Սեղմել Esc փակելու համար:
ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ (ԲԱՑԱՌՈՒԹՅԱՄԲ ԲԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ (ԲԱՑԱՌՈՒԹՅԱՄԲ ԲԱՆԿԵՐԻ) ԴԵԲԻՏՈ ...

 

 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՐԿԱՅԻՆ
ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

 

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ ԹԻՎ 4

 

19 ապրիլի 2004 թվականի

 

i

ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ (ԲԱՑԱՌՈՒԹՅԱՄԲ ԲԱՆԿԵՐԻ) ԴԵԲԻՏՈՐԱԿԱՆ ՊԱՐՏՔԵՐԻ ԱՆՀՈՒՍԱԼԻ ՃԱՆԱՉՄԱՆ ԵՎ ԴՈՒՐՍ ԳՐՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 19-ի թիվ 2052-Ն որոշմամբ հաստատված «Կազմակերպությունների (բացառությամբ բանկերի) դեբիտորական պարտքերի հնարավոր կորուստների պահուստի (պահուստաֆոնդի) ձևավորման, դեբիտորական ու կրեդիտորական պարտքերի անհուսալի ճանաչման և դուրս գրման» կարգի (այսուհետ` կարգ) 4-րդ կետին համապատասխան, դեբիտորական պարտքը համարվում է կետանցված, եթե այն կարգի 2-րդ կետում նշված հիմքերով սահմանված ժամկետում չի մարվել:

i

Կարգի 14-րդ կետի «ա» ենթակետին համապատասխան, եթե տվյալ դեբիտորի պարտքի ընդհանուր գումարը կազմակերպությանը գերազանցում է 100 հազ. դրամը, ապա դեբիտորական պարտքը ճանաչվում է անհուսալի կետանցված դառնալու 366-րդ օրվանից` դեբիտորական պարտքի գումարը բռնագանձելու վերաբերյալ դատարանի համապատասխան վճռի առկայության դեպքում: Կարգի 27-րդ կետի համաձայն, 100 հազ. դրամը գերազանցող դեբիտորական պարտքն անհուսալի ճանաչելու համար դատարանի վճռի առկայության պահանջը տարածվում է այն դեբիտորական պարտքերի նկատմամբ, որոնք ժամկետանց են դարձել 2003 թվականի հունվարի 1-ից հետո:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ կարգը սահմանում է կետանցված դեբիտորական պարտքերի անհուսալի ճանաչումն ու դուրս գրումը, տարաբնույթ է ընկալվում կարգի 27-րդ կետում նշված «ժամկետանց» հասկացությունը:

«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 87-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն, իրավական ակտի պաշտոնական պարզաբանումը տրվում է իրավական ակտի պաշտոնական մեկնաբանման համար նախատեսված կանոններով, իսկ նշված օրենքի 86-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` իրավական ակտի մեկնաբանությամբ չպետք է փոփոխվի դրա իմաստը:

Հաշվի առնելով վերը նշվածը, պաշտոնապես պարզաբանում ենք`

Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 19-ի թիվ 2052-Ն որոշմամբ հաստատված կարգի 27-րդ կետին համապատասխան, դեբիտորական պարտքն անհուսալի ճանաչելու համար դատարանի վճռի առկայության պահանջը տարածվում է այն դեբիտորական պարտքերի նկատմամբ, որոնք կետանցված են դարձել 2003 թվականի հունվարի 1-ից հետո (այսինքն` կետանցված դառնալու 366-րդ օրը լրանում է 2004 թվականի հունվարի 1-ից հետո), հետևաբար` 2003 թվականի ընթացքում դեբիտորական պարտքերի անհուսալի ճանաչման և դուրս գրման համար դատարանի վճռի առկայությունը պարտադիր չէ:

 

 

pin
Հարկային պետական ծառայություն
19.04.2004
N 4
Պաշտոնական պարզաբանում