Սեղմել Esc փակելու համար:
ԱՄՈՒՍՆԱԴՐՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԻ ԿՐՃԱՏՄԱՆ ԿԱՐԳ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԱՄՈՒՍՆԱԴՐՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԻ ԿՐՃԱՏՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

22.08.1999 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   15.10.1996  -ից մինչեւ   22.08.1999  -ը:
 

(ուժը կորցրել է 09.08.99 թիվ 1270 հրաման)

i

102.0474.151096

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ
ՀՐԱՄԱՆ

 

27.09.1996 Թ. ԹԻՎ 474

 

ԱՄՈՒՍՆԱԴՐՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԻ ԿՐՃԱՏՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հայաստանի Հանրապետության Ամուսնության և ընտանիքի օրենսգրքի 13 հոդվածի համաձայն

 

Հ Ր Ա Մ Ա Յ Ո Ւ Մ  Ե Մ

 

1. Հաստատել «Ամուսնադրության ժամկետի կրճատման կարգը»

2. Հանձնարարել ՀՀ արդարադատության նախարարության քաղաքացիական կացության ակտերի գրանցման վարչությանը «Ամուսնադրության ժամկետի կրճատման կարգը» գրանցվելուց հետո մեկ օրվա ընթացքում ուղարկել քաղաքացիական կացության ակտերի գրանցման տարածքային բաժիններին:

 

«ՀԱՍՏԱՏՎԱԾ Է»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱՐԱՐԻ 1996 Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27-Ի ԹԻՎ 477

ՀՐԱՄԱՆՈՎ

 

Կ  Ա  Ր  Գ

 

ԱՄՈՒՍՆԱԴՐՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԻ ԿՐՃԱՏՄԱՆ

 

1. Սույն կարգը մշակվել է Հայաստանի Հանրապետության Ամուսնության և ընտանիքի օրենսգրքի 13 հոդվածի համաձայն և սահմանում է ամուսնադրության ժամկետի կրճատման համար անհրաժեշտ պայմանները:

2. Հայաստանի Հանրապետության Ամուսնության և ընտանիքի օրենսգրքի 13 հոդվածի համաձայն ամուսնադրությունը տեղի է ունենում ՀՀ արդարադատության նախարարության քաղաքացիական կացության ակտերի գրանցման տարածքային բաժիններին դիմում տալու օրից մեկ ամիս անցնելուց հետո:

Հարգելի պատճառների առկայության դեպքում այդ ժամկետը կարող է կրճատվել քաղաքացիական կացության ակտերի գրանցման տարածքային բաժինների կողմից:

3. Սույն կարգի 2-րդ կետում նշված ժամկետը կարող է կրճատվել ամուսնացողների համատեղ խնդրանքով` հարգելի պատճառների առկայության դեպքերում, որոնց մասին պետք է նշված լինի ամուսնության մասին դիմումի մեջ:

4. Ժամկետը կրճատելու համար հիմք հանդիսացող հարգելի պատճառներ են համարվում`

- ամուսնացող անձանց /ամուսնացողի/ շտապ երկարատև գործուղման մեկնելը.

- ամուսնացող անձանց մշտական բնակության համար այլ վայր փոխադրվելը.

- ամուսնացող անձանց համատեղ երեխաներ ունենալը.

- ամուսնացող կնոջ հղիությունը.

- ամուսնացող անձի զորակոչվելը ժամկետային զինվորական ծառայության.

- ամուսնացող անձի ժամկետային զինվորական ծառայության մեջ լինելը:

5. Սույն կարգի 4-րդ կետում նշված հարգելի պատճառները պետք է հաստատված լինեն համապատասխան փաստաթղթերով /գործուղման վկայական, բժշկական տեղեկանք, երեխայի ծննդյան վկայական և այլն/:

6. Եթե ամուսնացող անձանցից թեկուզ մեկը հանդիսանում է օտարերկրյա քաղաքացի կամ քաղաքացիություն չունեցող անձ, ապա քաղաքացիական կացության ակտերի գրանցման տարածքային բաժինը, այդ ամուսնությունը գրանցելու համար ՀՀ արդարադատության նախարարությանը կատարվող հարցման մեջ պարտավոր է նշել նաև ամուսնության ժամկետի կրճատման մասին տեղեկատվությունը:

7. Ամուսնության ժամկետի կրճատման համար հիմք հանդիսացող հարգելի պատճառները հանդիսացող փաստաթղթերը կցվում են ամուսնացողների անձնական գործին:

 

ԳՐԱՆՑՎԱԾ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ «15» 10 1996 Թ. ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 01960054

 

 

pin
Արդարադատության նախարարություն
27.09.1996
N 474
Հրաման