Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆ ...

01.07.2022 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   03.04.2004  -ից մինչեւ   01.07.2022  -ը:
 

 

010.0034.100304

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

 

Ընդունված է 2004 թվականի փետրվարի 18-ին

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

ՀՈԴՎԱԾ 1. Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի (1 հունիսի 1998 թվականի, այսուհետ` օրենսգիրք) 59-րդ հոդվածի 1-ին կետի 12-րդ ենթակետից հանել «` սույն օրենսգրքով սահմանված դեպքերում և կարգով» բառերը:

 

i

ՀՈԴՎԱԾ 2. Օրենսգրքի 77-րդ հոդվածի 1-ին կետի 15-րդ ենթակետից հանել «` սույն օրենսգրքով սահմանված դեպքերում և կարգով» բառերը:

 

i

ՀՈԴՎԱԾ 3. Օրենսգրքի 79-րդ հոդվածի 1-ին կետի 12-րդ ենթակետի «սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում` նաև» բառերը փոխարինել «այդ թվում`» բառերով:

 

ՀՈԴՎԱԾ 4. Օրենսգրքի 376-րդ հոդվածի`

i

1) 1-ին կետի «մեղադրողը» բառից հետո լրացնել «, տուժողը, նրա ներկայացուցիչը և իրավահաջորդը» բառերը.

2) 1-ին կետից հանել վերջին նախադասությունը:

 

i

ՀՈԴՎԱԾ 5. Օրենսգրքի 404-րդ հոդվածի 2-րդ ենթակետից հանել «, իսկ տուժողի, նրա ներկայացուցչի և իրավահաջորդի դիմումի հիման վրա բողոք կարող է բերվել այն գործերով, որոնք հարուցվում են միայն տուժողի բողոքի հիման վրա» բառերը:

 

ՀՈԴՎԱԾ 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:

Սույն օրենքի գործողությունը տարածվում է նաև առաջին ատյանի դատարանի և վերաքննիչ դատարանի` օրինական ուժի մեջ չմտած դատավճիռների և որոշումների վրա:

 

10 մարտի 2004 թ.

ՀՕ-34-Ն

 

 

pin
ՀՀ 18.02.2004
N ՀՕ-34-Ն օրենք