Սեղմել Esc փակելու համար:
ԶՎԱՐԹՆՈՑ ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆԻ ՀԱՆՁՆՄԱՆ ԿԱՊԱԿ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԶՎԱՐԹՆՈՑ ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆԻ ՀԱՆՁՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՓՈԽՀ ...

 

 

040.0527.240404

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«24» ապրիլի 2004 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

22 ապրիլի 2004 թվականի N 527-Ա

 

i

ԶՎԱՐԹՆՈՑ ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆԻ ՀԱՆՁՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի մայիսի 31-ի «Հանձնաժողով ստեղծելու մասին» N 635 որոշմանը համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Զվարթնոց օդանավակայանի գույքի հանձնման կապակցությամբ այլ անձանց տրվող փոխհատուցման չափերը` համաձայն հավելվածի:

i

2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին` սույն որոշմամբ հաստատված փոխհատուցման վճարումը կատարել Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի մայիսի 30-ի «Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայան» փակ բաժնետիրական ընկերության գույքը բյուջետային վարկի պարտքի դիմաց օտարելու և այն օգտագործման հանձնելու մասին» N 692 որոշման 5-րդ կետին համապատասխան բացված հատուկ հաշվի միջոցներից և հաշվի մնացորդը փոխանցել Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտներին:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2004 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 23-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2004 թվականի ապրիլի 22-ի

N 527-Ա որոշման

 

ԶՎԱՐԹՆՈՑ ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆԻ ԳՈՒՅՔԻ ՀԱՆՁՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԱՅԼ ԱՆՁԱՆՑ ՏՐՎՈՂ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՉԱՓԵՐԸ

 

._________________________________________________________________________.

|Կողմի ֆիրմային    |Վնասի փոխհատուցման իրավունքի|   Փոխհատուցման չափը     |

|անվանումը         |առաջացման առիթը             |                         |

|__________________|____________________________|_________________________|

|«Միջազգային մաքսից| «Երևանի  «Զվարթնոց»        |104,959,740 դրամ (բաց    |

|ազատ խանութներ`   |օդանավակայան» ՊՓԲԸ հետ      |թողած օգուտ` 54,176,250  |

|«Արմենիա» ՍՊԸ     |1998 թ. կնքված` մինչև       |դրամ, իրական վնաս`       |

|                  |2003 թ. դեկտեմբերի 31-ը     |50,783,490 դրամ), որից   |

|                  |ժամկետով վարձակալության     |պետք է պահվի և  ՀՀ       |

|                  |պայմանագրի վաղաժամկետ       |պետական բյուջե վճարվի    |

|                  |լուծում (2002 թ. սեպտեմբերի |պետական գույքի           |

|                  |30-ից)                      |վարձակալության վճար չորս |

|                  |                            |ամսվա համար 10,666.24    |

|                  |                            |ԱՄՆ-ի դոլարին համարժեք   |

|                  |                            |դրամ                     |

._________________________________________________________________________.

 

 

pin
ՀՀ կառավարություն
22.04.2004
N 527-Ա
Որոշում