Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԹԻՎ 14, 29,...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԹԻՎ 14, 29, 35, 38, 40, ...

 

 

050.0414.100304

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «10»         03           2004 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 05004041

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

 

       ՀԱՍՏԱՏՎԱԾ Է                             ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

    ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի            ՀՀ ֆինանսների և  

    2003 թվականի դեկտեմբերի 9-ի             էկոնոմիկայի նախարարի

    թիվ 414-Ն որոշմամբ                      2004 թվականի փետրվարի 17-ի  

    ՀՀ կենտրոնական բանկի նախագահ`           թիվ 119-Ն հրամանով

_______________ Տ. Սարգսյան

15 դեկտեմբերի 2003 թ.

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԹԻՎ 14, 29, 35, 38, 40, 19, 26 ՍՏԱՆԴԱՐՏՆԵՐԸ ԲԱՆԿԵՐԻ ԵՎ ՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Հաշվապահական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերը, «Վարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասը, ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետով և ելնելով Հայաստանի Հանրապետության բանկային համակարգում հաշվապահական հաշվառման միջազգային չափանիշների ներդրման աշխատանքների կատարելագործման անհրաժեշտությունից` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Բանկերի և վարկային կազմակերպությունների համար հաստատել Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության 2000 թվականի հունիսի 20-ի «Հայաստանի Հանրապետության հաշվապահական հաշվառման ստանդարտները հաստատելու մասին» թիվ 116 և 2000 թվականի նոյեմբերի 17-ի «Հայաստանի Հանրապետության հաշվապահական հաշվառման ստանդարտները հաստատելու և որոշ ստանդարտներում փոփոխություններ կատարելու մասին» թիվ 276 հրամաններով հաստատված Հայաստանի Հանրապետության հաշվապահական հաշվառման հետևյալ ստանդարտները.

1.1. ՀՀՀՀՍ 14 «Սեգմենտային հաշվետվություններ»,

1.2. ՀՀՀՀՍ 29 «Ֆինանսական հաշվետվությունները գերսղաճային տնտեսություններում»,

1.3. ՀՀՀՀՍ 35 «Ընդհատվող գործառնությունները»,

1.4. ՀՀՀՀՍ 38 «Ոչ նյութական ակտիվներ»,

1.5. ՀՀՀՀՍ 40 «Ներդրումային գույք»,

1.6. ՀՀՀՀՍ 19 «Աշխատակիցների հատուցում»,

1.7. ՀՀՀՀՍ 26 «Թոշակային հատուցումների հաշվառումը և հաշվետվությունը»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԿՈՂՄԻՑ

2003 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 15-ԻՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ

 

17 փետրվարի 2004 թվականի N 119-Ն

 

ՀՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 20-Ի «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՍՏԱՆԴԱՐՏՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԹԻՎ 116 ԵՎ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ17-Ի «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՍՏԱՆԴԱՐՏՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՈՐՈՇ ՍՏԱՆԴԱՐՏՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԹԻՎ 276 ՀՐԱՄԱՆՆԵՐՈՎ ՀԱՍՏԱՏՎԱԾ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԹԻՎ 14, 29, 35, 40, 19, 26 ՍՏԱՆԴԱՐՏՆԵՐԸ ԲԱՆԿԵՐԻ ԵՎ ՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Հաշվապահական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածը և ՀՀ կառավարության 1998 թվականի հուլիսի 24-ի N 457 որոշումը.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

Հաստատել բանկերի և վարկային կազմակերպությունների համար ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության հունիսի 20-ի «Հայաստանի Հանրապետության հաշվապահական հաշվառման ստանդարտները հաստատելու մասին» թիվ 116 և 2000 թվականի նոյեմբերի 17-ի «Հայաստանի Հանրապետության հաշվապահական հաշվառման ստանդարտները հաստատելու և որոշ ստանդարտներում փոփոխություններ կատարելու մասին» թիվ 276 հրամաններով հաստատված Հայաստանի Հանրապետության հաշվապահական հաշվառման հետևյալ ստանդարտները.

ՀՀՀՀՍ 14 «Սեգմենտային հաշվետվություններ»,

ՀՀՀՀՍ 29 «Ֆինանսական հաշվետվությունները գերսղաճային տնտեսություններում»,

ՀՀՀՀՍ 35 «Ընդհատվող գործառնությունները»,

ՀՀՀՀՍ 38 «Ոչ նյութական ակտիվներ»,

ՀՀՀՀՍ 40 «Ներդրումային գույք»,

ՀՀՀՀՍ 19 «Աշխատակիցների հատուցումներ»,

ՀՀՀՀՍ 26 «Թոշակային հատուցումների հաշվառումը և հաշվետվությունը»:

 

 

pin
Ֆինանսների (նախկին Ֆինանս. և էկոն.
09.12.2003
N 414-Ն
Որոշում