Սեղմել Esc փակելու համար:
ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂԻ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ ՄԱԿԱՐԴԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂԻ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ ՄԱԿԱՐԴԱԿԻ ԵՎ ՄԱՔՍԱՅԻ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ
ՄԱՔՍԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ ՀՐԱՄԱՆ

 

27 հունվարի 2004 թվականի N 04/04

 

i

ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂԻ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ ՄԱԿԱՐԴԱԿԻ ԵՎ ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՍՏԱԺԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՄԱՔՍԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Մաքսային ծառայության մասին» 03.07.2002թ. ՀՕ-402-Ն ՀՀ օրենքի (այսուհետ` օրենք) 41.1-րդ և 41.2-րդ հոդվածների` մաքսային ծառայողների պաշտոնային դրույքաչափերի համակարգում մաքսային ծառայողի աշխատավարձի մակարդակի որոշմանը վերաբերող դրույթների և օրենքի 31-րդ հոդվածի` «Մաքսային ծառայության ստաժ» հասկացությունը սահմանող դրույթների ճշգրիտ կիրառումն ապահովելու նպատակով, ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 87-րդ հոդվածի 2-րդ մասի «ա» կետով.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ

 

Հաստատել մաքսային ծառայողի աշխատավարձի մակարդակի և մաքսային ծառայության ստաժի հաշվարկման վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի պաշտոնական պարզաբանումը` համաձայն հավելվածի (կցվում է):

 

Հավելված

ՀՀ ԿԱ ՄՊԿ «27» հունվարի 2004թ.

թիվ 04/04 հրամանի

 

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ

 

ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂԻ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ ՄԱԿԱՐԴԱԿԻ ԵՎ ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՍՏԱԺԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Մաքսային ծառայողի աշխատավարձի մակարդակի և մաքսային ծառայության ստաժի որոշման ժամանակ հաշվի են առնվում նախկին ԽՍՀՄ մաքսային մարմիններում և ՀՀ մաքսային մարմիններում` ՀՀ մաքսային վարչության համակարգում, ՀՀ պետական եկամուտների նախարարության կենտրոնական ապարատում և մաքսատներում ու մաքսային կետերում (մինչև ՀՀ կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի ստեղծվելը) և ՀՀ կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի համակարգում մաքսային ծառայողի աշխատած տարիները:

Մաքսային ծառայողի աշխատավարձի մակարդակի որոշման նպատակով հաշվի են առնվում սույն պարզաբանման 1-ին պարբերությունում նշված մարմիններում տվյալ պաշտոնում (կամ իրար հավասարազոր պաշտոններում) անընդհատ աշխատած տարիները: Մաքսային ծառայության տվյալ պաշտոնում մաքսային ծառայողի անընդհատ աշխատանքային ստաժը հաշվարկվում է.

ա) սկսած այն օրվանից, երբ մաքսային ծառայողն առաջին անգամ նշանակվել է մաքսային ծառայության տվյալ պաշտոնում (կամ դրան հավասարազոր պաշտոնում), կամ

բ) եթե մաքսային ծառայողը, նախքան «ա» կետում նշված նշանակումը, զբաղեցրել է տվյալ պաշտոնից ավելի բարձր պաշտոն (կամ դրան հավասարազոր պաշտոն), ապա` սկսած այն օրվանից, երբ մաքսային ծառայողն առաջին անգամ նշանակվել է տվյալ պաշտոնից բարձր մաքսային ծառայության պաշտոնի (կամ դրան հավասարազոր պաշտոնի):

Եթե տեղի է ունեցել մաքսային ծառայողի պաշտոնի փոփոխություն մաքսային ծառայության պաշտոնների միևնույն ենթախմբի շրջանակում, որոնց համար մաքսային ծառայողների պաշտոնային դրույքաչափերի համակարգում սահմանված է հիմնական աշխատավարձի միևնույն սանդղակը, ապա մաքսային ծառայության տվյալ պաշտոնում մաքսային ծառայողի ստաժը համարվում է անընդհատ:

 

 

pin
Մաքսային պետական կոմիտե
27.01.2004
N 04/04
Պաշտոնական պարզաբանում