Սեղմել Esc փակելու համար:
«ԳՅՈՒՄՐԻԻ ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱԿԱՆ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ Կ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

«ԳՅՈՒՄՐԻԻ ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱԿԱՆ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԿԵՆՏՐՈՆ», «ԱՄԱ ...

 

 

040.0141.250204

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«25» փետրվարի 2004 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

29 հունվարի 2004 թվականի N 141-Ն

 

i

«ԳՅՈՒՄՐԻԻ ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱԿԱՆ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԿԵՆՏՐՈՆ», «ԱՄԱՍԻԱՅԻ ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱԿԱՆ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԿԵՆՏՐՈՆ», «ԱՇՈՑՔԻ ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱԿԱՆ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԿԵՆՏՐՈՆ», «ԱՆԻԻ ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱԿԱՆ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԿԵՆՏՐՈՆ», «ԱՐԹԻԿԻ ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱԿԱՆ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ԵՎ «ԱԽՈՒՐՅԱՆԻ ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱԿԱՆ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

i

1. «Գյումրիի անասնաբուժական սպասարկման կենտրոն», «Ամասիայի անասնաբուժական սպասարկման կենտրոն», «Աշոցքի անասնաբուժական սպասարկման կենտրոն», «Անիի անասնաբուժական սպասարկման կենտրոն», «Արթիկի անասնաբուժական սպասարկման կենտրոն» և «Ախուրյանի անասնաբուժական սպասարկման կենտրոն» պետական փակ բաժնետիրական ընկերությունները միաձուլման միջոցով վերակազմակերպել «Անասնաբուծության, անասնաբուժական սպասարկումների, կենդանական ծագում ունեցող հումքի և մթերքի անվտանգության, գյուղատնտեսական կենդանիների համարակալման ու հաշվառման Շիրակի մարզային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության:

«Անասնաբուծության, անասնաբուժական սպասարկումների, կենդանական ծագում ունեցող հումքի և մթերքի անվտանգության, գյուղատնտեսական կենդանիների համարակալման ու հաշվառման Շիրակի մարզային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը հանդիսանում է «Գյումրիի անասնաբուժական սպասարկման կենտրոն», «Ամասիայի անասնաբուժական սպասարկման կենտրոն», «Աշոցքի անասնաբուժական սպասարկման կենտրոն», «Անիի անասնաբուժական սպասարկման կենտրոն», «Արթիկի անասնաբուժական սպասարկման կենտրոն» և «Ախուրյանի անասնաբուժական սպասարկման կենտրոն» պետական փակ բաժնետիրական ընկերությունների իրավահաջորդը` փոխանցման ակտին համապատասխան:

(1-ին կետը փոփ. 03.06.04 թիվ 856-ն որոշում)

2. Ստեղծել «Անասնաբուծության, անասնաբուժական սպասարկումների, կենդանական ծագում ունեցող հումքի և մթերքի անվտանգության, գյուղատնտեսական կենդանիների համարակալման ու հաշվառման Շիրակի մարզային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության մասնաճյուղեր` համաձայն հավելվածի:

3. «Անասնաբուծության, անասնաբուժական սպասարկումների, կենդանական ծագում ունեցող հումքի և մթերքի անվտանգության, գյուղատնտեսական կենդանիների համարակալման ու հաշվառման Շիրակի մարզային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեության հիմնական նպատակներն են`

ա) մարզի տարածքում սերոմոնիտորինգի աշխատանքների կազմակերպումը, դրանց մասին հաշվետվություններ կազմելը և Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարություն ներկայացնելը.

բ) մարզում անասնահակահամաճարակային միջոցառումների կազմակերպումը.

գ) մարզում անասնահակահամաճարակային կայուն ֆոնի ապահովմանն աջակցությունը, մարզի տարածք գյուղատնտեսական կենդանիների վարակիչ հիվանդությունների ներթափանցման կանխարգելման միջոցառումների իրականացմանը մասնակցությունը.

դ) Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությունից պատվաստանյութերի և ախտորոշիչ միջոցների անհատույց ստացումը, դրանց` անասնաբուժասանիտարական նորմերին համապատասխան մասնաճյուղեր տեղափոխումը, պահպանումը և բաշխումը մարզի համայնքների անասնաբույժներին.

ե) մարզի համայնքների անասնաբույժներից պատվաստանյութերի և ախտորոշիչ միջոցների ու ախտահանիչ նյութերի ստացման, անասնաբուժասանիտարական նորմերին համապատասխան հակահամաճարակային միջոցառումների իրականացման մասին հաշվետվությունների ստացումը, ամփոփումը և դրանք Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարություն ներկայացնելը.

զ) մարզի տարածքում անասնապահական մթերքի անվտանգությունն ապահովող միջոցառումների իրականացումը.

է) Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությունից հաշվառման ենթակա անասնաբուժական տեղեկանքների ձևաթղթերի ստացումը, տնտեսավարող սուբյեկտներին դրանց տրամադրումը, հաշվառումը և տուրքերի գանձման ապահովումը.

ը) մարզի տարածքում առկա հակահամաճարակային իրավիճակի մասին ամենամսյա հաշվետվությունները Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարություն ներկայացնելը.

թ) մարզի տարածքում գյուղատնտեսական կենդանիների համարակալման ու հաշվառման, դրանց գրանցամատյանների վարման աշխատանքների կազմակերպումը.

ժ) մարզի տարածքում տիրող` գյուղատնտեսական կենդանիներից մարդկանց փոխանցվող վարակիչ հիվանդությունների հետ կապված անասնահամաճարակային իրավիճակի մասին Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության մարզային կենտրոնին տեղեկացնելը` բնակչության շրջանում կանխարգելիչ ու հակահամաճարակային միջոցառումներ կազմակերպելու և իրականացնելու համար.

ժա) մարզի տարածքում տոհմասելեկցիոն աշխատանքների կազմակերպումն ու իրականացումը:

4. Թույլատրել «Անասնաբուծության, անասնաբուժական սպասարկումների, կենդանական ծագում ունեցող հումքի և մթերքի անվտանգության, գյուղատնտեսական կենդանիների համարակալման ու հաշվառման Շիրակի մարզային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանն իրականացնել ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակները`

ա) անասնաբուժական գործունեություն, որը ներառում է`

պետական պատվերում չընդգրկված` գյուղատնտեսական կենդանիների վարակիչ հիվանդությունների կանխարգելման համար անհրաժեշտ պատվաստանյութերի, ախտորոշիչ միջոցների և ախտահանիչ նյութերի ձեռքբերումն ու մատակարարումը տնտեսավարող սուբյեկտներին` համապատասխան միջոցառումներ իրականացնելու համար,

անասնաբուժական խորհրդատվության մատուցումը,

պետական պատվերում չընդգրկված` գյուղատնտեսական կենդանիների վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների ախտորոշումն ու բուժումը,

գյուղատնտեսական կենդանիների կլինիկական զննումների և հետազոտությունների իրականացումը.

բ) տեխնիկական փորձարկումներ և հետազոտումներ, որոնք ներառում են կենդանական ծագում ունեցող հումքի և մթերքի անասնաբուժասանիտարական փորձաքննության իրականացումը:

5. Սահմանել, որ`

ա) «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան` «Գյումրիի անասնաբուժական սպասարկման կենտրոն», «Ամասիայի անասնաբուժական սպասարկման կենտրոն», «Աշոցքի անասնաբուժական սպասարկման կենտրոն» և «Անիի անասնաբուժական սպասարկման կենտրոն» պետական փակ բաժնետիրական ընկերությունների կանոնադրական կապիտալները նվազեցվում են համապատասխանաբար 15, 60, 20, 55 տոկոսներով.

բ) (5-րդ կետի բ ենթակետն ուժը կորցրել է 03.06.04 թիվ 856-ն որոշում)

գ) «Անասնաբուծության, անասնաբուժական սպասարկումների, կենդանական ծագում ունեցող հումքի և մթերքի անվտանգության, գյուղատնտեսական կենդանիների համարակալման ու հաշվառման Շիրակի մարզային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության պետական ռեգիստրում գրանցման, կնիքի և դրոշմակնիքի ձեռքբերման, ինչպես նաև սույն որոշման համաձայն նրան հանձնվող գույքի գրանցման հետ կապված ծախսերը կատարվում են «Գյումրիի անասնաբուժական սպասարկման կենտրոն», «Ամասիայի անասնաբուժական սպասարկման կենտրոն», «Աշոցքի անասնաբուժական սպասարկման կենտրոն», «Անիի անասնաբուժական սպասարկման կենտրոն», «Արթիկի անասնաբուժական սպասարկման կենտրոն» և «Ախուրյանի անասնաբուժական սպասարկման կենտրոն» պետական փակ բաժնետիրական ընկերությունների միջոցների հաշվին:

(5-րդ կետը փոփ. 03.06.04 թիվ 856-ն որոշում)

i

6. «Անասնաբուծության, անասնաբուժական սպասարկումների, կենդանական ծագում ունեցող հումքի և մթերքի անվտանգության, գյուղատնտեսական կենդանիների համարակալման ու հաշվառման Շիրակի մարզային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կառավարման, ինչպես նաև «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ կետի «գ», «դ», «ե» և «է» ենթակետերով ու 14-րդ հոդվածով նախատեսված լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը:

7. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին`

ա) մեկամսյա ժամկետում հաստատել «Անասնաբուծության, անասնաբուժական սպասարկումների, կենդանական ծագում ունեցող հումքի և մթերքի անվտանգության, գյուղատնտեսական կենդանիների համարակալման ու հաշվառման Շիրակի մարզային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը, փոխանցման ակտերը և սեփականության իրավունքով նրան հանձնվող ու անհատույց օգտագործման իրավունքով ամրացվող գույքի կազմը.

բ) «Անասնաբուծության, անասնաբուժական սպասարկումների, կենդանական ծագում ունեցող հումքի և մթերքի անվտանգության, գյուղատնտեսական կենդանիների համարակալման ու հաշվառման Շիրակի մարզային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրության հաստատումից հետո մեկամսյա ժամկետում ապահովել այդ կազմակերպության պետական գրանցումը և սույն որոշմամբ սեփականության իրավունքով նրան հանձնվող ու անհատույց օգտագործման իրավունքով ամրացվող գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցումը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2004 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 23-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2004 թվականի հունվարի 29-ի

N 141-Ն որոշման

 

«ԱՆԱՍՆԱԲՈՒԾՈՒԹՅԱՆ, ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱԿԱՆ ՍՊԱՍԱՐԿՈՒՄՆԵՐԻ, ԿԵՆԴԱՆԱԿԱՆ ԾԱԳՈՒՄ ՈՒՆԵՑՈՂ ՀՈՒՄՔԻ ԵՎ ՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ, ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ՀԱՄԱՐԱԿԱԼՄԱՆ ՈՒ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԵՐԸ

 

Անասնաբուծության, անասնաբուժական սպասարկումների, կենդանական ծագում

ունեցող հումքի և մթերքի անվտանգության, գյուղատնտեսական կենդանիների

համարակալման ու հաշվառման Ամասիայի մասնաճյուղ

 

Անասնաբուծության, անասնաբուժական սպասարկումների, կենդանական ծագում

ունեցող հումքի և մթերքի անվտանգության, գյուղատնտեսական կենդանիների

համարակալման ու հաշվառման Աշոցքի մասնաճյուղ

 

Անասնաբուծության, անասնաբուժական սպասարկումների, կենդանական ծագում

ունեցող հումքի և մթերքի անվտանգության, գյուղատնտեսական կենդանիների

համարակալման ու հաշվառման Անիի մասնաճյուղ

 

Անասնաբուծության, անասնաբուժական սպասարկումների, կենդանական ծագում

ունեցող հումքի և մթերքի անվտանգության, գյուղատնտեսական կենդանիների

համարակալման ու հաշվառման Արթիկի մասնաճյուղ

 

Անասնաբուծության, անասնաբուժական սպասարկումների, կենդանական ծագում

ունեցող հումքի և մթերքի անվտանգության, գյուղատնտեսական կենդանիների

համարակալման ու հաշվառման Ախուրյանի մասնաճյուղ

 

 

pin
ՀՀ կառավարություն
29.01.2004
N 141-Ն
Որոշում