Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 5-Ի N 202 ...

 

 

040.0345.290304

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«29» մարտի 2004 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

18 մարտի 2004 թվականի N 345-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 5-Ի N 2023-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ելնելով Երևանի Մյասնիկյանի հրապարակի վրա գտնվող անավարտ շինարարության օբյեկտի սեյսմազինվածությանն ուղղված լրացուցիչ աշխատանքների անհրաժեշտությունից, ինչպես նաև հաշվի առնելով շինարարական աշխատանքների ծավալների աճը, շինարարական աշխատանքների և շինանյութերի շուկայական գների բարձրացման հանգամանքը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 5-ի «Երևանի Մյասնիկյանի հրապարակի վրա գտնվող անավարտ շինարարության օբյեկտի մասին» N 2023-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`

i

ա) որոշման 1-ին, 3-րդ, 4-րդ և 6-րդ կետերում «Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարին» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին» բառերով.

բ) որոշման 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«2. Հաստատել Երևանի Մյասնիկյանի հրապարակի վրա գտնվող անավարտ շինարարության օբյեկտի կառուցման և շահագործման հանձնելու աշխատանքների նախահաշվային արժեքը` 5205000 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ, ընդ որում, շինարարական աշխատանքների իրականացման համար վճարվող աշխատավարձի չափը սահմանել 26,2 տոկոս` շինարարության իրականացման պատվիրատու ճանաչելով Երևանի քաղաքապետին և նրան լիազորելով կապալառուի հետ կնքելու համապատասխան պայմանագիր».

i

գ) որոշման 2.1-ին կետը «միջոցով» բառից հետո լրացնել «նրա կողմից անավարտ շինարարության օբյեկտի կառուցման` 5205000 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամի չափով վերագնահատված արժեքին համապատասխան կազմված նախագծանախահաշվային փաստաթղթերի հիման վրա» բառերով.

դ) որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 2.2-րդ կետով.

i

«2.2. Երևանի Մյասնիկյանի հրապարակի վրա գտնվող անավարտ շինարարության օբյեկտի կառուցման աշխատանքների կապալառու ճանաչել «Միջազգային բիզնես կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությունը և նրան վերապահել սույն որոշման 4.1-ին կետի հիման վրա բացված հաշվի կարգադրիչի լիազորությունները».

ե) որոշման 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«4. Լիազորել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին «Միջազգային բիզնես կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության հետ կնքել համապատասխան պայմանագիր` հետևյալ հիմնական պայմաններով`

ա) «Միջազգային բիզնես կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությունը հաստատված և համաձայնեցված քաղաքաշինական փաստաթղթերի հիման վրա իրականացնում է օբյեկտի կառուցման և շահագործման հանձնման աշխատանքները` այդ նպատակով սեփական միջոցներից տրամադրելով 4705000 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ, ներառյալ ավելացված արժեքի հարկը, իսկ պատվիրատուն տրամադրում է մնացած 500000 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամը (որը վճարվել է).

բ) Երևանի Մյասնիկյանի հրապարակի վրա գտնվող անավարտ շինարարության օբյեկտի կառուցման աշխատանքների ավարտման ժամկետը սահմանվում է մինչև 2004 թվականի հոկտեմբերի 31-ը.

գ) կապալառուի կատարած 4705000 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամի ֆինանսավորման դիմաց, որպես օբյեկտի կառուցման համար փոխհատուցում, «Միջազգային բիզնես կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությանը սեփականության իրավունքով հանձնել Երևանի քաղաքապետարանի` Երևանի Գրիգոր Լուսավորչի NN 13 և 13/1 հասցեներում, Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության` Երևանի Նալբանդյան N 48 հասցեում գտնվող վարչական շենքերն ամբողջությամբ և Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 118-րդ հոդվածի համաձայն` նշված վարչական շենքերի զբաղեցրած և դրանց պահպանման ու սպասարկման համար անհրաժեշտ հողամասերը նույն ընկերությանն են տրամադրվում վարձակալությամբ` 99 տարի ժամկետով, հողի հարկի դրույքաչափին հավասարեցված վարձավճարով ու հողամասերը կադաստրային արժեքով ուղղակի գործարքով մասնավորեցնելու իրավունքով, ինչպես նաև «Միջազգային բիզնես կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությանը սեփականության իրավունքով որպես փոխհատուցում տրամադրվում է Երևանի Աթենքի փողոցին հարող տարածքից 5,7 հեկտար մակերես ունեցող հասարակական կառուցապատման նշանակության հողամաս` մեկ քառակուսի մետրն ավելացված արժեքի հարկի գումարի հաշվարկմամբ` 40 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ գնահատմամբ.

դ) Երևանի Մյասնիկյանի հրապարակի վրա գտնվող անավարտ շինարարության օբյեկտի` հաստատված և համաձայնեցված նախագծանախահաշվային փաստաթղթերի սահմաններում կառուցման արժեքի հետագա թանկացման ռիսկը կրում է կապալառուն».

զ) որոշման 4.1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«4.1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետի կողմից «Արդշինինվեստբանկ» փակ բաժնետիրական ընկերությունում բացված հատուկ հաշվին «Միջազգային բիզնես կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության կողմից Երևանի Մյասնիկյանի հրապարակի վրա գտնվող անավարտ շինարարության օբյեկտի կառուցման փուլերին համամասնորեն ենթակա է փոխանցման 4705000 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամը` նրան Երևանի Գրիգոր Լուսավորչի NN 13 ու 13/1, Նալբանդյան N 48 հասցեներում գտնվող վարչական շենքերը և Երևանի Աթենքի փողոցին հարող տարածքից 5,7 հեկտար հողամասը որպես սեփականություն հանձնելու դիմաց».

է) ուժը կորցրած ճանաչել որոշման 5.1-ին կետը.

i

ը) որոշման 8-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«8. Երևանի Մյասնիկյանի հրապարակի վրա գտնվող անավարտ շինարարության օբյեկտը կառուցման աշխատանքների ավարտից և շահագործման ընդունումից հետո ամբողջությամբ ենթակա է հանձնման «Երևանի քաղաքապետարանի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին».

i

թ) որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 8.1-ին, 8.2-րդ, 8.3-րդ և 8.4-րդ կետերով.

«8.1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` սույն որոշման 4-րդ կետով նախատեսված պայմանագրի կնքումից հետո մեկամսյա ժամկետում որոշման 4-րդ կետի «գ» ենթակետի համաձայն կապալառուին որպես սեփականություն հանձնման ենթակա` Երևանի Գրիգոր Լուսավորչի NN 13 ու 13/1 և Նալբանդյան N 48 հասցեներում գտնվող վարչական շենքերը փոխանցման ակտով որպես սեփականություն ամբողջությամբ հանձնել «Միջազգային բիզնես կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությանը:

8.2. Երևանի քաղաքապետին` սույն որոշման 8.1-ին կետով սահմանված ժամկետում որոշման 4-րդ կետի «գ» ենթակետի համաձայն կապալառուին որպես սեփականություն հանձնման ենթակա` Երևանի Գրիգոր Լուսավորչի NN 13 ու 13/1 և Նալբանդյան N 48 հասցեներում գտնվող վարչական շենքերով զբաղեցված հողամասերը, Երևանի Աթենքի փողոցին հարող տարածքից 5,7 հեկտար ընդհանուր մակերես ունեցող հողամասը որպես սեփականություն տրամադրել «Միջազգային բիզնես կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությանը, զուգահեռաբար, Հայաստանի Հանրապետության իրավական ակտերով սահմանված կարգով, վերջինիս` 99 տարի ժամկետով, հողի հարկի դրույքաչափին հավասարեցված վարձավճարով և հողամասերը կադաստրային արժեքով ուղղակի գործարքով մասնավորեցնելու իրավունքով վարձակալությամբ տրամադրել Երևանի Գրիգոր Լուսավորչի NN 13 ու 13/1 և Նալբանդյան N 48 հասցեներում գտնվող վարչական շենքերի պահպանման ու սպասարկման համար անհրաժեշտ հողամասերը` «Միջազգային բիզնես կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության հետ կնքելով հողամասերի վարձակալության համապատասխան պայմանագրեր:

8.3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահին` սույն որոշման 8.1-ին և 8.2-րդ կետերով սահմանված կարգով շենքերն ու հողամասերը «Միջազգային բիզնես կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությանը համապատասխան իրավազորություններով հանձնելուց հետո մեկամսյա ժամկետում դրանց նկատմամբ իրականացնել «Միջազգային բիզնես կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության համապատասխան իրավունքների պետական գրանցում` յուրաքանչյուր անշարժ գույքի միավորի նկատմամբ անհատապես, կիրառելով տնօրինման սահմանափակումներ` մինչև «Միջազգային բիզնես կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության կողմից սեփական միջոցներով տվյալ անշարժ գույքի օտարման արժեքի չափով Երևանի Մյասնիկյանի հրապարակի վրա գտնվող անավարտ շինարարության օբյեկտի կառուցման համապատասխան ծավալի աշխատանքների իրականացումը, որի մասին Երևանի քաղաքապետը տալիս է համապատասխան տեղեկանքներ` համամասնորեն, օբյեկտների սահմանափակումները վերացնելու համար:

8.4. Ընդունել ի գիտություն, որ Երևանի Մյասնիկյանի հրապարակի վրա գտնվող անավարտ շինարարության օբյեկտի կառուցման և շահագործման հանձնման աշխատանքների ավարտից հետո մինչև 2 ամսվա ընթացքում Երևանի Գրիգոր Լուսավորչի NN 13 ու 13/1 հասցեներում գտնվող վարչական շենքերը շարունակում են մնալ ներկայիս օգտագործողների տիրապետման ներքո»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2004 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 29-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
18.03.2004
N 345-Ն
Որոշում