Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ՄԱՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ՄԱՐՏՈՒՆՈՒ ԲԺՇԿԱԿ ...

 

 

040.0085.170204

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«17» փետրվարի 2004 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

29 հունվարի 2004 թվականի N 85-Ն

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ՄԱՐՏՈՒՆՈՒ ԲԺՇԿԱԿԱՆ ՔՈԼԵՋ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Ստեղծել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Մարտունու բժշկական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպություն:

2. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Մարտունու բժշկական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեության հիմնական առարկան և նպատակներն են`

ա) հասարակական կյանքի տարբեր ոլորտների համար` պետական կրթական չափորոշիչներին համապատասխան միջին մասնագիտական որակավորմամբ կադրերի պատրաստումը, ազգային և համամարդկային արժեքների ոգով դաստիարակված անձի ու քաղաքացու համակողմանի ձևավորումը.

բ) անհատի մասնագիտական կրթության, նրա հոգևոր և ֆիզիկական զարգացման պահանջմունքների բավարարումը.

գ) միջին մասնագիտական, նախնական մասնագիտական (արհեստագործական), հանրակրթական ծրագրերի (հիմնական և լրացուցիչ) իրականացումը:

3. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Մարտունու բժշկական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը սեփականության իրավունքով հանձնվում է 10.0 մլն դրամ արժողությամբ գույք` բացառությամբ շենքերի, շինությունների, պատմամշակութային նշանակության, ինչպես նաև նվազագույն աշխատավարձի 10000-ապատիկից ավելի արժողությամբ գույքի:

4. Թույլատրել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Մարտունու բժշկական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպությանն իրականացնել ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակները`

ա) նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթություն, հանրակրթություն և լրացուցիչ կրթություն,

բ) արտադպրոցական դաստիարակություն,

գ) նախապատրաստական դասընթացներ,

դ) մասնագիտական ուսուցման դասընթացներ,

ե) հրատարակչական գործ,

զ) հանրակացարանաբնակ ուսանողների կենցաղի կազմակերպում և սպասարկում:

i

5. Պետական ոչ առևտրային կազմակերպության կառավարման, ինչպես նաև «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի «գ», «դ», «ե» և «է» կետերով սահմանված լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությանը:

(5-րդ կետը փոփ. 16.01.13 թիվ 83-Ն որոշում)

6. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին`

ա) երկամսյա ժամկետում հաստատել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Մարտունու բժշկական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը սեփականության իրավունքով հանձնվող և (կամ) ամրացվող գույքի կազմը,

բ) մեկամսյա ժամկետում հաստատել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Մարտունու բժշկական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը և սահմանված կարգով ապահովել պետական գրանցում իրականացնող մարմին այն ներկայացնելը:

7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

(որոշումը փոփ. 03.11.05 թիվ 2074-Ն որոշում)

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2004 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 13-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
29.01.2004
N 85-Ն
Որոշում