Սեղմել Esc փակելու համար:
«ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ» ՀՐԱՀԱՆԳՈ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

«ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ» ՀՐԱՀԱՆԳՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈ ...

17.04.1999 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   30.12.1996  -ից մինչեւ   17.04.1999  -ը:
 

(ուժը կորցրել է 17.03.99 թիվ 521 հրաման)

i

102.0769.301296

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ
ՀՐԱՄԱՆ

 

30 դեկտեմբերի 1996թ ԹԻՎ 769

 

«ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ» ՀՐԱՀԱՆԳՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հ Ր Ա Մ Ա Յ Ո Ւ Մ  Ե Մ

 

1. Հաստատել «Կատարողական վարույթի մասին» հրահանգում փոփոխություններ կատարելու մասին հրահանգը:

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ

30.12.96 թիվ 769 հրամանով

 

ՀԱՄԱՁԱՅՆԵՑՎԱԾ Է

ՀՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԵՏ

 

Հ Ր Ա Հ Ա Ն Գ

 

«ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ» ՀՐԱՀԱՆԳՈՒՄ

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Սույն հրահանգն ընդունվել է ՀՀ քաղաքացիական դատավարության, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքերի, «ՀՀ-ում սեփականության մասին», «Ձեռնարկությունների և ձեռնարկատիրական գործունեության մասին», «Բաժնետիրական ընկերությունների մասին», Հայաստանի Հանրապետության այլ օրենքների, ինչպես նաև Հայկական ՍՍՀ մինիստրների խորհրդի 1972թ. դեկտեմբերի 15-ի թիվ 724 որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կանոնադրության 2-րդ կետի համաձայն:

«Կատարողական վարույթի մասին» հրահանգում կատարել հետևյալ փոփոխությունները`

1. Հրահանգի 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ` «4. Պետական մարմինների /ֆինանսական կամ հարկային մարմինները/ կարող են վճռի կատարմանը մասնակցելու թույլատրվել դատավորի կամ դատական կատարածուի կողմից, եթե դա բխում է պետական շահերից և կարող է նպաստել դատական վճիռների ավելի արագ և ճիշտ կատարմանը:

Պետական մարմինների ներկայացուցիչներն իրավունք ունեն ծանոթանալու կատարողական վարույթի նյութերին և ներկա գտնվելու դատական կատարածուի կողմից կատարողական գործողությունների իրականացմանը: Իրենց գործունեությունը նրանք իրականացնում են դատական կատարածուի վերահսկողությամբ և չեն կարող ինքնուրույնաբար միջոցներ ձեռնարկել հարկադրաբար կատարման ուղղությամբ:»

2. Հրահանգի 3-րդ գլուխը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

 

«ԳԼՈՒԽ  III.

 

i

ՎՃԻՌՆԵՐԻ ԿԱՏԱՐՈՒՄԸ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ, ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ

 

129. Հիմնարկների, ձեռնարկությունների և կազմակերպությունների, այսուհետև կազմակերպություններ, նկատմամբ վճիռների կատարումը տեղի է ունենում սույն հրահանգի կանոնների համաձայն` այն բացառություններով, որոնք նշված են հրահանգի այս գլխում:

130. Կազմակերպություններից կատարողական փաստաթղթերով բռնագանձումն առաջին հերթին տարածվում է բանկում պարտապանի ունեցած դրամական միջոցների վրա:

Բռնագանձում կատարելու համար դատական կատարածուն կատարողական փաստաթուղթն ուղարկում է բանկն` պարտապանի հաշվից միջոցները հարկադրական դուրս գրման և դատարանի դեպոզիտ /ավանդային/ հաշվին փոխանցելու համար: Ավանդային հաշվին մուտք եղած գումարները պահանջատիրոջն են տրվում կամ նրան փոխանցվում են փոստով:

131. Եթե պահանջատերը բանկում հաշիվ ունի, ապա դատական կատարածուն կատարողական թերթն անմիջականորեն ուղարկում է համապատասխան բանկին` վճռված գումարը պարտապանի հաշվից պահանջատիրոջ հաշվին փոխանցելու համար:

132. Եթե կազմակերպությունները պարտքը մարելու համար բավարար դրամական միջոցներ չունեն, ապա բռնագանձումը կարող է տարածվել պարտապանի ողջ գույքի վրա:

Սույն հրահանգով բռնագանձումը տարածվում է կազմակերպության այն գույքի վրա, որը նրան է պատկանում սեփականության կամ լրիվ /լիակատար/ տնտեսավարման իրավունքով:

Սույն կետի համաձայն բռնագանձումն անմիջապես տարածվում է պարտապանի կանխիկ դրամի, այդ թվում նաև արտարժույթի վրա:

Կանխիկ դրամի բացակայության կամ անբավարարության դեպքում բռնագանձումը տարածվում է պարտապանի այլ գույքի վրա, որի վերաբերյալ առաջարկությունը տրվում է պարտապանի կողմից: Այդպիսի առաջարկության բացակայության դեպքում կամ բռնագանձման ենթակա առաջարկվող գույքի անբավարարության դեպքում պարտապանի գույքի վրա բռնագանձումը կատարվում է հետևյալ հաջորդականությամբ`

առաջին հերթին բռնագանձվում է արտադրական գործընթացին անմիջականորեն չմասնակցող գույքը (արժեթղթեր, արժութային և այլ արժեքներ, ոչ արտադրական նշանակության սարքավորումներ, պատրաստի արտադրանք, գրասենյակային առարկաներ, տրանսպորտային միջոցներ և այլն).

երկրորդ հերթին բռնագանձվում է պարտապանի այլ գույքը:

133. Պարտապանի գույքի վրա արգելանք դնելը գույքի վերգիր կազմելն է և դրա տնօրինության վերաբերյալ արգելք հայտարարելը:

Դատական կատարածուն պարտապանի գույքի վերգիր է կատարում այն քանակությամբ, որն անհրաժեշտ է պահանջատիրոջ օգտին վճռված գումարները և կատարման հետ կապված ծախսերը մարելու համար, պարտապանին հանձնելով գույքի վերգրման ակտի պատճենը: Դատական կատարածուն կարող է կնքել վերգրված առարկաները:

Գրավ դրված գույքի վրա արգելանք դնելու մասին դատական կատարածուն անհապաղ տեղեկացնում է գրավառուին:

Պարտապանի գույքի վերգրումը կատարվում է պարտապանի (կազմակերպության ղեկավարի կամ նրանց կողմից լիազորված անձի) և ընթերակաների ներկայությամբ:

Պարտապանի ղեկավարի կամ նրանց կողմից լիազորված անձի բացակայության կամ նրանց գույքի վերգրման աշխատանքներին ներգրավելու անհնարինության դեպքում այդ մասին կազմվում է արձանագրություն: Այս դեպքում գույքի վերգրումն իրականացվում է համապատասխան տեղական ինքնակառավարման մարմնի ներկայացուցչի մասնակցությամբ և առանց պարտապանի ղեկավարի կամ նրանց կողմից լիազորված անձի մասնակցության:

 

Պարտապանի գույքի վերգրմանն իրավունք ունեն մասնակցել պարատատերերը (նրանց ներկայացուցիչները):

Գույքը վերգրելիս պարտապանն իրավունք ունի հայտարարելու դատական կատարածուին, թե բռնագանձումը առաջին հերթին ինչ առարկաների վրա պետք է տարածվի: Դատական կատարածուն պարտավոր է բավարարել այդպիսի հայտարարությունը, եթե դա արգելք չի հանդիսանում վճռի կատարմանը:

134.Գույքի արգելադրումը ձևակերպվում է ակտով: Գույքի վրա արգելանք դնելու ակտում պետք է նշված լինեն`

1) ակտը կազմելու ժամանակն ու տեղը.

2) ակտը կազմող դատական կատարածուի, ինչպես նաև ակտը կազմելուն ներկա գտնվող անձանց անունները.

3) դատարանի անունը և այն վճիռը, որն ի կատար է ածվում.

4) պահանջատիրոջ և պարտապանի անունները /անվանումները/.

5) ակտի մեջ մտցված յուրաքանչյուր առարկայի անունը, նրա տարբերիչ հատկանիշները (քաշը, մետրաժը, մաշվածության աստիճանը և այլն), յուրաքանչյուր առարկայի գնահատումն առանձին և ամբողջ գույքի արժեքը.

6) առարկաները կնքելու հանգամանքը, եթե այդ կատարվել է.

7) այն անձի անունն /անվանումն/ ու հասցեն, որին ի պահ է հանձնված գույքը, եթե գույքի պահպանումը պարտապանի վրա չի դրվում.

8) ի պահ հանձնված գույքի պահպանման համար սահմանվող ծախսերի չափը, եթե գույքի պահպանությունը կատարվելու է վարձատրությամբ.

9) պարտապանին և մյուս անձանց դատական կատարածուի գործողությունները գանգատարկելու կարգն ու ժամկետը բացատրելու մասին, ինչպես նաև պարտապանին կամ գույքը պահողին ի պահ հանձնված գույքը վատնելու, օտարելու կամ թաքցնելու համար նրանց պատասխանատվությունը բացատրելու մասին.

10) պահանջատիրոջ, պարտապանի և վերգրմանը ներկա գտնված անձանց դիտողություններն ու հայտարարությունները և դրանց վերաբերյալ դատական կատարածուի կարգադրությունները:

Գույքի վրա արգելանք դնելու ակտի յուրաքանչյուր էջը ստորագրում են դատական կատարածուն, պահանջատերը, պարտապանը, գույքը պահողը և ակտը կազմելիս ներկա գտնված այլ անձինք: Ակտի պատճենը հանձնվում է պարտապանին:

135.Պարտապանի գույքի գնահատումը կատարում է դատական կատարածուն: Եթե առանձին առարկաների գնահատումը դժվար է, կամ եթե պարտապանը կամ պահանջատերը առարկում է դատական կատարածուի գնահատման դեմ, դատական կատարածուն գույքի արժեքը որոշելու համար հրավիրում է փորձագետ (մասնագետ):

136. Պարտապանի գույքը ստորագրությամբ պահպանության է հանձնվում պարտապանին կամ դատական կատարածուի կողմից նշանակված այլ անձանց: Պահողը կարող է օգտվել այդ գույքից, եթե ըստ գույքի հատկությունների նրանից օգտվելը չի առաջացնի գույքի ոչնչացում կամ դրա արժեքի նվազեցում:

Պարտապանից վերցված թանկարժեք մետաղներն ու քարերը, դրանցից պատրաստված իրերը, թանկարժեք մետաղների ջարդոնը, ինչպես նաև մշակութային արժեքները, արտարժույթով արժեթղթերը դատական կատարածուն ի պահ է հանձնում բանկին:

Պահողը, եթե նա պարտապանը կամ նրա ներկայացուցիչը չէ, պահպանության համար վարձատրություն է ստանում պայմանագրային կարգով: Բացի դրանից, պահողին հատուցվում են գույքի պահպանության համար նրա կատարած անհրաժեշտ ծախսերը` դուրս գալով այդ գույքի օգտագործումից ստացված օգուտը:

Պահպանության հանձնված գույքը վատնելու, օտարելու կամ թաքցնելու դեպքում պահողը, բացի վնասի համար ունեցած գույքային պատասխանատվությունից, ենթակա է քրեական պատասխանատվության Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 201 հոդվածով:

137. Պարտապանի արգելադրված գույքն իրացնում են, նայած արգելանք դնելու հիմքին և գույքի տեսակներին, դատական կատարածուն, կոմիսիոն առևտրի ձեռնարկությունները, ֆինանսական մարմինները և ՀՀ կառավարության կողմից լիազորված պետական կառավարման այլ մարմինները:

Քրեական գործի վերաբերյալ դատարանի դատավճռի` գույքի բռնագրավմանը վերաբերող մասի հիման վրա, կամ գույքը պետությանը հանձնելու մասին վճռի հիման վրա արգելադրված գույքը, օրենքով սահմանված կարգով, իրացնում են ֆինանսական մարմինները:

138. Բացառությամբ քրեական գործի վերաբերյալ դատարանի դատավճռի` գույքի բռնագրավմանը վերաբերող մասի հիման վրա, կամ գույքը պետությանը հանձնելու մասին վճռի հիման վրա արգելադրված գույք իրացմանը, ինչպես նաև սույն կետի երրորդ պարբերությամբ նշված դեպքերից, ինչպես նաև անշարժ գույքից, թանկարժեք մետաղներից ու քարերից, դրանցից պատրաստված իրերից, թանկարժեք մետաղների ջարդոնից, մշակութային արժեքներից պարտապանի արգելադրված գույքի իրացումը, կատարվում է կոմիսիոն առևտրի ձեռնարկությունների կողմից, գույքի գտնվելու վայրում` կոմիսիոն սկզբունքներով այն վաճառելու միջոցով: Վաճառելու նպատակով գույքը այլ քաղաք կամ շրջան տեղափոխելը թույլատրվում է միայն պահանջատիրոջ և պարտապանի փոխադարձ համաձայնությամբ և նրանց հաշվին:

Պարտապանի արգելադրված անշարժ գույքի, թանկարժեք մետաղների ու քարերի, դրանցից պատրաստված իրերի թանկարժեք մետաղների ջարդոնի, մշակութային արժեքների իրացումը կատարվում է դատական կատարածուի կողմից, հրապարակային աճուրդով վաճառելու միջոցով` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 383, 385-388 հոդվածներով սահմանված կարգով:

Հարկերի և պետական ու տեղական ինքնակառավարման մարմինների բյուջե կատարվող այլ պարտադիր վճարումների համար պարտապանի արգելադրված գույքի իրացումը կատարում են ֆինանսական մարմինները սույն կետով սահմանված կարգով:

Արգելադրված գույքը վերցնելը և այն վաճառքի հանձնելը կատարվում է դատական կատարածուի սահմանած ժամկետում, սակայն արգելադրումից ոչ շուտ հինգ օրից և ոչ ուշ տասնհինգ օր հետո: Նախքան այդ ժամկետի սկսվելը պարտապանը ինքն իրավունք ունի, դատական կատարածուի վերահսկողության տակ, իրացնելու գույքը` արգելանք դնելու վերաբերյալ ակտում նշված գնից ոչ ցածր գնով:

Շուտ փչացող մթերքներն ու մյուս իրերը վերցվում և վաճառքի են հանձնվում անհապաղ:

Պարտապանի` գույքի վաճառքից գոյացած գումարները, վաճառքի օրվանից երեքօրյա ժամկետում, մուծվում են դատարանի դեպոզիտ հաշիվը: Գոյացած գումարներից հանվում են գույքի գնահատման, իրացման հետ կապված ծախսերը` օրենքով և պայմանագրերով սահմանված չափով:

Պարտապանի գույքը, որը չի վաճառվել կոմիսիոն առևտրի ձեռնարկությանը հանձնելու օրից մեկ ամսվա ընթացքում, եթե պահանջատերը հրաժարվում է այդ գույքը վերցնելուց, պարտապանի կամ կոմիսիոն առևտրի ձեռնարկության պահանջով կարող է վերագնահատվել: Վերագնահատումը կատարում է դատական կատարածուն կոմիսիոն առևտրի ձեռնարկության լիազորի մասնակցությամբ: Վերագնահատումանն իրավունք ունեն մասնակցել նաև պարտապանը և պահանջատերը: Վերագնահատումը կատարելու տեղի և ժամանակի մասին տեղեկացվում են պահանջատերը և պարտապանը, սակայն նրանց չներկայանալը արգելք չի հանդիսանում վերագնահատության հարցը լուծելուն:

Այս դեպքում պահանջատերը և պարտապանը տեղյակ են պահվում գույքի տեղի ունեցած վերագնահատման մասին:

Եթե գույքի վերագնահատումից հետո երկու ամսվա ընթացքում այն չվաճառվի, պահանջատիրոջը իրավունք է վերապահվում այդ գույքը վերցնելու վերագնահատության գումարով: Եթե պահանջատերը հրաժարվում է գույքից, ապա այն վերադարձվում է պարտապանին, իսկ կատարողական թերթը, եթե պարտապանը այլ գույք կամ եկամուտներ չունի, որի վրա կարող է գանձումը տարածվել, վերադարձվում է պահանջատիրոջը:

139. Կազմակերպության դադարման դեպքում (միաձուլման, անջատման կամ միացման հետևանքով, որից բռնագանձում է կատարվում, կատարողական փաստաթղթով վճարումը կատարվում է դրա իրավահաջորդի միջոցներից:

Եթե կազմակերպությունը լուծարվում է լուծարային հանձնաժողովի ստեղծմամբ, ապա լուծարային հանձնաժողովը բանկին հայտարարություն կարող է ներկայացնել` այդ հաշվից միջոցների դուրսգրումը դադարեցնելու մասին:

Այդ հայտարարության հիման վրա բանկում և դատական կատարածուի մոտ ստացված կատարողական փաստաթղթերը, բացի աշխատավարձի և մյուս վճարումների բռնագանձումների վերաբերյալ կատարողական փաստաթղթերից, հանձնվում են լուծարային հանձնաժողովին ըստ հերթականության կատարելու համար:

Կատարողական փաստաթղթերը լուծարային հանձնաժողովին ուղարկելու մասին պահանջատերը պետք է տեղյակ պահվի:

Նույն կարգով կատարողական փաստաթղթերը բանկ է ուղարկվում, եթե լուծարային հանձնաժողովը չի հայտարարել լուծարվող կազմակերպության հաշվից միջոցների դուրս գրումը դադարեցնելու մասին:

 

ԳՐԱՆՑՎԱԾ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ «30» 12 1996 Թ. ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 01960096

 

 

pin
Արդարադատության նախարարություն
30.12.1996
N 769
Հրաման