Սեղմել Esc փակելու համար:
ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ

 

 

ՀՀ կառավարությանն առընթեր

հարկային պետական

ծառայության պետ

_____ Ֆ. Ցոլակյան

 

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ

 

i

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 1997 թվականի նոյեմբերի 18-ի N Ն-211-1 որոշմամբ Հայաստանի Հանրապետությունը միացել է 1992 թվականի նոյեմբերի 27-ին Մոսկվա քաղաքում ստորագրված «Միջազգային գիտատեխնիկական կենտրոնի հիմնադրման մասին» համաձայնագրին:

Համաձայնագրի X հոդվածի 1-ին մասի «e» կետի համաձայն` ֆինանսական միջոցները, որոնք ստացվում են Միջազգային գիտատեխնիկական կենտրոնի նախագծերով և նրա գործունեության շնորհիվ իրավաբանական անձանց (մասնավորապես` գիտական կազմակերպությունների) կողմից հաշվի չեն առնվում այդ կազմակերպությունների շահութահարկը հաշվարկելիս: Համաձայնագրի X հոդվածի 1-ին մասի «f» կետի համաձայն` ֆինանսական միջոցները, որոնք ստացվում են Միջազգային գիտատեխնիկական կենտրոնի նախագծերով և նրա գործունեության շնորհիվ ֆիզիկական անձանց (մասնավորապես` գիտնականների և մասնագետների) կողմից հաշվի չեն առնվում այդ ֆիզիկական անձանց եկամտահարկը հաշվարկելիս: Համաձայնագրի XIII հոդվածի համաձայն` այն դեպքում, երբ Համաձայնագրին կմիանա ԱՊՀ այլ պետություն, ապա այդ պետությունը պետք է կատարի այն պարտավորությունները, որոնք վերցված են Ռուսաստանի Դաշնության կառավարության կողմից մի շարք հոդվածներով (այդ թվում` X հոդվածով):

Ստեղծված իրավիճակում տարաբնույթ է ընկալվում նշված իրավական ակտերի դրույթները, որոնք վերաբերում են համաձայնագրի շրջանակներում հարկային արտոնությունների կիրառմանը:

«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 87-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն իրավական ակտի պաշտոնական պարզաբանումը տրվում է իրավական ակտի պաշտոնական մեկնաբանման համար նախատեսված կանոններով, իսկ նշված օրենքի 86-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն իրավական ակտի մեկնաբանությամբ չպետք է փոփոխվի դրա իմաստը:

Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կողմից կնքված միջազգային պայմանագրերի գերակայող ուժի սկզբունքը (Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 6-րդ հոդված, «Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդված) պաշտոնապես պարզաբանում ենք`

Հայաստանի Հանրապետությունում ևս կիրառելի են Միջազգային գիտատեխնիկական կենտրոնի հիմնադրման համաձայնագրով նախատեսված շահութահարկի և եկամտահարկի հարկային արտոնությունները:

 

 

pin
Հարկային պետական ծառայություն
15.03.2004
Պաշտոնական պարզաբանում