Սեղմել Esc փակելու համար:
«ՀԱՅԳԱԶԱՐԴ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՀԱՅԳԱԶԱՐԴ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ «ՋՐԱԲԵՐԻ ...

 

 

040.1933.140204

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«14» փետրվարի 2004 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

18 դեկտեմբերի 2003 թվականի N 1933-Ա

 

i

«ՀԱՅԳԱԶԱՐԴ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ «ՋՐԱԲԵՐԻ ԲՆԱԿԱՆ ԳԱԶԻ ՀԵՂՈՒԿԱՑՄԱՆ ԱՐՏԱԴՐԱՓՈՐՁԱՐԱՐԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐ» ԱՆԱՎԱՐՏ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏԻ ՕՏԱՐՈՒՄԸ ԹՈՒՅԼԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի դեկտեմբերի 18-ի N 761 որոշման 4-րդ կետի համաձայն Հայաստանի Հանրապետության գազի համակարգի կազմակերպությունների կողմից 2001 թվականի հունվարի 1-ի դրությամբ «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերությանն ակտիվների հանձնման ու գործընթացի աուդիտ և «Հայգազարդ» փակ բաժնետիրական ընկերության տրամադրության տակ մնացած ակտիվների ու պարտավորությունների աուդիտ և գույքագրում անցկացնող ընկերության «Ջրաբերի բնական գազի հեղուկացման արտադրափորձարարական համալիր» անավարտ շինարարության օբյեկտի մասին եզրակացությունը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Թույլատրել «Հայգազարդ» փակ բաժնետիրական ընկերությանը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով օտարել «Ջրաբերի բնական գազի հեղուկացման արտադրափորձարարական համալիր» անավարտ շինարարության օբյեկտը (ամբողջությամբ կամ համալիրի գույքի առանձին տարրեր):

2. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարին և Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին` սահմանված կարգով ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի օտարման գործընթացը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2004 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 10-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
18.12.2003
N 1933-Ա
Որոշում