040.0426.130404
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«13» ապրիլի 2004 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
31 մարտի 2004 թվականի N 426-Ն
i
ԿԵՆԴԱՆԱԿԱՆ ՍՊԱՆԴԻՑ ԳՈՅԱՑԱԾ ՄԹԵՐՔՆԵՐԻ ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Անասնաբուժության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի «ա» ենթակետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել`
ա) կենդանական սպանդից գոյացած մթերքների անասնաբուժասանիտարական փորձաքննության իրականացման կարգը` համաձայն N 1 հավելվածի.
բ) մսի, մսամթերքի և հումքի վարակազերծման ու ոչնչացման կարգը` համաձայն N 2 հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
(որոշումը փոփ. 21.07.05 թիվ 1076-Ն որոշում)
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2004 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 6-ԻՆ
Հավելված N 1
ՀՀ կառավարության
2004 թվականի մարտի 31-ի
N 426-Ն որոշման
ԿԱՐԳ
ԿԵՆԴԱՆԱԿԱՆ ՍՊԱՆԴԻՑ ԳՈՅԱՑԱԾ ՄԹԵՐՔՆԵՐԻ ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
i
1. Կենդանական սպանդից գոյացած մթերքների անասնաբուժասանիտարական փորձաքննության իրականացման կարգով (այսուհետ` կարգ) սահմանվում են կենդանիների մսեղիքի ու կենդանիների սպանդից գոյացած մթերքի անասնաբուժական անվտանգության նորմերը, անասնաբուժասանիտարական փորձաքննության անցկացման, լաբորատոր հետազոտությունների, վարակազերծման ենթակա մսեղիքի և կենդանիների, ինչպես նաև սպանդից գոյացած մթերքի վերամշակման, վարակազերծման ու ոչնչացման գործընթացները:
(1-ին կետը փոփ. 21.07.05 թիվ 1076-Ն որոշում)
2. Կարգը վերաբերում է մսեղիքի և կենդանիների սպանդից գոյացած մթերքի վերամշակման, արտադրության և իրացման ոլորտներում իրականացվող գործունեությանը:
3. Կարգի պահանջների կատարումը պարտադիր է ֆիզիկական և իրավաբանական անձանց համար` անկախ սեփականության ձևից և գերատեսչական ենթակայությունից, որոնք գործունեություն են իրականացնում մսեղիքի և մսամթերքի վերամշակման, արտադրության, իրացման և առևտրի ոլորտներում:
i
4. Բոլոր տեսակի գյուղատնտեսական կենդանիները և թռչուններն իրացման նպատակով սպանդից առաջ ենթակա են անասնաբուժական զննման, իսկ միսն ու սպանդից գոյացած մյուս մթերքները` անասնաբուժասանիտարական փորձաքննության:
Անասնաբուժասանիտարական փորձաքննության չենթարկված կենդանական սպանդից գոյացած մթերքների իրացումն արգելվում է:
(4-րդ կետը փոփ. 21.07.05 թիվ 1076-Ն որոշում)
5. Իրացման կամ վերամշակման համար միսը և սպանդից գոյացած մյուս մթերքները պետք է պարտադիր ուղեկցվեն համապատասխան անասնաբուժական վկայականով, իսկ մարզի տարածքում` անասնաբուժական տեղեկանքով:
6. (6-րդ կետն ուժը կորցրել է 21.07.05 թիվ 1076-Ն որոշում)
i
7. (7-րդ կետն ուժը կորցրել է 21.07.05 թիվ 1076-Ն որոշում)
i
7.1. Կենդանիների սպանդից գոյացած մթերքի անասնաբուժասանիտարական փորձաքննությունը և կենդանիների նախասպանդային զննումը կատարում են անասնաբուժական գործունեություն իրականացնող` լիցենզավորված ֆիզիկական և իրավաբանական անձինք:
(7.1-րդ կետը լրաց. 21.07.05 թիվ 1076-Ն որոշում)
i
8. Մսի և կենդանիների սպանդից գոյացած մթերքի անասնաբուժասանիտարական փորձաքննության իրականացումից հետո տրվում է եզրակացություն (N 3 ձև) արտադրանքի հետագա օգտագործման վերաբերյալ:
(8-րդ կետը փոփ. 21.07.05 թիվ 1076-Ն, 06.06.13 թիվ 597-Ն որոշումներ)
i
9. Անասնաբուժասանիտարական փորձաքննության իրականացման ապահովման պատասխանատվությունը կրում են կենդանիների սպանդից գոյացած մթերք արտադրող, վերամշակող, իրացնող ֆիզիկական և իրավաբանական անձինք:
(9-րդ կետը փոփ. 21.07.05 թիվ 1076-Ն որոշում)
II. ՄՍԻ ԵՎ ՍՊԱՆԴԻՑ ԳՈՅԱՑԱԾ ՄՅՈՒՍ ՄԹԵՐՔՆԵՐԻ ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՐԵՆԱՅԻՆ ՇՈՒԿԱՆԵՐՈՒՄ, ՎԵՐԱՄՇԱԿՄԱՆ ԱՐՏԱԴՐԱՄԱՍԵՐՈՒՄ ԵՎ ԻՐԱՑՄԱՆ ԿԵՏԵՐՈՒՄ
10. Անասնաբուժասանիտարական փորձաքննության ենթակա են`
i
ա) սպանդի ենթակա բոլոր տեսակի ընտանի կենդանիների, ինչպես նաև վայրի, որսորդությամբ ձեռք բերված միսը` պաղեցված, սառեցված կամ աղ դրված.
բ) կենդանիների սպանդից գոյացած մթերքը` կենդանիների ներքին օրգանները (թոքեր, սիրտ, լյարդ, փայծաղ, երիկամներ), ինչպես նաև գլուխը, ոտքերը, պոչը, որոնք բերվել են մսեղիքի հետ միասին.
գ) ընտանի և վայրի կենդանիների ճարպը (ճարպ-հումք, հալած ճարպ).
դ) արտերկրից Հայաստանի Հանրապետություն ներմուծված կենդանիների սպանդից գոյացած մթերքը:
(10-րդ կետը փոփ. 21.07.05 թիվ 1076-Ն որոշում)
i
11. Անասնաբուժասանիտարական փորձաքննության համար ներկայացվում են մսեղիքը, ներքին օրգանների առկայությամբ (փայծաղ, լյարդ, թոքեր, սիրտ, երիկամներ), իսկ խոզի, ձիու, տավարի մսեղիքի հետ միասին պարտադիր ներկայացվում են նաև գլուխները:
Միևնույն տեսակի երկու և ավելի կենդանիների մսեղիք ներկայացնելիս մսեղիքն ու ներքին օրգանները պետք է համարակալված լինեն: Համարների բացակայության դեպքում մսեղիքն ու ներքին օրգանները ենթակա են լրացուցիչ մանրէաբանական և մակաբուծաբանական հետազոտության:
Առանց մսեղիքի բերված` կենդանիների սպանդից գոյացած մթերքի իրացումն արգելվում է, եթե դա չունի սպանդանոցային ծագում:
Գլխի կամ ներքին օրգանների բացակայության դեպքում մսեղիքը տեղավորում են առանձին սառցախցիկում` ժամանակավոր պահպանման համար, վերցնում նմուշներ և ուղարկում լաբորատոր հետազոտության:
(11-րդ կետը փոփ. 21.07.05 թիվ 1076-Ն որոշում)
i
12. Ընտանի և վայրի թռչունների մսեղիքը թույլատրվում է զննման` միայն ամբողջական տեսքով հեռացված փորոտիքով:
Արդյունաբերական մշակման ենթարկված թռչունների սպանդից գոյացած մթերքը (այդ թվում` նաև արտերկրներից ներմուծված)` վիզը, թևերը, կրծոսկրը, ազդրերը, փորոտիքը, որոնք մտել են շուկա կամ իրացման կետ` վաճառքի, ենթակա են պետական անասնաբուժական վերահսկողության: Այդ դեպքում ուշադրություն է դարձվում կից անասնաբուժական փաստաթղթերի, թարմության ցուցանիշների և իրացման ժամկետների վրա:
(12-րդ կետը փոփ. 21.07.05 թիվ 1076-Ն որոշում)
13. Ճագարի, կուղբի և նապաստակի մսեղիքը շուկա, վերամշակման արտադրամաս, իրացման կետ բերելիս, հետին բարձից մեկի վրա, ցատկիչ հոդից ցածր, պետք է թողնված լինի առնվազն 3 սանտիմետր մաշկի (մորթու) մաս:
i
14. Շուկաներում, առևտրի և հանրային սննդի օբյեկտներում, վերամշակման արտադրամասերում անասնաբուժասանիտարական փորձաքննությունը ներառում է օրգանոլեպտիկ և մանրադիտակային էքսպրես հետազոտությունները: Անասնաբուժասանիտարական փորձաքննության արդյունքները, բավարար կասկածների առկայության դեպքում, 10-20 օրվա ընթացքում վերահաստատվում կամ հերքվում են` Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության կողմից տրված եզրակացությամբ:
Արգելվում է ընդունել և իրացնել նախօրոք կտրատված միսը և տնային պայմաններում պատրաստված կիսապատրաստվածքները:
Իրացման և վերամշակման համար բերված միասմբակավոր կենդանիների մսի ուղեկցող անասնաբուժական փաստաթղթերում պետք է արտացոլվեն մորթելուց առնվազն 3 օր առաջ կատարված մալեինիզացիայի արդյունքները: Այդ արդյունքների բացակայության դեպքում` կենդանու սպանդից գոյացած մթերքը ենթակա չէ օգտահանման կամ ոչնչացման:
(14-րդ կետը փոփ. 21.07.05 թիվ 1076-Ն, 29.12.11 թիվ 1922-Ն որոշումներ)
i
15. Անասնաբուժասանիտարական փորձաքննության համար յուրաքանչյուր մսեղիքից վերցվում են 200-300 գրամ զանգվածով նմուշներ, որոնք ներառում են մկանները, ավշային հանգույցները և խողովակավոր ոսկորը, ինչպես նաև օրգանները, հյուսվածքների փոփոխված, ախտահարված մասերը:
(15-րդ կետը փոփ. 21.07.05 թիվ 1076-Ն որոշում)
i
16. Մանրէաբանական և մակաբուծաբանական հետազոտություններն անցկացվում են կենդանիների և թռչունների վարակիչ, մակաբուծական, ոչ վարակիչ հիվանդությունների դեպքում ու կենդանիների հարկադիր սպանդից գոյացած մսի և այլ մթերքների նկատմամբ անասնաբուժասանիտարական պահանջներով նախատեսված բոլոր դեպքերում (սիբիրյան խոց, խոզերի կարմիր քամի, պաստերելյոզ, լեպտոսպիրոզ, ֆասցելիոզ, ցիստիցերկոզ և այլն):
(16-րդ կետը փոփ. 21.07.05 թիվ 1076-Ն որոշում)
i
17. Ենթադրվող ախտորոշումից կախված` մանրէաբանական և մակաբուծաբանական հետազոտությունների համար ուղարկվում են 8x6x6 սանտիմետրից ոչ պակաս փակեղով պատված մկանի կտոր, ավշային հանգույցներ, ընդ որում, խոշոր և մանր եղջերավոր անասունների, ձիու մսեղիքից պարանոցի մակերեսային կամ ենթաթիակային, արտաքին զստային, իսկ խոզի մսեղիքից` պարանոցային մակերեսային վերին և ենթաթիակային, առաջին կողային և ենթածնկային ավշային հանգույցները, ինչպես նաև փայծաղը, երիկամները, լյարդի բիլթը` լյարդային ավշահանգույցներով (կամ լեղապարկը` առանց լեղու) հյուսվածքների փոփոխված մասեր:
Սույն կետում նշված հետազոտության համար նմուշներ վերցնելիս` կազմվում է արձանագրություն (N 1 ձև), որում նշվում են նմուշներ վերցնելու նպատակը և նմուշների քանակը: Արձանագրությունը կազմվում է 3 օրինակից, որն ստորագրվում է նաև տիրոջ կողմից, և մեկ օրինակը տրվում է նրան:
Սիբիրախտի նկատմամբ կասկածի դեպքում հետազոտության համար լրացուցիչ ուղարկվում են նաև փայծաղը և ականջը (կաշին), իսկ խոզերի դեպքում` նաև ենթածնոտային ավշային հանգույցը:
(17-րդ կետը փոփ. 21.07.05 թիվ 1076-Ն, 06.06.13 թիվ 597-Ն որոշումներ)
i
18. Հետազոտության համար վերցված նյութերն ուղարկվում են կից փաստաթղթերով (N 2 ձև), կապարակնքված անջրաթափանց տարայով:
Կից փաստաթղթում նշվում են կենդանու կամ մթերքի տեսակը, պատկանելությունը, թե ինչ նմուշ է ուղարկվում, քանակը, տիրոջ անունը (անվանումը), նմուշի անվանումը, հետազոտության համար նմուշի ուղարկման պատճառը, ենթադրվող ախտորոշումը և թե ինչպիսի հետազոտություններ պետք է կատարվեն (մանրէաբանական և մակաբուծաբանական, ֆիզիկաքիմիական և այլն):
(18-րդ կետը փոփ. 21.07.05 թիվ 1076-Ն, 06.09.12 թիվ 1122-Ն, 06.06.13 թիվ 597-Ն որոշումներ)
19. Սպանդից գոյացած մթերքում վարակիչ հիվանդությունների հարուցիչների հայտնաբերման դեպքում մսեղիքն ու ներքին օրգաններն օգտագործվում են Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված կարգով:
20. Մինչև լաբորատոր հետազոտության արդյունքներն ստանալը միսը, սպանդից գոյացած մյուս մթերքները պետք է պահվեն մեկուսացված պայմաններում` ոչ ավելի, քան +4oC ջերմաստիճանում:
i
21. Մսի և սպանդից գոյացած մյուս մթերքների թարմության նկատմամբ կասկածի և օրգանոլեպտիկ եղանակով դրանց բարորակության որոշման անհնարինության դեպքում, ինչպես նաև այն բոլոր դեպքերում, երբ հնարավոր չէ անասնաբուժասանիտարական գնահատականը տալ անասնաբուժական զննման արդյունքների հիման վրա, անցկացվում են պարտադիր քիմիական և մանրէաբանական և մակաբուծաբանական հետազոտություններ:
(21-րդ կետը փոփ. 21.07.05 թիվ 1076-Ն որոշում)
22. Տրիխինելյոզի նկատմամբ պարտադիր քննության է ենթարկվում խոզերի (բացի մինչև 3 շաբաթական խոճկորներից), վարազների, արջերի, կուղբերի, փորսուղների և այլ ամենակեր ու մսակեր կենդանիների մսեղիքը, որոնք տրիխինելյոզի նախատրամադիր են:
23. Սննդի համար պիտանի ճանաչված միսը դրոշմվում է սահմանված ձևի դրոշմով` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված կարգով:
Լաբորատոր հետազոտությունների համար յուրաքանչյուր մսեղիքից կամ դրա մասերից վերցվում է մսի նմուշ` 200-250 գրամ զանգվածի չափով:
Սառեցված կամ պաղեցված մսի բլոկներից և ենթամթերքներից կամ կասկածելի թարմություն ունեցող առանձին բլոկներից մսի նմուշը վերցվում է 250-300 գրամ զանգվածի չափով:
24. Սննդի համար ոչ պիտանի միսը և մսամթերքը ենթակա են վարակազերծման և ոչնչացման` Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մարտի 31-ի «Կենդանական սպանդից գոյացած մթերքների անասնաբուժասանիտարական փորձաքննության իրականացման կարգը սահմանելու մասին» N 426-Ն որոշմամբ հաստատված` մսի, մսամթերքի և հումքի վարակազերծման ու ոչնչացման կարգով (N 2 հավելված):
25. Նույն օրը չվաճառված միսը և սպանդից գոյացած մյուս մթերքները, որոնք չեն պահվել սառնարանում, հաջորդ օրը ենթարկվում են կրկնակի անասնաբուժասանիտարական փորձաքննության:
Ձև N 1
i
_____________________________________________________________________
(անասնաբուժասանիտարական փորձաքննություն իրականացնող մարմնի անվանումը
կամ անունը, ազգանունը, գտնվելու վայրը)
ՆՄՈՒՇԱՌՄԱՆ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ N _____
____ __________ 201 թ. _____________________________
(արձանագրության կազմման վայրը)
1. Ես` անասնաբույժ _________________________________________________,
(անունը, ազգանունը)
_________________________________________________________ ներկայացուցիչ
(տնտեսավարողի անվանումը)
_____________________________________________________________________
___________________________________________________________________ -ի
(պաշտոնը, անունը, ազգանունը կամ անասնատիրոջ անունը, ազգանունը,
հասցեն, անձը հաստատող փաստաթղթի տվյալները)
ներկայությամբ` ___________________________________________________ -ում
(վայրը, որտեղ կատարվում է նմուշառումը)
անասնաբուժասանիտարական փորձաքննության նպատակով ընտրել եմ նմուշներ ___
_____________________________________________________________________
_____________________________________________________________________
(նորմատիվ փաստաթղթի անվանումը, նշագիրը)
2. Կենդանական ծագման մթերքը (մսեղիքը) ուղեկցվում է`__________________
_____________________________________________________________________
(անվտանգությունը հավաստող փաստաթղթի անվանումը, համարը, երբ և ում
կողմից է տրված)
3. Պահելու տեղը և պայմանները _______________________________________
_____________________________________________________________________
4. Զգայորոշման ցուցանիշների (արտաքին զննման) արդյունքները` __________
_____________________________________________________________________
_____________________________________________________________________
_____________________________________________________________________
_____________________________________________________________________
_____________________________________________________________________
_____________________________________________________________________
5. Նմուշի ընդհանուր նկարագիրը
.__________________________________________________________.
|Կենդանու տեսակը, |Սպանդի |Կենդանու|Փորձարկման նպատակով|
|նմուշի նկարագիրը |իրականացման|քաշը |ընտրված նմուշի |
| |ամիսը, | |___________________|
| |ամսաթիվը, | |ծածկագիրը |քանակը |
| |տարեթիվը | | | |
|_________________|___________|________|__________|________|
| 1 | 2 | 3 | 4 | 5 |
|_________________|___________|________|__________|________|
|_________________|___________|________|__________|________|
|_________________|___________|________|__________|________|
|_________________|___________|________|__________|________|
|_________________|___________|________|__________|________|
|_________________|___________|________|__________|________|
|_________________|___________|________|__________|________|
.__________________________________________________________.
6. Սույն արձանագրությունը կազմված է 3 օրինակից, որոնցից մեկ օրինակը հանձնվում է տնտեսավարողին կամ նրա ներկայացուցչին
Անասնաբույժ _________________ ___________________
(ստորագրությունը) (անունը, ազգանունը)
Տնտեսավարողի ներկայացուցիչ
կամ անասնատեր
_________________ ___________________
(ստորագրությունը) (անունը, ազգանունը)
(1-ին ձևը լրաց. 06.06.13 թիվ 597-Ն որոշում)
Ձև N 2
_____________________________________________________________________
(անասնաբուժասանիտարական փորձաքննություն իրականացնող մարմնի անվանումը
կամ անունը, ազգանունը, գտնվելու վայրը)
ՆՄՈՒՇՆԵՐՆ ՈՒՂԵԿՑՈՂ ՆԱՄԱԿ N ___
____ ___________ 200 թ.
(փորձարկման լաբորատորիայի անվանումը) (ղեկավարի անունը, ազգանունը)
Խնդրում եմ ___________________________ -ին ____________ին համապատասխան
(նմուշառման ամիսը, ամսաթիվը, (նորմատիվ փաստաթղթի
տարեթիվը) նշագիրը)
կատարել իմ կողմից N ________________ ակտով նմուշառված և ստորև նշված
(նմուշառման
արձանագրության համարը)
համապատասխան նմուշների լաբորատոր փորձարկումներ ___________________ և
(նմուշի ուղարկման
պատճառը)
___________________________:
(ենթադրվող ախտորոշումը)
._____________________________________________________________________.
|Կենդանու տեսակը|Նմուշի |Չափի |Նմուշի |Ցուցանիշներ, ըստ |
| |նկարագիրը և |միավորը |ծածկագիրը |որոնց պետք է |
| |քանակը | | |կատարել |
| | | | |փորձարկումները |
|_______________|_____________|________|__________|___________________|
| 1 | 2 | 3 | 4 | 5 |
|_______________|_____________|________|__________|___________________|
|_______________|_____________|________|__________|___________________|
|_______________|_____________|________|__________|___________________|
|_______________|_____________|________|__________|___________________|
|_______________|_____________|________|__________|___________________|
|_______________|_____________|________|__________|___________________|
|_______________|_____________|________|__________|___________________|
._____________________________________________________________________.
Վճարումը երաշխավորում եմ:
Անասնաբույժ
(ստորագրությունը) (անունը, ազգանունը)
(2-րդ ձևը լրաց. 06.06.13 թիվ 597-Ն որոշում)
Ձև N 3
_____________________________________________________________________
(փորձարկման լաբորատորիայի անվանումը և գտնվելու վայրը)
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ N ____
ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ
____________________________________________________________ -ի կողմից
(հետազոտվող նյութ ներկայացնող իրավաբանական (ֆիզիկական) անձի
անվանումը (անունը, ազգանունը)
______________________________ նմուշներն ուղեկցող նամակով ներկայացված
(նմուշներն ուղեկցողի նամակի
համարը, ամիսը, ամսաթիվը, տարեթիվը)
նմուշներ ____________________________________________________________
_____________________________________________________________________
_____________________________________________________________________
___________________________________________________________________ -ի
(հետազոտության նյութերի ծածկագիրը և նկարագիրը)
զգայաբանական, մանրադիտակային, մանրէաբանական և մակաբուծաբանական,
կենսաքիմիական, օվոսկոպիկ և տրիխինելյոզի նկատմամբ հետազոտությունները
(ընդգծել) տվեցին հետևյալ արդյունքները`
_____________________________________________________________________
_____________________________________________________________________
_____________________________________________________________________
_____________________________________________________________________
_____________________________________________________________________
_____________________________________________________________________
հետազոտությունները տվեցին արտադրանքի հետագա օգտագործման վերաբերյալ
հետևյալ արդյունքները`
_____________________________________________________________________
_____________________________________________________________________
_____________________________________________________________________
_____________________________________________________________________
_____________________________________________________________________
_____________________________________________________________________
Փորձարկման լաբորատորիայի
_______________________ `
(պաշտոնը) __________________ _____________________
(ստորագրությունը) (անունը, ազգանունը)
Անասնաբույժ «:
(ստորագրությունը) (անունը, ազգանունը)
(3-րդ ձևը լրաց. 06.06.13 թիվ 597-Ն որոշում)
Հավելված N 2
ՀՀ կառավարության
2004 թվականի մարտի 31-ի
N 426-Ն որոշման
ԿԱՐԳ
ՄՍԻ, ՄՍԱՄԹԵՐՔԻ ԵՎ ՀՈՒՄՔԻ ՎԱՐԱԿԱԶԵՐԾՄԱՆ ՈՒ ՈՉՆՉԱՑՄԱՆ
1. Վարակազերծման ենթակա են միսը և սպանդից գոյացած մյուս մթերքները, որոնք չեն կարող թույլատրվել սննդի համար` առանց նախնական մշակման:
2. Միսը և մյուս մթերքները վարակազերծվում են եփելու միջոցով` առնվազն 100oC ջերմաստիճանի պայմաններում, 2 կիլոգրամից ոչ ավելի ծավալով և մինչև 8 սանտիմետր հաստությամբ կտորներով, բաց կաթսաներում` 3 ժամ տևողությամբ, իսկ ավտոկլավում` գոլորշու 0,5 մթնոլորտային ճնշման տակ, 2,5 ժամ տևողությամբ:
3. Միսը համարվում է վարակազերծված, եթե մսի կտորի ներսում ջերմաստիճանը հասնում է առնվազն 80oC-ի, խոզի մսի գույնը կտրվածքում դառնում է սպիտակագորշավուն, իսկ մյուս կենդանատեսակների միսը` գորշ: Եփված մսի կտրվածքի մակերեսով հոսող հյութը լինում է անգույն:
Ներքին և ենթամաշկային ճարպը հալում են, այդ պրոցեսի ընթացքում ջերմաստիճանը պետք է հասնի մինչև 100oC-ի, այդ ջերմաստիճանում պահում են մինչև 20 րոպե:
4. Ցիստիցերկոզով ախտահարված միսը վարակազերծում են սառեցմամբ, աղաջրում պահելու (բացի ճարպից) կամ եփելու միջոցով:
i
5. Միսը համարվում է առողջ կենդանուց ստացված, եթե առկա են մսեղիքի օրգանոլեպտիկ (արտաքին տեսքը, գույնը, պարզությունը, հոտը) դրական ցուցանիշներ, և քսուքներում բացակայում են ախտածին մանրէները և մակաբուծաբանական հետազոտության արդյունքները բացասական են:
Փորձնական եփման ժամանակ արգանակի օրգանոլեպտիկ ցուցանիշները պետք է համապատասխանեն թարմ մսի ցուցանիշներին:
Հիվանդ կենդանիների միսը, ինչպես նաև հոգեվարքի վիճակում մորթված կենդանիների միսն ունենում է անբավարար կամ վատ արնաքամվածություն, ավշային հանգույցները կապտավարդագույն են կամ կապտավուն գունավորմամբ, հնարավոր է նաև ախտածին մանրէների մակաբույծների առկայությունը մսում: Փորձնական եփման ժամանակ արգանակը պղտոր է, կարող է լինել փաթիլներով, ունենալ կողմնակի` մսին ոչ յուրահատուկ հոտ:
(5-րդ կետը փոփ. 21.07.05 թիվ 1076-Ն որոշում)
6. Սառեցման միջոցով վարակազերծումը կատարվում է հետևյալ ռեժիմներով`
ա) խոզի միսը սառեցնում են` ջերմաստիճանը հասցնելով մսի խորքում մինչև -10oC-ի, խցիկում հետագա պահման պայմանով` 10 օրվա ընթացքում` -12oC-ից ոչ ավելի ջերմության պայմաններում կամ ջերմաստիճանը հասցնում են մսի խորքում -12oC-ից ոչ ավելի ջերմաստիճանի, խցիկում հետագա պահպանման պայմանով` 4 օրվա ընթացքում` -13oC-ից ոչ ավելի ջերմության պայմաններում: Մսի խորքում առկա ջերմաստիճանը չափում են կոնքազդրային մկաններում` 7-10 սանտիմետր խորությամբ.
բ) տավարի միսը սառեցնում են` ջերմաստիճանը հասցնելով մսի խորքում -12oC-ից ոչ ավելի ջերմաստիճանի, առանց հետագա պահպանման, կամ հասցնելով մսի խորքում -6oC-ից ոչ ավելի ջերմաստիճանի, բայց հետագայում խցիկում պահելով -9oC-ից ոչ ավելի ջերմաստիճանում` առնվազն 24 ժամ: Սառեցմամբ վարակազերծված միսն ուղարկվում է վերամշակման` ֆարշային երշիկներ (այդ թվում` նաև լիվերային) կամ ֆարշային պահածոներ պատրաստելու համար:
Աղաջրի միջոցով վարակազերծման համար միսը կտրատում են 2,5 կիլոգրամից ոչ ավելի զանգվածով կտորների, լցնում են կերակրի աղ` մսի 10 տոկոսի չափով, այնուհետև լցնում առնվազն 24,0 տոկոս խտություն ունեցող աղի լուծույթ և պահում 20 օր.
գ) թռչունների մսեղիքը բաժանում են 2 կամ 4 մասի և վարակազերծում ստորև նշված եղանակներից որևէ մեկով`
միսը եփում են կափարիչով ծածկված պղնձի մեջ, եռացող ջրում լրիվ խորասուզված վիճակում` հետևյալ տևողությամբ`
հավի, սագի, բադի, հնդկահավի, խայտահավի, լորի ճտերի համար` 40 րոպե,
հավի ու բադի համար` 60-70 րոպե,
սագի և հնդկահավի համար` 90 րոպե.
միսը եփելու վերջում ջերմաստիճանը կրծքի մկանների խորքում չպետք է ցածր լինի 78oC-ից:
Մսի պահածոները պատրաստվում են համաձայն գործող տեխնոլոգիաների:
Սալմոնելյոզով և տուբերկուլյոզով ախտահարված թռչունների մսեղիքը եփվում է 100oC ջերմաստիճանում` 90 րոպե տևողությամբ:
7. Մսի և սպանդից գոյացած մյուս մթերքների վարակազերծման աշխատանքների ավարտից հետո անցկացվում է շենքերի, գույքի, սարքավորումների և այլ օժանդակ նյութերի անասնաբուժասանիտարական մշակում:
8. Կենդանիների դիակների անասնաբուժական կոնֆիսկանտների (կենդանիների մորթից գոյացած հումք և մթերք, որոնք անասնաբուժասանիտարական փորձաքննությամբ ճանաչվել են սննդի համար ոչ պիտանի), ոչնչացվում են այրման կամ բիոթերմիկ հորերում թաղման միջոցով: