պահից մեկ ամսվա ընթացքում:

12.10. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:

13.1. Հաշվեկշռային մեթոդով 42875 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Դեբեդ» հյուրանոց» պետական փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերը մասնավորեցնել մրցույթով` վերակազմակերպելով «Դեբեդ» հյուրանոց» բաց բաժնետիրական ընկերության:

13.2. Սահմանել «Դեբեդ» հյուրանոց» բաց բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալը` 36156 հազ. դրամ, որը համապատասխանում է 36156 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

13.3. Սահմանել` «Դեբեդ» հյուրանոց» պետական փակ բաժնետիրական ընկերության մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի գնահատված արժեքը` 36156 հազ. դրամ:

13.4. Սահմանել մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի նվազագույն գինը` 36156 հազ. դրամ:

13.5. «Դեբեդ» հյուրանոց» պետական փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 2002 թվականի հուլիսի 1-ի դրությամբ կազմել են 6719 հազ. դրամ, այդ թվում`

Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ կարճաժամկետ կրեդիտորական պարտքի գծով` 59 հազ. դրամ,

անձնակազմին աշխատանքի վարձատրության գծով` 4724 հազ. դրամ,

սոցիալական ապահովագրության գծով` 1919 հազ. դրամ,

այլ ընթացիկ պարտավորություններ` 17 հազ. դրամ:

13.6 «Դեբեդ» հյուրանոց» պետական փակ բաժնետիրական ընկերությունը 1998-2001 թվականների տնտեսական գործունեության արդյունքներով վճարման ենթակա շահութաբաժինների գծով պարտավորություններ չունի:

13.7. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին`

ա) մրցույթի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ մամուլում և զանգվածային լրատվության մյուս միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ ընկերության, մրցույթի անցկացման պայմանների, ժամկետների, մրցույթի մասնակիցներին ներկայացվող պահանջների մասին,

բ) եռամսյա ժամկետում կազմակերպել մրցույթի անցկացումը,

գ) մասնավորեցման պայմանագրում նախատեսել, որ գույքային իրավունքների պետական գրանցման և գույքի արժեքի որոշման հետ կապված վճարներն ու տուրքերը վճարվում են գնորդի հաշվին` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

13.8. Սահմանել մրցույթի հաղթողին որոշելու հետևյալ պայմանները`

ա) մասնավորեցվող բաժնետոմսերի համար առաջարկվող գինը,

բ) ներդրումների չափը` տարիների կտրվածքով,

գ) սոցիալական երաշխիքներ, այդ թվում` աշխատատեղերի և նվազագույն աշխատավարձի վերաբերյալ:

13.9. Մրցույթի մասնակցության կանխավճարը սահմանվում է ընկերության կանոնադրական կապիտալի 5 տոկոսի չափով: Մրցույթի հաղթողի մուծած կանխավճարը ներառվում է առաջարկվող գնի մեջ:

13.10. Մրցույթի հաղթողը բաժնետոմսերի վաճառքի գումարը պետք է վճարի մրցույթի արձանագրությունն ստանալու պահից մեկ ամսվա ընթացքում:

13.11. Սահմանել, որ գնորդը պարտավորվում է 6 ամսվա ընթացքում հյուրանոցում ապաստանած փախստական ընտանիքների բնակարանային խնդիրները լուծելու նպատակով նրանց հատկացնել համապատասխան դրամական փոխհատուցում, մեկ անձից բաղկացած ընտանիքին` մեկսենյականոց, իսկ 3 անձից բաղկացած ընտանիքին` երկուսենյականոց բնակարան ձեռք բերելու համար:

13.12. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր միգրացիայի և փախստականների վարչության պետին` գնորդի կողմից ամբողջ գումարը փոխանցվելուց հետո 6 ամսվա ընթացքում ապահովել փախստականների ընտանիքների կողմից զբաղեցված տարածքների ազատումը և փախստականների վերաբնակեցումը:

13.13. Վճարումները կատարել եռամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության արժույթով:

14.1. Հաշվեկշռային մեթոդով 106196 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Լույս» հրատարակչություն» փակ բաժնետիրական ընկերության` պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերն ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցնել իր աշխատավորական կոլեկտիվին (ներդրումային մասնավորեցման արդյունքում պետական բաժնեմասը կազմում է 45,7 տոկոս):

14.2. Սահմանել «Լույս» հրատարակչություն» փակ բաժնետիրական ընկերության մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի գնահատված արժեքը` 43300 հազ. դրամ:

14.3. Սահմանել ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի վաճառքի գինը` 10825 հազ. դրամ:

14.4. «Լույս» հրատարակչություն» փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 2002 թվականի հուլիսի 1-ի դրությամբ կազմել են 11448 հազ. դրամ, այդ թվում`

Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ կարճաժամկետ կրեդիտորական պարտքի գծով` 155 հազ. դրամ,

առևտրական կրեդիտորական պարտքերի գծով` 11250 հազ. դրամ,

նպատակային ֆինանսավորման և մուտքերի գծով` 40 հազ. դրամ,

գալիք ժամանակաշրջանի ծախսերի և վճարների պահուստների գծով` 3 հազ. դրամ:

14.5. «Լույս» հրատարակչություն» փակ բաժնետիրական ընկերությունը 1999-2002 թվականների տնտեսական գործունեության արդյունքներով վճարման ենթակա շահութաբաժինների գծով պարտավորություններ չունի:

14.6. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` մասնավորեցման պայմանագրում նախատեսել, որ գույքային իրավունքների պետական գրանցման և գույքի արժեքի որոշման հետ կապված վճարներն ու տուրքերը վճարվում են գնորդի հաշվին` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

14.7. Վճարումները կատարել եռամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության արժույթով:

15.1. Թույլատրել Երևանի «Ջրմուղ-կոյուղի» փակ բաժնետիրական ընկերությանն ընկերության կազմում գտնվող «Կապույտ լիճ» սանիտարական գոտու օժանդակ տնտեսության (Հայաստանի Հանրապետություն, Արարատի մարզ, գ. Նորամարգ)` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունիսի 13-ի «Պետական կառավարչական հիմնարկներին ամրացված, պետական ոչ առևտրային կազմակերպությունների սեփականությունը հանդիսացող և դրանց ամրացված գույքի օտարման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի փետրվարի 25-ի N 92 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 882-Ն որոշման համաձայն հաշվարկված` 93518,43 հազ. դրամ գնահատված` 275 քառ. մետր ընդհանուր մակերեսով շենքը, կառուցվածքներն ու փոխանցվող հարմարանքները (այսուհետ` գույք) ուղղակի եղանակով օտարել գույքի վարձակալ «Էներգիա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը (այսուհետ` գնորդ):

15.2. Սահմանել գույքի վաճառքի գինը` 23380 հազ. դրամ:

15.3. Սահմանել, որ գնորդը պարտավորվում է`

ա) իր միջոցների հաշվին վճարել անշարժ գույքի վաճառքից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման և գույքի արժեքի որոշման հետ կապված վճարներն ու տուրքերը.

բ) 3 տարվա ընթացքում`

կատարել 50,0 մլն դրամի չափով ներդրում, այդ թվում`

1-ին տարում` 20,0 մլն դրամ,

2-րդ տարում` 15 մլն դրամ,

3-րդ տարում` 15 մլն դրամ,

ստեղծել 21 նոր աշխատատեղ (որից 15-ը` սեզոնային), միջին աշխատավարձը` 100 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ:

15.4. Երևանի «Ջրմուղ-կոյուղի» փակ բաժնետիրական ընկերությանը` սույն որոշման 15.2-րդ կետով սահմանված վճարումը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կատարվելուց հետո մեկամսյա ժամկետում գնորդի հետ կնքել առուվաճառքի պայմանագիր:

16. ՈՒժը կորցրած ճանաչել`

i

ա) Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի մարտի 29-ի «Հայաստանի Հանրապետության պետական գույքը մասնավորեցնելու մասին» N 254 որոշման 4.1-4.9-րդ կետերը.

i

բ) Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունվարի 9-ի «Հայաստանի Հանրապետության պետական գույքը մասնավորեցնելու, կանոնադրական կապիտալում 50 տոկոսից պակաս պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսեր ունեցող ընկերությունների բաժնետոմսերը մասնավորեցնելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի մարտի 29-ի N 250 որոշումը մասնակիորեն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 18 որոշման 3.1-3.8-րդ կետերը:

17. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2004 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 3-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
24.12.2003
N 1931-Ն
Որոշում